Միացեք մեզ

Լրահոս

Վարորդներին բերման են ենթարկում, իրավիճակը լարված է

406
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Վարորդների բողոքի ակցիան Հանրապետության հրապարակում շարունակվում է։ Հիշեցնենք՝ վարորդները բողոքում են ԱՊՊԱ-ի թանկացումից։ Նրանք ազդանշաններով ողջունում են միմյանց ու փորձում են դուրս չգալ հրապարակից, ինչի արդյունքում մեծ խցանում է առաջացել, ոստիկանությունը դժվարությամբ փորձում է կարգավորել երթևեկությունը։ Քիչ առաջ նույնիսկ վթար տեղի ունեցավ։ «Տիդայի» վարորդը կայանել էր կարմիր լույսի տակ, որի հետևից լրագրողներին ողջունող մեկ այլ մեքենայի վարորդ հարվածեց «Տիդային»։

Ոստիկանությունը նաեւ հենց նոր անցավ գործողությունների ու խցանում առաջացրած վարորդներին սկսեց բերման ենթարկել։ Վարորդներին ոստիկանները հանում են իրենց իսկ մեքենայից ու բերման ենթարկում, իրավիճակը լարված է։

Նշենք, որ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն որոշում է կայացրել վերանայել ԱՊՊԱ-ի արժեքը, ինչի արդյունքում կբարձրացվեն բազային սակագները, ինչպես նաև փոփոխություններ կկատարվեն ապահովագրության արժեքի հաշվարկման համակարգում:

Ինչպես նշվում է բյուրոյի հայտարարության մեջ, փոփոխությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, ինչպիսիք են վթարների թվի աճը և փոխհատուցման ծավալների ավելացումը, առավելագույն փոխհատուցման գումարի ավելացումը, ծառայությունների որակի բարձրացման ձգտումը: Որոշման վրա ազդել է նաև ավտոմեքենաների վերանորոգման արժեքի ավելացումը, պահեստամասերի թանկացումը և այլն։

Նշենք, որ եթե նախկինում վարորդը վճարում էր 26 հազարից 53 հազար դրամ տարվա համար՝ կախված շարժիչի հզորությունից, ապա այժմ բոլորի համար մեկ գին է սահմանվել ՝ 41 հազար դրամ։

Մանրամասն՝ տեսանյութում

Աղբյուրը՝ Հրապարակ

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

նախկին պաշտոնյայի որդին բռնության է ենթարկել տղամարդուն ու ասել, որ հետո զինված բանդայով է գալու

94

By

Այսօր՝ ապրիլի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Զովունի գյուղի սկզբնամասում երկար տարիներ բնակված, ազգությամբ եզդի Ազիզ Ավդալյանը ահազանգել է SHAMSHYAN.com և իր վրդովմունքն էր հայտնում, որ բռնության է ենթարկվել:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ա.Ավդալյանն ասում էր. «Այսօր առավոտյան ընտանիքիս անդամների հետ կանգնած էի տան մոտ, երբ մի քանի օր առաջ մեր տանից որոշ հատված ներքև շինարարական աշխատանքներ կատարող Էդգար անունով երիտասարդը մոտեցավ ինձ ու ամենավերջին հայհոյանքներով հարձակվեց վրաս: Խնդրեցի, որ ընտանիքիս անդամների հետ եմ ու դադարեցնի լկտի պահվածքը, բայց նա ոչ միայն չդադարեցրեց, այլ սկսեց ավելի բորբոքվել ու սկսեց քաշքշել ինձ, ինչի պատճառով էլ վնասվածք ստացա ձեռքիս հատվածում: Նա սպառնում էր, որ ինձ իմ տան անդամների հետ վերացնելու է, որ ինքը հիմա մենակ է եկել, բայց հետո գալու է իր բանդայով, որ մենք քուրդ ենք, իրավունք չունենք էս հողի, ջրի վրա ապրելու: Արդեն կատարվածի մասին ահազանգել եմ Եղվարդի ոստիկանություն և ուզում եմ հավատալ, որ այդ երիտասարդը օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվի, Եղվարդի ոստիկաններն էլ իմ ու ընտանիքիս անդամների անվտանգությունը կապահովեն»:

Ֆոտոլրագրողի հարցին՝ թե ինչն է եղել պատճառը, որ նման միջադեպ է տեղի ունեցել, Ա.Ավդալյանն ասեց. «Մի քանի օր առաջ իր տարածքից բացի՝ էդգարը մտել է իմ արոտավայր, ինչի մասին ես հայտնել եմ նրան, որից հետո նա երևի ծանր է տարել, թե ես խի եմ զանգել իր բանվորներին հայտնել, որ չշարունակեն իմ տարածքում հողային աշխատանքներ կատարել, դրանից հետո Էդգարը այսօր գալիս ու հաշվեհարդար է տեսնում իմ հետ, գալուց էլ սպառնում, թե՝ սա ժուռնալն է, տնով-տեղով կորցնելու եմ»: Էդգարը, ըստ տուժած Ա.Ավդալյանի՝ նախկին պաշտոնյայի որդի է, ում հայրը աշխատել է վարչության պետ: Այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչ Հարություն Արսենյանի և հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Ասլան Փիլոյանի գլխավորությամբ: 

Կարդալ ավելին

Լրահոս

Արտակարգ ու պայթունավտանգ իրավիճակ Արարատի մարզում

168

By

Արդեն 1 ամսից ավելի է՝ Արարատի մարզի Խաչփար գյուղի բնակիչները հայտնվել են կոտրած տաշտակի առջև։ Գյուղը սուբվենցիոն ծրագրով շահել էր ջրագծի վերակառուցման մրցույթում, ու գյուղացիները սրտատրոփ սպասում էին, որ վերջապես իրենց գյուղում էլ ոռոգման ջրի խնդիրը որակյալ կլուծվի։

Երեկ, ապրիլի 10-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին․ «Ինչ մեր գյուղը մտավ խոշորացված համայնքի մեջ, ասես՝ մեր գյուղում կյանքը կանգ առավ։ Ընտրությունների ժամանակ գյուղում Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը պարտվեց ու դրանից հետո, ասես՝ սկսեցին վրեժ լուծել գյուղի նկատմամբ։ Ոռոգման ջրի համար վերակառուցվող բետոնե հատուկ ջրատարները օր-օրի անհետանում են։ Մինչ այդ՝ սկսվել էին հսկայական աշխատանքներ, ու շաբաթների խնդիր էր, որ ամբողջովին հայտարարեին աշխատանքների ավարտը։ Բայց, ասում են՝ եթե Դավիթ Համբարձումյանը ձեր գյուղում պարտվել է, մենք նպատակահարմար ենք գտնում ձեր գյուղում լուծել արտաքին լուսավորության հարցը։ Մինչդեռ մեզ համար ավելի հրատապ է ոռոգման ջրի պրոբլեմի լուծումը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կոչ է անում, որ անգամ 1 մետր հողն էլ գյուղացին մշակի։ Հետաքրքիր է՝ եթե միտումնավոր ողջ գյուղը զրկում են ջրից, աշխատանքները պարապուրդի են մատնում, մենք ո՞նց ընդառաջենք նախարարի կոչին։ Երկար տարիներ ջուրն ունեցել ենք։ Ու մեր քրտինքով ապրել ու արարել ենք։ Իսկ հիմա հեկտարներով հողատարածքներ չորացել են։ Ու դրա պատասխանատուն խոշորացված համայնքի պատասխանատուներն են։ Հիմա ի՞նչ, դուրս գանք փողոց փակե՞նք, կասեն քաղաքական դրդապատճառներով եք անում։ Մենք ոչ մի կուսակցության ջատագով չենք։ Մենք ուզում ենք՝ աշխատանքներն ավարտին հասցնեն, որպեսզի ջուր ունենանք։ Անգամ ջրագծերի համար բերված բետոնե հատուկ ջրատարները կամաց-կամաց տանում են։ Ի՞նչ է, իրենց նպատակը գյուղը դատարկե՞լն է։ Ուզում ենք՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մի անգամ այցելի գյուղ ու իր աչքով տեսնի, թե ոնց են գյուղացուն տանջամահ անում, ոնց են իրենց խոստացված ծրագիրը մեռցնում։ Ու դրա պատասխանատուներին երևի, կհորդորեն, որպեսզի սկսված գործն ավարտին հասցնեն»։ 

Կարդալ ավելին

Լրահոս

Սա իր էս միջոցառմամբ նպատակ ուներ մարդկանց հանել որդեկորույս մայրերի դեմ՝ հատուկ պլանավորած էր․ Լուսինե Հարոյան

246

By

«Հասկացա՞ք, թե ինչ արեց էս նեռը. բերեց, լցրեց մոտ 40-50 հոգի, որոնցից միայն մոտ 10-ն էին զոհվածի հարազատներ, ընդ որում՝ 90-ականների և Ապրիլյանի, եթե 44-օրյայի ծնողներ կան էլ, մի 2-3 հոգի, որոնց մասին կլռեմ»: Այս մասին գրել է Լուսինե Հարոյանը՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի կազմակերպած ցերեկույթին ու զոհված զինվորների ծնողների հարցի շահարկմանը։

Նա մասնավորապես գրում է․

«Ռեստորանային իր գարշելի միջոցառման ժամանակ նեռը մի նողկալի թեզ դրեց շրջանառության մեջ, իբր որդեկորույս մայրերը պարսավանքի են արժանանում, երբ հղիանում են:

Ես էս նեռին պատասխանել էի իր էջում, որ երեխա սպասող որդեկորույս մայրերի այդ լուրով մենք շատ ուրախանում ենք ու փայփայում ենք նրանց, ու որ չփորձի լկտի ստեր տարածել, իրեն էլ մայր Թերեզայի տեղ դնել, բայց քոմենթս ջնջել են:

Եվ ահա, նեռի հաջորդ նողկալի քայլերը. իր ողորմելի թերթուկում թևերը փռած իբր քննադատություններից է պաշտպանում որդեկորույս մայրերին, իր ֆեյսբուքյան էջում էլ որդեկորույս մայրերի իբր հանրային պարսավանքի թեմայից է խոսում:

Իհարկե նեռը հիանալի գիտե, որ իրականում հանրային պարսավանքի իր արած նողկալի փիառն է արժանանում:

Սրան բնութագրող բառեր չեմ գրում, որովհետև աած-ի ու ոստիկանության հավես չկա, համ էլ աշխարհի ոչ մի լեզու չունի սրան ու իր կողակցին բնութագրող բառեր, ինչ էլ գիտենք, շատ մեղմ է սրանց համար:

Ուղղակի եկեք հստակ ֆիքսենք՝ սա իր էս միջոցառմամբ նպատակ ուներ մարդկանց հանել որդեկորույս մայրերի դեմ, ու էս ամենը հատուկ պլանավորած ակցիա էր:
Սթափ մնալ ու չտրվել նեռի սադրանքներին»:

Կարդալ ավելին

Լրահոս

Ովքեր ցուցմունք են տվել և պատմել, թե ինչպես է կատարվել ամեն ինչ, ազատ են արձակվել․ ուշագրավ իրավիճակ

298

By

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԻՆ կալանավորված նախարար Անդրանիկ Փիլոյանի եւ ԱԻՆ այլ պաշոնյաների մասով Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Բանն այն է, որ, ըստ էության, նախաքաննական մարմինը քրեական գործով անցնող կաշառք տվող անձանց առաջարկ է արել: Մասնավորապես՝ ասել է՝ նրանք, ովքեր ցուցմունք կտան եւ կպատմեն, թե ում եւ ինչ հանգամանքներում են կաշառք տվել, ապա երկրից չհեռանալու մասին ստորագրության հիմքով ազատ կարձակվեն, իսկ ովքեր չեն պատմի եւ ցուցմունք չեն տա, թե ԱԻն որ պաշտոնյային են տվել կաշառք, ապա կկալանավորվեն: Կաշառք տված անձանցից շատերը պատմել են այն, ինչ անցել է իրենց գլխով, եւ այսօր ազատության մեջ են, իսկ կան անձինք, որոնք ցուցմունք չեն տվել, կալանավորված են:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ մեղադրանք է առաջադրվել արտակարգ իրավիճակների նախարարին, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: Քրեական գործով ևս 8 անձ ունեն մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնատար անձանց կողմից խոշոր ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու և այլ չարաշահումների վերաբերյալ:
Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք:

Ի դեպ, նախաքննության ընթացքում Ա.Հ.-ի բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են հրազեն և ռազմամթերք:
Պարզվել է նաև, որ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ.Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով կաշառք ստանալուն` համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար»:

Կարդալ ավելին

Իրավունք

Մելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձի մեջ մեղադրվող որդին ազատության մեջ է

108

By

Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող որդին՝ Կարեն Պողոսյանը, կարճ ժամանակ ՔԿՀ-ում մնալուց հետո ազատ է արձակվել և այժմ շարունակում է մնալ ազատության մեջ։ Նախաքննական մարմինը գտել է, որ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվողի նկատմամբ բավարար է որպես խափանման միջոց կիրառել միայն չհեռանալու մասին ստորագրությունը ու սա այն դեպքում, երբ նա ամիսներ շարունակ հետախուզման մեջ էր գտնվում ու իրավապահները նրան գտնել չէին կարողանում։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Կարեն Պողոսյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանության փորձի և ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասի՝ ապօրինի հրազեն պահելու հատկանիշներով։

2021թ նոյեմբեր ամսին դատարանը մերժել էր Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։ Դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, ինչը ևս մերժվել էր։ Արդյունքում՝ Պողոսյանն ազատության մեջ է։

ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ նախաքննությունը դեռ շարունակվում է ու 2022թ հունվարի 7-ին մեղադրյալ Կարեն Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ ՔԿ-ից հայտնում են, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, քրեական գործով վկայի կարգավիճակ ունի, երկու անձ՝ Մելիք Բարսեղյանը և Հարութ Վարդանյանը տուժող են ճանաչվել։ Ի դեպ, դեռևս ամիսներ առաջ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը հայտնել էր, որ տուժողներից մեկը, ով ստացել էր հրազենային վիրավորում, գտնվում է կոմայի մեջ։

«Տուժողներ Մելիք Բարսեղյանի և Հարութ Վարդանյանի առողջական վիճակը նրանց թույլ է տալիս մասնակցել քննչական և դատավարական գործողություններին։ Կոմայի մեջ գտնվող անձինք չկան»,- հայտնել են ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ 2021թ հուլիսի 14-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ 33-ամյա Կարեն Պողոսյանի և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջեւ առաջացած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձի, զենքի գործադրմամբ խուլիգանության և ապօրինի կերպով հրազեն պահելու հատկանիշներով: Կարեն Պողոսյանը մեղադրվում է սպանության փորձի և ապօրինի հրազեն պահելու մեջ։

Կարդալ ավելին

Facebook

Հասարակություն1 ամիս առաջ

Տեսանյութ․ Երկու տղամարդ խոսում են 12-ամյա երեխայի բռնաբարելու մասին

Քաղաքականություն1 ամիս առաջ

Տեսանյութ. Փաշինյանը 2,6 միլիարդ կստանա, եթե ռուսական ռազմաբազան հանի Հայաստանից․ գլխավոր նպատակը հայտնի է

Քաղաքականություն1 ամիս առաջ

Տեսանյութ. Ցեղասպանության թանգարանից կարևոր փաստաթղթեր են կորել․ այդ քրեկան գործով անցել են Արարատ Միրզոյանը

Քաղաքականություն2 ամիս առաջ

Տեսանյութ․ Փաշինյանն ու իր տասնյակ թիմակիցներ եղել են ԱԱԾ գործակալներ․ Համբարձումյանն ու Վանեցյանը պետք է խոսեն

Քաղաքականություն2 ամիս առաջ

Տեսանյութ․ Լավրովը Միրզոյանին ասեց, որ իրենց հետաքրքիր չէ, թե Բրյուսելում ինչ են պայմանավորվել․ Մոսկվան կոշտ է արձագանքում

Քաղաքականություն2 ամիս առաջ

Տեսանյութ․ Էդմոն Մարուքյանը համարու՞մ է, որ ինքը «թուրքից չի տարբերվում»

Բլոգ2 ամիս առաջ

Ո՞ր պետություններն են անհետանալու քարտեզի վրայից 2022թ․

Ամենադիտվածներ