Միացեք մեզ

Քաղաքականություն

2024 թվականի նախագահական ընտրարշավում Բայդենը պատրաստ է պայքարել Թրամփի դեմ

276
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Սպիտակ տան գործող ղեկավար Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է պայքարել իր նախորդի՝ հանրապետական ​​Դոնալդ Թրամփի դեմ հաջորդ նախագահական ընտրություններում, որոնք կանցկացվեն 2024 թվականին։

«Եթե ես այնքան առողջ լինեմ, ինչպես հիմա, ես նորից կառաջադրվեմ», – չորեքշաբթի օրը ABC-ին ասել է Բայդենը։

ԱՄՆ 45-րդ նախագահի հետ հնարավոր ընտրարշավի մասին հաղորդավարի հարցին քաղաքական գործիչը դրական է պատասխանել. Բայդենը նաև տարակուսած հարցրել է, թե ինչո՞ւ չպետք է Դոնալդ Թրամփի հետ առաջադրվի երկրորդ ժամկետի համար որպես թեկնածու:

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են անցկացվել 2020 թվականի նոյեմբերի 3-ին։ Հաղթել է դեմոկրատ Բայդենը, նրա երդմնակալությունը տեղի է ունեցել հունվարի 20-ին։ Թրամփը երկար ժամանակ չէր ճանաչում իր պարտությունը և դիմում էր դատարաններ՝ մի շարք նահանգներում ձայների վերահաշվարկի անցկացման պահանջով։

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Քաղաքականություն

Իրանը և Ռուսաստանը կունենան գերազանց մակարդակի համագործակցություն.Իրանի ԱԳ նախարար

88

By

ԻԻՀ ԱԳ նախարարը Թվիթերում գրել է. «Իրան-Ռուսաստան հարաբերությունների նոր փուլում սպասվում է գերազանց համագործակցություն»:

ParsToday-ի հաղորդմամբ՝  Ամիր Աբդոլլահյանն ով Իրանի նախագահին ուղեկցում էր Մոսկվա կատարած այցի ընթացքում, հինգշաբթի օրը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպումից հետո արված թվիթերյան գրառման մեջ Աբդոլլահյանը նշել է. «Կարևոր քննարկում ունեցանք պարոն Լավրովի հետ՝ երկու երկրների համագործակցության, Իրանում նոր ատոմակայանների կառուցումն արագացնելու, երկու երկրների նախագահների վերջին պայմանավորվածությունների լույսի ներքո համագործակցության համակողմանի զարգացման և հյուպատոսական հարցերին ուշարդություն դարձնելու շուրջ»:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Դոնբասում հայտնել են Ուկրաինայի ուժայինների կողմից զինադադարի խախտման մասին

126

By

Ուկրաինայի ուժայինները Դոնբասում մեկ անգամ խախտել են զինադադարի ռեժիմը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ին, այս մասին լրագրողներին հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության  (ԴԺՀ) ներկայացուցիչը Հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Մի իշխանությունը, որը աղետի գոտում անգամ փայտից զուգարան չի սարքել, քննադատում է Քոչարյանին

50

By

Մի իշխանությունը, որը աղետի գոտում անգամ փայտից զուգարան չի սարքել չորս տարվա մեջ, մի հատ մաքսատուն են սարքել, որտեղ գործի են ընդունել իրենց մերձավորներին, սկսում են խոսել լայնածավալ շինարարության մասին, ասում են դա գոյություն չունի։ Այս մասին 5-րդ ալիքի հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։

«Ինձ, օրինակ, հետաքրքիր է այն մարդու ռեակցիան, երբ Ռոբերտ Քոչարյանի օրոք ստացել է բնակարան աղետի գոտում և լսում է դա հեռուստացույցով։ Շուրջ 20 հազար ընտանիք աղետի գոտում ունեցել է բնակարանային պայմանների բարելավում, դա եղել է նոր կառուցված շենքեր, վերակառուցված շենքեր, նոր կառուցված անհատական տներ, մի մասը կատարվել է Լինսի հիմնադրամի միջոցներով՝ մոտ 4000-5000 ընտանիք, մոտ  6000-6500 ընտանիքների բնակարանների գնման վկայագրերի ծրագիր կար, որի մի մասը կտարավել դոնորներով, մի մասը պետական բյուջեի միջոցներով, մնացած մասը մոտ 8000-9000 արվել է մեր բյուջեով, մենք պարտք չենք խնդրել, մենք զարգացել են, ունեցել ենք աճող տնետսություն, կատարել ենք այդ աշխատանքները, ուզում եք քննադատեք, հասեք այդ ցուցանիշին, հետո քննադատեք։ Ցուցանիշից կմ-ներով հեռու եք ու քննադատում եք, ազնիվ չեք գոնե»,-ասաց Միկոյանը։

Երկրորդ նախագահի գրասենյակի համակարգողի խոսքով, Սպիտակ քաղաքում չկա որևէ բազմաբանկարան շենք, ներառյալ՝ դպրոց, մանկապարտեզ, որին Ռոբետ Քոչարյանի ձեռքը չի կպել։

«Սպիտակում վերջերս նորից շինարարական աշխատանքներ էին, ուրիշ հատվածում՝ գերեզմաններում։ Այն տղաները, որոնք հաճախել էին մանկապարտեզ, դպրոց, որ իրենք ապրել էին Քոչարյանի օրոք ստացած տներում․․․ կառուցվող Սպիտակում մեծացած երիտասարդների համար այս իշխանությունը, այո կառուցեց, բայց գերզման․․․»։

Կարդալ ավելին

Տեսանյութեր

Տեսանյութ․ «Սերգո ջան լավ չես ապրելու, քանի Արցախը կա»․ պատերազմ հայության դեմ

50

By

Կարդալ ավելին

Լրահոս

Տեսանյութ․ Պատերազմի մասնակցին քաղաքական պատճառով հեռացնում են ԵՊՀ-ից

46

By

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ