Միացեք մեզ

Քաղաքականություն

Վարչապետն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

196
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանսիլավ Զասին:

Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Վարչապետը ողջունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին Երևանում և նշել, որ նրա այցը լավ առիթ է քննարկելու ՀԱՊԿ տարածաշրջանում ներկա իրավիճակը, ինչպես նաև ամփոփելու ՀԱՊԿ 2021 թվականի գործունեությունը: «Կխոսենք նաև այն մասին, թե ինչպիսի ծրագրեր և մարտահրավերներ ունենք 2022 թվականին, կանդրադառնանք կազմակերպության հետագա զարգացման մեխանիզմներին այն առումով, թե ինչպիսի թերկարգավորումներ են հայտնվել: Իհարկե, անդրադարձ կկատարենք տարածաշրջանում ու ընդհանրապես ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ներկա իրավիճակին: Սա նույնպես շատ կարևոր է, և հետաքրքիր կլիներ լսել Ձեր գնահատականները դրա հետ կապված նույնպես»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ստանիսլավ Զասը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և հավելել, որ արդեն մշակվել է ՀԱՊԿ գալիք տարվա գործունեության հիմնական պլանային փաստաթուղթը: «Դա սեպտեմբերյան նիստերի որոշումների և հայկական կողմից իր նախագահության շրջանում առաջ քաշված առաջանահերթությունների իրականացումն է: Այդ փաստաթուղթն արդեն մշակել ենք, համաձայնացրել մեր բոլոր պետությունների հետ: Կցանկանայի նշել, որ այդ առումով մեր հիմնական փաստաթղթում, որով աշխատելու են քարտուղարությունը, գլխավոր շտաբը, այլ մարմինները, արտացոլված են բոլոր այն նախաձեռնություններն ու առաջարկությունները, որոնք արտահայտվել են Դուշանբեում աշնանային նիստի ընթացքում և՛ արտաքին գործերի նախարարաների, և՛ պաշտպանության նախարարների, և՛ պետությունների ղեկավարների կողմից: Այնտեղ արտացոլված են նաև բոլոր առաջնահերթությունները, որոնք բարձրաձայնվել են Ձեր կողմից Դուշանբեում աշնանային նիստի ժամանակ: Այսինքն՝ մեր պետությունները հաստատել են, որ պատրաստ են հաջորդ տարի աշխատել հենց այն առաջնահերթություններով, որոնք առաջարկվել են, այդ թվում՝ նախագահող երկրի՝ Հայաստանի կողմից»,— նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Հանդիպմանը քննարկվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակը, խնդիրներն ու մարտահրավերների հաղթահարմանն ուղղված քայլերը, ինչպես նաև կազմակերպության կողմից 2022 թվականին նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները:

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Քաղաքականություն

Այ միամիտներ, Սևանն ու Երևանը վաղուց արդեն Ալիևինն են․ Խաչիկ Մանուկյան

34

By

Կարդալ ավելին

Լրահոս

«Կոտրած գդալի» նման՝ ամեն տեղ. Հարմար պահի Էրդողանը «կգցի» Պուտինին

24

By

Ռուսաստան-Արևմուտք՝ վերջին օրերի լարվածության ֆոնին, Թուրքիան ակտիվ ներգրավել է Մոսկվայի շուրջ լարվածության մեղման գործընթացում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին հրավիրել է այցելել Թուրքիա։ Այս մասին հայտարարեց հենց ինքը՝ Էրդողանը, անդրադառնալով Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրմանը. «Մենք անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկում ճգնաժամից դուրս գալու համար։ Մենք ցանկանում ենք խաղաղություն և կայունություն տարածաշրջանում։ Անհրաժեշտ ենք համարում հարցը լուծել երկխոսության ճանապարհով և խուսափել ուժի կիրառումից։ Կան սխեմաներ, որոնք սահմանել է ՆԱՏՕ-ն։ Հուսով եմ, որ Ռուսաստանը զինված հարձակման և Ուկրաինայի օկուպացիայի չի դիմի։ Մենք կարող ենք հյուրընկալել երկու երկրների ղեկավարներին և ճանապարհ բացել դեպի խաղաղություն։ Մենք պարոն Պուտինին հրավիրել ենք մեր երկիր։ Սպասում է պատասխանի։ Կցանկանայինք որոշակի քայլեր ձեռնարկել երկկողմ հանդիպում անցկացնելու համար»,- նշել է նա։

Երեկ ժամեր անց հայտնի դարձավ, որ Պուտինը կօգտվի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի Թուրքիա այցելելու հրավերից, երբ որ համաճարակաբանական իրավիճակը և ժամանակացույցը թույլ տան, ասել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Այո, այս թեման բազմիցս արծարծվել է նախագահ Պուտինի և Էրդողանի վերջին մի քանի շփումների ընթացքում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ Պուտինը երախտագիտությամբ է ընդունել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ երկիր այցելելու հրավերը։ Նա նաև նշել է, որ նախագահների հանդիպումը կլինի երկկողմանի։ Թուրքիայի տարածքում շփումներ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ չեն նախատեսվում։

Միջնորդի դեր ստանձնած Էրդողանը, սակայն, հստակ հասկացնել է տվել, որ, որ Ռուսաստան-Ուկրաինա հնարավոր բախման դեպքում Անկարան կկատարի ՆԱՏՕ-ով ստանձնած պարտավորությունները:

Թուրքիան կշարունակի կատարել իր պարտավորությունները ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հակամարտության դեպքում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ հավելելով. «Այժմ մենք առկա ճգնաժամի լուծումը ցանկանում ենք երկխոսության և դիվանագիտության միջոցով գտնել։ Շարունակում ենք և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային կոչ անել, որ իրենց կառուցողական և զուսպ պահեն։ Բայց Թուրքիան կկատարի ՆԱՏՕ-ին անդամակցության պահանջները»,- պատասխանել է Էրդողանը լրագրողի այն հարցին, թե արդյոք Անկարան կաջակցի Կիևին՝ վերջինիս և Մոսկվայի միջև հակամարտության դեպքում։

Միաժամանակ, Թուրքիայի ղեկավարը չի հստակեցրել, թե ինչ քայլերի է պատրաստ Թուրքիան իրադարձությունների նման զարգացման դեպքում, և որպես դաշինքի անդամ ինչ պարտավորությունների մասին է խոսքը։

Այսպես, աշխարհի բոլոր անկյուններում առկա հակամարտություններում Էրդողանը վարում է խիստ նախաձեռնողական քաղաքականություն՝ Թուրքիային առաջ մղելով որպես որոշիչ դերակատար ու խաղացող:

Պուտինն, անշուշտ, հաշվի է նստում Էրդողանի ազդեցության մեծացման փաստի հետ, նա կգնա Թուրքիայի ու իր այդ քայլով ավելի կմեծացնի Էրդողանի կշիռը: Արևմուտքի հետ Պուտինի հարաբերությունների բարդացման ֆոնին Պուտինը որևէ առիթ բաց չի թողնում Անկարայի հետ շփումների մեջ մտնել:

Բայց, թերևս, Պուտինն էլ է գիտակցում, որ Էրդողանը ամենավճռական պահին «գցելու» է Ռուսաստանին, պաշտպանելով ՆԱՏՕ-ի շահերը, որպես այդ կառույցի անդամ:

Մետաքսյա Շալունց

Կարդալ ավելին

Տեսանյութեր

Տեսանյութ․ Փաշինյանը ուզում է պրծնել Արցախից․ Ալիևի «ապտակներին» չպատասխանելու պատճառը

66

By

Կարդալ ավելին

Տեսանյութեր

Տեսանյութ․ Միքայելյանի չափալախը կամ իրականությունը Մարուքյանի մասին

104

By

Կարդալ ավելին

Քաղաքականություն

«Բանակի 30-ամյակը չնշելու համար բոլորը քովիդ ընկան». Մհեր Մկրտչյան

124

By

«Բանակի 30-ամյակը չնշելու համար բոլորը քովիդ ընկան: Ավելի լավ է Բանակի համար: Մենք հիշում ենք էդ օրն ու հավատում, որ նորից Բանակ կունենանք: Իսկ դրանք (իրանց ներկայությամբ) մեկ անգամ ևս մեր Զինվորների Տոնը նվաստացնելու հնարավորություն չեն ունենա»:

Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ