Միացեք մեզ

Քաղաքականություն

Տիգրան Մուկուչյանի ելույթից և նրա ներկայացրած եզրահանգումներից պարզ դարձավ, որ նա չի տիրապետում իրավիճակին. Ղազարյան

430
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Տիգրան Մուկուչյանի ելույթից և նրա կողմից ներկայացված եզրահանգումներից պարզ դարձավ, որ նա չի տիրապետում իրավիճակին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Արձանագրումներ Սահմանադրական դատարանի հուլիսի 11-ի նիստի վերաբերյալ․ օր 3-րդ

— Նիստը նախագահող Արման Դիլանյանը որոշել է, որ Սահմանադրական դատարանը պետք է շարունակի աշխատանքը հուլիսի 11-ին, կիրակի օրը։ Բացի դրանից, որ քրիստոնեական ավանդույթներով մարդիկ կիրակի օրը չեն աշխատում, այդ օրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում էր նաև Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության օրը՝ Վարդավառի տոնը։ Ներքին անկազմակերպվածության պատճառով քրիստոնեական և եկեղեցական ավանդույթներին նկատմամբ արհամարհանքը՝ նաև անհարգալից վերաբերմունք է ոչ միայն դատավարության մասնակիցների, ՍԴ աշխատակազմի աշխատակիցների, այլև ՍԴ նիստերը լուսաբանող լրագրողների և դրանց հետևող ողջ հասարակության հանդեպ։ Ի դեպ, ՍԴ նախագահի պաշտոնն ապօրինի կերպով յուրացրած Արման Դիլանյանը, հետևելով օրվա քաղաքական իշխանության անընդունելի կեցվածքին, չի մասնակցել նաև 2021 թվականի Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոների Հայրապետական Պատարագներին, ինչն արտառոց երևույթ է ՍԴ նախագահների պարագայում, և ցույց է տալիս ներկա քաղաքական հանցավոր իշխանության հետ նրա սերտ և փոխհամաձայնեցված գործողություններն ու սերտաճվածությունը։

— Դատարանում «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը հանդես է եկել մի ելույթով, որի բովանդակությունը ոչ միայն բավարար է 2021 թվականի հունիսի 20-ին կայացած խայտառակության արդյունքները չեղարկելու համար, այլև կարող է դասագրքային և ուսումնական նյութ հանդիսանալ մի քանի սերունդների իրավական կրթության և դաստիրակության համար։

— Ի թիվս այլ չափազանց հիմնավոր և փաստարկված թեզերի, Դավիթ Հարությունյանն իրավական ամենախորը փաստարկներով և տրամաբանական մեկնաբանություններով վերջակետ դրեց նաև հրաժարականից հետո վարչապետի պաշտոնավարման խնդրին՝ տալով Նիկոլ Փաշինյանի գործողությունների ենթադրյալ հանցակազմի ողջ իրավական հիմնավորվածությունը։ Նիստին ներկա իրավապահ մարմինների ներկայացուցիչներին Դավիթ Հարությունյանը զինել է բոլոր իրավական փաստարկներով և հիմնավորումներով՝ ենթադրյալ հանցագործին կալանավորելու և պատասխանատվության ենթարկելու համար։

— Դատավոր Արթուր Վաղարշյանը, իր կողմից հնչեցնող հարցերի միջոցով, արդեն երկրորդ փորձն է անում արդարացման մեկնաբանություններ տալ նախընտրական քարոզչության ընթացքում վարչապետի պաշտոնն ապօրինաբար զբաղեցրած Նիկոլ Փաշինյանի խուլիգանական, գռեհիկ, վիրավորական, ատելության, բռնության և սպառնալիքներ պարունակող խոսքերին, ելույթներին և արտահայտություններին։

— Դատավարության մասնակիցների կողմից վերստին փաստվեց դատավարության ընթացակարգային խախտումների մասին։

— Չնայած ոչ աշխատանքային օրվա հանգամանքին դատարանն իր աշխատանքը շարունակեց նաև ոչ աշխատանքային ժամերին՝ մինչև երեկոյան 20․00-ի սահմանները, երբ մեկ օր առաջ Արման Դիլանյանը հայտարարել էր մինչև 00․00 ժամին աշխատելու մասին։ Այս առումով պետք է վերստին փաստել դատարանի անկազմակերպ, չպլանավորված և տարերային աշխատանքը, ինչը հանգեցնում է դատավարության մասնակիցների ֆիզիկական հոգնածության, և չի կարող բացասաբար չանդրադառնալ ծանրաբեռնված մտավոր աշխատանք իրականացնող մարդկանց աշխատանքային կարողությունների և արդարադատության արդյունավետության ու որակի վրա։

— Հետաքրքիր է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները, երկու օր շարունակ, Սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում, լսելով դատավարության մասնակիցների կողմից աղաղակվող բռնությունների, իշխանությունների ապօրինի գործողությունների, ՏԻՄ-երի ներկայացուցիչների հանդեպ իրականացվող անթույլատրելի քայլերի, առավելապես ՀՀ Սյունիքի մարզի մասնավոր, համայնքային և այլ կառույցների ներկայացուցիչների հանդեպ քաղաքական հայացքների համար իրականացվող հետապնդումների մասին, հուլիսի 10-ի երեկոյան շտապել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով և երեկոյան ուշ ժամի հրավիրված արտահերթ նիստում համաձայնություն են տվել «Հայաստան» դաշինքի կողմից առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու, քաղաքական ճնշումների հետևանքով Մեղրի քաղաքի համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարական ներկայացրած Մխիթար Զաքարյանին կալանավորելու համար։

— ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի ելույթից և նրա կողմից ներկայացված եզրահանգումներից պարզ դարձավ, որ նա չի տիրապետում իրավիճակին և չի պատկերացնում ընտրական համակարգի և գործընթացի ողջ գաղափարախոսությունը՝ սահմանափակվելով միայն ֆորմալ ասպեկտներով։ Ակնհայտ է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկա կազմը, ի դեմս իր ղեկավարի, չի գիտակցում ընտրությունների օրինականության ապահովման իր եզակի առաքելությունը։ ԿԸՀ-ի ներկայացված բացատրություններից պարզ է դառնում, որ նրանք ընտրությունն առավելապես պատկերացնում են միայն քվեարկությունը, իսկ ընտրախախտումները՝ միայն քվեարկությանը օրը տեղի ունեցած իրադարձությունները։

— Տիգրան Մուկուչյանի միապաղաղ, առաջնայինը երկրորդայինից չտարբերող, միայն իր համար շահեկան փաստերը շեշտադրող, իշխանահաճո, իր ղեկավարած մարմնի անգործությունը քողարկող ելույթը վկայում է, որ նրա երկարատև պաշտոնավարումը հատել է փորձառության կուտակման պոզիտիվ շեմը և թևափոխել կարծրացած, ոչ մրցունակ, նոր գաղափարները մերժող, մտածողության և տրամաբանության հետ հակադրվող ոչ կառուցողական ռիսկերով ժամանակաշրջան։ Ցավոք դա համընկել է հայ ժողովրդի պատմության ամենաճակատագրական և պատասխանատու շրջանի հետ։

— ՍԴ դատավորներ Արևիկ Պետրոսյանի և Հրայր Թովմասյանի տրամաբանական հարցերին տված պատասխաններից պարզ դարձավ, որ Տիգրան Մուկուչյանն ու նրա ղեկավարծ կառույցն այս ողջ ժամանակահատվածում զբաղվել են ոչ թե ընտրությունների, այլ քվեարկության կազմակերպման հարցերով, որը դիմող կողմերի ներկացրած փաստերից, պարզվում է, որ իրականացրել են իրենցից կախված հնարավոր վատագույն եղանակով։

— Հուլիսի 11-ի ՍԴ նիստին չի մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներից ԱԺ պատգամավոր, ժամանակակից հայ իրավական, քաղաքագիտական և փիլիսոփայական մտքի տիտան, դատավարության բոլոր մասնակիցներից ամենաթարմ իրավաբանական գիտելիքներով օժտված մասնակից (օրեր առաջ Երևանի Մովսես Խորենացու համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտ) Վահագն Հովակիմյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՍԴ-ում ներկայացված թիմի, նրանց կողմից հնչեցվող հարցերի որակի, քննարկումների մասնակցության կարողությունների վրա նրա բացակայության հետևանքներն ակնհայտ էին։

— Սահմանադրական դատարանի նիստում ԿԸՀ նախագահին ուղղված հարցերով առաջին անգամ խոսել է ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը, որի հնչեցրած հարցերից տպավորություն կար, որ դրանք ներկայացվում են ոչ թե պատասխաններ ստանալու և դատավարությանն աջակցելու, այլ իր խոսելն արձանագրելու և չհիմնավորված պասիվության կերպարից դուրս գալու նպատակով։

Քաղաքականություն

«5165»-ը պայքարը չի շարունակի «Ազատագրական շարժման» հետ. առանձին են գործելու, հանդիպելու են տարբեր ուժերի հետ

308

By

Մեկշաբաթյա մեր ընդվզումն ու բողոքի ակցիան մեզ՝ «5165» շարժման, համար ավարտվեց այսօրվա ուխտագնացությամբ՝ դեպի Էջմիածին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը՝ տեղեկացնելով, որ իրենց գործունեությունն առանձին են այսուհետ ծավալելու:

«Մեկշաբաթյա մեր ընդվզումն ու բողոքի ակցիան մեզ՝ «5165» շարժման, համար ավարտվեց այսօրվա ուխտագնացությամբ՝ դեպի Էջմիածին (ցավոք, հիվանդության պատճառով ես անձամբ մասնակցել չկարողացա): Վաղվանից «Ազատագրական շարժումը» կշարունակի պայքարի իր ճանապարհը, որում նրան հաջողություն ենք մաղթում, իսկ «5165» շարժումը կմտնի պայքարի նոր փուլ՝ համազգային համախմբման գործընթացով բաց հանդիպումներ կազմակերպելով քաղաքական և հասարակական բոլոր ուժերի հետ, մեծ հույսով, որ պիտի կարողանա համախմբել այն ուժերին, որոնք հանուն Հայի և Հայաստանի պատրաստ կլինեն մի կողմ թողնել իրենց խմբային կամ անհատական ամբիցիաները և ձևավորել առաջնորդական այն ուժը, որը հստակ ծրագրով Հայաստանը կհանի այս խորը փոսից:

Ի՞նչ է պետք- հստակ նպատակ, այդ նպատակին հասնելու ծրագիր և կամք, բոլորն էլ ունենք, և եթե անգամ չհաջողվի համախմբել շատ ուժերի, ապա մենակ դուրս կգանք պայքարի, դրա կամքն էլ ունենք:

Մի ցավալի բան միայն անպայման պիտի նշեմ- այս ճանապարհին ում կողքը կանգնեցինք, ասացին՝ գործ չունեք, իրենք ուրիշ տեղից են ուղղորդվում, ում հետ բարևեցինք, ասացին՝ զգույշ, եկել են ձեզ փչացնելու…համոզված եմ նույնը բոլորին են ասում, և այսպես պիտի վախեցած ապրե՞նք, միթե մեր Երկրում չկա ազատ կամքի տեր ժողովուրդ, պարզապես մարդիկ, որոնց համար ամենաթանկը Հայրենիքն է, համոզված եմ՝ կա:

Իսկ ուղղորդվող ուժերից մենք չենք վախենում, քանզի հնարավոր չէ ուղղորդել այն ուժը, որին արդեն ուղղորդում են Հայրենիքի ցավը, մեր Երկինք բարձրացած որդիներն ու Աստված:

Հենց այս երեք հոգևոր ուժերն էլ կօգնեն մեզ մասնատված ամբոխից նորից դառնալ ժողովուրդ ու բռունցքված ազգ»,- գրել է Տոնոյանը:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի նախագահն ու Ադրբեջանի նախագահը համատեղ հայտարարություն են ընդունել

390

By

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն: Դրանում, մասնավորապես, նշված է.

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ․Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ. Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ․Պուտինը, 2021թ. նոյեմբերի 26-ին հանդիպեցինք Սոչի քաղաքում և քննարկեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրագործման, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին հայտարարության կատարման ընթացքը:

Վերահաստատեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման։ Պայմանավորվեցինք ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների շուտափույթ լուծմանը։

Նշեցինք Ռուսական խաղաղապահ առաքելության կարևոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում։

Պայմանավորվեցինք ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։

Բարձր գնահատեցինք 2021թ. հունվարի 11-ի հայտարարության համաձայն ստեղծված՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Ընդգծեցինք տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու համար կոնկրետ ծրագրերի հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը։

Ռուսաստանի Դաշնությունն այսուհետ ևս կշարունակի ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն` Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների ստեղծման նպատակով»:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Ավարտվել է Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումը

332

By

Ավարտվել են Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ բանակցությունները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի։

Հանդիպումը տևել է մոտ 3 ժամ։«Պուտինը, Ալիևն ու Փաշինյանը մամուլի համար հայտարարություն են արել, այն շուտով հասանելի կլինի լրագրողների համար»,- հայտնել Է Պեսկովը։

Եռակողմ հանդիպումից հետո տեղի է ունենում Պուտին-Փաշինյան առանձնազրույցը։

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Ղարաբաղում ապագա խաղաղ կյանքի համար պայմաններ են ստեղծվում. Վլադիմիր Պուտին

300

By

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամեծ ձեռքբերումներից մեկն է համարում այն, որ տարածաշրջանում լայնածավալ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում:

«Այս ընթացքում, իսկապես, քիչ բան չի արվել: Ցավոք, դեռևս ոչ բոլոր հարցերն են լուծված: Գիտեմ նաև սահմանին տեղի ունեցած միջադեպերի մասին, ողբերգական միջադեպերի, երբ երկու կողմից մարդիկ են զոհվում, վիրավորում են ստանում: Այդ ամենը մեր կողմից հատուկ ուշադրության պետք է արժանանա: Ըստ էության, հենց դրա համար էլ մենք այսօր հավաքվել ենք, որպեսզի խուսափենք նմանատիպ միջադեպերից ապագայում: Բայց ընդհանուր առմամբ, այդուհանդերձ, մեկ տարվա ընթացքում քիչ բան չի արվել: Առաջին հերթին՝ լայնածավալ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում, ինչն ինքնին արդեն լավ է: Այս ընթացքում մեր աջակցությամբ համատեղ աշխատանք է իրականացվել փախստականներին վերադարձնելու նպատակով, 53 հազար փախստական արդեն վերադարձել են իրենց մշտական բնակության վայրերը: Ստեղծված է լավ մշտադիտարկող խումբ, աշխատում է խաղաղապահ զորամիավորումը և որքան ես եմ հասկանում, երկու կողմերի գնահատմամբ, արժանապատվորեն է աշխատում՝ ապահովելով մարդկանց համար կյանքի անվտանգ պայմանները: Աշխատում է նաև ռուս-թուրքական դիտարկման կենտրոնը: Բայց ամենակարևորը այն է, որ պայմաններ են ստեղծվում ապագա խաղաղ կյանքի համար: Ահա, թե ինչն է կարևոր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծել է Պուտինը:

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործում է եռակողմ աշխատանքային խումբ, որը զբաղվում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումից հետո ՌԴ նախագահն անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի

478

By

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 26-ին ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Արդեն երեկոյան՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ երկխոսության ավարտից հետո, ՌԴ նախագահ Պուտինը անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցություն անցկացնելու մտադրություն ունի»,- ասել է Պեսկովը:

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ