Բլոգ
Փախուստ ԱՄՆ՝ Մեքսիկայի անտառներով. Նիկոլի Հայաստանում ապագա չկա
194

yerkir.am-ը գրում է. Հայաստանից մարդիկ ուղղակի փախչում են ԱՄՆ: Այդ երկիր մեկնելու դժվարություններից ելնելով (հիշենք արտագաղթել ցանկացողների վերջին հանրահավաքը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան առջև)՝ մարդիկ փախուստի նոր, ԱՄՆ օրենքները շրջանցող և բավականին թանկ արժեցող, միաժամանակ՝ չափազանց վտանգավոր ուղի են գտել: «Ճանապարհային քարտեզը» հետևյալն է՝ մարդիկ զանգվածորեն մեկնում են Մեքսիկա, որտեղից էլ մեքսիկացի միջնորդները նրանց անօրինական ճանապարհով անցկացնում են ԱՄՆ:https://www.facebook.com/v3.2/plugins/quote.php?app_id=&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df359d79dbab44d8%26domain%3Dhayeli.am%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fhayeli.am%252Ffd9aae0c0c891c%26relation%3Dparent.parent&container_width=780&href=https%3A%2F%2Fhayeli.am%2F%3Fp%3D663346%26l%3Dam&locale=ru_RU&sdk=joey
Yerkir.am-ը պարզել է որոշ մանրամասներ: Այսպես՝ մեկնողներն ԱՄՆ-ում գտնվող իրենց հարազատների միջոցով կամ արդեն այդ ճանապարհով մեկնածների օգնությամբ վաղօրոք ճշտում են, թե Մեքսիկայում ինչ պետք է անեն, ուր գնան և ում դիմեն: Հաջորդ քայլը Մեքսիկա մեկնելն է, որտեղ, պայմանական ասված, «գաղթականների ճամբարում», որոշ ժամանակ էլ հենց Մեքսիկա-ԱՄՆ սահմանի մոտ անցկացնելուց հետո հայ ներգաղթյալները մեքսիկացի միջնորդների օգնությամբ ապօրինաբար հատում են ԱՄՆ պետական սահմանը:
Միջնորդական ծառայության դիմաց մեքսիկացիներին վճարում են՝ կախված հանգամանքներից և այլնից: Ավելին՝ վճարի չափը մեծապես ազդում է ԱՄՆ տարածք անցնելու և՛ ժամկետների, և՛ որակի վրա: ԱՄՆ տեղափոխված Աշխենը (անունը փոխված է), պատմել է, որ վճարի չափը տատանվում է՝ յուրաքանչյուր անձի համար կազմելով 25-40 հազար, լինում են դեպքեր՝ մինչև 50-60 հազար ԱՄՆ դոլար:
Նրանք, ովքեր շատ վճարելու հնարավորություն ունեն, անցնում են ավելի հեշտ տեղերով ու քիչ են սպասում, օրինակ՝ մի քանի օր: Իսկ նրանք, ովքեր հնարավորություն չունեն և, օրինակ, վճարում են 25 հազար դոլար, և՛ ստիպված են շաբաթներով, անգամ ամիսներով սպասել Մեքսիկայում, և՛ անցնել սարսափելի պայմաններում: Նման դեպքերում, օրինակ, մեքսիկացի միջնորդները ուղեկցում են հարմար մի վայր և առաջարկում անտառներով կամ մացառուտներով հատել ԱՄՆ սահմանը: Բնականաբար, նման դեպքերում հայ սահմանախախտների վրա անգամ կարող են կրակել, գրանցվել են նաև ձերբակալման դեպքեր, որոնց կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են ԱՄՆ-ում: Բայց անգամ այդ ամենը չի կանգնեցնում մարդկանց, որոնք ուղղակի փախչում են Նիկոլի «ազատ և երջանիկ» Հայաստանից:
Մեքսիկայից ապօրինի ԱՄՆ ներթափանցելու ժամկետներն ու ուղիները կախված են նաև մեքսիկացի միջնորդների ճարպկությունից: Սրբուհին (անունը փոխված է), որն աշխատել է Երևանի գեղեցկության սրահներից մեկում, փաստել է՝ եթե բախտդ բերեց և լավ մեքսիկացու մոտ ընկար, լավ կանցնես և չես սպասի, իսկ եթե՝ ոչ, ապա ստիպված ես երկար սպասել: Լինում են նաև խաբեության դեպքեր, օրինակ՝ մեքսիկացիները մեծ փող են վերցնում՝ արագ և որակով անցկացնելու խոստման դիմաց, սակայն հետո պարզվում է, որ այդ դեպքում էլ ես երկար սպասելու և մեծ դժվարությամբ հատելու ԱՄՆ սահմանը, ինչպես քիչ վճարողները:
Բնականաբար, քչերը կարող են վճարել այդքան մեծ գումարներ, գումարած դրան՝ ճանապարհածախս, Մեքսիկայի այցագրի (վիզա) համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպում, Մեքսիկայում «սպասելավճարներ» և այլն, որոնց հանրագումարը բավականին մեծ թիվ է դառնում:
«Նման դեպքերում կա՛մ օգնության են շտապում ՀՀ-ից արտագաղթողների՝ ԱՄՆ-ում ապրող հարազատները, կա՛մ, որն ավելի հաճախ է պատահում, մարդիկ ուղղակի վաճառում են ամբողջ անշարժ գույքը, ունեցվածքը և գրեթե ամբողջ գումարը ներդնում այդ գործի մեջ»,- անդրադառնալով խնդրին՝ մեզ հետ զրույցում նշեց Հայաստանի տուրիստական ընկերություններից մեկի ներկայացուցիչը: Ոլորտի ներկայացուցիչների հետ մեր զրույցներից պարզվեց, որ ահագնացող չափերի է հասնում Մեքսիկայի վիզա ստանալու համար դիմող ՀՀ քաղաքացիների թիվը (նրանք վիզա ստանալու համար դիմում են ՀՀ-ում Մեքսիկայի դեսպանատուն, որը գտնվում է Մոսկվայում):
ԱՄՆ հասնելով կամ, ավելի ճիշտ, ԱՄՆ ներթափանցելով՝ Հայաստանից փախչողները, բնականաբար, որևէ կարգավիճակ չունեն, քանի որ պարզ սահմանախախտներ են, և իրավական առումով նրանց ներկայությունը որևէ կերպ չի ամրագրված ԱՄՆ-ում: Նրանք պետք է տարիներով ծպտյալ ապրեն և սպասեն, մինչև ինչ-ինչ ձևերով ստանան կացության իրավունք և այլն:
ԱՄՆ-ում ապօրինի հայ ներգաղթյալները հիմնականում աշխատանքի են անցնում հարազատների օգնությամբ: Սրբուհին, օրինակ, նշել է, որ ինքը արդեն աշխատում է իր մասնագիտությամբ: Ավելին՝ նա փաստել է, որ իր՝ ԱՄՆ արտագաղթելու պատճառներից մեկն էլ այն է, որ հիմնականում վերջին մեկ տարվա ընթացքում այդ ճանապարհով ԱՄՆ են տեղափոխվել իր լավագույն հաճախորդները, որոնք ևս հորդորել են Սրբուհուն՝ գալ ԱՄՆ՝ խոստանալով, որ այնտեղ ևս կշարունակեն օգտվել իր որակյալ ծառայություններից:
Ինչո՞ւ են մեկնում հայրենիքից, այն էլ՝ նման զարտուղի և վտանգավոր ճանապարհներով․ հարցին գրեթե բոլորը նույն պատասխանն են տալիս՝ Նիկոլի Հայաստանում ապագա չկա:
Վ. Սարգսյան
Դիտարժան գրառումներ
-
Չավուշօղլուի ազդակը Փաշինյանին
-
Ոստիկանապետը վարչապետին զեկուցել է. Եթե 5 հազարը չգերազանցի` կճնշենք
-
Ալիևի մեսիջը հայերին՝ կամ Արցախը պիտի ճանաչեք Ադրբեջանի կազմում կամ կգրավեմ ողջ Հայաստանը
-
Տեսանյութ․ Երկու տղամարդ խոսում են 12-ամյա երեխայի բռնաբարելու մասին
-
Տեսանյութ. Փաշինյանը 2,6 միլիարդ կստանա, եթե ռուսական ռազմաբազան հանի Հայաստանից․ գլխավոր նպատակը հայտնի է

Գործարար Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Լուսին Ալեքսանյանը, երեկ ամուսնության առաջարկություն է ստացել սիրելիից։ Այս մասին Ինստագրամի իր էջում հայտնել է Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը։
Փեսացուն անակնկալ առաջարկություն է արել Լուսինին՝ հրավիրելով նրան գաղտնի կազմապերպված խնջույքի վայր։

Բլոգ
Ռուսաստանը գուցե պատժամիջոցներ է սահմանել Բայդենի հանգուցյալ հոր դեմ․ Սպիտակ տան խոսնակ
16 Մարտի, 2022 236

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին ասել է, որ Ռուսաստանի իշխանությունները գուցե պատժամիջոցներ կկիրառեն ոչ թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, այլ նրա մահացած հոր նկատմամբ՝ նրա ազգանվան սխալ գրության պատճառով։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում, հայտնում է The Recount-ը։
«Նախ նշեմ, որ նախագահի պաշտոնական անունը Բայդեն կրտսեր է, ուստի հնարավոր է, որ նրա հոր նկատմամբ են պատժամիջոցներ սահմանել, թող նա հանգիստ հանգչի»,- նշել է բանախոսը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության պատժամիջոցների ցուցակում ներառված են ամերիկացի քաղաքական գործիչների և պետական պաշտոնյաների, որոնց արգելվում է մուտք գործել Դաշնության տարածք: Նրանց թվում է Բայդենը՝ «Ջոզեֆ Ռոբինետ Բայդենը», սակայն չի նշվում՝ կրտսե՞ր, թե՞ ավագ։
Բլոգ
Ուկրաինական հեռուստաալիքի հաղորդավարը կոչ է արել ցեղասպանություն իրականացնել ռուսների նկատմամբ
16 Մարտի, 2022 490

Ուկրաինական հեռուստաալիքի հաղորդավար Ֆախրուդին Շարաֆմալը եթերում մեջբերել է նացիստ հանցագործ Ադոլֆ Էյխմանի՝ երեխաների ոչնչացման մասին խոսքերը և ընդգծել, որ հավատարիմ է մնում նրան։
«Մեզ հաղթանակ է պետք. եթե դրա համար մենք պետք է վերացնենք ձեր բոլորի ընտանիքները, ես կլինեմ առաջիններից մեկը, ով կանի դա: Փա՛ռք ազգին։ Մենք հուսով ենք, որ այնպիսի ժողովուրդ, ինչպիսին Ռուսաստանը և ռուսներն են, այլևս երբեք չեն մնա այս երկրի վրա»,- ասել է նա եթերում
Բլոգ
«ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը պատասխանել ա հայերին հուզող հարցին, թե ինչու Հայաստանի դավաճանին չեն վերացնում»
7 Մարտի, 2022 356

Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը պատասխանել ա հայերին հուզող հարցին, թե ինչու Հայաստանի դավաճանին չեն վերացնում։
CBS-ի հետ զրույցում ամերիկյան պրոպագանդայի լրագրողը էթիկայից զուրկ հարց ա տվել, թե ի՞նչ կլինի, եթե Զելենսկիին Ռուսաստանը սպանի։ Բլինքենն էլ պատասխանել ա․
«Զելենսկիին փոխելու սցենար կա»։ Ավելի մանրամասն իհարկե չի ասել։
Բայց պարզ ա չէ՞, որ էդպիսի սցենարներ ռուսական բազա ունեցող Հայաստանի համար էլ ունեն։ Եվ այդ դեպքում ծրագրի իրականացման բաղկացուցիչ մաս են կազմում, օրինակ, Ազատություն ռադիոկայանը և մնացած դանիել ստեփանի սաքունցները։ Ուրեմն, եթե ուզում ես վերացնես դավաճանությունը, ապա վերատադրման սցենարին տիրապետելով է դա հնարավոր։
Նաև պարզ ա, որ խոսքը Զելենսկիին ա ուղղված՝ նայի հանկարծ ալիքից դուրս չգաս, թե չէ ձևերն ունենք, թե ոնց ենք քեզ փոխելու։ Ռուսաստանի հետ բանակցողին` Դենիս Կիրիևին արդեն սպանել են»։

նախկին պաշտոնյայի որդին բռնության է ենթարկել տղամարդուն ու ասել, որ հետո զինված բանդայով է գալու

Չավուշօղլուի ազդակը Փաշինյանին

Ոստիկանապետը վարչապետին զեկուցել է. Եթե 5 հազարը չգերազանցի` կճնշենք

Ալիևի մեսիջը հայերին՝ կամ Արցախը պիտի ճանաչեք Ադրբեջանի կազմում կամ կգրավեմ ողջ Հայաստանը

Տեսանյութ․ Երկու տղամարդ խոսում են 12-ամյա երեխայի բռնաբարելու մասին

Տեսանյութ. Փաշինյանը 2,6 միլիարդ կստանա, եթե ռուսական ռազմաբազան հանի Հայաստանից․ գլխավոր նպատակը հայտնի է

Տեսանյութ. Ցեղասպանության թանգարանից կարևոր փաստաթղթեր են կորել․ այդ քրեկան գործով անցել են Արարատ Միրզոյանը

Այդ տոնով չխոսեք մեզ հետ, թե չէ մեր անցած ճանապարհով տոնայնության պակաս չենք ունեցել. Սեյրան Օհանյան

Մեծատառով մարդ և հրաշագործ բժիշկ. Զավեն Մելիքյան

Նիկոլ, ինչի՞ ես գնում ու խայտառակում Հայաստանը քո ռուսերենի չիմացությամբ. Գեւորգ Պետրոսյան

Բաքվում ձերբակալված ռուսաստանցի հայը հայտարարել է, որ Ղարաբաղ է մեկնել ադրբեջանական հատուկ ծառայությունների առաջադրանքով

Զոհված ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանը երկու անչափահաս տղաների հայր էր

Աննա Մկրտչյանի ինքնազգացողությունը վատացել է. շտապ օգնություն են կանչել ԱԺ

Աննա Հակոբյանը հանգիստը վայելում է Տավուշի մարզում

Տեսանյութ․ Երկու տղամարդ խոսում են 12-ամյա երեխայի բռնաբարելու մասին

Տեսանյութ. Փաշինյանը 2,6 միլիարդ կստանա, եթե ռուսական ռազմաբազան հանի Հայաստանից․ գլխավոր նպատակը հայտնի է

Տեսանյութ. Ցեղասպանության թանգարանից կարևոր փաստաթղթեր են կորել․ այդ քրեկան գործով անցել են Արարատ Միրզոյանը

Տեսանյութ․ Փաշինյանն ու իր տասնյակ թիմակիցներ եղել են ԱԱԾ գործակալներ․ Համբարձումյանն ու Վանեցյանը պետք է խոսեն

Տեսանյութ․ Լավրովը Միրզոյանին ասեց, որ իրենց հետաքրքիր չէ, թե Բրյուսելում ինչ են պայմանավորվել․ Մոսկվան կոշտ է արձագանքում

Տեսանյութ․ Էդմոն Մարուքյանը համարու՞մ է, որ ինքը «թուրքից չի տարբերվում»

Ո՞ր պետություններն են անհետանալու քարտեզի վրայից 2022թ․
Ամենադիտվածներ
-
Տեսանյութեր10 ամիս առաջ:
Այդ տոնով չխոսեք մեզ հետ, թե չէ մեր անցած ճանապարհով տոնայնության պակաս չենք ունեցել. Սեյրան Օհանյան
-
Լրահոս6 ամիս առաջ:
Մեծատառով մարդ և հրաշագործ բժիշկ. Զավեն Մելիքյան
-
Տեսանյութեր11 ամիս առաջ:
Նիկոլ, ինչի՞ ես գնում ու խայտառակում Հայաստանը քո ռուսերենի չիմացությամբ. Գեւորգ Պետրոսյան
-
Քաղաքականություն11 ամիս առաջ:
Բաքվում ձերբակալված ռուսաստանցի հայը հայտարարել է, որ Ղարաբաղ է մեկնել ադրբեջանական հատուկ ծառայությունների առաջադրանքով
-
Լրահոս10 ամիս առաջ:
Զոհված ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանը երկու անչափահաս տղաների հայր էր
-
Քաղաքականություն9 ամիս առաջ:
Աննա Մկրտչյանի ինքնազգացողությունը վատացել է. շտապ օգնություն են կանչել ԱԺ
-
Ժամանց9 ամիս առաջ:
Աննա Հակոբյանը հանգիստը վայելում է Տավուշի մարզում
-
Սպորտ10 ամիս առաջ:
Արթուր Ալեքսանյան. Հաղթելու համար պետք է լինել Ռուսաստանից