Միացեք մեզ

Ժամանց

6 տարի անց Ադելը նոր ալբոմ կներկայացնի

346
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Ադելի երկրպագուների համար լավ նորություն կա: Նա պատրաստվում է 6 տարվա դադարից հետո ներկայացնել իր նոր ալբոմը:

Երգչուհու նախորդ ալբոմը՝«25»-ը թողարկվել է 2015 թվականին: Այդ տարիների ընթացքում նրա կյանքում շատ փոփոխություններ են եղել՝ հասցրել է ամուսնալուծվել ու բավական նիհարել:

Ադելի մտերիմներից մեկը, որը նախընտրել է անանուն մնալ, տեղեկացրել է, որ վերջին ամիսներին նա մշտապես ստուդիայում է եղել, ձայնագրել է նոր երգեր ու անհամբերությամբ է սպասում, թե երբ է դրանք ներկայացնելու: Բաժանման մասին երգեր եւս լինելու են նոր ալբոմում:

«Նա մարզվում է շաբաթական 5 օր: Հիմա գտնվում է ֆիզիկական ու հոգեբանական հիանալի վիճակում»,- բրիտանական Eonline պարբերականին ասել է աղբյուրը:


Նոր ալբոմի մասին ակնարկել է նաեւ երգչուհու ընկեր, բրիտանացի հաղորդավար Ալան Կարը: «Մի քանի երգ եմ լսել ալբոմից: Աստված իմ, որքան հիանալի են դրանք: Այդ ձայնն ասես հին ընկեր լինի: Էլի կատարողներ կան, որոնց ձայնը նման է Ադելին, սակայն լսում եք նրան ու հասկանում, որ կա միայն մեկ Ադել»:

Վերջին անգամ նա հանրության առաջ ներկայացել է 2020-ի հոկտեմբերին Saturday Night Live հաղորդման ընթացքում: Ադելն իր երկրպագուներին զարմացրել էր նոր տեսքով ու նշել, որ դեռ ավարտին չի հասցրել ալբոմի հետ կապված աշխատանքները:

Ադելը սկսել է հանդիպել գործարար Սայմոն Կոնեկիի հետ 2011 թվականին: 2017թ. նրանք ամուսնացել են, իսկ 2 տարի անց՝ բաժանվել: Նրանց որդին՝ Անջելո Ջեյմսը ծնվել է 2012-ին:

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Ժամանց

Ամերիկացին 4 մլն դոլար է շահել վիճակախաղով՝ օգտվելով «հաջողության թխվածքաբլիթի» հուշումներից

34

By

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակիչը 4 մլն դոլար է շահել տեղի Mega Millions վիճակախաղով՝ օգտվելով «հաջողության թխվածխաբլիթում» գտած հուշումներից:

Ինչպես հայտնում է Insider-ը, 60-ամյա վետերան Գաբրիել Ֆիեռոն կանխատեսումներով թխվածքաբլիթը ստացել է, երբ կնոջ հետ հերթական անգամ այցելել է տեղի ռեստորաններից մեկը:

Ֆիեռոն նշել է, որ որոշել է ռիսկի գնալ և խաղալ թխվածքաբլիթում տեղադրված թղթի վրա առկա թվերով: 32 տարի բանակում ծառայած զինվորականը վիճակախաղի տոմսը ձեռք է բերել 2 դոլարով առցանց եղանակով և խաղացել է 1 դոլարի Megaplier-ով, որը հնարավորություն է տալիս խաղացողներին բազմապատկել շահումը:

Նրա նշած թվերը համընկել են բոլոր հինգ գնդակի թվերի հետ, ինչի արդյունքում նա 1 մլն դոլար է շահել, այնուհետև շահումը քառապատկվել է, երբ նա շահել է 4X Megaplier-ով:

Ֆիեռոն բավականին զարմացել է իմանալով, որ իսկապես շահել է: Նա որոշել է շահումի մեծ մասով ներդրում կատարել:

Աղբյուրը՝ tert.am

Կարդալ ավելին

Ժամանց

Մոդել Արիադնայի նոր էրոտիկ ֆոտոշարքը

158

By

Հայտնի մոդել Արիադնան հանդես է եկել նոր էրոտիկ ֆոտոշարքով, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը

Возможно, это изображение (1 человек, стоит, туфли на высоком каблуке и текст)
Возможно, это изображение (1 человек и в помещении)
Возможно, это изображение (1 человек, стоит, туфли на высоком каблуке и на открытом воздухе)
Возможно, это изображение (1 человек, стоит и туфли на высоком каблуке)
Возможно, это изображение (1 человек, туфли на высоком каблуке и на открытом воздухе)
Возможно, это изображение (1 человек, стоит, туфли на высоком каблуке и на открытом воздухе)
Возможно, это изображение (1 человек, стоит, играет в бильярд и в помещении)
Возможно, это изображение (1 человек, стоит, туфли на высоком каблуке и на открытом воздухе)
Возможно, это изображение (1 человек, стоит и на открытом воздухе)
Возможно, это изображение (1 человек, сидит, туфли на высоком каблуке и в помещении)
Возможно, это изображение (1 человек, сидит, туфли на высоком каблуке и в помещении)
Возможно, это изображение (1 человек и стоит)
Возможно, это изображение (1 человек и туфли на высоком каблуке)
Возможно, это изображение (1 человек и в помещении)

Կարդալ ավելին

Ժամանց

Մոսո Կարապետյանի նախկին կինն արդեն սիրելի ունի՞

226

By

Կարդալ ավելին

Ժամանց

Քանյե Ուեսթը մտադիր է մեկնել Ռուսաստան

78

By

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, որը պաշտոնապես փոխել է անունը՝ դառնալով Յե, մտադիր է մեկնել Ռուսաստան, որպեսզի ներկայացնի իր The Sunday Service ավետարնչական ծրագիրը և հանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Այս մասին հայտնում է Billboard հարթակը՝ հղում անելով երգչի ներկայացուցիչ Ամիր Սուդանին: Ինչպես վերջինս հայտնել է, Յեն կարող է Ռուսաստան այցելել գարնանը կամ ամռանը, համերգներ կարող են տեղի ունենալ Crocus City Hall-ում կամ «Լուժնիկի» մարզադաշտում:

Համերգի ժամանակ որպես հատուկ հյուր կարող է հրավիրել ՌԴ նախագահը:  

Կարդալ ավելին

Բլոգ

«Մանկական Եվրատեսիլից» հայտնի Վլադիմիր Արզումանյանն այսօր ամուսնանում է Արայիկ Հարությունյանի քրոջ դստեր հետ

302

By

Starnews.am -ը գրում է․https://www.facebook.com/v3.2/plugins/quote.php?app_id=&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df101de294b0b4cc%26domain%3Dhayeli.am%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fhayeli.am%252Ff2de2f30e4b6e6c%26relation%3Dparent.parent&container_width=780&href=https%3A%2F%2Fhayeli.am%2F%3Fp%3D661509%26l%3Dam&locale=ru_RU&sdk=joey

«Այսօր՝ հունվարի 8-ին, «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանի հարսանիքն է:

Երգիչն ու ընտրյալը՝ Աննա Հարությունյանը, նշանադրվել էին դեռ 2019-ին:

«3 տարի առաջ տեսա Աննային ու հասկացա, որ գտել եմ իմ կյանքի կնոջը»,- հարցարզույցներում պատմում էր Վլադիմիր Արզումանյանը:

Starnews․am-ին հայտնի է դարձել, որ Աննան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի քրոջ աղջիկն է»։

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ