Միացեք մեզ

Քաղաքականություն

Փաշինյանը ինչո՞ւ ուղիղ չի ասում, որ այդ ճանապարհին պետք է լինեն հայկական մաքսակետեր. ընդդիմադիր պատգամավոր

568
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Վարչապետի թիմակիցների կարծիքով, Փաշինյանը ավելի քան հստակ է պատասխանել բոլոր հարցերին, ուստի լրացուցիչ մեկնաբանության կարիք չեն տեսնում։

Փաշինյանը հստակ չի ասում, թե իր պատկերացմամբ ինչ ասել է միջանցքային տրամաբանություն։ Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո նման եզրահանգման են եկել ընդդիմադիր պատգմավորները։

Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանի համար ամեն ինչ ավելի քան պարզ է. եթե Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը Հայաստանը չվերահսկի, ուրեմն դա միջանցք է. — «Միջանցքի և ճանապարհի տարբերությունը, դրա որակումը կախված է նրանից, թե ով է վերահսկում այդ ճանապարհը։ Այսինքն՝ կոնկրետ Հայաստանի Հանրապետության տարածքում Նախիջևանի և Ադրբեջանի միջև կապը ո՞վ է վերահսկելու։ Եթե դա վերահսկում է Հայաստանի Հանրապետությունը, և դա ուղեկցվում է համապատասխան ապահովման բաղադրիչներով, ապա դա լինում է ուղղակի կոմունիկացիա, ճանապարհ։ Եթե դրա վերահսկողությունը չի իրականացնում կոնկրետ այն երկիրը, որտեղով անցնում է այդ ճանապարհը, նշանակում է, որ դա միջանցք է»։

Երեկ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը շարադրեց իր պատկերացրած չորս բաղադրիչները։ Դրանք են. սահմանին կանգնելու են Հայաստանի սահմանապահները, այդ ճանապարհով անցնող բեռների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու է Հայաստանի մաքսային ծառայությունը, այդ հատվածում տեղի ունեցող պատահարները քննելու են Հայաստանի իրավապահները, և վերջապես չորրորդը՝ բոլոր ենթակառուցվածները կառուցվելու են Հայաստանի բյուջեի միջոցներով։

Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Փաշինյանն ըստ էության համաձայնեց բոլոր կետերի հետ, բացի առաջինից։ Բայց նրա բացատրությունը այստեղ այլ էր. — «Եթե ձեր տրամաբանությամբ առաջնորդվենք, Հայաստան — Իրան սահմանին կանգնած են ոչ Հայաստանի Հանրապետության սահմանապահները, հետևաբար Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստան եկող ճանապարհը միջա՞նցք ա, թե՞ միջանցք չի։ Մնացած հարցերով, մնացած կետերով համաձայն եմ»։

Հիմնավորումը, որով Փաշինյանը չընդունեց ընդդիմադիրների առանձնացրած առաջին բաղադրիչը՝ Հայաստանի սահմանապահների ներկայությունը, Տիգրան Աբրահամյանը անընդունելի է համարում։ Նրա պնդմամբ, Իրանի հետ սահման դեպքում դա անցակետ է։

Արթուր Ղազինյան
Արթուր Ղազինյան

Հարցուպատասխանի ժամանակ Արթուր Ղազինյանը ևս այս դիտարկումն արեց. — «Սահմանապահ ծառայությունը, կա միջպետական պայմանագիր, որը կնքված է Ռուսաստանի Դաշնության հետ, և նրա հետ համատեղ իրականացվում է նաև սահմանների պահպանությունը։ Բայց էնպես չի, որ հայ սահմանապահներ էնտեղ կանգնած չեն»։

Փաշինյանն այս դիտարկումն անարձագանք թողեց։

Վարչապետի թիմակիցների կարծիքով, Փաշինյանը ավելի քան հստակ է պատասխանել բոլոր հարցերին, ուստի լրացուցիչ մեկնաբանության կարիք չեն տեսնում։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը համաձայն չէ, ասում է՝ հաշվի առնելով իշխանության հակասական հայտարարությունները, առավել մանրամասն ու բաց խոսելու անհրաժեշտություն կա. — «Որքան էլ ասեն, որ սա է մեր դիրքորոշումը, մենք տեսնում ենք, որ իրականության մեջ այլ դրսևորումներ կան։ Եվ լավ կանեն, որ իշխանությունները ավելի բաց խոսեն ու հասկանալի կերպով ասեն, թե, օրինակ, Ադրբեջանը միջանցք ասելով ի՞նչ նկատի ունի»։

Աննա Գրիգորյան
Աննա Գրիգորյան

Գրիգորյանը, վերլուծելով Ադրբեջանի նախագահի պնդումները «անխոչընդոտ տարանցման մասին», ենթադրում է, որ Ադրբեջանը դեմ է մաքսակետերի տեղադրմանը։ Հարցնում է՝ միջանցքային տրամաբանությունը բացառող Փաշինյանը ինչո՞ւ ուղիղ չի ասում, որ այդ ճանապարհին պետք է լինեն հայկական մաքսակետեր. — «երբ Նիկոլ Փաշինյանը Սոչիում ասում էր մենք տարընթերցումներ չունենք, ամեն ինչ համաձայնեցված է, արդյո՞ք համաձայնեցված էր այն դիրքորոշումը, որ այս պահին հնչեցվում է, կամ մի քանի օր Արտաքին գործերի նախարարությունը համապարփակ հայտարարությամբ է հանդես եկել։ Ես չգիտեմ։ Որովհետև ոչ մի բան դրա մասին չի ասվում»։

Ինքը՝ վարչապետը, երեկ խորհրդարանի ամբիոնից հղում էր անում Արտաքին գործերի նախարարության դեկտեմբերի 7-ի հայտարարությանը, որը տարածվել է ի պատասխան Ադրբեջանի ղեկավարի սպառնալիքի, թե «Զանգեզուրի միջանցքի բացման ժամկետ նշեք, հակառակ դեպքում ուժով կբացենք»։ Նախարարությունը հղում էր անում 44 -օրյա պատերազմից հետո ստորագրված երեք փաստաթղթերին, որոնցից և ոչ մեկում Հայաստանը որևէ պարտավորություն չի ստանձնել Ադրբեջանին միջանցք կամ միջանցքային տրամաբանությամբ ուղի տրամադրելու։ Փոխարեն Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը:

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Քաղաքականություն

Իրանը և Ռուսաստանը կունենան գերազանց մակարդակի համագործակցություն.Իրանի ԱԳ նախարար

88

By

ԻԻՀ ԱԳ նախարարը Թվիթերում գրել է. «Իրան-Ռուսաստան հարաբերությունների նոր փուլում սպասվում է գերազանց համագործակցություն»:

ParsToday-ի հաղորդմամբ՝  Ամիր Աբդոլլահյանն ով Իրանի նախագահին ուղեկցում էր Մոսկվա կատարած այցի ընթացքում, հինգշաբթի օրը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպումից հետո արված թվիթերյան գրառման մեջ Աբդոլլահյանը նշել է. «Կարևոր քննարկում ունեցանք պարոն Լավրովի հետ՝ երկու երկրների համագործակցության, Իրանում նոր ատոմակայանների կառուցումն արագացնելու, երկու երկրների նախագահների վերջին պայմանավորվածությունների լույսի ներքո համագործակցության համակողմանի զարգացման և հյուպատոսական հարցերին ուշարդություն դարձնելու շուրջ»:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Դոնբասում հայտնել են Ուկրաինայի ուժայինների կողմից զինադադարի խախտման մասին

126

By

Ուկրաինայի ուժայինները Դոնբասում մեկ անգամ խախտել են զինադադարի ռեժիմը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ին, այս մասին լրագրողներին հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության  (ԴԺՀ) ներկայացուցիչը Հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Մի իշխանությունը, որը աղետի գոտում անգամ փայտից զուգարան չի սարքել, քննադատում է Քոչարյանին

50

By

Մի իշխանությունը, որը աղետի գոտում անգամ փայտից զուգարան չի սարքել չորս տարվա մեջ, մի հատ մաքսատուն են սարքել, որտեղ գործի են ընդունել իրենց մերձավորներին, սկսում են խոսել լայնածավալ շինարարության մասին, ասում են դա գոյություն չունի։ Այս մասին 5-րդ ալիքի հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։

«Ինձ, օրինակ, հետաքրքիր է այն մարդու ռեակցիան, երբ Ռոբերտ Քոչարյանի օրոք ստացել է բնակարան աղետի գոտում և լսում է դա հեռուստացույցով։ Շուրջ 20 հազար ընտանիք աղետի գոտում ունեցել է բնակարանային պայմանների բարելավում, դա եղել է նոր կառուցված շենքեր, վերակառուցված շենքեր, նոր կառուցված անհատական տներ, մի մասը կատարվել է Լինսի հիմնադրամի միջոցներով՝ մոտ 4000-5000 ընտանիք, մոտ  6000-6500 ընտանիքների բնակարանների գնման վկայագրերի ծրագիր կար, որի մի մասը կտարավել դոնորներով, մի մասը պետական բյուջեի միջոցներով, մնացած մասը մոտ 8000-9000 արվել է մեր բյուջեով, մենք պարտք չենք խնդրել, մենք զարգացել են, ունեցել ենք աճող տնետսություն, կատարել ենք այդ աշխատանքները, ուզում եք քննադատեք, հասեք այդ ցուցանիշին, հետո քննադատեք։ Ցուցանիշից կմ-ներով հեռու եք ու քննադատում եք, ազնիվ չեք գոնե»,-ասաց Միկոյանը։

Երկրորդ նախագահի գրասենյակի համակարգողի խոսքով, Սպիտակ քաղաքում չկա որևէ բազմաբանկարան շենք, ներառյալ՝ դպրոց, մանկապարտեզ, որին Ռոբետ Քոչարյանի ձեռքը չի կպել։

«Սպիտակում վերջերս նորից շինարարական աշխատանքներ էին, ուրիշ հատվածում՝ գերեզմաններում։ Այն տղաները, որոնք հաճախել էին մանկապարտեզ, դպրոց, որ իրենք ապրել էին Քոչարյանի օրոք ստացած տներում․․․ կառուցվող Սպիտակում մեծացած երիտասարդների համար այս իշխանությունը, այո կառուցեց, բայց գերզման․․․»։

Կարդալ ավելին

Տեսանյութեր

Տեսանյութ․ «Սերգո ջան լավ չես ապրելու, քանի Արցախը կա»․ պատերազմ հայության դեմ

50

By

Կարդալ ավելին

Լրահոս

Տեսանյութ․ Պատերազմի մասնակցին քաղաքական պատճառով հեռացնում են ԵՊՀ-ից

46

By

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ