Միացեք մեզ

Քաղաքականություն

Քաղաքապետարանը պայքարում է Քոչարյանի գրքի պաստառների դեմ․ «ՀԺ»-ն մանիպուլացնում է.Fip

300
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Հայկական ժամանակ» օրաթերթը դեկտեմբերի 12-ին «Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները» վերտառությամբ հոդվածում, անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությանը, մի քանի զուգահեռներ է տարել վերջինիս և նախկին իշխանությունների ներկայացուցիչների միջև:

Մասնավորապես, փորձելով ցույց տալ, որ նախկին իշխանությունների և Մարությանի միջև կա ստվերային համագործակցություն, «ՀԺ»-ն նման կուլիսային պայմանավորվածությունների հետ է կապել Երևանում Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի գովազդային պաստառների առկայությունը։

«Թերևս ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Երեւանի փողոցներում հայտնվեցին Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառները»,- գրել է թերթը։

Բազմաթիվ քննարկումների արժանացած այս մանիպուլյատիվ հոդվածին արդեն իսկ անդրադարձել են «Ինֆոքոմի» մեր գործընկերները՝ ցույց տալով, որ քաղաքային իշխանությունները որևէ կերպ չէին կարող խոչընդոտել գովազդային պաստառների տեղադրմանը, եթե գովազդի թույլտվության համար ներկայացված հայտը ամբողջովին համապատասխանում է ներկայացվող չափանիշներին։

Սրան հավելենք այն, որ դեռևս այս տարվա ապրիլին նույն «Հայկական ժամանակը» հոդված էր հրապարակել այս պաստառների մասին, որում նույնիսկ մեկնաբանություն էր վերցրել քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանից։ Ըստ վերջինիս պարզաբանման՝ գրքի գովազդի տեղադրման նոր հայտն արդեն եղել էր լիարժեք, և քաղաքապետարանն այդ անգամ չէր կարող մերժել պաստառների տեղադրումը։ Սակայն Հայկ Մարությանին ստվերային պայմանավորվածությունների մեջ մեղադրող լրատվականը նոր հոդվածում ոչ միայն չի հիշատակել այս հանգամանքը, այլև չի նշել մեկ այլ՝ առավել կարևոր փաստ։

Դեռևս 2019 թվականին Երևանի քաղաքապետարանը արգելել էր «Կյանք և ազատություն» գրքի գովազդային վահանակների տեղադրումը, ինչից հետո գրքի հրատարակիչ կազմակերպությունը՝ «Սփեյս մենեջմենթ» ՍՊԸ-ն, դիմել էր դատարան (ի դեպ՝ այս ընկերությունը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի զավակներին՝ Գայանե, Սեդրակ և Լևոն Քոչարյաններին՝ հավասար մասնաբաժիններով)։ Դատարանը նախորդ տարվա դեկտեմբերին բավարարել էր հայցվոր կողմի պահանջը և պարտավորեցրել Երևանի քաղաքապետարանին թույլատրել վահանակների տեղադրումը։ Սակայն 2021 թ․ հունվարին քաղաքապետարանը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի վճիռը վերաքննիչ դատարանում, որտեղ էլ մինչ այժմ քննվում է այդ գործը։ Այսինքն՝ պատերազմից հետո քաղաքապետարանը շարունակել է պայքարել Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի գովազդային վահանակների տեղադրման դեմ՝ հակառակ թերթի պնդումների։

Այսպիսով, փաստենք, որ «Հայկական ժամանակը» անհիմն է պայմանավորում Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառների հրապարակումը Հայկ Մարությանի հետ ստվերային համագործակցությամբ, քանի որ քաղաքապետարանը մինչ օրս դատարանում պայքարում է այդ գովազդների տեղադրման նախնական հայտի դեմ:

Քաղաքապետարանը պայքարում է Քոչարյանի գրքի պաստառների դեմ․ «ՀԺ»-ն մանիպուլացնում է

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Քաղաքականություն

Իրանը և Ռուսաստանը կունենան գերազանց մակարդակի համագործակցություն.Իրանի ԱԳ նախարար

88

By

ԻԻՀ ԱԳ նախարարը Թվիթերում գրել է. «Իրան-Ռուսաստան հարաբերությունների նոր փուլում սպասվում է գերազանց համագործակցություն»:

ParsToday-ի հաղորդմամբ՝  Ամիր Աբդոլլահյանն ով Իրանի նախագահին ուղեկցում էր Մոսկվա կատարած այցի ընթացքում, հինգշաբթի օրը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպումից հետո արված թվիթերյան գրառման մեջ Աբդոլլահյանը նշել է. «Կարևոր քննարկում ունեցանք պարոն Լավրովի հետ՝ երկու երկրների համագործակցության, Իրանում նոր ատոմակայանների կառուցումն արագացնելու, երկու երկրների նախագահների վերջին պայմանավորվածությունների լույսի ներքո համագործակցության համակողմանի զարգացման և հյուպատոսական հարցերին ուշարդություն դարձնելու շուրջ»:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Դոնբասում հայտնել են Ուկրաինայի ուժայինների կողմից զինադադարի խախտման մասին

126

By

Ուկրաինայի ուժայինները Դոնբասում մեկ անգամ խախտել են զինադադարի ռեժիմը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ին, այս մասին լրագրողներին հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության  (ԴԺՀ) ներկայացուցիչը Հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Մի իշխանությունը, որը աղետի գոտում անգամ փայտից զուգարան չի սարքել, քննադատում է Քոչարյանին

50

By

Մի իշխանությունը, որը աղետի գոտում անգամ փայտից զուգարան չի սարքել չորս տարվա մեջ, մի հատ մաքսատուն են սարքել, որտեղ գործի են ընդունել իրենց մերձավորներին, սկսում են խոսել լայնածավալ շինարարության մասին, ասում են դա գոյություն չունի։ Այս մասին 5-րդ ալիքի հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։

«Ինձ, օրինակ, հետաքրքիր է այն մարդու ռեակցիան, երբ Ռոբերտ Քոչարյանի օրոք ստացել է բնակարան աղետի գոտում և լսում է դա հեռուստացույցով։ Շուրջ 20 հազար ընտանիք աղետի գոտում ունեցել է բնակարանային պայմանների բարելավում, դա եղել է նոր կառուցված շենքեր, վերակառուցված շենքեր, նոր կառուցված անհատական տներ, մի մասը կատարվել է Լինսի հիմնադրամի միջոցներով՝ մոտ 4000-5000 ընտանիք, մոտ  6000-6500 ընտանիքների բնակարանների գնման վկայագրերի ծրագիր կար, որի մի մասը կտարավել դոնորներով, մի մասը պետական բյուջեի միջոցներով, մնացած մասը մոտ 8000-9000 արվել է մեր բյուջեով, մենք պարտք չենք խնդրել, մենք զարգացել են, ունեցել ենք աճող տնետսություն, կատարել ենք այդ աշխատանքները, ուզում եք քննադատեք, հասեք այդ ցուցանիշին, հետո քննադատեք։ Ցուցանիշից կմ-ներով հեռու եք ու քննադատում եք, ազնիվ չեք գոնե»,-ասաց Միկոյանը։

Երկրորդ նախագահի գրասենյակի համակարգողի խոսքով, Սպիտակ քաղաքում չկա որևէ բազմաբանկարան շենք, ներառյալ՝ դպրոց, մանկապարտեզ, որին Ռոբետ Քոչարյանի ձեռքը չի կպել։

«Սպիտակում վերջերս նորից շինարարական աշխատանքներ էին, ուրիշ հատվածում՝ գերեզմաններում։ Այն տղաները, որոնք հաճախել էին մանկապարտեզ, դպրոց, որ իրենք ապրել էին Քոչարյանի օրոք ստացած տներում․․․ կառուցվող Սպիտակում մեծացած երիտասարդների համար այս իշխանությունը, այո կառուցեց, բայց գերզման․․․»։

Կարդալ ավելին

Տեսանյութեր

Տեսանյութ․ «Սերգո ջան լավ չես ապրելու, քանի Արցախը կա»․ պատերազմ հայության դեմ

50

By

Կարդալ ավելին

Լրահոս

Տեսանյութ․ Պատերազմի մասնակցին քաղաքական պատճառով հեռացնում են ԵՊՀ-ից

46

By

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ