Միացեք մեզ

Քաղաքականություն

Ժողովո՛ւրդ, մենք պարտվել ենք:Թաթուլ Հակոբյան

374
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Հայաստանի ոչ վաղ անցյալի պատմության մեջ մի դրամատիկ դրվագ կա, որը կարող է դառնալ պիեսի թեմա:1920 թվականի նոյեմբերի վերջն է: Քեմալականները պատերազմում հաղթել են Հայաստանին, զավթել Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, անցել Ախուրյանը եւ օկուպացրել այն ժամանակ Հայաստանի խոշորագույն քաղաքը՝ Ալեքսանդրապոլը, այսօր՝ Գյումրին:Վարչապետ Համո Օհանջանյանի ՀՅԴ-ական Բյուրո-կառավարությունը նոյեմբերի 8-ին համաձայնել էր թուրքերի գրած վերջնագրի հետ, նոյեմբերի 23-ին՝ հրաժարական տվել: Ընդամենը յոթ շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի վերջից մինչեւ նոյեմբերի սկիզբը, Հայաստանը կորցրել էր 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք:Վարչապետ է դառնում, ընդամենը յոթ օրով, մեկ այլ ՀՅԴ-ական՝ Սիմոն Վրացյանը: Քեմալականները՝ Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ, սպասում են Ալեքսանդրապոլում, որպեսզի պարտված հայկական իշխանությունները պատվիրակություն ուղարկեն: Ոչ ոք չի ուզում ստանձնել պարտությունը ստորագրողի տխուր դերակատարությունը, այսօրվա բառապաշարով՝ ոչ ոք չի ուզում արտգործնախարար դառնալ:Երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը, որի կառավարման ժամանակ Հայաստանը ընդարձակվել էր մինչեւ 60 հազար քառակուսի կիլոմետր, այդ թվում՝ բրիտանացիների ռազմական ուղղակի օգնությամբ հանրապետությանը միացվել էին Նախիջեւանն ու Կարսը, համաձայնում է գլխավորել այն պատվիրակությունը, որը պետք է կնքեր ստորացուցիչ համարվող Ալեքսանդրապոլի պայմանագիրը դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը:Բանակցությունների սկզբում քեմալականները սեղանին բացում են քարտեզ եւ հայ պատվիրակներին ցույց տալիս, թե ինչ սահմաններով պետք է պարփակվի Հայաստանը: Այդ քարտեզը մոտ վեց անգամ փոքր էր Սեւրի քարտեզից:Տխուր եւ ճնշված՝ մեր պատվիրակները՝ Ալեքսանդր Խատիսյանը, նախարար Աբրահամ Գյուլխանդանյանը եւ Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանը, վերադառնում են իրենց կեցավայր:Սենյակում տիրում է լռություն: Գյուլխանդանյանը, քայլելով սենյակի մի անկյունից մյուսը, ձեռքերով պահելով գլուխը, ինքն իրեն խոսում է.— Իսկ Վանը, իսկ Մուշը…Անդրկովկասում եւ Ռոմանովների Ռուսաստանում հայտնի դիվանագետ Խատիսյանը միջամտում է եւ պարտությունից խելագարվող Գյուլխանդանյանի ուղղությամբ գոռում.— Աբրահա՜մ, մենք պարտվել ենք… Ի՜նչ Վան, ի՜նչ Մուշ:Իրավամբ, պիեսի՝ դրամայի թեմա է: Թուրք քեմալականները զավթել են Հայաստանի ամենամեծ քաղաքը, մայրաքաղաք Երեւանը գրավելու համար նրանց ճանապարհին որեւէ դիմադրություն չկա, զորք չկա, կռվող չկա, իսկ Գյուլխանդանյանը Վանն ու Մուշն է երազում:Մի քանի օր անց Կարաբեքիրը պարտադրում է, որ հայկական պատվիրակությունը հրաժարվի Սեւրի պայմանագրից: Խատիսյանը կապվում է Վրացյանի հետ եւ ներկայացնում իրավիճակը: Վրացյանը արտոնում է, որ Խատիսյանի ստորագրությամբ Հայաստանը հրաժարվի Սեւրի պայմանագրից:Եվ վերջապես, դեկտեմբերի 2-ի կեսգիշերին Խատիսյանը կապվում է Դրոյի հետ եւ նրանից ճշտում՝ պե՞տք է ստորագրել Ալեքսանդրապոլի դաշնագիրը, թե՞ ոչ: Այդ դաշնագրով ՀՅԴ-ական իշխանությունը փաստաթղթով ընդունում է Հայաստանի տարածքների կեսից ավելիի կորուստը: Բայց չստորագրելը կարող էր բերել նոր տարածքների կորստի: Դրոն հասկացնել է տալիս, որ պետք է ստորագրել:Այս դրաման, եթե կուզեք՝ ողբերգությունը, որ հետագայում տեղ չի գտել հայ պատմաբանների գործերում, նման է 100 տարի անց տեղի ունեցածին:Նոյեմբերի 9-10-ի գիշերը Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ համաձայնել ադրբեջանա-թուրքական վերջնագրին եւ Ռուսաստանի ներգրավումով ստորագրեց փաստաթուղթ, որով կորցրինք 8.000 քառակուսի կիլոմետր տարածք:Շատերը մեղադրում են Փաշինյանին դավաճանության, ապաշնորհության, դելիտանտության եւ բազմաթիվ այլ մեղքերի մեջ: Փաշինյանը ստորագրել է կապիտուլյացիոն փաստաղթղթի տակ, քանի որ մենք պարտվել ենք, ինչպես պարտվել էինք 1920-ին: Փաշինյանին առաջին հերթին մեղադրում են ՀՅԴ-ականները, որոնց կառավարության տարիներին մենք կորցրինք 30 հազար քառակուսի կիլոմետր (ճիշտ է նաեւ, որ նույն ՀՅԴ-ական կառավարության տարիներին էր, որ ՀՀ-ն 10 հազարից դարձավ 60 հազար քառակուսի կիլոմետր):Փաշինյանը մեր պարտության, մեր քաղաքական տհասության, մեր ոչմիթիզականության, մեր ուժերը գերագնահատելու եւ հակառակորդի ուժերը թերագնահատելու, մեր գավառական մեծամտության ու մտածողության, մեր ռազմամոլության հավաքական կերպարն է:Նիկոլ Փաշինյանը դրամայի, եթե կուզեք՝ ողբերգության նույնպիսի թեմա է:1994-ի հաղթական պատերազմից ու զինադադարից հետո անպարտելիության հավատը մեզ կուրացրել էր, ճիշտ այնպես, ինչպես 1920-ին հայ ժողովուրդը կուրացել էր Սեւրի թղթով: Երկու դեպքում էլ մենք գուցե հնարավորություն ունեինք հասնելու արժանապատիվ խաղաղության, սակայն երկու դեպքում էլ նախընտրեցինք համազգային ստորացումը:Վերջերս Միացյալ Նահանգներում մի դասախոսության ընթացքում, երբ հարց հնչեց, թե ինչու մենք չենք ջարդում Հայաստան ներխուժած ադրբեջանցիների գլուխները, հիշեցի Գյուլխանդանյանի եւ Խատիսյանի դրաման ու բառացիորեն պատասխանեցի.— Ժողովո՛ւրդ, դուք չե՞ք հասկանում, թե ինչ է կատարվել Հայաստանի եւ Արցախի հետ: Ժողովո՛ւրդ, մենք պարտվել ենք:Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախից մնացած կտորը պահելու համար մենք պետք է խելքներս գլուխներս հավաքենք, մեր ուժերն ու հնարավորությունները ճիշտ գնահատենք, այլապես մեր ժողովրդին տանելու ենք նորանոր փորձությունների, ինչպես դա արեցինք 1920-ին եւ 2020-ին։

aliqmedia.am

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Քաղաքականություն

Ըստ ոստիկանության, սրճեփն ավելի կարևոր է, քան Վարդենիսի համայնքապետարանի կնիքն ու բանալիները. փաստաբան

46

By

Փաստաբան. Վարդենիսի ՏԻՄ ընտրությունների մասնակից «Ահարոն Խաչատրյան» դաշինքի շահերի ներկայացուցիչ Վարազդատ Հարությունյանը գրում է.

«Ոստիկանության աշխատելաոճից պարզ է դառնում, որ սրճեփն ավելի կարևոր է, քան Վարդենիսի համայնքապետարանի կնիքն ու ղեկավարի աշխատասենյակի բանալիները:

Առաջին դեպքում մի ամբողջ դիմակավորված խումբ են ուղարկում «կասկածյալին» բերման ենթարկելու ու Երևանից Մարտունի հասցնելու համար: Երկրորդ դեպքում, ոստիկանությունը առանց որևէ ավելորդ շտապողականության ընդամենը նամակներ է ուղարկում աշխատակազմի քարտուղարին:Դա այն դեպքում, երբ նախկին քաղաքապետը հայտարարում է, որ որոնվող իրերը հանձնել է քարտուղարին, իսկ վերջինս էլ գրավոր հերքում է այդ փաստը:

Երկիր մանկապարտեզ կամ գժանոց, ոնց կուզեք մեկնաբանեք:

Հ.Գ. Երկու դեպքում էլ նույն Գեղարքունիքի մարզային վարչությունն է պատասխանատու ստորաբաժանումը»։

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Հայաստանի հարևանը Մոսկվա-Վաշինգտոն ճակատներում` գազա-նավթային լուրջ գործարքների մեջ է

126

By

Երեկ սենսացիոն հայտարարություն տարածվեց Իրան-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ՝ Թեհրանը չի բացառում Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցությունները…https://www.facebook.com/v3.2/plugins/quote.php?app_id=&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df14e911c6037a4%26domain%3Dhayeli.am%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fhayeli.am%252Ff32408dce3d71%26relation%3Dparent.parent&container_width=780&href=https%3A%2F%2Fhayeli.am%2F%3Fp%3D663267%26l%3Dam&locale=ru_RU&sdk=joey

Թեհրանը կարող է ուղիղ բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ, եթե անհրաժեշտ լինի «լավ համաձայնագրի» հասնել միջուկային գործարքի հարցով, այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը. «Եթե բանակցային գործընթացում մենք հասնենք մի իրավիճակի, որ լավ համաձայնագրի հասնելու համար բարձր մակարդակում մեզ պետք է խոսել ամերիկացիների հետ, մենք դրանից չենք հրաժարվի»։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Չինաստանը, ինչպես նաև Գերմանիան Թեհրանի հետ փորձում են վերականգնել 2015-ին կնքված միջուկային գործարքը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ միակողմանիորեն խզելուց հետո դադարել է լիարժեք գործել։ Վիեննայում շարունակվող բանակցությունների ութերորդ փուլը առ այժմ որևէ հաջողություն չի արձանագրել։

Թեհրանի կողմից, սա անշուշտ ուշագրավ հայտարարություն է, բայցև այն պետք է շարունակականություն ունենա…Իսկ վերջին ամիսներին ԱՄՆ-ն ակնհայտորեն կարծես առիթ է փնտրում, որպեսզի Իրանի հետ հնարավոր համաձայնություններն արգելափակի:

Ուշագրավ է Իրանի արտգործնախարարի հայտարարությունը հատկապես, որ վերջին օրերին ռուս-իրանական հարաբերություններում ուշագրավ զարգացումներ ծավալվեցին:
Օրերս Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածության ֆոնին` Վլադիմիր Պուտինի հրավերով Մոսկվա էր ժամանել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ Կրեմլում ռուսաստանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը նախագահ Ռաիսին հիշեցրել է` Թեհրանը «40 տարի դիմադրել է Ամերիկային»` առաջարկելով այժմ էլ համատեղ դիմակայել Միացյալ Նահանգների գործողություններին։ «Ներկայիս շատ բացառիկ պայմաններում, երբ խոսքը Արևմուտքի, այդ թվում` Միացյալ Նահանգների միակողմանի գործողությունների դիմակայության մասին է, մենք կարող ենք մեր փոխգործակցության մեջ սիներգիա ստեղծել։ Մենք ավելի քան քառասուն տարի է` ամերիկացիներն ընդդիմանում ենք, և մենք պատժամիջոցների կամ սպառնալիքների պատճառով երբեք չեն դադարի աշխատել երկրի զարգացման և առաջընթացի ուղղությամբ», — նախագահի պաշտոնում Մոսկվա կատարած իր առաջին այցի ընթացքում ասել է Էբրահիմ Ռաիսին, միևնույն ժամանակ խոստովանել՝ այժմ, իհարկե, գործադրում են բոլոր ջանքերը, որ արևմտյան պատժամիջոցները չեղարկվեն։

Երկու երկրների դեմ Արևմուտքի սահմանած տնտեսական ցավոտ պատժամիջոցներից, Միացյալ Նահանգների հետ առճակատումից բացի, Մոսկվային և Թեհրանին միավորում են ամուր քաղաքական, տնտեսական և ռազմական կապերը։ Իրանն ու Ռուսաստանը նաև նախագահ Բաշար Ասադի հիմնական դաշնակիցներն են Սիրիայում ավելի քան մեկ տասնամյակ շարունակվող պատերազմում։ Մոսկվան Թեհրանի միջուկային գործարքի մասնակիցներից է: Աշխարհի գերտերությունները շարունակում են առայժմ անպտուղ բանակցությունները՝ 2015 թվականին տապալված գործարքը վերականգնելու ուղղությամբ։ Իրանի նախագահը Ռուսաստանը բարեկամական պետություն է անվանել, համոզմունք հայտնել, որ երկկողմ հարաբերությունները այսուհետ կլինեն ռազմավարական, այլ ոչ թե կարճաժամկետ, և որ այդ կապերը կլինեն տոկուն և բազմակողմանի։

Իսկ ՌԴ նախագահն իր համառոտ խոսքում ընդգծել է երկու երկրների միջև առևտրի զարգացման հաջող ընթացքը, ընդհուպ համաճարակի պայմաններում։ Պուտինի հիշատակած հաջողությունը, սակայն, իրականում շատ ավելի համեստ է։ Իրանա-ռուսական առևտրաշրջանառությունը անցած տարի կազմել է շուրջ երեք միլիարդ դոլար, մինչդեռ օրինակ` Թուրքիայի դեպքում այդ ցուցանիշը քսան միլիարդ դոլարի է հասել։ Ու թեև Ռաիսին և Պուտինը խոստանում են լրացնել բացերը, խորացնել կապերը, կողմերի միջև Մոսկվայում հրապարակայնորեն որևէ գործարք չկնքվեց, ներառյալ սպառազինության հարցով։

Կրեմլը բազմիցս է պատրաստակամություն հայտնել Իրանին վաճառել ժամանակակից սպառազինություն։ Մինչդեռ, Ռուսաստանի նախագահի աշխատակազմն օրերս անպատասխան թողեց լրագրողների հարցը՝ Իրանի կողմից ռուսաստանյան սպառազինության հնարավոր գնման վերաբերյալ։ «Ռազմա-տեխնիկական համագործակցության հարցերը մենք երբեք չենք մեկնաբանում», -Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի պատասխանն են մեջբերում ռուսաստանյան լրատվամիջոցները։
Փոխարենը կողմերը հայտարարեցին առաջիկայում Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ռազմանավերի մասնակցությամբ ռազմածովային զորավարժությունների մասին, որը կմեկնարկի վաղը Խաղաղ օվկիանոսում։

Ռաիսիի՝ Մոսկվա կատարած պաշտոնական այցի և կանխատեսվող զարգացումների վերլուծության համատեքստում «Իսնա» լրատվականը հատուկ ուշադրության է արժանացնում այն հանգամանքը, որ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում Ռուսաստանի նախագահն առաջինն է շնորհավորել Էբրահիմ Ռաիսիին նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Մեջբերելով արտաքին քաղաքականության ոլորտի որոշ փորձագետների՝ լրատվականը նշում է, որ Արևելքի հետ հարաբերությունների ընդլայնումը ամրապնդում է Իրանի դիրքերը արևմտյան ճնշման դեմ։

Կանխատեսելով հանդիպման գլխավոր օրակարգը՝ հոդվածագիրը մատնանշում է. «Իրանի մշտական անդամակցության քննարկումը Եվրասիական տնտեսական միությանը… Նկատի ունենալով ԵՏՄ անդամ երկրների ռեսուրսների և շուկայական բազմազանությունը՝ Իրանի մշտական անդամակցությունը ԵՏՄ-ին զգալի հնարավորություն կընձեռի Իրանի տնտեսությանը, և հնարավոր է, որ այս ճանապարհով մասամբ փոխհատուցվեն Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքները»։ Իրանի նախագահի պաշտոնական կայքէջի համաձայն` Ռուսաստանն ու Իրանը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին ուղղված հաջող համագործակցությունը կարող են օգտագործել նաև Աֆղանստանում և Կովկասում։ Իրանական պաշտոնական աղբյուրը չի մանրամասնում` Կովկասում ահաբեկչական սպառնալիքը հատկապես որ երկրից է գալիս, պաշտոնական Թեհրանը հերթական անգամ կրկնում է հայտնի թեզը՝ «Կովկասի սահմանները, պետական ինքնիշխանությունը և տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը փոփոխության ենթակա չեն»։

Իրանի նախագահը ռուսաստանյան պաշտոնական այցի երկրորդ օրն ավարտեց Ռուսաստանի պետդումայում, որտեղ ելույթ ունենալու բացառիկ հնարավորություն էր ստացել։ Իրանցի բարձրաստիճան կրոնական և քաղաքական գործիչը ռուսաստանյան օրենսդիր մարմնի բարձր ամբիոնից նախ Ալլահին փառաբանեց, ասաց՝ մահմեդական աշխարհը հարգում է Հիսուս Քրիստոսին և նրա մորը՝ Մարիամին։ «Աբրահամյան կրոններում առաջնայինը հոգևորի փնտրտուքն է», — դիմելով ռուսաստանցի պատգամավորներին` ասաց Ռաիսին։

Ելույթի արդեն քաղաքական հատվածում նա անդրադարձավ համաշխարհային սպառնալիքներին։ Իսկ դրանք միայն «ամերիկյան շայթանները չեն», այլ նաև հոգևորի բացակայությունն է՝ ընտանիքի ճգնաժամը, թմրանյութերը։ Էբրահիմ Ռաիսին չխնայեց նաև այդ լսարանի համար ամենապահանջված գնահատականները. աջակցություն հայտնեց Ռուսաստանին Արևմուտքի դեմ առճակատման հարցում, թիրախավորեց Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքը, որը Մոսկվային մերժել է մի շարք սկզբունքային պահանջներում։ «Հյուսիսատլանտյան դաշինքն անօրինական կերպով ներթափանցում է անկախ պետությունների տարածքներ, նման պահվածքը խաբեություն է և կհանգեցնի ՆԱՏՕ-ի մոտալուտ փլուզմանը»,- Մոսկվայում ասաց Իրանի նախագահը։ Նկատենք, որ սա Էբրահիմ Ռաիսիի ոչ միայն առաջին այցն էր Ռուսաստան անցած օգոստոսին Իրանի նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր, այլ նաև արտասահմանյան հազվադեպ այցերից մեկը։

Ռուս-իրանական բանակցություններից հետո արդեն հայտնի դարձավ, որ Թեհրանը Մոսկվային առաջարկել է հեղուկ գազի մատակարարումներ իրականացնել Ռուսաստանից դեպի Իրանի հարավ՝ Ադրբեջանի տարածքով, ապա այն արտահանել աշխարհի ցանկացած կետ։ Այս մասին նախօրեին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։ Նոյեմբերից նույն երթուղով թուրքմենական կապույտ վառելիքն է Ադրբեջան ներկրվում։

Իրանցի նախարարը գործարքի մանրամասները չի բացահայտել, չի մանրամասնել նաև, թե որ երկրին է Իրանը պատրաստվում մատակարարել ռուսաստանյան հեղուկ գազը։ Գործող ամերիկյան պատժամիջոցների պատճառով Իրանի արտահանման, ներմուծման հնարավորություններն էապես սահմանափակված են։ Անցած տարեվերջին, սակայն, Reuters-ը հայտնել է, որ ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ օգոստոս-հոկտեմբեր ժամանակահատվածում իրանական նավթի ներմուծման ծավալը Չինաստան գերազանցել է 500 հազար բարելը` հասնելով ընդհանուր ներմուծման մոտ 6 տոկոսին։ Միաժամանակ, Reuters-ի աղբյուրների համաձայն, իրանական նավթը Չինաստանին մատակարարվել է Արաբական Միացյալ Էմիրություններից, Օմանից և Մալայզիայից նավթի անվան տակ՝ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու նպատակով։
Իրանի նավթի նախարարն, իր հերթին, հայտնել է ռուսաստանյան մի շարք ընկերությունների հետ «շատ լավ պայմանավորվածությունների» ձեռքբերման մասին՝ գազի և նավթի հանքավայրերի զարգացման, նավթավերամշակման գործարանների կառուցման և էներգետիկ ոլորտում համատեղ այլ ծրագրերի շուրջ:

Մետաքսյա Շալունց

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Երեսպաշտության գագաթնակետ. Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ որոշել են

70

By

Երեկ Նիկոլ Փաշինյանը ասուլիս հրավիրեց, որում կրկին խոսեց Ադրբեջանի հետ «խաղաղության դարաշրջան» բացելի անհրաժեշտության մասին: Փաշինյանը չմանրամասնեց, թե սահմանագծման վերաբերյալ կոնկրետ ինչ առաջարկներ են փոխանցվել Ռուսաստանին և Ադրբեջանին, բայց պնդեց՝ օր առաջ պետք է ստեղծվի եռակողմ հանձնաժողովը՝ ըստ Սոչիի պայմանավորվածության։https://www.facebook.com/v3.2/plugins/quote.php?app_id=&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df16302905774d08%26domain%3Dhayeli.am%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fhayeli.am%252Ff26a6da168e1ca8%26relation%3Dparent.parent&container_width=780&href=https%3A%2F%2Fhayeli.am%2F%3Fp%3D663268%26l%3Dam&locale=ru_RU&sdk=joey

«Այնպիսի տպավորություն է, որ էդ առաջարկից ենթադրվում է, որ մենք առաջարկում ենք, որ սահմանները թողնել առանց պահպանության։ Բնականաբար էդպիսի բան տեղի ունենալ չի կարող։ Մեր առաջարկն, ընդհակառակը, վերաբերում է սահմանների անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելուն, որովհետև մեր և միջազգային գործընկերների ընկալմամբ և նաև դա մենք արձանագրել ենք պայմանավորվածությամբ՝ Սոչիում գրավոր փաստաթղթով, որ դեմարկացիան և դելիմիտացիան, ըստ էության, հնարավոր չէ, երբ որ սահմանին մենք կայուն իրադրություն չունենք։ Մենք փորձել ենք քննարկումները տարբեր ֆորմատների, որ ունեցել ենք, էդ քննարկումներից ռացիոնալ առաջարկները դուրս բերել և ձևավորել, ձևակերպել փոխադարձ ընդունելի առաջարկ», — ասաց Փաշինյանը։

Ապա Փաշինյանը հավելեց, թե Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիր, բայց այն պետք է բանակցվի Մինսկի խմբի շրջանակում: Նա, ըստ էության արձագանքելով Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններին, թե Բաքուն խոչընդոտելու է, որ եռանախագահները զբաղվեն Ղարաբաղի հարցով, որովհետև այդ խնդիրը լուծված է։ «Մենք էլ ենք կարծում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև, այո՛, պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի, բայց էդ փաստաթուղթը ստորագրվելուց առաջ պետք է ձևավորվի, ձևակերպվի, դա բանակցությունների արդյունք է, և մենք կարծում ենք, որ էդ բանակցությունները պետք է տեղի ունենան, այո՛, և Հայաստանը պատրաստ է այդ բանակցություններին։ Ընդ որում` բանակցային գործընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, որի մանդատն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, հենց էդ բանակցային գործընթացի ամբողջ նպատակը խաղաղության պայմանագրի ստորագրումն է եղել», — նշեց նա։

Մի կողմից, Փաշինյանի իշխանությունը խոսում է ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության շարունակման մասին, բայց շտապում է Ալիևի հետ համաձայնության գալ, համաձայնագիր ստորագրել:

Էլ ինչո՞վ բացատրել Փաշինյանի իշխանության երեսպաշտությունը: Ինչո՞ւ է Հայաստանը գնում դեմարկացիայի ու դելիմիտացիայի, կամ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, եթե մյուս կողմից ասում են՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի աշխատել:

Ինչի՞ շուրջ պետք է շարունակի աշխատել ԵԱՀԿ ՄԽ-ն, ի՞նչ թեմաներ է շարունակելու քննարկել, եթե բոլոր հարցերը Փաշինյանն ու Ալիևն իրար մեջ որոշել են:
Ի դեպ, հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում ասել է, թե Ռուսաստանը Բաքվից և Երևանից պաշտոնական արձագանք է սպասում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերը վերականգնելու հարցում։

«Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է այդ ձևաչափի աշխատանքի շարունակմանը, առաջին հերթին իր մանդատին համապատասխան, հաշվի առնելով 2020 թվականից հետո ստեղծված տարածաշրջանային իրողությունները», — ասել է նա, հավաստիացնելով, որ իրենց մոտեցումը կիսում են Մինսկի խմբի գործընկերներ ԱՄՆ-ն և Ֆրանսիան։

Մետաքսյա Շալունց

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը կվերադառնա Հայաստան

74

By

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այս պահին արտերկրում մասնագիտացված բժշկական հետազոտություններ է անցնում, հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից։https://www.facebook.com/v3.2/plugins/quote.php?app_id=&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df21ceda4bb6982c%26domain%3Dhayeli.am%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fhayeli.am%252Ff178de01fbfaf7c%26relation%3Dparent.parent&container_width=780&href=https%3A%2F%2Fhayeli.am%2F%3Fp%3D663308%26l%3Dam&locale=ru_RU&sdk=joey

Սրանով է պայմանավորված, որ նախագահն իր հրաժարականի մասին հայտարարել է արտերկրում գտնվելու ժամանակ:

Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացրել հունվարի 23-ին։

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են նաև, որ համապատասխան բուժզննումն ավարտելուց հետո Արմեն Սարգսյանը կվերադառնա Հայաստան։

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Բորիս Ավագյանը խոստացել է պատռել «Նիկոլի եւ նրա բանդայի դիմակը»

76

By

Հրապարակը գրում է. Դեկտեմբերի կեսերին հայկական համացանցում հայտնվեցին կադրեր, թե ինչպես են Սանկտ Պետերբուրգում ձերբակալում Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին: Նա արդեն մեկ ամիս է՝ գտնվում է Մոսկվայի քրեակատարողական հիմնարկներից մեկում։https://www.facebook.com/v3.2/plugins/quote.php?app_id=&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df31535fb3dd66%26domain%3Dhayeli.am%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fhayeli.am%252Ff307578280812ec%26relation%3Dparent.parent&container_width=780&href=https%3A%2F%2Fhayeli.am%2F%3Fp%3D663230%26l%3Dam&locale=ru_RU&sdk=joey


Մենք Բորիս Ավագյանի կնոջ` Էլեն Ավագյանի միջոցով կապ հաստատեցինք նրա հետ, որպեսզի իմանանք, թե ինչում են նրան մեղադրում։ Գրավոր հարցեր փոխանցեցինք եւ ստացանք գրավոր պատասխան։ Նա սկանդալային հայտարարություն է արել՝ կապված մաքսային ծառայության ղեկավար Շուշանիկ Ներսիսյանի հետ եւ խոստացել է առաջիկայում նոր բացահայտումներ անել՝ պատռելով «Նիկոլի եւ նրա բանդայի դիմակը»:

Մեր հարցերի պատասխանները՝ առաջին բացահայտումներով, կհրապարակենք թերթի վաղվա համարում։

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ