Միացեք մեզ

Ժամանց

Տեսահոլովակի պրեմիերա․ Լեդի Գագա, Թոնի Բենեթ՝ «Love For Sale»

110
Հետևե՛ք մեզ Telegram-ում
Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Ժամանց

Չինաստանում պարող տատիկներին սկսել են ցրել հատուկ խլացուցիչների օգնությամբ

126

By

Վերջին տասնամյակներում Չինաստանում տարեց բնակչության շրջանում  չափազանց տարածված զբաղմունք են դարձել պարերը հրապարակներում: Դրանք թոշակառուներին, հիմնականում` կանանց, հնարավորություն են տալիս միաժամանակ զբաղվել սպորտով եւ ընկերանալ, հայտնում է «Իմ մոլորակ» պարբերականը` վկայակոչելով Vice պորտալը:

Սակայն Չինաստանի քաղաքային բնակավայրերում հանրային վայրերի լուրջ պակաս կա: Այլ բան է, երբ այգում բարձրաձայն երաժշտություն է հնչում, եւ բոլորովին այլ բան` ձեր պատուհանների տակ:

Բնակիչները, ովքեր հոգնել էին ամենուրեք պարող տատիկների աղմուկից, որոշեցին ինքնուրույն զբաղվել խնդրով, պատմում է Vice-ը: Այդպես, պոպուլյար են դառնում հատուկ սարքերը, որոնք անջատում են բարձրախոսները: Taobao-ում 15-40 դոլարով վաճառվող սարքերը ինֆրակարմիր հեռակառավարման վահանակներ են: Երաժշտությունն անջատելու համար օգտագործողին առաջարկվում է կանգնել բարձրախոսի կողքին, սարքն ուղղել դեպի կառավարման վահանակը եւ պահել կոճակը մինչեւ 15 վայրկյան:

19-ամյա գործարար Հան Լեյը պատմել է, որ իրեն վաղուց էր անհանգստացնում երաժշտությունը վաղ առավոտյան եւ գիշերը, սակայն տեղի ոստիկանությանն ուղղած ահազանգերը չէին օգնում: Այդ ժամանակ նա գնեց սարքը եւ սկսեց անջատել բարձրախոսները 21:00-ից հետո: Արդյունքն այնքան դուր եկավ Հանին, որ այժմ նա ինքն է արտադրում եւ վաճառում այդպիսի սարքեր եւ չորս ամսվա ընթացքում վաճառել է ավելի քան 20.000 միավոր:

https://news.am/arm/news/666705.html

Կարդալ ավելին

Ժամանց

«Արքաների հետ քայլելով մնա պարզ ու բաց»․ Անահիտ Սիմոնյանը հրապարակել է Հայկոյի խոսքն՝ ուղղված իրենց որդուն

382

By

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է հատվածներ նախկին ամուսնու՝  Հայկոյի մենահամերգից, որոնց ժամանակ երգիչն իր խոսքն էր ուղղել որդուն՝ Արմանին։

Որդուն ուղղված խոսքում Հայկոն ասել է․ «Ուզում եմ, որ հիմա իմանաս՝ տաղանդը, խելքը, ուժը կարելի է վաճառել, բայց ոչ երբեք սիրտը»։

«Ամբոխի հետ խոսելիս միշտ մաքուր մնա։ Արքաների հետ քայլելով մնա պարզ ու բաց։ Մարդիկ երբեք քեզ չեն վնասի, եթե քեզ հետ հաշվի նստեն»,- ասել է Հայկոն տղային։

Եզրափակիչ խոսքում էլ երգիչը նշել է․ «Իմ աշխարհը դու ես ու այս բարդ խորհուրդներից զատ կա մի պարզ ճշմարտություն, ես քեզ սիրում եմ, տղես»:

Կարդալ ավելին

Ժամանց

Աննա Գրիգորյանը «Քարերի սիմֆոնիայի» ֆոնին հայտնվել է ELLE Russia ամսագրի շապիկին

64

By

Գառնիի կիրճում գտնվող «Քարերի սիմֆոնիա»-ն հայտնվել է ELLE Russia ամսագրի հոկտեմբերյան համարի շապիկին։ Շապիկի գլխավոր հերոսուհին հայ մոդել, դերասանուհի Աննա Գրիգորյանն է:

Elle ամսագրի հոկտեմբերյան համարը թողարկվել է 25 շապիկով՝ նկարահանված Ռուսաստանի տարբեր շրջաններում, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ երկրներում՝ տեղացի մոդելների և լուսանկարիչների մասնակցությամբ: Դրանց թվում է եղել նաև Հայաստանում նկարահանված շապիկը:

Ամսագիրը լույս է տեսել «Ժողովուրդների բարեկամություն» և «Elle-ն առանց սահմանների» խորագրերի ներքո:

Շապիկներին նկարահանվել են աղջիկներ Հայաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Բաշկիրիայից, Լիտվայից, Յակուտիայից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Դաղստանից, Բելառուսից, Աբխազիայից և Ռուսաստանի շատ այլ երկրներից ու շրջաններից:

Առաջիկա օրերին ամսագիրը կհրապարակի հոկտեմբերյան համարի բոլոր շապիկները:

Կարդալ ավելին

Ժամանց

Նարինե Աբգարյանը ներկայացրել է «Զուլալի» ֆիլմի պաշտոնական թրեյլերը

88

By

Ռուսաստանաբնակ հայտնի հայ գրող Նարինե Աբգարյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է «Զուլալի» ֆիլմի պաշտոնական թրեյլերը, որը նկարահանվել է ռեժիսոր Հայկ Օրդյանի համանուն վեպի հիման վրա:

Ինչպես նշել է Նարինե Աբգարյանը, ֆիլմի պրեմիերան կկայանա Երևանում հոկտեմբերի 22-ին:

«Այս դժվար պահին շատ դժվար է ֆիլմեր նկարահանել, գրքեր գրել, երաժշտություն գրել, բեմադրություններ կատարել: Ստեղծագործ լինելու համար պետք է հավատալ ապագային:

Շնորհակալ եմ բոլորին, որոնք, չնայած ամեն ինչին, հավատում են այս ապագային և անում են ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա»,- նշել է նա:

Ավելի վաղ Նարինե Աբգարյանը ՏԱՍՍ-ին ասել էր, որ «Զուլալի» պատմվածքը կախարդական ռեալիզմ է:

«Ինձ թվում է, թեև նման բաներ ասելը մի փոքր անհարմար է, բայց դա մի փոքր Ֆոլքեր է, մի փոքր Մարկես: Սրանք գրողներ են, որոնց ես շատ եմ սիրում, գիտակցաբար կամ անգիտակցաբար ես նրանց եմ նայում», – ասել է նա:

«Գործողությունը տեղի է ունենում պայմանական Հայաստանում, քանի որ կյանքն ու կերպարները հայկական են, բայց պատմությունը համամարդկային է»,- նկատել է գրողը:

Կարդալ ավելին

Ժամանց

Փոքրիկ ես․ Լուսինե Թովմասյանի եւ դստեր զվարճալի հոլովակը

62

By

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան նոր հոլովակ է հրապարակել, որում պատկերված է դստեր՝ Արիանայի հետ։

 «Փոքրիկ ես», — հրապարակմանը կից գրել է երիտասարդ մայրիկը։

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ