Միացեք մեզ

Տեխնոլոգիաներ

IDBank-ի Visa Digital վիրտուալ քարտ․ առցանց և անհպում վճարումների ևս մեկ բանալի

196
Հետևե՛ք մեզ Telegram-ում

IDBank-ը, նպատակաուղղված կերպով շարունակելով բանկային թվային մշակույթի ակտիվ զարգացումը, թողարկել է Visa Digital թվային քարտը։ Այսուհետ հաճախորդը կարող է առանց մասնաճյուղ այցելելու, Idram&IDBank բջջային հավելվածի, IDBanking.am և Idram թվային հարթակների միջոցով ձեռք բերել Visa Digital լիարժեք բանկային վիրտուալ քարտը, որն ավելի հարմարավետ է դառնում վարկային գիծ ստանալու հնարավորության շնորհիվ։

Վիրտուալ քարտերը թողարկվում են առցանց և իրենց գործառույթով համարժեք են պլաստիկ քարտերին, սակայն կոչված են էլ ավելի հարմարավետ դարձնել քարտապանների անկանխիկ վճարումների փորձը։ Դրանք կարող են օգտագործվել դրամական փոխանցումների, համացանցում առցանց վճարումների համար, ինչպես նաև Իդրամի գործընկեր հանդիսացող վաճառակետերում սմարթֆոնի միջոցով QR/NFC անհպում վճարումներ կատարելիս՝ որպես ֆինանսական միջոցների աղբյուր:

«Բոլոր վճարումներն անկանխիկ դարձնելու միտումը նկատելի է ողջ աշխարհում, և այս առումով մեր նոր պրոդուկտը հետևում է այս թրենդին, — ասում է IDBank-ի թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը։ Ըստ էության՝ այս պահին վճարումների իրականացման համար պլաստիկ, որպես այդպիսին, անհրաժեշտ չէ, բավական է ունենալ միայն բջջային հեռախոս և Idram&IDBank բջջային հավելվածը, որը թույլ է տալիս հաշված վայրկյաններում վճարումներ կատարել ավելի քան 5500 վաճառակետերում, որոնք ընդունում են QR/NFC վճարումներ։ Հաշվի առնելով վիրտուալ քարտի թողարկման արագությունն ու հարմարությունը՝ կարելի է ասել, որ հիմա Հայաստանի բոլոր բնակիչները ստանում են հնարավորություն օգտվելու ժամանակակից, արագ, հարմար վճարային գործիքից՝ պատվիրելով քարտն առանց բազմոցից վեր կենալու»։

IDBank-ի վիրտուալ քարտը մի շարք առավելություններ ունի․

Հասանելի է ամենուր․ Քեզ հարկավոր է IDBank-ի Visa Digital քարտը, եթե բնակվում ես այն տարածաշրջանում, որտեղ IDBank-ը չունի մասնաճյուղ․ ունենալով մեր վիրտուալ քարտը` կարող ես ֆինանսական միջոցներդ ճկուն կառավարել Idram&IDBank հավելվածի միջոցով։

Արագ է․ IDBank-ի Visa Digital վիրտուալ քարտը կարող ես պատվիրել մի քանի վայրկյանում Idram&IDBank հավելվածի միջոցով կամ Բանկի և Իդրամի առցանց հարթակներով, իսկ քարտը վերցնելու համար կարիք չկա սպասելու քարտի առաքմանը կամ ներկայանալ Բանկ։ Քարտը թողարկվում է 1-2 օրվա ընթացքում, ինչից հետո կարող ես ազատ գործածել այն առցանց և անհպում վճարումների համար։

Անվճար է․ կարող ես պատվիրել այն արժույթով, որով ցանկանում ես՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո կամ ՌԴ ռուբլի։ Յուրաքանչյուր արժույթով կարող ես մեկ քարտ ունենալ։

Անվտանգ է․ Վիրտուալ քարտի կիրառումը սմարթ հեռախոսով QR/NFC անհպում վճարումների դեպքում ավելի հարմար ու անվտանգ է, քան քարտով վճարումը, քանի որ խանութում կամ սպասարկման կետերում Ձեր քարտի տվյալները տեսանելի չեն դառնում վաճառողին կամ գանձապահին։ Բացի այդ` վիրտուալ քարտը հնարավոր չէ կորցնել։

Էկոլոգիապես անվտանգ է․ Մեր մոտեցումը հետևյալն է՝ հոգալ բնության ու շրջակա միջավայրի մասին, իսկ պլաստիկից հրաժարվելը դրական է ազդում էկոլոգիայի վրա։

IDBank-ի Visa Digital քարտի յուրահատկությունը պայմանավորված է նաև վարկային գիծ ստանալու հնարավորությամբ․ վերջինիս պայմանները կարելի է գտնել այստեղ։ Վարկային գիծն ավելացվում է վիրտուալ քարտին մի քանի պարզ քայլով, իսկ առցանց գնումների դեպքում գործում է նաև մարման արտոնյալ, այսինքն՝ անտոկոս ժամանակահատված՝ մինչև 45 օր ժամկետով։ IDBank-ի թվային վիրտուալ քարտի մասին մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ այս հղումով։

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Տեխնոլոգիաներ

Ռուսաստանից Թուրքիա է ուղարկվել նոր կառուցվող ատոմակայանի ռեակտորի ճնշման անոթը

150

By

Թուրքիայի Մերսինի նահանգի Գյուլնար շրջանում կառուցվող թուրքական առաջին ատոմային էլեկտրակայանի՝ Աքքույուի ռեակտորի ճնշման անոթը, որն արտադրվել է Ռուսաստանում, ուղարկվել է Թուրքիա։

Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում են թուրքական լրատվականները՝ նշելով, որ Ռուսաստանի ատոմային պետական կորպորացիայի՝ «Ռոսատոմ»-ի մասնագետները, ըստ պայմանագրի, ճնշման անոթն սկսել են արտադրել 2019 թվականի մարտից։

Այն Թուրքիա է ուղարկվել ծովային ճանապարհով։

Կարդալ ավելին

Տեխնոլոգիաներ

Առաջարկվում է բիտքոինի ստեղծողին առաջադրել տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի

144

By

Բիտքոինի ստեղծող Սատոշի Նակամոտոն արժանի է տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակի, քանի որ հարստացրել է հարյուր հազարավոր մարդկանց ավելի լավ, քան տնտեսագետների մեծ մասը։ Այս մասին հայտնել է Celsius Network կրիպտոլենդինգային հարթակի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Դանիել Լեոն Tech NY 2021-ի շրջանակում անցկացված համաժողովի ընթացքում, փոխանցում է CalcalistTech պորտալը։

Լեոնը կրիպտոգրաֆիան անվանել է վստահության ինովացիա, որը վերացնում է բանկերի, վճարային համակարգերի միջնորդությունը։Նոյեմբերի սկզբին բիտքոինը թարմացրել է առավելագույն արժեքը։ Բիտքոինի՝ 68 հազար դոլարի հասնելը կապված է կրիպտոարժույթի շուկայի դինամիկայի հետ։

Կարդալ ավելին

Տեխնոլոգիաներ

Երևանում մեկնարկել է «Սիլիկոնային սարեր 2021» գագաթնաժողովը

254

By

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում մեկնարկել է «Սիլիկոնային սարեր 2021» (SILICON MOUNTAINS 2021) միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը՝ նվիրված տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառությանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը՝ գագաթնաժողովը կոչված է կապ հաստատելու տեխնոլոգիա ստեղծողների և օգտագործողների միջև:

«Տեխնոլոգիան ստեղծելը բավարար չէ, շատ կարևոր է դրանք որդեգրելը և արագ մեր օգտին գործածելը: Ներկաների մեջ ունենք մարդիկ, որոնք ստեղծում են տեխնոլոգիաներ, և մարդիկ ու մեր հանրությունը ընդհանրապես, որը որդեգրում է այդ տեխնոլոգիաները: Մանավանդ Քովիդից հետո ամեն մարդ տեխնոլոգիաների լավագույն որդեգրողն է դարձել: Հետևաբար, այստեղ շատ կարևոր է բաց միտք ունենալը և տեխնոլոգիայի հարմարվողականությունը նոր վիճակներին, նոր փոփոխություններին: Աշխարհը արագ փոփոխությունների մեջ է: Երկու տարի առաջ, երբ նույն դահլիճում նույն համաժողովն էինք անցկացնում նույն մարդկանցով, տարբեր պայմանների մեջ էինք: Այսօր՝ երկու տարի անց, շատ բան փոխվել է: Ամեն մի փոփոխության մեջ հաջողության տեղ կա: Այդ փոփոխությունները մենք պետք է ընդունենք որպես մարտահրավեր, բայց հաջողության վերածենք», — մեկնաբանեց «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահը:

Գագաթնաժողովի «Սիլիկոնային սարեր» անվանումը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի խոսքով, շատ պարտավորեցնող է: Նախարարը համոզված է, որ իր սարերով հայտնի Հայաստանը հետ չի մնալու «Սիլիկոնյան հովտից»:

ԲՏԱ նախարարը նկատեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիական բնագավառի ներկայացուցիչները մեկը մյուսի ետևից նմանատիպ կարևոր միջոցառումներ են կազմակերպում՝ երկրում ձևավորելով շատ յուրօրինակ միջավայր:

Վահագն Խաչատուրյանի կարծիքով՝ Հայաստանը արդեն ապրում է այդ նոր միջավայրում՝ չորրորդ տեխնոլոգիական հեղափոխության դարաշրջանում:

«Մենք դրա մեջ ենք: Միգուցե շատերս չենք գիտակցում: Միգուցե մտածում ենք՝ այդ ժամանակաշրջանը դեռ պետք է գա: Բայց իրականում մենք այդ դարաշրջանի մեջ ենք և այդ փոփոխությունները մեր առօրյայում զգում ենք: Վերջին 20 տարվա փոփոխությունները բերել են նրան, որ մենք հիմա ավելի ենք գնահատում այն, ինչի մասին վաղուց խոսում էինք: Նկատի ունեմ մեր գիտելիքը, մեր հնարավորությունը, մեր տաղանդը, որը այլ ուղղությամբ էր օգտագործվում տարիներ շարունակ, հիմնականում միտված էր սպառողական հասարակություն ստեղծելուն և ոչ թե ստեղծագործ հասարակություն ունենալուն: Հաջորդ հաջողությունները կախված են բոլորիցս՝ պետություն, հասարակություն և առավել ևս՝ տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ», — նշեց նախարարը:

Համաժողովի հատուկ հյուրը «Սինոփսիս» վերազգային ընկերության նախագահ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար 2020 թվականի ՀՀ պետական մրցանակի դափնեկիրն էր՝ դոկտոր Չի-Ֆուն Չանը, որը ներկայացրեց իր դասախոսությունը «Խելացի ամեն ինչի նոր դարաշրջանի հզորացումը՝ սիլիկոնից դեպի ծրագրային ապահովում. փոփոխվող համակարգում վստահության էվոլյուցիա» թեմայով:

Անվանի գիտնականի կարծիքով՝ այս փոփոխվող միջավայրում հարմարվելու և զարգանալու համար երեք առանցքային բառ է կարևոր՝ փոփոխվել, բարգավաճել և վստահել:

«Բարգավաճելու համար ամենակարևորը վստահությունն է: Եթե վստահում ես ճիշտ թիմի, ճիշտ անձանց, ապա կարող ես բարգավաճել փոփոխության միջոցով», — ընդգծեց Չի-Ֆուն Չանը:

Համաժողովի շրջանակներում նաև տեղի ունեցավ «Բարձր տեխնոլոգիաներ. «Սիլիկոնային սարեր» թեմային նվիրված մեկ նամականիշով երկկողմանի փոստային բացիկի մարումը: «Հայփոստը» շրջանառության մեջ է դնում բացիկը 2021 թվականի նոյեմբերի 19-ին:

Արդեն երկրորդ անգամ անցկացվող «Սիլիկոնային սարեր» տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովի կազմակերպիչը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն է: «Սիլիկոնային սարեր» առաջին համաժողովը անցկացվել էր 2019 թ. դեկտեմբերի 4-5-ին և նվիրված էր ՏՀՏ ոլորտում «խելացի լուծումներին» և համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին:

Կարդալ ավելին

Տեխնոլոգիաներ

Facebook-ի ավելի քան 1,5 միլիարդ օգտատիրոջ տվյալներ հայտնվել են համացանցում

454

By

Facebook-ի ավելի քան 1,5 միլիարդ օգտատիրոջ տվյալներ հայտնվել են համացանցում և վաճառվում են հայտնի հաքերային կայքում: Այս մասին հայտնում է Privacy Affairs մասնագիտացված ինտերնետ-պարբերականը, փոխանցում է Mash-Telegram ալիքը:

Նշվում է, որ ֆորումը պարունակում է անուններ, էլ. փոստի հասցեներ, հեռախոսահամարներ, սոցիալական ցանցի օգտատերերի ID-ներ և դրանց գեոլոկացիաները։

Mash-ը հավելում է, որ սա Facebook-ի տվյալների ամենամեծ և ամենանշանակալից արտահոսքն է:

Կարդալ ավելին

Տեխնոլոգիաներ

Հայաստանյան codesignal ընկերությունը ներգրավել է 50 մլն դոլար ներդրում

384

By

Տիգրան Սլոյանի և Արամ Շատախցյանի հիմնադրած codesignal ընկերությունը ներգրավել է 50 մլն դոլար ներդրում` ընկերության շուկայական արժեքը մեկ տարուց ավելի քիչ ժամանակահատվածում քառապատկելով և հասցնելով 500 մլն դոլարի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Հերթական չնաշխարհիկ կիսվելու արժանի նորությունը տեխ համայնքից.

Տիգրան Սլոյանի և Արամ Շատախցյանի հիմնադրած codesignal ընկերությունը ներգրավել է 50մլն դոլար ներդրում` ընկերության շուկայական արժեքը մեկ տարուց ավելի քիչ ժամանակահատվածում քառապատկելով և հասցնելով 500մլն դոլարի։ C ռաունդն առաջնորդել է առաջնակարգ index ventures վենչուրային ֆոնդը։

Տիգրան Սլոյանն ինձ փոխանցեց, որ Հայաստանյան գրասենյակում բազմաթիվ նոր աշխատատեղեր սպասում են իրենց զբաղեցնողներին, որի մասին տեղեկությունը կդնեմ առաջին մեկնաբանության մեջ»,-ասված է նախարարի գրառման մեջ։

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ