Միացեք մեզ

Բլոգ

Telosa՝ ապագայի քաղաք

552
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Ամերիկացի գործարար Մարկ Լորը, ով հատկապես հայտնի դարձավ այն բանից հետո, երբ 2016 թվականին իր Jet.com առցանց առևտրային կայքը 3,3 միլիարդ դոլարով վաճառեց Walmart-ին, հայտնել է չափազանց հավակնոտ նախագծի՝ «նոր դրախտային քաղաք» հիմնելու մտադրության մասին։ Ըստ Լորի, գաղափարն ամենևին ուտոպիստական չէ, այն ամբողջությամբ իրատեսական է և հիմնված է շրջակա միջավայրի պահպանության և ընդհանուր զարգացման սկզբունքների վրա: Ապագա քաղաքն արդեն ստացել է իր անվանումը՝ Telosa։

Գործարարը ցանկանում է կառուցել կապիտալիզմն առանց իր բնածին թերությունների՝ մի բան, որի մասին երազում էին Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերը, իսկ Եվրոպայից գաղթածները փորձում էին դա իրականացնել որոշ բնակավայրերում: Հիմնական խնդիրը հողատարածքների սեփականությունն է, քանի որ վերջիններիս արժեքն աստիճանաբար ավելի ու ավելի է բարձրանում՝ դրա վրա գտնվող քաղաքի մեծանալով պայմանավորված: Սա թույլ է տալիս հողատերերին ստանալ հսկայական շահույթ և առանց մեծ ջանքերի ազդել համայնքային կյանքի վրա, ինչը և հսկայական անհավասարություններ է ստեղծում նրանց և այլ բնակիչների միջև:

Telosa-ում ամենինչ այլ կլինի։ Հողատարածքների սեփականության նկատմամբ Լորի արմատական ​​մոտեցումը ոգեշնչված է ամերիկացի տնտեսագետ, քաղաքական գործիչ Հենրի Ջորջի (1839-1897) «Առաջընթաց և աղքատություն» տրակտատից (Տրակտատն ուսումնասիրում է տնտեսական և տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում աճող անհավասարության և աղքատության պարադոքսը, բիզնեսի և արդյունաբերական տնտեսությունների բնույթը, ինչպես նաև վարձավճարների օգտագործումը (օրինակ, հողի արժեքի հարկը) և հակամենաշնորհային այլ բարեփոխումները): Ըստ Լորի, ամերիկյան ընտանեկան հարստության մեծ մասը ստեղծվել է պարզապես բախտի շնորհիվ, երբ «նրանց ձեռնափայտը խփել է գետնին ու ասել՝ այս հողն իմն է»։

Մարկ Լորի կողմից գնված 150 հազար հեկտար հողատարածքը, որի վրա էլ կառուցվելու է քաղաքը, կղեկավարի քաղաքային հիմնադրամը, որը հողակտորները վարձակալությամբ կտա և դրանից ստացված եկամուտը կհատկացնի քաղաքի կարիքները հոգալու համար: Առաջին փուլում ծախսերը կկազմեն մոտ 25 միլիարդ դոլար, քաղաքում բնակություն կհաստատեն 50.000 մարդ, սակայն մի քանի տարի անց բնակչությունը կաճի մինչև 5 միլիոն, իսկ քաղաքի բյուջեն կգերազանցի 400 միլիարդ դոլարը:

Telosa-ի բոլոր շենքերը էներգաարդյունավետ են լինելու՝ կունենան արևային վահանակներ, ջրի հավաքման և պասիվ օդորակման համակարգեր: Ճանապարհային տեղաշարժման համար կօգտագործվեն էլեկտրամեքենաներ և հեծանիվները, իսկ արագ տեղափոխումների համար կօգտագործվի օդային տաքսի: Քաղաքը հագեցած կլինի առաջադեմ տեխնոլոգիաներով և ավտոմատացված նորագույն տեխնիկայով։

Քաղաքի նախագիծը մշակվում է Bjarke Ingels Group-ի կողմից, իսկ շինարարությունը կսկսվի 2030 թվականին:

Telosa՝ ապագայի քաղաք – Science & technology (ita.am)

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բլոգ

Ադրբեջանցի զինվորականները մասնակցում են Թուրքիայում անցկացվող զորավարժություններին

18

By

Ադրբեջանցի զինծառայողները Թուրքիայում մասնակցել են պարաշյուտային պատրաստության վարժանքներին։ Այս մասին ասվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության թվիթերյան էջին, գրում է Trend-ը։

Զորավարժություններն անցկացվել են Կեսարիայում…

Կարդալ ավելին

Բլոգ

Կարո Փայլան․ «Հրանտ Դինքի սպանության գործը կոծկվում է»

18

By

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս)՝ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր, Կարո Փայլանը հայտարարել է, որ «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործը կոծկվում է։ Նա ընդգծել է, որ այդ սպանության գործը բացահայտելու համար քաղաքական կամք է հարկավոր։ Այս մասին գրել է Էրմենիհաբերը:

«Ցավոք, 15 տարի է դատապարտված ենք ապրելու առանց Հրանտ Դինքի, ով շարունակ քարոզում էր միասին ապրել»,- հայտարարել է Փայլանը խորհրդարանում։

«Այդ օրերին, պետության ներսի խավարը որոշել էր լռեցնել Հրանտ Դինքին և 2007 թվականի հունվարի 19-ին Հրանտ Դինքը սպանվեց կազմակերպված հանցագործությամբ։ Ապանություն, որին մասնակից է եղել պետությունը»,- ասել է պատգամավորը և ընդգծել, որ թուրքական պետությունն այդպես էլ չի առերեսվել իր ներսի խավարին։
Փայլանը նաև անդրադարձել է ամիսներ առաջ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի՝ ուղիղ եթերում արած հայտարարությանը, որից ենթադրվում էր, որ Հրանտ Դինքի գործով դատապարտված Էրհան Թունջելը կապ ունի թուրք հայտնի քրեական հեղինակություն Սեդաթ Փեքերի հետ։

«Այդ օրվանից (Սոյլուի հայտարարությունից-խմբ․) անցել է 8 ամիս, ոչ մի դատախազ գործի չի անցել, և Սուլեյման Սոյլուն չի գնացել դատական ​​մարմին՝ հայտնելու, թե ինչ գիտի այդ մասին։ Անգամ սա է ցույց է տալիս, որ Դինքի սպանությունը խավարի մեջ պահելու կամքը դեռ պահպանվում է Անկարայի մութ միջանցքներում»,- շեշտել է նա։

Կարդալ ավելին

Բլոգ

Արձանագրում եմ՝ мечтать не вредно

18

By

ՓԱՍՏԱԲԱՆ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ


Մամուլում տարածվել է հաղորդագրություն, որ իբր Մանվել Գրիգորյանի կինը և զավակները հրավիրվել են դատախազություն, իսկ վերջինիս գույքի վրա կալանք է դրված։
Տեղեկացնում եմ, որ Մանվել Գրիգորյանի գույքի վրա տևական ժամանակ է, որ կալանք է դրված, նրա կինը և զավակները դատախազություն չեն հրավիրվել։ Ապօրինի գույքի բռնագանձման հայցը նախապատրաստվել և գրվել է օրենքի կոպտագույն խախտմամբ, խեղաթյուրված է գործի փաստական հանգամանքները, այն աղերս չունի ինչպես միջազգային իրավունքի, այնպես էլ ներպետական իրավունքի հետ, իրավազուրկ է և ենթակա մերժման։

Մամուլում տեղ գտած իբր դատախազության կողմից արված այն իմպերատիվ հայտարարությունը, որ ժառանգության գույքը ենթակա է բռնագանձման, դիտում եմ դատախազության կողմից արդարադատությանն ուղղված տոտալ ճնշում, որն անթույլատրելի է։ Եթե դա դատախազության պաշտոնական հայտարարությունն է և ոչ մամուլի չափազանցված հայտարարությունը, ապա արձանագրում եմ՝ мечтать не вредно.

Կարդալ ավելին

Բլոգ

Իրավունք». «Դժվար ապրո՞ւստ». դերասանուհի Շուշաննա Թովմասյանը Հայաստանից հեռացել է

48

By

Իրավունք» թերթը գրում է. «Դերասանուհի, հաղորդավարուհի Շուշաննա Թովմասյանը, որն առավել հայտնի է «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից, Հայաստանից հեռացել է:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների` դերասանուհին այժմ բնակվում է ԱՄՆ-ում:  Դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրը նշում է, որ վերջինս Հայաստանը լքել է, քանի որ Հայաստանից բավականին հիասթափված է»:

Կարդալ ավելին

Բլոգ

Հայ-ադրբեջանական սահմանի գյուղերի հարցերը շարունակում են օրհասական լինել. «Ժողովուրդ»

132

By

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայ-ադրբեջանական սահմանի գյուղերի բնակիչների հարցերը շարունակում են չլուծված մնալ: Մասնավորապես բազմաթիվ խնդիրներ են հայտնաբերվել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրայինհարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հանձնարարությամբ աշխատակիցների՝ Սյունիք կատարած այցի ընթացքում: Կապանից դեպի 4 գյուղեր՝ Ագարակ, Խդրանց,Եղվարդ եւ Ուժանիս տանող ճանապարհի նկատմամբ Ադրբեջանն առանց որեւէ իրավական հիմքի վերահսկողություն է սահմանելու, եւ դրա հետեւանքով մարդկանց համար հումանիտար խնդիրներ են առաջ եկել։ Օրինակ՝ Եղվարդ գյուղի բնակիչները նշելեն, որ գյուղում շեշտակի նվազել է ոչխարաբուծությունը այն պատճառով, որ զրկվել են արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից. այդ տարածքներն այժմ ադրբեջանական զինված ուժերի տիրապետության տակ են։

Բացի այս, արդեն 10 գլուխ խոշոր եղջերավորներ հայտնվել են սահմանից այն կողմ, եւ գյուղացիները գոնե մնացածը փրկելուհամար կենդանիներին ախոռից դուրս չեն հանում։ 3 գլուխ խոշոր եղջերավորներ Ագարակ գյուղից են հատել սահմանը, իսկ Ուժանիս գյուղում, ճիշտ է, նման դեպք դեռ չի գրանցվել, սակայն մարդիկ վաճառում են անասունները. խոշոր եղջերավորները արդեն պակասել են 21-ով։ Ինչպես Սյունիքի այլ սահմանամերձ բնակավայրերի դեպքում, այստեղ էլ այլընտրանքային ճանապարհը լուծում չէ: Բացի անվտանգ ապրելու իրավունքից, այլընտրանքային ճանապարհի դժվարանցանելիության պատճառով խախտվում են տեղի բնակիչների կրթության, աշխատանքի, բուժօգնության եւ այլ իրավունքներ։ Օրինակ՝ եթե նախկինում գյուղացիները հեշտությամբ կարողանում էին հասնել Կապան քաղաք՝ աշխատանքի, ապա այժմ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով, իսկ եղանակային վատ պայմանների դեպքում՝ անանցանելիության պատճառով մարդիկ ստիպված բնակարան են վարձակալել։ Առկա են նաեւ բուժօգնությանիրավունքի խախտման դեպքեր. թեեւ գյուղերնունեն բուժհաստատություն, որտեղ համապատասխան առաջնային օգնություն է ցուցաբերվում (Եղվարդի եւ Ուժանիսի համար գործում է մեկ բուժհաստատություն Եղվարդ գյուղում), սակայն բուժօգնության ավելի լուրջ հարցերը չեն կարող լուծվել տեղում։

Մարդիկ լիարժեք բուժօգնություն ստանալու համար պետք է կրկին հասնեն Կապան քաղաք։ Այսպիսով, ադրբեջանական ծառայողների՝ հայկական գյուղերին այդքան մոտ տեղակայված լինելը, ամրացումները եւ նրանց կողմից միջհամայնքային ճանապարհների վերահսկողությունը խորացնում են մարդկանց իրավունքների խախտումները, խաթարում են նրանց բնականոն կյանքը: Հետեւաբար ինչպես արձանագրել է ԱԺ ՄԻՊ եւ ՀՀ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, պետք է գործուն քայլեր ձեռնարկվեն անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու համար, որպեսզի վերականգնվեն սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքները կամ դրանց մի մասը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ