Միացեք մեզ

Տեխնոլոգիաներ

Ֆեյսբուքի հայկական տիրույթում ապատեղեկատվությունն արդեն ստուգվում ու պիտակավորվում է

360
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Ֆեյսբուքի հայկական տիրույթում նախընտրական քարոզշարշավին ընդառաջ զանգվածորեն տարածվող ապատեղեկատվություններն արդեն ստուգվում ու պիտակավորվում են՝ հիմնականում «սխալ» կամ «մանիպուլյատիվ» նշումներով։ Ծրագիրն առայժմ ժամանակավոր է։ Ապատեղեկատվության տարածումը կանխելու նպատակով փաստեր ստուգող լրագրողների հայկական թիմը վրացի գործընկերների հետ միասին երկու ամիս խոշորացույցի տակ է պահելու նաև Ինստագրամը։

Media.am-ի փաստեր ստուգող լրագրող Կարինե Ղազարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց. — «Ինչ-որ մի էջ գրառում է արել, մյուս էջը կիսվել է էդ գրառումով, լրատվամիջոցը տարել իր մոտ դրել է, բերել Ֆեյսբուքում կիսվել է…. Մենք կարող ենք գրեթե բոլոր այդ գրառումների հետևից գնալ և համապատասխան նշում թողնել, որպեսզի նախ կանխենք հետագա տարածումը, որպեսզի հաջորդ անգամ որ օգտատերերը ուզենան դա տարածեն, տեսնեն, որ սա, այս տեղեկության հետ խնդիր կա»:

Զգուշացնող նշում միայն քաղաքական գործիչների գրառումների ու տարածած տեղեկությունների վրա չի հայտնվում՝ Ֆեյսբուքի պահանջն է։ «Քաղաքական խոսքի ազատությունը որևէ կերպ չի ուզում սահմանափակել», — պարզաբանեց Կարինե Ղազարյանը՝ հավելելով. — «Իհարկե, սա չի նշանակում, որ ինչ-որ մի մարդ կարող է ասել՝ «գիտե՞ք, ես այսօրվանից ինձ համարում եմ քաղաքական գործիչ և ես տարածելու եմ ապատեղեկատվություն, և դուք չեք կարող ինձ հետ ոչ մի բան անել, որովհետև ես քաղաքական գործիչ եմ»:

Նախընտրական, ընտրական ու հետընտրական շրջանում փաստերի ստուգման ծրագրի օգնությամբ Ֆեյսբուքի հայաստանյան հատվածում կնվազի ապատեղեկատվության տարածումը, կարծում է ծրագրին միացած Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը:

«Ապացուցված ապատեղեկատվությունը ավելի քիչ կհասնի ֆեյսբուքյան օգտատերերին, և էդ է մեխանիզմը: Էնպես չի, որ ամբողջ աշխարհում սոցիալական մեծ ցանցերի գործողություններից խմբագիրները, լրագրողները շատ գոհ են, միշտ ավելին ենք պահանջում մենք, միշտ ավելի շատ գործողություններ ենք պահանջում: Բայց էս պահին էդ էն է, ինչ սոցիալական ցանցը իր կողմից կարող է անել խաղի կանոնները կարգավորելու համար», — «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդանյանը:

«Մի քանի սահմանափակում կա՝ առաջինը՝ էն, որ տարածումն է քչանում, և երկրորդը՝ որ կարող է արգելվել գովազդ դնել», — նշեց Կարինե Ղազարյանը:

Պիտակավորումից հետո սուտ կամ մանիպուլյատիվ տեղեկություն տարածողը հնարավորություն կունենա բողոքարկելու փաստեր ստուգողների, այսպես ասած, վճիռը, եթե կարծի՝ անարդար է այն։

«Էս բոլոր պիտակները ուղղակի մեր ցանկությամբ չեն դրվում՝ կան շատ հստակ սահմանումներ, թե որ նշումը որ տեսակի ապատեղեկատվության վրա ենք մենք դնում: Եվ նշումը դնելիս մենք էս սահմանումներով ենք առաջնորդվում, որը մշակել է Ֆեյսբուքը՝ միջազգային փաստեր ստուգող լրագրողների և կազմակերպությունների հետ միասին: Էս ամբողջ տեղեկությունը բաց է, այսինքն՝ ցանկացած էջի ադմին կամ սովորական օգտատեր կարող է ուղղակի բացել և կարդալ էս տեղեկությունը», — շարունակեց Կարինե Ղազարյանը:

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարևորում է ծրագրի մեկնարկը, ասում է՝ հատկապես հիմա է ամենաշատ ապատեղեկատվությունը տարածվում:

Մեդիա փորձագետը հույս ունի՝ Ֆեյսուքը հետագայում էլ կշարունակի փաստերի ստուգման ծրագիրը. — «Հուսով եմ, որ էս առաջին փորձը կբերի նրան, որ ավելի երկարաժամկետ պրոցես կանցնի: Առավել ևս, որ նաև հաշվի առնենք, որ սա ոչ միայն Ֆեյսբուքին է վերաբերում, այլ նաև՝ Ինստագրամին, այսինքն՝ Ֆեյսբուքին պատկանող ցանցին: Նաև ենթադրում եմ, որ WhatsApp-ով՝ Հայաստանում դե դեռ տարածված չի, բայց շատ երկրներում WhatsApp-ն էլ է հանդիսանում ապատեղեկատվության տարածման աղբյուր»:

Փաստերի ստուգման ծրագիրը Ֆեյսբուքն իրականացնում է Փաստերի ստուգման միջազգային ցանցի անդամ կազմակերպությունների միջոցով։ Հայաստանյան կազմակերպությունները դեռ այդ ցանցի անդամ չեն, այդ է պատճառը, որ հայ մասնագետները փաստերի ստուգման համար վրացական «Փաստ-մետր» հարթակի հետ են գործակցում։

azatutyun.am

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Տեխնոլոգիաներ

Ինչպես ոչնչացնել անիծյալ բայրաքթարները. սա առավել երաշխավորված լուծումն է

54

By

Երեկ մենք մեկնել էինք Գեղարքունիքի մարզ՝ մեր հիմնադրամի կողմից սարքավումների հերթական խմբաքանակը տանելու առաջնագիծը պաշտպանող մեր մ արտական ս տորաբաժանումներին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական, հասարակական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Մեր այցելությունը զուգադիպեց տառացիորեն մեկ օր առաջ Վերին Շորժայի հատվածում տեղի ուենեցած թ շնшմական ս шդրանքի և հաջորդած մ шրտական ը նդհшրման հետ, և մենք հնարավորություն ունեցանք տեղում ծանոթանալ իրավիճակին ու հ րամանատարական կազմի ներկայացուցիչների հետ վերլուծել թե տեղի ունեցած ը նդհшրման պատճառները, և թե թ շնшմուն հ ակազդելու իրական հնարավորությունները։Ես չէի ցանկանա հատուկ խորանալ այս ս шդրանքի քաղաքական դրդապատճառների հետ՝ ակնհայտ է, որ դա կապված է թե Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների, մասնավորապես, դրանցում Հայաստանի Հանրապետության բավական ռ իսկային դերակատարման, թե թ շնшմու կողմից Արցախի ապագա կարգավիճակի հարցում շարունակվող ճ նշմшն, թե այսպես կոչված «հայ-թուրքական կարգավորման» հետ՝ և այս ամենի ց шվալի գինը այսօր վճարում են երիտասարդ հայ զինվորները։ Ինձ համար ավելի կարևոր է սակայն, թե ինչ ռ шզմական մ шրտավարություն է որդեգրել թ շնшմին, և ինչպես կարելի է դրան իրատեսորեն հ ակազդել։

Հունվարի 11-ին թ շնшմին սկսել է ս шդրանքը՝ մեր տարածք դեռևս անցած տարի մայիսին ներթափանցած իր դ իրքերից մեկից։ Հ րшձգության արդյունքում հենց թ շնшմին է տվել առաջին կ որուստը։ Կ րшկի ինտենսիվությունը աստիճանաբար ավելացել է, սակայն մեր դ իրքապահ զ ինվորները օրվա ընթացքում հերոսական մ шրտ են վարել, և շարունակել են կ որուստներ պատճառել թ շնшմուն։ Ս պшռելով դ իրքային մ шրտի միջոցները, թ շնшմին օդ է բարձրացրել Բ այրաքթար տիպի երկու գ րոհային ԱԹՍ, որոնց արձակած ճշգրիռ ռ ումբերից ն шհատակվել են մեր երեք հերոսները՝ Ռուդիկը, Արթուրը և Վահանը։ Արդեն դրանից հետո, հայկական կողմը ս տիպված է եղել հ րետшնի կիրառել, համարյա ավերելով ն ախահшրձակ թ շնшմու դիրքը, և նրան նոր կ որուստներ պատճառելով։ Թ շնшմու համար սեփական կ որուստները, սակայն էական չեն, դրանք հաճախ թաքցվում են նույնիսկ զ ոհվшծների ընտանիքից, փոխարենը կարևոր է այն հոգեբանական ճ նշումը, որն այն գործադրում է հայկական հասարակության վրա յուրաքանչյուր այսպիսի ս шդրանքով։ Այսօր այդ ճ նշման հիմնական գործիքն են դարձել ա նիծյալ Բ այրաքթարները, և խնդիրը նրանում է, թե ինչպես դրանք ո չնչացնել։

Կարդալ ավելին

Տեխնոլոգիաներ

Փորձագետն Ուկրաինայում Bayraktar TB2-ի արտադրությունը համեմատել է կրակով խաղի հետ

286

By

Ուկրաինան կրակի հետ է խաղում՝ իր տարածքում թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր արտադրելով։ Համապատասխան հայտարարությունն արել է փորձագետ, Ուկրաինայում Ամերիկյան ինստիտուտի փոխտնօրեն Ջեյմս Ջարտասը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայում մեկնարկել է Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։ Այս մասին տեղեկացրել էր երկրի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

Ըստ փորձագետի՝ Կիևը ստուգում է, թե որքան հեռու կարելի է գնալ՝ խախտելով սահմանված կանոնները։ Նա մտավախություն է հայտնել, որ Ուկրաինայի գործողությունները կարող են հանգեցնել էսկալացիայի, հատկապես այն լույսի ներքո, թե ինչպես են թուրքական անօդաչու թռչող սարքերն օգտագործվել Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության ժամանակ։

«Կիևը կրակի հետ է խաղում, նրանք կարծում են, որ այդ անօդաչու թռչող սարքերն արտադրելով՝ պատերազմում առավելություն կստանան»,- եզրափակել է Ջարտասը։

Ըստ Երմակի՝ այժմ Ուկրաինայում կազմակերպվում է ամբողջական ցիկլային արտադրություն, այսինքն՝ անօդաչու թռչող սարքերն ամբողջությամբ արտադրվում են երկրում և չեն հավաքվում ներկրվող բաղադրիչներից։

Կարդալ ավելին

Տեխնոլոգիաներ

Չինաստանում փորձարկվել է հիպերձայնային ինքնաթիռի նախատիպը, որը կարող է մի քանի ժամում պտտվել Երկրի շուրջը

228

By

Չինաստանում հետազոտական ​​թիմը կառուցել և փորձարկել է հիպերձայնային ինքնաթիռի նախատիպը, որը թռչում է ձայնի արագությունից 5 անգամ արագ՝ և կարող է մի քանի ժամում պտտվել Երկրի շուրջը։

TSV X-ինքնաթիռի նախնական դիզայնն առաջարկվել է դեռևս 1990-ականների վերջին ՆԱՍԱ-ի հիպերձայնային ծրագրի նախկին գլխավոր ինժեներ Մին Հան Թանգի կողմից՝ Boeing Manta X-47C-ի տեսքով, սակայն, ԱՄՆ կառավարությունը հրաժարվել է նախագծից՝ դրա բարձր արժեքի, ինչպես նաև տեխնիկական դժվարությունների պատճառով:

Ի տարբերություն կորպուսով աշխատող հիպերձայնային ինքնաթիռների շատ կոնցեպտների, TSV X-ինքնաթիռի դիզայնն ունի երկու առանձին շարժիչներ յուրաքանչյուր կողմից: Ավելի ցածր պտույտների դեպքում նրանք աշխատում են սովորական տուրբոռեակտիվ շարժիչների նման: Առանց շարժվող մասերի կոնֆիգուրացիան թույլ է տալիս ինքնաթիռին արագ անցնել բարձր արագության ռեժիմի: Արդյունքում, օդանավը կարող է արագանալ ձայնի արագությունից հինգ անգամ: Սա նշանակում է, որ TSV X-ինքնաթիռը կարող է մոլորակի շուրջը թռչել մի քանի ժամում։

Կարդալ ավելին

Տեխնոլոգիաներ

Ռուսաստանից Թուրքիա է ուղարկվել նոր կառուցվող ատոմակայանի ռեակտորի ճնշման անոթը

336

By

Թուրքիայի Մերսինի նահանգի Գյուլնար շրջանում կառուցվող թուրքական առաջին ատոմային էլեկտրակայանի՝ Աքքույուի ռեակտորի ճնշման անոթը, որն արտադրվել է Ռուսաստանում, ուղարկվել է Թուրքիա։

Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում են թուրքական լրատվականները՝ նշելով, որ Ռուսաստանի ատոմային պետական կորպորացիայի՝ «Ռոսատոմ»-ի մասնագետները, ըստ պայմանագրի, ճնշման անոթն սկսել են արտադրել 2019 թվականի մարտից։

Այն Թուրքիա է ուղարկվել ծովային ճանապարհով։

Կարդալ ավելին

Տեխնոլոգիաներ

Առաջարկվում է բիտքոինի ստեղծողին առաջադրել տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի

308

By

Բիտքոինի ստեղծող Սատոշի Նակամոտոն արժանի է տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակի, քանի որ հարստացրել է հարյուր հազարավոր մարդկանց ավելի լավ, քան տնտեսագետների մեծ մասը։ Այս մասին հայտնել է Celsius Network կրիպտոլենդինգային հարթակի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Դանիել Լեոն Tech NY 2021-ի շրջանակում անցկացված համաժողովի ընթացքում, փոխանցում է CalcalistTech պորտալը։

Լեոնը կրիպտոգրաֆիան անվանել է վստահության ինովացիա, որը վերացնում է բանկերի, վճարային համակարգերի միջնորդությունը։Նոյեմբերի սկզբին բիտքոինը թարմացրել է առավելագույն արժեքը։ Բիտքոինի՝ 68 հազար դոլարի հասնելը կապված է կրիպտոարժույթի շուկայի դինամիկայի հետ։

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ