Միացեք մեզ

Բլոգ

3,5 միլիոն դիտում. «Մանկական Եվրատեսիլում» Մալենան առաջատարներից է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

320
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Sputnik Արմենիան գրում է. «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող 14–ամյա Մալենան մրցույթի ֆավորիտներից է։ Նրա «Քամի, քամի» երգը մրցույթի պաշտոնական Youtube-յան ալիքում հավաքել է ավելի քան 3,5 միլիոն դիտում և հանդիսանում է բացարձակ առաջատար։ Ըստ մի շարք միջազգային լրատվամիջոցների, Մալենան մրցույթի ամենահավանական հաղթողն է: 14-ամյա երգչուհին երգում է իր և կյանքի ազատության դրական կողմի մասին։ Բեմում երգչուհին հանդես է գալիս պարախմբի հետ։

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բլոգ

Իրավունք». «Դժվար ապրո՞ւստ». դերասանուհի Շուշաննա Թովմասյանը Հայաստանից հեռացել է

30

By

Իրավունք» թերթը գրում է. «Դերասանուհի, հաղորդավարուհի Շուշաննա Թովմասյանը, որն առավել հայտնի է «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից, Հայաստանից հեռացել է:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների` դերասանուհին այժմ բնակվում է ԱՄՆ-ում:  Դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրը նշում է, որ վերջինս Հայաստանը լքել է, քանի որ Հայաստանից բավականին հիասթափված է»:

Կարդալ ավելին

Բլոգ

Հայ-ադրբեջանական սահմանի գյուղերի հարցերը շարունակում են օրհասական լինել. «Ժողովուրդ»

62

By

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայ-ադրբեջանական սահմանի գյուղերի բնակիչների հարցերը շարունակում են չլուծված մնալ: Մասնավորապես բազմաթիվ խնդիրներ են հայտնաբերվել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրայինհարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հանձնարարությամբ աշխատակիցների՝ Սյունիք կատարած այցի ընթացքում: Կապանից դեպի 4 գյուղեր՝ Ագարակ, Խդրանց,Եղվարդ եւ Ուժանիս տանող ճանապարհի նկատմամբ Ադրբեջանն առանց որեւէ իրավական հիմքի վերահսկողություն է սահմանելու, եւ դրա հետեւանքով մարդկանց համար հումանիտար խնդիրներ են առաջ եկել։ Օրինակ՝ Եղվարդ գյուղի բնակիչները նշելեն, որ գյուղում շեշտակի նվազել է ոչխարաբուծությունը այն պատճառով, որ զրկվել են արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից. այդ տարածքներն այժմ ադրբեջանական զինված ուժերի տիրապետության տակ են։

Բացի այս, արդեն 10 գլուխ խոշոր եղջերավորներ հայտնվել են սահմանից այն կողմ, եւ գյուղացիները գոնե մնացածը փրկելուհամար կենդանիներին ախոռից դուրս չեն հանում։ 3 գլուխ խոշոր եղջերավորներ Ագարակ գյուղից են հատել սահմանը, իսկ Ուժանիս գյուղում, ճիշտ է, նման դեպք դեռ չի գրանցվել, սակայն մարդիկ վաճառում են անասունները. խոշոր եղջերավորները արդեն պակասել են 21-ով։ Ինչպես Սյունիքի այլ սահմանամերձ բնակավայրերի դեպքում, այստեղ էլ այլընտրանքային ճանապարհը լուծում չէ: Բացի անվտանգ ապրելու իրավունքից, այլընտրանքային ճանապարհի դժվարանցանելիության պատճառով խախտվում են տեղի բնակիչների կրթության, աշխատանքի, բուժօգնության եւ այլ իրավունքներ։ Օրինակ՝ եթե նախկինում գյուղացիները հեշտությամբ կարողանում էին հասնել Կապան քաղաք՝ աշխատանքի, ապա այժմ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով, իսկ եղանակային վատ պայմանների դեպքում՝ անանցանելիության պատճառով մարդիկ ստիպված բնակարան են վարձակալել։ Առկա են նաեւ բուժօգնությանիրավունքի խախտման դեպքեր. թեեւ գյուղերնունեն բուժհաստատություն, որտեղ համապատասխան առաջնային օգնություն է ցուցաբերվում (Եղվարդի եւ Ուժանիսի համար գործում է մեկ բուժհաստատություն Եղվարդ գյուղում), սակայն բուժօգնության ավելի լուրջ հարցերը չեն կարող լուծվել տեղում։

Մարդիկ լիարժեք բուժօգնություն ստանալու համար պետք է կրկին հասնեն Կապան քաղաք։ Այսպիսով, ադրբեջանական ծառայողների՝ հայկական գյուղերին այդքան մոտ տեղակայված լինելը, ամրացումները եւ նրանց կողմից միջհամայնքային ճանապարհների վերահսկողությունը խորացնում են մարդկանց իրավունքների խախտումները, խաթարում են նրանց բնականոն կյանքը: Հետեւաբար ինչպես արձանագրել է ԱԺ ՄԻՊ եւ ՀՀ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, պետք է գործուն քայլեր ձեռնարկվեն անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու համար, որպեսզի վերականգնվեն սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքները կամ դրանց մի մասը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Կարդալ ավելին

Բլոգ

Որդուս և ընկերոջ ծեծը տեսանկարահանված է․ Ուրցաձորի նախկին համայնքապետ

54

By

Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը որդուն և վերջինիս ընկերոջը ծեծելու տեսանյութը ներկայացրել է դատարան, սակայն դատարանն այն հաշվի չի առել։ Այս մասին 24News-ին հայտնել է Անդրեասյանը։

Երեկ ոստիկանությունը ձերբակալել էր Ռաֆիկ Անդրեասյանին, վերջինիս որդին իր «Վազ 2121» («Նիվա»)  մակնիշի մեքենայով բախվել էր ոստիկանական մեքենային։ Shamshayan.com կայքը գրել էր, որ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել էին. «Լսեցինք, որ վթար է էղել, մեկ էլ էն տեսանք, որ Նիվայի միջից գյուղապետի տղեն դուրս էկավ, հարձակվեց ոստիկանների վրա, թե՝ դուք էդքան կա՞ք, որ էկել եք մեր գյուղ, հերիք չի, մի հատ էլ ուզում եք պապայիս տանեք։ Ձեզ ո՞վ ա թույլատրել հորս հետևից գաք ու էդքան կա՞ք, որ հորս տանեք քաղմաս»։ Ըստ տեղեկությունների՝ ոստիկանները ծեծել են Անդրեասյանի որդուն և ընկերոջը։ 

Անդրադառնալով այս միջադեպին՝ Անդրեասյանը լրատվականին ասել է․ «Նախ ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմանում, իմ որդին է, թե ուրիշն է, եթե ինչ-որ հանցագործություն է արել, պիտի պատժվի, բայց նորից եմ կրկնում՝ իմ որդին նման պահվածք երբեք չի ունեցել, երբեք չի կարող ունենալ։ Ասուլիս կտամ, մանրամասն կասեմ, թե իրականում ինչ է եղել։ Այս ամեն ինչը քաղաքական պատվերի շրջանակում է։ Այդքան բան»։

«Որդուս և ընկերոջ ծեծը տեսանկարհանված է, տեսանյութ կա։ Այդ փաստը նույնիսկ դատարան եմ ներկայացրել, դատարանը հաշվի չի առել։ Ասուլիս կտամ, կհրապարակեմ», — եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ Վեդի խոշորացված համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը ազատել էր ընդդիմադիր համայնքապետերին` այդ թվում Ռաֆիկ Անդրեասյանին: Սարգսյանի գործողություններն Անդրեասյանն ապօրինի էր համարել:

Երեկ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ հունվարի 15-ին, Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին, դժգոհելով հորը ոստիկանության բաժին բերման ենթարկելու հանգամանքից, իր կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ավտոմեքենայի առջևի մասով հարվածել ոստիկանության ծառայողական «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի առջևի մասին, ապա, իջնելով ավտոմեքենայից, սպառնացել էր ոստիկաններին՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին:

Այս առթիվ գործ էր հարուցվել ու մեղադրանք առաջադրվել Ռաֆիկ Անդրեասյանի որդուն քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել

Կարդալ ավելին

Բլոգ

Ֆրանսիան կներդնի պատվաստանյութի անցագրեր

38

By

Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) վերջնական ընթերցմամբ ընդունել է երկրում պատվաստանյութերի անցագրերի ընդունման մասին օրինագիծը։ Այս մասին ասվում է խորհրդարանի Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

Օրինագծին կողմ է քվեարկել 215, դեմ՝ 58 պատգամավոր, եւս 7 պատգամավոր ձեռնպահ է մնացել։

Փաստաթուղթը նախատեսում է սանիտարական անցագրի փոխարեն պատվաստանյութի անցագրի ներդրում։ Քաղաքացիները պետք է այն ներկայացնեն սրճարաններ, բարեր, ռեստորաններ, մշակութային հաստատություններ այցելելիս, ինչպես նաեւ հեռագնա գնացքներում։

Կարդալ ավելին

Բլոգ

Արդյոք, այս ընտրությունը կհանդուրժի բռնապետիկը․ Ավետիք Իշխանյան

70

By

ԶԱՐՄԱՑԱԾ ԵՄ․․․

Այսօր զարմանահրաշ բան կատարվեց Հայաստանում։Դատավորների միության նախագահ ընտրվեց Ալեքսանդր Ազարյանը։Փաստորեն, Հայաստանում, 139 դատավորներ ունեն արժանապատվության զգացում , չեն ենթարկվում բռնապետիկին և չեն վախենում նրա ԱԱԾ-Ոստիկանություն-քննչական մարմիններ-Դատախազություն, քառյակից։ Սա որոշակի հույսեր է ներշնչում, որ դատական համակարգը, կարող է ինչ-որ չափով դիմադրել միապետության հաստատմանը։

Բայց, արդյո՞ք, այս 139 դատավորները օրինակ կծառայեն մյուս, գործադիրի հրահանգները հլու-հնազանդ կատարող դատավորների համար։ Եվ, արդյո՞ք, այս ընտրությունը կհանդուրժի բռնապետիկը։ Կարծում եմ՝ ոչ։ Ամենայն հավանականությամբ, շուտով կլսենք ՀՔԾ , ԱԱԾ կամ , իբր հակակոռուպցիոն մարմնի հաղորդագրությունը, որ Ալեքսանդր Ազարյանը, կամ նրա մերձավորները մեղադրվում են ինչ-ինչ հանցագործությունների մեջ։ Հիշենք Հրայր Թովմասյանին, Դավիթ Գրիգորյանին և Ռուբեն Վարդազարյանին։Գլխավոր դատախազ կոչեցյալը կպաշտպանի մեղադրանքը և․․․ Շատ կուզենայի սխալված լինել, բայց սրան պետք է պատրաստ լինել և նման զարգացումների դեպքում ոտքի կանգնել։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ