Միացեք մեզ

Տնտեսություն

Փորձագետ. Գորիս-Կապան ճանապարհի փակումը կաթվածահար է անում Հայաստանի տնտեսությունը

584
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Եթե Ադրբեջանը փակի Գորիս-Կապան ճանապարհը, ապա մենք արդեն երկու կողմից չենք արգելափակվի, ինչպես նախկինում էր, այլ երեք, ինչը կաթվածահար կանի Հայաստանի տնտեսությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ ամբողջ հույսը կդրվի Վրաստանի տարածքով ճանապարհի վրա, որը միշտ չէ, որ կանխատեսելի վարք է դրսեւորել:

Փորձագետը Իրանի հետ սահմանը փակելու հաշվին Թուրքիայի հետ սահմանը բացելու գաղափարն անհեռանկար է համարում:

«Մենք Իրանի հետ միասին հետապնդում ենք ընդհանուր աշխարհաքաղաքական շահեր` թուրք-ադրբեջանական տանդեմին հակադրվելու առումով: Իմ կարծիքով, Հայաստանի ներկայիս իշխանությունները Ադրբեջանին ու Թուրքիային որպես սպառնալիք չեն դիտարկում: Ընդհակառակը, նրանք փորձում են համոզել հանրությանը, որ անհրաժեշտ է ոչ միայն խաղաղ գոյակցել նրանց հետ, այլեւ խորացնել տնտեսական համագործակցությունը»,- հավելեց նա:

Կառլեն Խաչատրյանը նշեց, որ Գորիս-Կապան ճանապարհին առկա իրավիճակը լուրջ խնդիր է ներկայացնում Հայաստանի տնտեսության համար, քանի որ բեռնափոխադրումները կթանկանան, իսկ Իրանից ներմուծվող ապրանքների գները կբարձրանան:

«Այստեղ մենք կբախվենք Իրանի հետ առեւտրաշրջանառության կրճատման վտանգի հետ: Մենք պետք է գիտակցենք, որ խոսքը միայն իրանական ծագման ապրանքների մասին չէ: Այսօր Ասիայից Հայաստան ապրանքների ներմուծման երկու ծովային ուղի կա` վրացական Փոթին եւ իրանական Աբբասը (Բանդար Աբասի նավահանգիստ — խմբ.): Բեռնափոխադրողներն ասում են, որ Փոթիից ճանապարհը հատելը թանկանում է, իսկ ներկրողներն Ասիայից ապրանք ներմուծելիս նախընտրում են իրանական նավահանգիստը: Փաստորեն, Ադրբեջանի գործողությունների արդյունքում կասկածի տակ է դրվում վրացական ուղղության այլընտրանքը, քանի որ այս ճանապարհով փոխադրումները նույնպես թանկանում են: Դա կարող է հանգեցնել այնտեղից ներմուծվող ապրանքների պակասի եւ գների բարձրացման: Բացի այդ, տարբեր պատճառներով (եղանակային, քաղաքական եւ այլ), երբեմն անհնար է ապահովել վրացական ուղղությամբ անխափան բեռնափոխադրումներ»,- եզրափակեց փորձագետը:

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Տնտեսություն

Սամվել Կարապետյանի «Տաշիր» հոլդինգը գնել է GNC Alfa ընկերությունը (Ռոստելեկոմ)

54

By

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա՝ հունվարի 19-ի նիստում հաստատել է Սամվել Կարապետյանի «Տաշիր» հոլդինգի կողմից Հայաստանի խոշորագույն օպերատորներից մեկը՝ «GNC Alfa»-ը գնելու գործարքը:

Գնորդը Տաշիր ընկերությանը պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն է եւ ՌԴ քաղաքացի Արման Ունանյանը, հաղորդում է «Սպուտնիկ Արմենիան»:

ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության ռեսուրսների կառավարման բաժնի պետ Արմեն Հունանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում ընկերությունը մտադիր է 2,5 մլրդ դրամ (մոտ 5 մլն դոլար) ներդնել հեռահաղորդակցության ցանցի զարգացման համար, նաև տարեկան 1,5-ից մինչև 1,8 մլրդ դրամ (3-3,5 մլն դոլար)՝ «GNC Alfa»-ի գործող ենթակառուցվածքի վերազինման համար։

Կարդալ ավելին

Տնտեսություն

Բացահայտվել է քողարկված ֆինանսական բուրգի որոշակի մասի գործունեությունը Հայաստանում

58

By

Օրերս ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տեղադրել «Onyxum» անվանմամբ ընկերության վերաբերյալ՝ նշելով, որ ընկերության գործունեությունը պարունակում է ֆինանսական բուրգի հատկանիշներ, որպիսի հանցավոր արարքի համար, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, մեղադրանքներ են առաջադրվել «Onyxum» անվան ներքո գործող ֆինանսական բուրգի մասը ստեղծող և համակարգող 11 անդամների։

Նշված հրապարակման կապակցությամբ «Onyxum»  անվամբ ընկերության անունից տարբեր լրատվամիջոցներով կատարված հրապարակումների կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեն, գործի շահերից ելնելով, ներկայումս ձեռնպահ է մնում այլ տեղեկատվության տրամադրումից և հրապարակային բանավեճից՝ նշելով, որ քրեական վարույթի շրջանակներում կատարված գործողությունները, դրանց առնչությամբ անհամաձայնության դեպքում, ենթակա են բողոքարկման միայն քրեադատավարական ընթացակարգերով:

Քրեական գործի հետագա ընթացքի վերաբերյալ Կոմիտեն հանդես կգա պաշտոնեական հրապարակմամբ:

Կարդալ ավելին

Տնտեսություն

Հայտնի է, թե որքան կարող է թանկանալ գազը

118

By

Հայաստանում սպառողներին մատակարարվող գազի սակագինը ապրիլի 1-ից կարող է բարձրանալ 6 տոկոսով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)։

Ըստ հաղորդագրության` հունվարի 13-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազի սակագների վերանայման հայտ է ներկայացրել հանձնաժողով։ Ընկերությունն առաջարկել է ՀՀ բոլոր սպառողների համար սահմանել միասնական սակագին` 282.6 ԱՄՆ դոլար 1000 խմ–ի դիմաց` 266.71 ԱՄՆ դոլարի փոխարեն, կամ 1 խմ–ի դիմաց 135.6 դրամ` ներկայիս 1 խմ–ի դիմաց 128 դրամ գործող միջինացված սակագնի փոխարեն։

«Ընկերության առաջարկությամբ միջին կշռված սակագնի աճը գործողի նկատմամբ հաշվարկվել է 6%, որը ենթակա է ճշգրտման բնական գազի փաստացի ջերմատվությունից կախված»,– նշում է ՀԾԿՀ–ն։

Կարդալ ավելին

Բլոգ

Վրաստանը 68 մլն դրամի չափով իր կապիտալը դուրս է հանել Հայաստանից. «Ժողովուրդ»

72

By

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է անցյալ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալները: Ըստ այդմ, ընդհանուր ներդրումները շեշտակի ավելացել են՝ 2021 թվականի 9 ամիսներին իրականացված 16 մլրդ 304 մլն դրամից դառնալով 162 մլրդ 173 մլն դրամ:

Նախորդ տարվա 9 ամիսներին կան երկրներ, որոնք իրենց ուղղակի ներդրումները հանել են երկրից։ Հայաստանից Ֆրանսիայի արտահանած կապիտալը կազմել է 3 մլրդ 694 մլն հազար 400 դրամ։ Օրինակ՝ Վրաստանը 68 մլն դրամի չափով իր կապիտալը դուրս է հանել Հայաստանից։ Փոխարենը Իտալիան ավելացրել է ուղղակի ներդրումների ծավալները:

Տեղեկացնենք, որ ռուսական ներդրումների ծավալները Հայաստանից արտահանվել էին. Ռուսաստանի Դաշնությունը 2020 թվականի հունվար-սեպտեմբերին 23 մլրդ 140 մլն դրամի չափով կապիտալը դուրս էր հանել Հայաստանից, իսկ նախորդ տարվա 9 ամիսներին կատարել է 11 մլրդ 392 մլն դրամի չափով ներդրում:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Կարդալ ավելին

Հասարակություն

Փաշինյանը ամանորյա ճոխ «նվերներ» ունի «ժող ջանի» համար

210

By

Նոր Տարվան ընդառաջ ամենաժողովրդասեր, բոլորին սիրող, բոլորով հպարտացող կառավարությունը որոշել է ամանորյա մեծ նվեր մատուցել իր սիրելի «ժող ջանին»:
Օրեր առաջ ջրի թանկացմանը հաջորդեց նաև էլեկտրաէներգայի սակագինը բարձրացնելու որոշումը. փետրվարի 1-ից բաժանորդները միջինը 4,7 դրամով ավելի կվճարեն սպառած յուրաքանչյուր կիլովատտի համար։Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դեկտեմբերի 29-ին կայացրած որոշմամբ, ամսական մինչև 200 կիլովատտ հոսանք սպառողների համար սակագինը կբարձրանա 1,5 դրամով, 200-400 կիլովատտ սպառողների համար՝ 3,5, իսկ 400 կիլովաատտից ավելի էլեկտրաէներգիա սպառողները 5,5 դրամ ավելի կվճարեն։
Հոսանքի գինը նույնը կմնա սոցիապես անապահով խավերի համար։ Բնակիչների համար այժմ գործում է ցերեկային 45, գիշերային 35 դրամ սակագինը։
Փաստորեն, այս իշխանության աշխատավարձերի համար բյուջեում գումար կա, բարգեւավճարերի համար կա ու կա, պադավատապետություն հիմնելու, վոյաժների համար գումար կա, իսկ հոսանքի թանկացումը շարքային քաղաքացիների համար սուբսիդավորելու համար գումար չկա, այն էլ հետպատերազմական այս տնտեսապես ապակայուն իրավիճակում, երբ Հայաստանում զրո տնտեսական շարժ կա:
Նիկոլ Փաշինյանին անվերապահ վստահող, նրանով հիացած հպարտների համար սա արցախյան պատերազմի միգուցե առաջին ծանր ապտակն է, երբ իջնելու է գրեթե ամենքի այտին: Սրանց համար մեր մարդկային, տարածքային եւ ընդհանրապես բոլոր առումներով կորուստները ոչինչ չեն նշանակում, հիմա կտեսնենք, թե ինչպես են արձագանքելու սեփական գրպաններին ուղղված հարվածին: Գաղտնիք չէ, որ Արցախի մի մասը հանձնելով իր սիրելի Ալիեւին, Փաշինյանը Արցախը զրկել է էներգիա արտահանողի կարգավիճակից եւ հիմա այդ բացն է նաեւ, որ անդրադառնում է Հայաստանի վրա: Իսկ ջրի սակագնի թանկացումը, ինչպես Փաշինյանը նշեց իր վերջին հարցազրույցում փոխկապակցված է նաեւ հոսանքի թանկացմաը: Դեռեւս 2018-ին Փաշինյանը Պողոսներին խոստանում էր, որ ջրի սակագինը մինչեւ 2024-ը փոփոխության չի ենթարկվի: 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հայտարարեց, որ «Վեոլիա ջուրի»  հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, որ մինչև 2024 թ ջրի գինը չի բարձրանալու, սակայն հաջորդ տարվանից՝ 2022-ի հունվարից ջրի գինը նախատեսվում է բարձրացնել մոտ 20 դրամով:
Իհարկե, Փաշինյանը մի զավեշտալի արդարացում փորձեց ներկայացնել իր ասուլիսին, ասելով, թե իբր եթե հաջորդ տարվանից չավելանա, ապա 2024-ին շատ կտրուկ կբարձրանա: Սակայն փաստն այն է,որ այս մարդը, փաստորեն, հերթական ստով էր կերակրել իր «ժող ջանին»: 2018 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանը իշխանափոխության օրերին խոսում էր այն մասին, որ ժողովրդին խաբում են, իսկ հոսանքի գինն էլ պետք է իջնի 20 տոկոսով: Թե ինչ է կատարվում այսօր, տեսնում են բոլորը: Հիմա հարց է ծագում՝ քանի մարդ է պատրաստ պայքարել, սոցիալական բողոքի շարժում ձեւավորել: 2015-ին Երևանի գլխավոր փողոցներից մեկը՝ Բաղրամյան պողոտան, փակվեց ուղիղ երկու շաբաթ: Էլեկտրաէներգիան թանկացնելու որոշման դեմ սկսված շարժումը ստացավ «Էլեկտրիկ Երևան» անվանումը: Այն եղավ Հայաստանի նորանկախ պատմության ամենամարդաշատ և բազմազան սոցիալական բողոքի շարժումը: Տրանսպորտի սակագնի թանկացումն էլ ոտքի հանեց երեւանցիներին: Փաստտացի Սերժի Հայաստանում քաղաքացիական հասարակություն գոյություն ուներ, մարդկանց պայքարող տեսակ, իսկ 2018-ից հետո հայտնի ՀԿ-ները դարձել են իշխանության գրպանային իրավապաշտպան կազմակերպություն եւ իրականում թքած ունեն քաղաքացիների իրավունքների ու դրանց պաշտպանության վրա: Թերեւս այսպիսին էր Նիկոլի երզած Հայաստանը, երբ դեգրաացվել է հասարակությունը, արժեզրկվել ցանկացած բան:

Անի Սահակյան

Կարդալ ավելին

Facebook

Քաղաքականություն12 ժամ առաջ

Ղազախստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Բլոգ13 ժամ առաջ

Զգուշացնում եմ այդ սրիկաներին, արդեն մի քանիսի տեղեկությունները տվել ենք ԱԱԾ-ին, ֆեյքերի ժամանակներն ավարտվելու են. Ն. Հոխիկյան

Քաղաքականություն13 ժամ առաջ

Ճոխ շոու՝ յուրաքանչյուրին 3000 դոլար հոնորարով. Սուրեն Պապիկյանը պատրաստվում է ճոխ հարսանիքի

Լրահոս13 ժամ առաջ

Ռուստամ Բաքոյանը մտահոգված է թուրքական ռազմաբազայի հրթիռակոծմամբ

Քաղաքականություն13 ժամ առաջ

ՌԴ ԱԳՆ-ն հորդորել է հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքները

Քաղաքականություն13 ժամ առաջ

Հադրութի եւ Շուշի վերադարձը տեսականորեն հնարավոր է․ Սեյրան Օհանյան

Քաղաքականություն13 ժամ առաջ

Արմինե Ադիբեկյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվելու և միացվելու է նախորդին. Ռուբեն Մելիքյան

Ամենադիտվածներ