Միացեք մեզ

Հասարակություն

441 համայնք կդառնա 37 խոշորացված համայնք. նպատակը ռեսուրսների արդյունավետ օգտագործումն է. Ղալումյան

350
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ 441 համայնքները միավորել և դարձնել 37 խոշորացված համայնքներ:

ԱԺ-ում սեպտեմբերի 22-ին անցկացվում են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներ:

Նիստը նախագահող Վահե Ղալումյանը նախ հիշեցրեց, որ համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորներ ստեղծելու հայեցակարգն ընդունվել է 2011-ին, ինչից հետո 2016-ին կառավարության նախաձեռնությամբ սկսվել է օրենքի կիրառումը, և առաջին փուլում ՀՀ 486 համայնքներ միավորվել են՝ դառնալով 54 խոշորացված համայնքներ:

«Օրենքի նախագիծը, որով կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել, նախատեսում է ՀՀ ևս 441 համայնքներ միավորել և դարձնել 37 խոշորացված համայնքներ»,- ասաց Ղալումյանը:

Ըստ Ղալումյանի՝ խոշորացումը բավականին դրական պրոցես է: «Համայնքների խոշորացման նպատակը ռեսուրսների կենտրոնացումն ու դրանց առավել արդյունավետ օգտագործումն է: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն ֆինանսական, այլ նաև մարդկային ռեսուրսներին»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ օրինակ, Տավուշի Բերդ խոշորացված համայնքի մոդելն ուսումնասիրելով՝ ակնհայտ է դառնում, որ խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են կարողանում ծախսել իրենց միջոցները, չլուծված խնդիրների մեծամասնությունը խոշորացման արդյունքում լուծվում է: Նա վստահեցրեց, որ Բերդ խոշորացված համայնքի տարածքում գոյություն չունի մանկապարտեզի խնդիր, բոլոր համայնքներն ունեն մանկապարտեզներ, խոշորացված համայնքն այդ ֆինանսական խնդիրները լուծելու հնարավորություն ունի: Խոշոր համայնքները ավտոպարկեր ստեղծելու, տրանսպորտային միջոցներ ունենալու և համայնքների խնդիրները լուծելու հնարավորություն ունեն:

Նա հիշեցրեց, որ իրենց քաղաքական թիմը 7-րդ գումարման ԱԺ-ում նախաձեռնել է խոշորացված համայնքներում և 4000-ից ավել բնակիչ ունեցող համայնքներում քաղաքական համամասնական ընտրությունների հարցը:

Նախագծով առաջարկվում է համապատասխան համայնքների փնջեր ձևավորել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերում:

https://lurer.com/?p=434323&l=am

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հասարակություն

Երասխում պայմանագրային զինծառայող է վիրավորվել

258

By

Հոկտեմբերի 9-ին, ժամը 12:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես` Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Միսակ Վարդանի Խաչատրյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Կարդալ ավելին

Հասարակություն

Եղանակը առաջիկայում

96

By

Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ:

«Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +20+22։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +14,+19

Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +15+18,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +18+20,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +12+16,

Լոռիում գիշերը՝ +4,+6, ցերեկը՝ +12+17,

Տավուշում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +13+18,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +13+16,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +19+22,

Արարատում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +20+23,

Արմավիրում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +20+23,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +13+17,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +20+23,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+21,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +13+18,

Արցախում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +14+19

Կարդալ ավելին

Իրավունք

Գործատուն իրավունք կունենա աշխատանքային պայմանագիրը լուծելու՝ հակահամաճարակային կանոններով թղթեր չներկայացնելու համար

116

By

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը հանրային քննարկման է ներկայացրել Աշխատանքային օրենսգրքում և «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծ, որով սահմանվում են աշխատողին աշխատանքի չթույլատրելու, գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը լուծելու, հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմքերն այն դեպքերի համար, երբ աշխատանքի ներկայանալիս աշխատողի կողմից չի ներկայացվում բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված՝ աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը։ Այս մասին տեղեկանում ենք Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։

Նախատեսվում է․

Աշխատանքային օրենսգրքի 108-րդ հոդվածը, որով սահմանված են աշխատանքի չթույլատրելու դեպքերը, ավելացնել նոր՝ 1․1 մասով, ըստ որի՝

Աշխատանքի ներկայանալիս բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված՝ վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով նախատեսված` աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը աշխատողի կողմից չներկայացնելու դեպքում գործատուն աշխատողին չի թույլատրում գտնվելու աշխատավայրում, կատարելու իր աշխատանքային պարտականությունները և չի վճարում աշխատավարձ մինչև սույն մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը:

Լրացում կկատարվի նաև 113-րդ հոդվածում, որով նախատեսվում է աշխատանքային պայմանագրի լուծումը՝ գործատուի նախաձեռնությամբ։ Նոր կետի համաձայն, գործատուն իր նախաձեռնությամբ կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը՝ վերոնշյալ դեպքում աշխատանքի չթույլատրվելու հետևանքով ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում:

Աշխատողի պարտականությունները, որը սահմանվածէ 216-րդ հոդվածով, կլրացվի, ըստ որի․

«Աշխատողը պարտավոր է բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները, պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, կատարել աշխատանքի սահմանված նորմաները, պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման պահանջները, վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները, բարեխղճորեն վերաբերվել գործատուի և այլ աշխատողների գույքին, ինչպես նաև մարդկանց կյանքին ու առողջությանը, գործատուի գույքի պաշտպանությանն սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել գործատուին։

«Հանրային ծառայության մասին» օրենքում ևս լրացումներ կկատարվեն։ Օրենքը կլրացվի նոր՝ 16.1-ին հոդվածով․

Հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի (ծառայության) չթույլատրելու, պաշտոնից կամ ծառայությունից ազատելու (լիազորությունները կամ ծառայությունը դադարեցնելու) առանձնահատուկ հիմքերը

1.           Աշխատանքի (ծառայության) ներկայանալիս բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված՝ վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով նախատեսված` աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից չներկայացնելու դեպքում նրան չի թույլատրվում գտնվելու աշխատավայրում, կատարելու իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունները և չի տրամադրվում վարձատրություն՝ մինչև սույն մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը:

2.           2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունների կատարումը չթույլատրվելու հետևանքով ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր աշխատանքային (ծառայողական) պարտականությունները չկատարելը հանրային պաշտոն զբաղեցնող անձին պաշտոնից ազատելու կամ հանրային ծառայողի լիազորությունները դադարեցնելու (ծառայությունից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու) հիմք է: Սույն մասով նախատեսված հիմքի ի հայտ գալու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունվում է համապատասխանաբար հանրային պաշտոն զբաղեցնող անձին պաշտոնից ազատելու կամ հանրային ծառայողի լիազորությունները դադարեցնելու (ծառայությունից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու) մասին համապատասխան իրավական ակտ, եթե պաշտոնից կամ ծառայությունից ազատելու (լիազորությունները կամ ծառայությունը դադարեցնելու) այլ ժամկետ սահմանված չէ օրենսդրությամբ:

3.           Սույն հոդվածի կարգավորումները չեն տարածվում Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա։»։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ ամբողջ աշխարհում շարունակում է պահպանվել կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ստեղծված արտակարգ իրավիճակը: Նման իրավիճակի պահպանման պայմաններում, աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, նկատվում է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու դեպքերի, ինչպես նաև այդ հիվանդության հետևանքով մահվան դեպքերի թվերի աճ:

Այսպես, օգոստոսի վիճակագրական պատկերը հետևյալն է.

1) առաջին շաբաթվա ընթացքում (01-07.08.2021թ.) կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը կազմել է 1,818 դեպք՝ կատարված 43,897 թեստավորումներից (4.14%), իսկ մահվան դեպքերի թիվը՝ 31.

2) երկրորդ շաբաթվա ընթացքում (08-14.08.2021թ.) կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը կազմել է 2,401 դեպք՝ կատարված 40,281 թեստավորումներից (5.96%), իսկ մահվան դեպքերի թիվը՝ 45.

3) երրորդ շաբաթվա ընթացքում (15-21.08.2021թ.) կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը կազմել է 3,076 դեպք՝ կատարված 46,082 թեստավորումներից (6.67%), իսկ մահվան դեպքերի թիվը՝ 57.

4) չորրորդ շաբաթվա կեսի դրությամբ (22-29.08.2021թ.) կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը կազմել է 3,702 դեպք՝ կատարված 42,890 թեստավորումներից (8.63%), իսկ մահվան դեպքերի թիվը՝ 71:

Կարդալ ավելին

Հասարակություն

Արցախում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից 55-ամյա տղամարդ է զոհվել

284

By

Արցախում ադրբեջանական զինված ուժերի դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ է զոհվել: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադեւոսյանը:

«Նախնական տեղեկություններով այսօր`հոկտեմբերի 9-ին, 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հայտնել են, որ Մարտակերտ քաղաքին հարակից նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի 1966 թվականին ծնված Արամ Տեփնանցը»,- ասաց նա:

Դեպքի վայրում այս պահին աշխատում են քննիչները: Տեղեկատվությունը փոխանցվել է ռուս խաղաղաղապահներին:

Կարդալ ավելին

Հասարակություն

Ծեծկռտուք և կրակոց Նորատուսում. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

314

By

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ