Միացեք մեզ

Լրահոս

Վարդավառի օրը ջրոցի խաղալիս վեճ է ծագել. 13-ամյա տղան դանակահարել է 16-ամյա պատանուն

186
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Հուլիսի 11-ին, ժամը 15.15-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ջրոցի խաղալիս երեխաների մեջ անհաշտություն է եղել և իր երեխային դանակահարել են:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնել են ոստիկանության Շենգավիթի բաժնի և պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները:

Ժամը 17.10-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել դեմքի սալջարդով և թևի վնասվածքով 13 տարեկան տղայի և գոտակային շրջանի ծակած վերքով 16 տարեկան պատանու: 16 տարեկանի ծնողը հայտնել է, որ տղային դանակահարել են, իսկ ըստ 13 տարեկանի ծնողի՝ նրան ծեծել են:

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Նոր Խարբերդի 14-րդ փողոցում, վիճաբանության ժամանակ, 13 տարեկան տղան դանակով խփել է 16 տարեկանի գոտկային հատվածին՝ պատճառելով վնասվածք:

Բացատրական աշխատանքի շնորհիվ 13 տարեկան տղան գնացել է ոստիկանության Շենգավիթի բաժին, ներկայացրել դանակը և տվել է խոստովանական բացատրություն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Հայաստանում գրեթե ամեն երրորդն աղքատ է, բնակչության մոտ կեսը 53000 դրամից ավելի չի ծախսում

90

By

2020-ին Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 27%, որը 0,6% տոկոսային կետով բարձր է նախորդ տարվա 26,4%-ից։ Այս մասին ՍիվիլՆեթը տեղեկանում է վիճակագրական կոմիտեի՝ «Աղքատության պատկերը Հայաստանում 2009-2020թթ․» զեկույցից։

2019-ից Հայաստանում օգտագործվում է Համաշխարհային բանկի վերանայված՝ չորրորդ մեթոդաբանությունը: Ըստ վերին գծի՝ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով մեկ ամսվա համար ցածր է եղել 53 641 դրամից։ Չափավոր (կամ շատ) աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին գծից՝ 35 324 դրամից։ Ծայրահեղ աղքատ կամ թերսնված գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել 23 828 դրամից։

2020-ի համար հաշվարկվել է աղքատության միջին գիծ, որը ստորին և վերին աղքատության գծերի միջինն է: Ելնելով աղքատության միջին գծից՝ աղքատ է բնակչության 27%-ը, որի դեպքում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել 44 482 դրամից։

Աղքատ բնակչության 8,6%-ը 0-5 տարեկան երեխաներ են։ Ընդհանուր բնակչության մեջ աղքատ երեխաները 6,8% են կազմում։

Գյուղական բնակավայրերում աղքատությունն ավելի մեծ տոկոս է կազմում՝ 33,6%: Քաղաքային բնակավայրերում աղքատության ցուցանիշը 22,5% է, իսկ մայրաքաղաք Երևանում ավելի քիչ՝ 19,9%։

2021-ի տարեսկզբի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 63,5%-ը կազմել է աշխատունակ բնակչությունը (16-62 տարեկան), 21,4%-ը՝ աշխատունակ տարիքից ցածր (0- 15 տարեկան), իսկ 15,1%-ը՝ աշխատունակ տարիքից բարձր (63 և ավելի տարեկան) բնակչությունը: Հայաստանի 1 000 աշխատունակ տարիքի բնակչությանը բաժին է ընկել անաշխատունակ տարիքի 575 մարդ (237 տարեց և 338 0-15 տարեկան երեխա):

Կարդալ ավելին

Իրավունք

Հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը կավելանա 2100 դրամով

156

By

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է ավելացնել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

«Պետական նպաստների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական նպաստների չափերը, դրանց նշանակման և վճարման կարգերը հաստատում է ՀՀ կառավարությունը:

Գործադիրի որոշմամբ՝ 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը սահմանվել է 26 500 դրամ։ Այժմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է 2022թ․ հունվարի 1-ից այդ նպաստի չափը ավելացնել 2100 դրամով՝ դարձնելով 28 600 դրամ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ընդգծում է, որ որոշման նախագծի ընդունումից հետո ՀՀ պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն ավելանա:

Հավելենք, որ նախագիծը օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալուց հետո

Կարդալ ավելին

Լրահոս

Մեծատառով մարդ և հրաշագործ բժիշկ. Զավեն Մելիքյան

2220

By

Բուժառուն առաջին հերթին պետք է վստահի բժշկին, որ բժիշկն էլ անկաշկանդ բուժի

Նաիրի ԲԿ-ի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայության ղեկավար Զավեն Մելիքյանը նշում է, որ հենաշարժական համակարգի հետ կապված շատ խնդիրներով են իրեն դիմում՝ մենիսկի ախտաբանություն, ոսկրա-մկանային վնասվածքներ, ներհոդային կոտրվածքներ, ազդրի վզիկի կոտրվածք, հոդերի դիսպլազիա, ոսկրային կամ փափուկ հյուսվածքային նորագոյացություններ, կիստաներ և այլն։ Սակայն բազմափորձ բժիշկը փաստում է՝ ամենաշատը դիմում են արթրոզներով և կոտրվածքներով։

Իր աշխատանքին նվիրված բժշկի պրոֆեսիոնալիզմի մասին շատ բան կարող են պատմել իր բուժառուները: Մասնագիտական բարձր կարողություններով երիտասարդ, եռանդուն ու բանիմաց բժիշկը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ կիրառելով ժամանակակից բժշկության ընձեռած հնարավորություննեը, պատրաստ է ամեն ջանք գործադրել՝ իր օգնությանն ապավինած բուժառուներին լիարժեք ապրելու և կյանքը լիաթոք վայելելու հնարավորություն ստեղծելու համար։

Իսկ խոսելով բժիշկ-բուժառու հարաբերությունների մասին՝ բժիշկ Մելիքյանը մատնանշում է․ «Բուժառուն առաջին հերթին պետք է վստահի բժշկին»։

Ձեզ ենք ներկայացնում http://bestgroup.am/ -ի հարցազրույցը Նաիրի ԲԿ-ի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայության ղեկավար Զավեն Մելիքյանի հետ.

-Բժի՛շկ, շնորհակալ ենք հարցազրույցի առաջարկը չմերժելու համար։ Որքա՞ն ժամանակ է՝ զբաղվում եք ձեր աշխատանքով։

-2006 թվականին ավատել եմ ԵՊԲՀ-ն, որից հետո Էրեբունի հիվանդանոցում անցել եմ կլինիկական օրդինատուրան՝ վնասվածքաբանության և օրթոպետիայի բաժանմունքում՝ 3 տարի, դրանից հետո էլ սկսել եմ աշխատել։ Օրդիանատուրայի ընթացում էլ բավականին աշխատել եմ իմ մասնագիտությամբ, բայց ինքնուրույն սկսել եմ 2010 թվականից՝ Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում, որից հետո տեղափոխվել եմ Նաիրի ԲԿ։

— Ինչո՞ւ որոշեցիք ընտրել հենց այս մասնագիտությունը։

— Չեմ կարող ասել, չգիտեմ (ժպտում է, խմբ․)։ Տրավմատոլոգիան միշտ սիրել եմ, եթե հիմա հարց տայիք, թե տրավմատոլոգ չդառնայի՝ ի՞նչ մասնագիտություն կընտրեի բժշկության մեջ, երևի կդժվարանամ ասել։

— Բժի՛շկ, ովքե՞ր են Ձեր հիվանդները։

— Շատ բուժառուներ են դիմում, ամենաբազմազան խնդրներով։ Բայց զուտ մասնագիտական մասով եթե առանձնացնենք՝ հիմնականում արթրոզներով՝ հոդերի մաշվածության խնդիրներով, և կոտրվածքներով՝ ամենատարբեր, ամենաբազմաբնույթ ամենապարզից մինչև ամենաբարդ։ Հենաշարժական համակարգի հետ կապված շատ հարցերով են դիմում։

— Ինչո՞վ է բացատրվում արթրոզներով դիմելության բարձր լինել։

-Դժվար է ասել։ Ես չեմ կարող ասել՝ նախկինում դիմելությունն ինչքան է եղել, կամ ավելացե՞լ է թե՞ ոչ։ Հնարավոր է՝ նախկինում ավելի քիչ է եղել, բայց դա նաև դիագնոստիկայով կարող է պայմանավորված լինել։ Համենայն դեպս բնակչության հիվանդությունների մեջ քիչ մաս չի կազմում։ Բուն արթրոզի պատճառներ չեմ կարող առանձնացնել, որովհետև դրանք շատ-շատ են՝ սննդակարգից սկսած կենսակերպով վերջացրած։ Համարվում է ենթաաճարային մակարդակում նյութափոխանակության խանգարում, որի հետևանքով սկսվում է աճառի սնուցումը տուժել, նաև սինովիալ հեղուկը պակասում է, որն էլ բերում է աճառների սնուցման վատացման։

— Հնարավո՞ր է լինովին բուժել արթրոզը։

— Արթրոզը բուժում չունի։ Միակ վերջնական ռադիկալ բուժումը էնդոպրոթեզավորումն է։ Լինում են դեպքեր, երբ դեռ էնդոպրոթեզավորում անելու ենթակա չէ հոդը։ Այդ դեպքում փորձում ենք հիվանդին ուղղորդել ոչ վիրահատական բուժումներին, որը հիվանդին հնարավորություն է տալիս ավելի հարմարավետ զգալ, ցավեր չունենալ, շարժողականության ու աշխատունակության վրա հնարավորինս չազդի։ Դա կարող է լինել դեղորայքային բուժում, ֆիզիոթերապևտիկ բուժում՝ նայած՝ որ մոտեցումը ավելի օգտակար կլինի։

-Ավելի հաճախ ո՞ր փուլում են դիմում։

— Ամենատարբեր՝ սկզբնական շրջանից մինչև ամենածանր վիճակը։ Մարդիկ տարբեր բնավորություն ունեն։ Մարդու բնավորությունից է կախված՝ թե իր հետ ինչպես կաշխատենք։ Դրական աուրայով բուժառուների հետ բնականաբար հեշտ է աշխատել, բուժման ընթացքն էլ շատ ավելի լավ է ընթանում։ Իսկ մարդիկ կան՝ավելի նեգատիվ տրամադրվածություն ունեն և իրենց մոտ, որպես կանոն, բուժման պրոցեսը բարդ է ընթանում։ Ամեն ինչ անում ենք, որ լավ լինի (ժպտում է, խմբ․)։ Բուժառուն առաջին հերթին պետք է վստահի բժշկին, որ բժիշկն էլ անկաշկանդ բուժի։ Եվ դա պետք է փոխադարձ լինի՝ բժիշկն էլ պետք է բուժառուին վստահի։ Փոխադարձ վստահության հիման վրա աշխատանքի արդյունքն ավելի լավ է լինում։

-Եվ մեր ավանդական հարցը՝ ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողին։

-Ամենակարևորը՝ առողջություն և հաջողություն։ Թող հաջողակ լինեն ամե՛ն գործի մեջ։

Կարդալ ավելին

Լրահոս

Գնել Սանոսյանը Սամվել Ալեքսանյանի և Նորագյուղից Բոգոյի համար մրցույթ է չեղարկել. Հետք

318

By

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ջանք չեն խնայում, որպեսզի Արմավիրի մարզի երթուղային ցանցերից մեկը տրամադրեն ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին և նրա մտերիմին՝ քրեական գործերով անցնող Ռուբեն Կոստանյանին («Նորագյուղցի Բոգո»)։ Այդ նպատակով մրցույթ են հայտարարել, փոփոխել դրա պայմանները, որպեսզի Ալեքսանյանի և Կոստանյանի հետ փոխկապակցված ՍՊԸ-ն հաղթող ճանաչվի։ Տեսնելով, որ նրանց ընկերության մրցակիցը կարող է հաղթող ճանաչվել՝ նախարարությունը ձևական խախտում է արձանագրել մյուս մասնակցի փաստաթղթերում և չեղարկել մրցույթը։

Հետք»-ի խմբագրություն է դիմել Երևան-Արմավիր երթուղին այժմ սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը՝ ներկայացնելով նախարարության, իր բնորոշմամբ, ապօրինի գործողությունները։

Տիրայր Մուրադյան15:52, 25 նմբ 2021Գնել Սանոսյանը Սամվել Ալեքսանյանի և Նորագյուղից Բոգոյի համար մրցույթ է չեղարկելՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ջանք չեն խնայում, որպեսզի Արմավիրի մարզի երթուղային ցանցերից մեկը տրամադրեն ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին և նրա մտերիմին՝ քրեական գործերով անցնող Ռուբեն Կոստանյանին («Նորագյուղցի Բոգո»)։ Այդ նպատակով մրցույթ են հայտարարել, փոփոխել դրա պայմանները, որպեսզի Ալեքսանյանի և Կոստանյանի հետ փոխկապակցված ՍՊԸ-ն հաղթող ճանաչվի։ Տեսնելով, որ նրանց ընկերության մրցակիցը կարող է հաղթող ճանաչվել՝ նախարարությունը ձևական խախտում է արձանագրել մյուս մասնակցի փաստաթղթերում և չեղարկել մրցույթը։«Հետք»-ի խմբագրություն է դիմել Երևան-Արմավիր երթուղին այժմ սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը՝ ներկայացնելով նախարարության, իր բնորոշմամբ, ապօրինի գործողությունները։Scroll DownԱյսպես, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2021 թվականին մրցույթ է հայտարարել Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղիների համար։ Մրցույթի հաղթողը 14 ուղղությամբ պետք է սպասարկի բնակչությանը։ Ուղղություններից մեկը Երևան-Արմավիր երթուղին է, մյուսները Արմավիր քաղաքից հարակից գյուղեր և հակառակ ուղղությամբ են։

Մրցույթի հայտարարության մեջ նշվել են պայմանները։ Դրանցից գլխավորն այն է, որ մրցույթին դիմողները պետք է մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուս ներկայացնեն՝ բացառությամբ Արմավիր-Երևան երթուղուց։ Արմավիր-Երևան երթուղու համար պետք է ավտոբուսները 21-ից 30 նստատեղ ունենան։ Այսինքն՝ նստատեղերի նվազագույն շեմ է նշվել։

Մրցույթի մասին հայտարարությունից մոտ 10 օր անց նախարարությունը հանել է Արմավիր-Երևանի համար սահմանված առնվազն 21 նստատեղի պահանջը։

Դա ըստ Շուշանիկ Խաչատրյանի՝ պայմանավորված է նրանով, որ իր մրցակից «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն արդեն Հայաստան էր ներմուծել միկրոավտոբուսներ, որոնք չէին կարող բավարարել այդ պայմանին։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ մրցույթի մասնակիցը դեռ չգիտի հաղթելու է, թե ոչ, բայց ներմուծում է մեքենաները։ Կարելի է ենթադրել, որ «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն վստահ է եղել, որ հաղթելու է և ֆինանսական միջոցներ է հատկացրել, գնել և Երևան է տեղափոխել միկրոավտոբուսները։

Նախարարության պաշտոնական կայքում չգտանք առաջին հայտարարությունը, որը մեզ տրամադրեց Շուշանիկ Խաչատրյանը։ Ի տարբերություն նախարարության կայքում տեղադրված փաստաթղթի՝ սկզբնական տարբերակում եղել է «21-ից 30» նստատեղի պայմանը։ Ի դեպ, նման էական նշանակություն ունեցող պայմաններ նախարարությունը իրավունք չի ունեցել փոփոխելու։

Բացի դրանից, պայման է եղել, որ ընկերությունները պետք է պետական դեպոզիտ հաշվին վճարեն երթուղին շահագործելու թույլտվությունը ստանալուց հետո ներդրվող ավտոբուսների գնի 1 տոկոսի չափով գումար։ Այդ պայմանին կանդրադառնանք ստորև։

Այդուհանդերձ մրցույթին դիմում են և՛ Շուշանիկ Կարապաետյանի ղեկավարած «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն, և՛ Սամվել Ալեքսանյանի և Ռուբեն Կոստանյանի հետ փոխկապակցված «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն։

Մրցույթի ընթացակարգի համաձայն՝ մասնակիցները հայտերը նախարարություն պետք է ներկայացնեին մինչև նոյեմբերի 2-ը։ Փաթեթները պետք է բացվեին նոյեմբերի 5-ին, իսկ մրցույթի արդյունքները պետք է գնահատվեին նոյեմբերի 9-ին։ Երկու ՍՊԸ-ն սահմանված ժամկետում ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերը։ Փաթեթները բացվել են, մրցութային հանձնաժողովը ոչ մի խնդիր չի տեսել փաստաթղթերում։ Իսկ երբ եկել է նոյեմբերի 9-ը, հանձնաժողովը եզրահանգել է, որ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի փաստաթղթերում խնդիր կա և չեղարկել է մրցույթը։ Բանն այն է, որ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն վճարել է ներդրվող ավտոբուսների գնի 1 տոկոսի չափով դեպոզիտ գումարը, բայց հանձնաժողովը, փոխնախարար Արմեն Սիմոնյանի նախագահությամբ, գտել է, որ վճարում կատարողը ՍՊԸ-ի բաժնետերն է, այլ ոչ թե հենց ՍՊԸ-ն։ Այսինքն՝ դեպոզիտ հաշվին կատարվել է վճարում «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի հիմնադիր, 50 տոկոս բաժնեմաս ունեցողի կողմից։ Սակայն «Վճարման նպատակը» բաժնում նշվել է, թե ինչ նպատակով է փոխանցվել գումարը։

Մրցութային հանձնաժողովը, հակառակ մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին Կառավարության որոշման, փաստաթղթերը դիտարկելիս չի ասել, որ վճարումը պետք է կատարվի հենց ընկերության անունից, այլ ոչ թե ընկերության բաժնետիրոջ։ Կառավարության՝ այդ որոշման 33-րդ կետում սահմանված է․ «Փաթեթներում թերություններ լինելու դեպքում հանձնաժողովը դրանք հայտնաբերելու պահից 1 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է կազմակերպություններին վերացնել թերությունները»: ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանի նախագահությամբ մրցութային հանձնաժողովը «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերությանը ժամանակին չի ասել, որ վճարումը պետք է անել ոչ թե ՍՊԸ-ի բաժնետիրոջ անունից, այլ հենց ընկերության։

Ի տարբերություն «Գալակտիկա տրանս» ՍՊԸ-ի փաստաթղթերի՝ մրցութային հանձնաժողովը էական խնդիր է գտել «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ի փաստաթղթերում։ Ընկերությունը չի պահպանել Կառավարության նույն որոշման 14.1 կետի պահանջը։ «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ի ներկայացրած մեքենաների10 տոկոսը չի համապաստախանել հաշմանդամություն ունեցող անձանց համար ԳՕՍՏ 30478-96 ստանդարտին։ Պարզ ասած՝ հաշմանդամություն ունեցողների համար հարմարեցված չի եղել։ Մրցութային հանձնաժողովն այս մասին արձանագրություն է կազմել, ներկայացրել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին։

«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը, հասկանալով, որ մրցույթն արդեն իսկ կանխակալ է, մրցույթի պայմանները փոփոխվում են հօգուտ մրցակցի, ահազանգում է այդ մասին։ Գրավոր նամակներ է հղում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին և վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, ակնկալելով, որ նրանք իրենց հսկողության տակ կվերցնեն մրցույթի ընթացքը և կկանխեն ապօրինությունները։ Սակայն ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նոյեմբերի 19-ին հրաման է ստորագրել մրցույթը չեղարկելու մասին։

Շուշանիկ Խաչատրյանը գտնում է, որ մրցույթում պարզապես պետք է իր կազմակերպությունը հաղթող ճանաչվեր և ավարտվեր ամեն բան, բայց նախարարությունը ձևական խախտում է հայտնաբերել իր փաստաթղթերում, որի մասին նախապես չի ասել՝ զրկելուվ խախտումը վերացնելու հնարավորությունից։ Այդ խախտումը 1 ժամվա մեջ հնարավոր էր վերացնել և ըստ Խաչատրյանի՝ մրցութային հանձնաժողովը դա էլ միտումնավոր է արել, որ «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն բարենպաստ իրավիճակում հայտնվի։ Բանն այն է, որ մրցութային հանձնաժողովը, երթուղային ցանցի գների մասին փակ ծրարը բացելով, մրցակցին՝ «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ին, հնարավորություն է տվել ծանոթանալ «Գալակտիկա տրանս» ՍՊԸ-ի առաջարկած գներին, որն անհամեմատ ցածր է եղել։ Միայն Արմավիր-Երևան երթուղու համար «Գալակտիկա տրանս» ՍՊԸ-ն 20%-ով ցածր գին է առաջարկած եղել։ Ավելին, Շուշանիկ Խաչատրյանի համոզմամբ, մրցութային հանձնաժողովը պետք է ընդհանրապես վերադարձներ «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ի հայտը, քանի որ միկրոավտոբուսներով ցանկացել են մասնակցել ավտոբուսային երթուղու համար հայտարարված մրցույթին։

Շուշանիկ Խաչատրյանը նշում է նաև, որ մրցույթում իր ընկերության ներկայացրած ավտոբուսներն անհամեմատ բարձրակարգ են եղել «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ի ներկայացրած միկրովատոբուսներից։ Ի տարբերություն իր մրցակցի 15+1 նստատեղերով միկրոավտոբուսների՝ «Գալակտիկա տրանս» ՍՊԸ-ն ներկայացրել է «Եվրո 5» կարգի 8.8 մետրանոց և 7.6 մետրանոց ավտոբուսներ, որոնցից առաջինը 30 նստատեղ ունի (կանգնած ուղևորներով՝ մինչ 59 տեղ), իսկ երկրորդը՝ 25 նստատեղ (կանգնած ուղևորներով՝ մինչ 53 տեղ): Խոսելով «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ի միկրոավտոբուսների մասին՝ Շուշանիկ Խաչատրյանը ցույց է տալիս դրանց վրա նշված առանց համապատասխան ստանդարտների թեքահարթակի նմանվող հարմարությունը, որից պետք է օգտվեն անվասայլաների վրա գտնվող ուղևորները։ Ցույց տալով մրցակցի միկրոավտոբուսի սրահը՝ Խաչատրյանը պնդեց, որ անհնար է ներսում անվասայլակի համար տեղ գտնել, քանի որ միկրոավտոբուսի սրահի տարածքը դա թույլ չի տալիս։

«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրենը ՏԿԵ նախարարության մրցութային հանձնաժողովի խախտումները վերացնելու և իր ընկերությանը հաղթող ճանաչելու պահանջով դիմել է դատարան, պատրաստվում է նաև հաղորդում ներկայացնել հանցագործության մասին։ Մինչ Շուշանիկ Խաչատրյանը փորձում է իր իրավունքները վերականգնել, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Արմավիրի համար նոր մրցույթ է հայտարարել։

Նշենք, որ «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2021 թվականի հունիսի 8-ին ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու՝ Քաջիկ Գևորգյանի և ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ի 84% բաժնետեր Էդգար Անտոնյանի կողմից։ Էդգար Անտոնյանը և Քաջիկ Գևորգյանն «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ում ունեցել են հավասարաչափ՝ 50% բաժնեմաս։ Հուլիսի 28-ին Նահապետ Գևորգյանի որդին դուրս է եկել ընկերությունից, նրան փոխարինել է Կենտրոնական ավտոկայանի հարակից տարածքում բազմաթիվ ապօրինի շինություններ կառուցած Հովհաննես Սիմոնյանը։ Սիմոնյանը քրեական գործերով անցնող Ռուբեն Կոստանյանի (հայտնի է Նորագյուղցի Բոգո անվամբ) մտերիմն է, իսկ Կոստանյանը Սամվել Ալեքսանյանի մտերիմն է։

Կարդալ ավելին

Լրահոս

Տավուշի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է զինծառայողի դի․ ՊՆ

320

By

Տավուշի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է զինծառայողի դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Նոյեմբերի 24-ին, ժամը 14։50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի (ծնվ. 2001թ.) դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ