Միացեք մեզ

Տեխնոլոգիաներ

Xiaomi-ն առաջին անգամ զբաղեցրել է 2-րդ տեղը սմարթֆոնների վաճառքի համաշխարհային առաջատարների ցուցակում

216
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Չինական Xiaomi ըկերությունը այս տարվա երկրորդ եռամսյակում առաջին անգամ զբաղեցրել է երկրորդ տեղը սմարթֆոնների վաճառքի համաշխարհային առաջատարների ցուցակում, գրում է Forbes-ը՝ հղում կատարելով Canalys հետազոտական ընկերությանը։

Ցուցակը գլխավորել է հարավկորեական Samsung-ը՝ 19 տոկոս։ Xiaomi-ն՝ 17 տոկոս։ Ընկերությունը երրորդ տեղ է մղել Apple-ին, որի բաժինը կազմել է 14 տոկոս։

«Xiaomi-ն արագ ընդլայնում է իր բիզնեսն արտասահմանում»,- ասել է Canalys հետազոտությունների ղեկավար Բեն Սթենթոնը։ Նա նշել է, որ ընկերության մատակարարումների ծավալը Լատինական Ամերիկա ավելացել է ավելի քան 300 տոկոսով, Աֆրիկա՝ 150, Արեւմտյան Եվրոպա՝ 50 տոկոսով։ Ընդ որում՝ նրա խոսքով, Xiaomi-ի սահմանած միջին գները մոտ 40 տոկոսով ցածր են, քան Samsung-ինը, 75 տոկոսով ցածր, քան Apple-ինը։ Ուստի, այս տարի ընկերության համար առաջնահերթ է թանկ սարքերի վաճառքի ավելացումը, ինչպիսին է Mi 11 Ultra-ն, նշել է վերլուծաբանը։

Երկրորդ եռամսյակը սովորաբար ամենահանգիստն է Apple-ի եւ Samsung-ի համար, քանի որ երկու ընկերությունները պատրաստվում են թողարկել նոր սմարթֆոններ առաջիկա ամիսներին, նշում է Bloomberg-ը։ Apple-ն այս տարի պատվիրել է 90 մլն նոր սերնդի iPhone, 20 տոկոսով ավելի, քան սովորաբար պատվիրում էր վերջին տարիներին, ասել են գործակալության աղբյուրները։

2020թ. երկրորդ եռամսյակում սմարթֆոնների վաճառքի գծով համաշխարհային առաջատարն առաջին անգամ դարձավ չինական Huawei ընկերությունը։ Սակայն ամերիկյան պատժամիջոցները նրան կտրեցին չիփերի անհրաժեշտ մատակարարումներից, գրում է Bloomberg-ը։ Սա չինական մյուս ընկերություններին մղեց այն բանին, որ ակտիվորեն միջոցներ ծախսեն նոր մշակումների վրա։ Xiaomi-ն հատկապես ակտիվ էր եւ երկու նոր դեւայս թողարկեց այս տարվա առաջին չորս ամսում։

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Տեխնոլոգիաներ

Ռուսաստանից Թուրքիա է ուղարկվել նոր կառուցվող ատոմակայանի ռեակտորի ճնշման անոթը

126

By

Թուրքիայի Մերսինի նահանգի Գյուլնար շրջանում կառուցվող թուրքական առաջին ատոմային էլեկտրակայանի՝ Աքքույուի ռեակտորի ճնշման անոթը, որն արտադրվել է Ռուսաստանում, ուղարկվել է Թուրքիա։

Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում են թուրքական լրատվականները՝ նշելով, որ Ռուսաստանի ատոմային պետական կորպորացիայի՝ «Ռոսատոմ»-ի մասնագետները, ըստ պայմանագրի, ճնշման անոթն սկսել են արտադրել 2019 թվականի մարտից։

Այն Թուրքիա է ուղարկվել ծովային ճանապարհով։

Կարդալ ավելին

Տեխնոլոգիաներ

Առաջարկվում է բիտքոինի ստեղծողին առաջադրել տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի

120

By

Բիտքոինի ստեղծող Սատոշի Նակամոտոն արժանի է տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակի, քանի որ հարստացրել է հարյուր հազարավոր մարդկանց ավելի լավ, քան տնտեսագետների մեծ մասը։ Այս մասին հայտնել է Celsius Network կրիպտոլենդինգային հարթակի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Դանիել Լեոն Tech NY 2021-ի շրջանակում անցկացված համաժողովի ընթացքում, փոխանցում է CalcalistTech պորտալը։

Լեոնը կրիպտոգրաֆիան անվանել է վստահության ինովացիա, որը վերացնում է բանկերի, վճարային համակարգերի միջնորդությունը։Նոյեմբերի սկզբին բիտքոինը թարմացրել է առավելագույն արժեքը։ Բիտքոինի՝ 68 հազար դոլարի հասնելը կապված է կրիպտոարժույթի շուկայի դինամիկայի հետ։

Կարդալ ավելին

Տեխնոլոգիաներ

Երևանում մեկնարկել է «Սիլիկոնային սարեր 2021» գագաթնաժողովը

222

By

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում մեկնարկել է «Սիլիկոնային սարեր 2021» (SILICON MOUNTAINS 2021) միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը՝ նվիրված տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառությանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը՝ գագաթնաժողովը կոչված է կապ հաստատելու տեխնոլոգիա ստեղծողների և օգտագործողների միջև:

«Տեխնոլոգիան ստեղծելը բավարար չէ, շատ կարևոր է դրանք որդեգրելը և արագ մեր օգտին գործածելը: Ներկաների մեջ ունենք մարդիկ, որոնք ստեղծում են տեխնոլոգիաներ, և մարդիկ ու մեր հանրությունը ընդհանրապես, որը որդեգրում է այդ տեխնոլոգիաները: Մանավանդ Քովիդից հետո ամեն մարդ տեխնոլոգիաների լավագույն որդեգրողն է դարձել: Հետևաբար, այստեղ շատ կարևոր է բաց միտք ունենալը և տեխնոլոգիայի հարմարվողականությունը նոր վիճակներին, նոր փոփոխություններին: Աշխարհը արագ փոփոխությունների մեջ է: Երկու տարի առաջ, երբ նույն դահլիճում նույն համաժողովն էինք անցկացնում նույն մարդկանցով, տարբեր պայմանների մեջ էինք: Այսօր՝ երկու տարի անց, շատ բան փոխվել է: Ամեն մի փոփոխության մեջ հաջողության տեղ կա: Այդ փոփոխությունները մենք պետք է ընդունենք որպես մարտահրավեր, բայց հաջողության վերածենք», — մեկնաբանեց «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահը:

Գագաթնաժողովի «Սիլիկոնային սարեր» անվանումը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի խոսքով, շատ պարտավորեցնող է: Նախարարը համոզված է, որ իր սարերով հայտնի Հայաստանը հետ չի մնալու «Սիլիկոնյան հովտից»:

ԲՏԱ նախարարը նկատեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիական բնագավառի ներկայացուցիչները մեկը մյուսի ետևից նմանատիպ կարևոր միջոցառումներ են կազմակերպում՝ երկրում ձևավորելով շատ յուրօրինակ միջավայր:

Վահագն Խաչատուրյանի կարծիքով՝ Հայաստանը արդեն ապրում է այդ նոր միջավայրում՝ չորրորդ տեխնոլոգիական հեղափոխության դարաշրջանում:

«Մենք դրա մեջ ենք: Միգուցե շատերս չենք գիտակցում: Միգուցե մտածում ենք՝ այդ ժամանակաշրջանը դեռ պետք է գա: Բայց իրականում մենք այդ դարաշրջանի մեջ ենք և այդ փոփոխությունները մեր առօրյայում զգում ենք: Վերջին 20 տարվա փոփոխությունները բերել են նրան, որ մենք հիմա ավելի ենք գնահատում այն, ինչի մասին վաղուց խոսում էինք: Նկատի ունեմ մեր գիտելիքը, մեր հնարավորությունը, մեր տաղանդը, որը այլ ուղղությամբ էր օգտագործվում տարիներ շարունակ, հիմնականում միտված էր սպառողական հասարակություն ստեղծելուն և ոչ թե ստեղծագործ հասարակություն ունենալուն: Հաջորդ հաջողությունները կախված են բոլորիցս՝ պետություն, հասարակություն և առավել ևս՝ տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ», — նշեց նախարարը:

Համաժողովի հատուկ հյուրը «Սինոփսիս» վերազգային ընկերության նախագահ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար 2020 թվականի ՀՀ պետական մրցանակի դափնեկիրն էր՝ դոկտոր Չի-Ֆուն Չանը, որը ներկայացրեց իր դասախոսությունը «Խելացի ամեն ինչի նոր դարաշրջանի հզորացումը՝ սիլիկոնից դեպի ծրագրային ապահովում. փոփոխվող համակարգում վստահության էվոլյուցիա» թեմայով:

Անվանի գիտնականի կարծիքով՝ այս փոփոխվող միջավայրում հարմարվելու և զարգանալու համար երեք առանցքային բառ է կարևոր՝ փոփոխվել, բարգավաճել և վստահել:

«Բարգավաճելու համար ամենակարևորը վստահությունն է: Եթե վստահում ես ճիշտ թիմի, ճիշտ անձանց, ապա կարող ես բարգավաճել փոփոխության միջոցով», — ընդգծեց Չի-Ֆուն Չանը:

Համաժողովի շրջանակներում նաև տեղի ունեցավ «Բարձր տեխնոլոգիաներ. «Սիլիկոնային սարեր» թեմային նվիրված մեկ նամականիշով երկկողմանի փոստային բացիկի մարումը: «Հայփոստը» շրջանառության մեջ է դնում բացիկը 2021 թվականի նոյեմբերի 19-ին:

Արդեն երկրորդ անգամ անցկացվող «Սիլիկոնային սարեր» տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովի կազմակերպիչը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն է: «Սիլիկոնային սարեր» առաջին համաժողովը անցկացվել էր 2019 թ. դեկտեմբերի 4-5-ին և նվիրված էր ՏՀՏ ոլորտում «խելացի լուծումներին» և համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին:

Կարդալ ավելին

Տեխնոլոգիաներ

Facebook-ի ավելի քան 1,5 միլիարդ օգտատիրոջ տվյալներ հայտնվել են համացանցում

442

By

Facebook-ի ավելի քան 1,5 միլիարդ օգտատիրոջ տվյալներ հայտնվել են համացանցում և վաճառվում են հայտնի հաքերային կայքում: Այս մասին հայտնում է Privacy Affairs մասնագիտացված ինտերնետ-պարբերականը, փոխանցում է Mash-Telegram ալիքը:

Նշվում է, որ ֆորումը պարունակում է անուններ, էլ. փոստի հասցեներ, հեռախոսահամարներ, սոցիալական ցանցի օգտատերերի ID-ներ և դրանց գեոլոկացիաները։

Mash-ը հավելում է, որ սա Facebook-ի տվյալների ամենամեծ և ամենանշանակալից արտահոսքն է:

Կարդալ ավելին

Տեխնոլոգիաներ

Հայաստանյան codesignal ընկերությունը ներգրավել է 50 մլն դոլար ներդրում

356

By

Տիգրան Սլոյանի և Արամ Շատախցյանի հիմնադրած codesignal ընկերությունը ներգրավել է 50 մլն դոլար ներդրում` ընկերության շուկայական արժեքը մեկ տարուց ավելի քիչ ժամանակահատվածում քառապատկելով և հասցնելով 500 մլն դոլարի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Հերթական չնաշխարհիկ կիսվելու արժանի նորությունը տեխ համայնքից.

Տիգրան Սլոյանի և Արամ Շատախցյանի հիմնադրած codesignal ընկերությունը ներգրավել է 50մլն դոլար ներդրում` ընկերության շուկայական արժեքը մեկ տարուց ավելի քիչ ժամանակահատվածում քառապատկելով և հասցնելով 500մլն դոլարի։ C ռաունդն առաջնորդել է առաջնակարգ index ventures վենչուրային ֆոնդը։

Տիգրան Սլոյանն ինձ փոխանցեց, որ Հայաստանյան գրասենյակում բազմաթիվ նոր աշխատատեղեր սպասում են իրենց զբաղեցնողներին, որի մասին տեղեկությունը կդնեմ առաջին մեկնաբանության մեջ»,-ասված է նախարարի գրառման մեջ։

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ