Միացեք մեզ

Բլոգ

Վահե Տեր-Մինասյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքում՝ կից գրառմամբ

452
Հետևե՛ք մեզ Telegram-ում
Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բլոգ

Telosa՝ ապագայի քաղաք

168

By

Ամերիկացի գործարար Մարկ Լորը, ով հատկապես հայտնի դարձավ այն բանից հետո, երբ 2016 թվականին իր Jet.com առցանց առևտրային կայքը 3,3 միլիարդ դոլարով վաճառեց Walmart-ին, հայտնել է չափազանց հավակնոտ նախագծի՝ «նոր դրախտային քաղաք» հիմնելու մտադրության մասին։ Ըստ Լորի, գաղափարն ամենևին ուտոպիստական չէ, այն ամբողջությամբ իրատեսական է և հիմնված է շրջակա միջավայրի պահպանության և ընդհանուր զարգացման սկզբունքների վրա: Ապագա քաղաքն արդեն ստացել է իր անվանումը՝ Telosa։

Գործարարը ցանկանում է կառուցել կապիտալիզմն առանց իր բնածին թերությունների՝ մի բան, որի մասին երազում էին Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերը, իսկ Եվրոպայից գաղթածները փորձում էին դա իրականացնել որոշ բնակավայրերում: Հիմնական խնդիրը հողատարածքների սեփականությունն է, քանի որ վերջիններիս արժեքն աստիճանաբար ավելի ու ավելի է բարձրանում՝ դրա վրա գտնվող քաղաքի մեծանալով պայմանավորված: Սա թույլ է տալիս հողատերերին ստանալ հսկայական շահույթ և առանց մեծ ջանքերի ազդել համայնքային կյանքի վրա, ինչը և հսկայական անհավասարություններ է ստեղծում նրանց և այլ բնակիչների միջև:

Telosa-ում ամենինչ այլ կլինի։ Հողատարածքների սեփականության նկատմամբ Լորի արմատական ​​մոտեցումը ոգեշնչված է ամերիկացի տնտեսագետ, քաղաքական գործիչ Հենրի Ջորջի (1839-1897) «Առաջընթաց և աղքատություն» տրակտատից (Տրակտատն ուսումնասիրում է տնտեսական և տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում աճող անհավասարության և աղքատության պարադոքսը, բիզնեսի և արդյունաբերական տնտեսությունների բնույթը, ինչպես նաև վարձավճարների օգտագործումը (օրինակ, հողի արժեքի հարկը) և հակամենաշնորհային այլ բարեփոխումները): Ըստ Լորի, ամերիկյան ընտանեկան հարստության մեծ մասը ստեղծվել է պարզապես բախտի շնորհիվ, երբ «նրանց ձեռնափայտը խփել է գետնին ու ասել՝ այս հողն իմն է»։

Մարկ Լորի կողմից գնված 150 հազար հեկտար հողատարածքը, որի վրա էլ կառուցվելու է քաղաքը, կղեկավարի քաղաքային հիմնադրամը, որը հողակտորները վարձակալությամբ կտա և դրանից ստացված եկամուտը կհատկացնի քաղաքի կարիքները հոգալու համար: Առաջին փուլում ծախսերը կկազմեն մոտ 25 միլիարդ դոլար, քաղաքում բնակություն կհաստատեն 50.000 մարդ, սակայն մի քանի տարի անց բնակչությունը կաճի մինչև 5 միլիոն, իսկ քաղաքի բյուջեն կգերազանցի 400 միլիարդ դոլարը:

Telosa-ի բոլոր շենքերը էներգաարդյունավետ են լինելու՝ կունենան արևային վահանակներ, ջրի հավաքման և պասիվ օդորակման համակարգեր: Ճանապարհային տեղաշարժման համար կօգտագործվեն էլեկտրամեքենաներ և հեծանիվները, իսկ արագ տեղափոխումների համար կօգտագործվի օդային տաքսի: Քաղաքը հագեցած կլինի առաջադեմ տեխնոլոգիաներով և ավտոմատացված նորագույն տեխնիկայով։

Քաղաքի նախագիծը մշակվում է Bjarke Ingels Group-ի կողմից, իսկ շինարարությունը կսկսվի 2030 թվականին:

Telosa՝ ապագայի քաղաք – Science & technology (ita.am)

Կարդալ ավելին

Բլոգ

Սուրճը չարաշահողները տարիների ընթացքում կարող են հիմարանալ

392

By

Սուրճի սիրահարներին վախեցրել են Հարավային Ավստրալիայի համալսարանի գիտնականները: Բայց նրանք նաև հանգստացրել են վերջիններիս: «Սարսափելի հետևանքներ» սպառնում են միայն նրանց, ովքեր չարաշահում են այս առույգացնող ըմպելիքը՝ օրական 6 և ավելի բաժակ խմելով: Իսկ չափավոր՝ 2-3 բաժակ խմողները կարող են չանհանգստանալ իրենց ապագայի համար: Նրանք, եթե իրոք հիմարանան, ապա դա ոչ մի դեպքում սուրճից չի լինի:

Ավստրալացիների հետազոտությանը, որը ղեկավարել է Քիթի Ֆեմը, մասնակցել է 37-73 տարեկան 17 702 մարդ: Գիտնականներն օգտագործել են մի շարք «անձնական տվյալներ», որոնք հավաքվել են Մեծ Բրիտանիայի UK Biobank project լայնածավալ ծրագրի ընթացքում: Բացի հիվանդություններից և գենետիկ բնութագրերից, դրանք պարունակում էին տեղեկատվություն ուղեղի ծավալների և սուրճի սպառման մակարդակների մասին:

Պարզ վիճակագրական վերլուծությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր կանոնավոր կերպով օրական օգտագործում են 6 բաժակ սուրճ, կանգնած են ինֆարկտի, ինսուլտի և ծերունական տկարամտության վտանգի առջև: Տարիների ընթացքում դրանց առաջանալու վտանգը 53 տոկոսով բարձր է այն մարդկանց համեմատ, որոնց համար նորման 2-3 բաժակն է:

Նույնքան հեշտ էր հետևել ուղեղի փոփոխություններին: «Ծանր սրճամոլների» մոտ դրանց ծավալները նվազում են: Սպիտակ և մոխրագույն նյութերը «չորանում են», ինչը նույնպես մարդուն ավելի խելացի չի դարձնում:

Ոչ վտանգավոր, բայց մի փոքր ավելի հետաքրքիր ազդեցություն են հայտնաբերել Լունդի համալսարանի շվեդ գիտնականները: Ուռուցքաբան Հելենա Երնսթրոմի ղեկավարությամբ նրանք հետևել են 300 կանանց, որոնց համար սուրճը ոչ այնքան սիրելի ըմպելիք է եղել: Կամավորներին խնդրել են «տանջվել» գիտության համար՝ ամեն օր 3 բաժակ սուրճ խմել:

Մի քանի ամիս անց Հելենայի ուսումնասիրությունը պարզել է, որ կանանց մեծամասնության կրծքերը փոքրացել են. որոշների դեպքում՝ 17 տոկոսով: Ըստ գիտնականի՝ ազդեցությունը պայմանավորված է կանացի սեռական հորմոնների՝ էստրոգենների արտադրության վրա կոֆեինի ազդեցությամբ: Նրանց հավասարակշռությունը օրգանիզմում փոխվում է, ինչը ենթադրում է որոշ կորուստներ: Բայց կա նաև դրական բան. սուրճի կանոնավոր, բայց չափավոր օգտագործմամբ կրծքի փոքրացմանը զուգահեռ նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման վտանգը։

Առավել հետաքրքիր է սուրճի ազդեցությունը տղամարդկանց վրա: Այն էրեկտիլ դիսֆունկցիան կանխելու գրեթե 50 տոկոսանոց հնարավորություն է տալիս: Դեղաչափը նույն 3 բաժակն է, որը նվազեցնում է կնոջ կրծքի չափը:

Բնական սուրճի այս զարմանահրաշ հատկությունը հայտնաբերել են Տեխասի համալսարանի ամերիկացի բժիշկները: Նրանք օգտագործել են 40 -ից բարձր 21 000 -ից ավելի տղամարդկանց տվյալները, որոնք ստացվել են National Health and Nutrition Examination Survey հետազոտությունից:

Պատասխանների վերլուծությունը վկայում է, որ տղամարդկանց շրջանում, որոնք օրական 2-3 բաժակ սուրճ են խմում, էրեկտիլ դիսֆունկցիայով տառապողները 42 տոկոսով ավելի քիչ են, քան նրանց շրջանում, ովքեր գրեթե չեն խմում:

Հետազոտողները ենթադրում են, որ այդ ազդեցությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նրանով, որ կոֆեինը թուլացնում է հարթ մկանները և բարելավում արյան շրջանառությունը անոթներում, որոնք ապահովում են դեպի առնանդամ արյան հոսքը: Մի խոսքով, այն գործում է ինչպես Վիագրան:

«Սուրճը օգտակար է նույնիսկ ավելորդ քաշ ունեցող տղամարդկանց համար, – ասում է հետազոտության ղեկավար Դեյվիդ Լոպեսը: – Անոթային հիվանդությունների ռիսկը նվազեցվում է միջինը 15 տոկոսով»:

Եվ կրկին առավելությունների մասին. Նավարայի համալսարանի և Ciberobn կենսաբժշկական կենտրոնի իսպանացի գիտնականները, անցկացնելով իրենց սեփական հետազոտությունը, պնդում են՝ չափավոր սուրճը կանխում է 2 -րդ տիպի շաքարախտի և հիպերտոնիայի զարգացումը:

Սուրճը ավելի է մոտեցնում տղամարդկանց և կանանց

Տիկինը, համաձայնվելով բնակարան բարձրանալու և մի բաժակ սուրճ խմելու ջենտլմենի առաջարկին, հաճախ հայտնվում է նրա գրկում: Ինչո՞ւ. քանի որ «Սուրճը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին դարձնում է ավելի շփվող»: Դա գիտական ​​փաստ է, որը հաստատվել է Հարավարևմտյան համալսարանի ամերիկացի գիտնականների և Քվինսլենդի համալսարանի նրանց ավստրալացի գործընկերների կողմից:

https://www.shantnews.am/news/view/964647.html

Կարդալ ավելին

Բլոգ

Ատում եմ այն աշխարհը, որտեղ կինն ու տղամարդն իրարից չեն տարբերվում․ Կիանու Ռիվզ

310

By

Ատում եմ այն աշխարհը, որտեղ ամուսինները կանանց հագցնում են պոռնիկների նման, ի ցույց դնելով այն ամենը, ինչը չպետք է երևա։

Որտեղ չկա պատիվի և արժանապատվության զգացողություն։
Որտեղ կանայք չեն ուզում երեխա ունենալ, իսկ տղամարդիկ՝ ընտանիք։

Որտեղ փսլնքոտներն իրենց հաջողակ են համարում հայրերի մեքենաների ղեկին, իսկ ցանկացածը, ով մի քիչ իշխանություն է ունենում, փորձում է ձեզ ապացուցել, որ դուք ոչնչություն եք։

Որտեղ մարդիկ կեղծավոր հայտարարում են, որ հավատում են Աստծուն՝ ալկոհոլի բաժակը ձեռքին և իրենց կրոնի մասին բացարձակ պատկերացում չունեն։

Որտեղ խանդի զգացողությունը ամոթ է համարվում, իսկ համեստությունը՝ թերություն։

Որտեղ մարդիկ մոռացել են սիրո մասին և միայն հարմար զուգընկեր են փնտրում։

Որտեղ տղամարդիկ, տղաները գիշերային ակումբներում մսխում են իրենց ծնողների փողերը, իսկ աղջիկներն էլ դրա համար սիրահարվում են նրանց։

Որտեղ կինն ու տղամարդն իրարից չեն տարբերվում, որտեղ այդ ամենն իրար հետ ընտրության ազատություն է կոչվում, բայց նրանց, ովքեր այլ ուղի են ընտրում, հետամնաց բռնակալ կորակեն։

Ես իմ ուղին եմ ընտրում…

Կիանու Ռիվզ

Կարդալ ավելին

Բլոգ

Նորույթ կրիպտոարժույթների առուվաճառքում․ Ստեղծվել է լայն հնարավորություններ ընձեռող հարթակ

498

By

Ստեղծվել է բացառիկ հնարավորություններ ընձեռող հարթակ, որտեղ կարող եք կրիպտոարժույթներ գնել և վաճառել շահավետ պայմաններով՝ ցանկացած արժույթով։ Այն եզակի է իր տեսակի մեջ։

Հետաքրքրվա՞ծ եք կրիպտոարժույթների առուվաճառքով, գրանցվե՛ք Voskia p2p հարթակում, կատարե՛ք գործարքներ Ձեր իսկ նախընտրած փոխարժեքներով։
Ինչպե՞ս գնել
․Մուտք գործեք գլխավոր էջ
․Ընտրեք “Buy“
․“Asset” ցանկից ընտրեք այն կրիպտոարժույթը, որը ցանկանում եք գնել
․“Currency“ ցանկից ընտրեք արժույթը, որով ցանկանում եք վճարել
․“You pay“ դաշտում կարող եք մուտքագրել գումարի այն քանակը, որը պատրաստվում եք ծախսել
․«Payment method» ցանկից ընտրեք վճարման համակարգը, որով պատրաստվում եք վճարում կատարել
․Սեղմեք “Find offer” կոճակը և համակարգը Ձեզ կառաջարկի համապատասխան առաջարկների ցանկը
Առաջարկները կդասավորվեն գնի աճման կարգով։ Ցանկից ընտրեք Ձեր նախընտրած առաջարկը՝ հաշվի առնելով հետևյալ չափորոշիչները․
1․ “Seller” սյունակում ցույց է տրված օգտատիրոջ անունը, վարկանիշը և հաստատած գործարքների քանակը
2․ “Price” սյունակում ցույց է տրված կրիպտոարժույթի գինը և հավելագինը (առաջարկի և շուկայական գնի միջև եղած տարբերությունը)՝ արտահայտված տոկոսներով։ Կարմիրը ցույց է տալիս, որ առաջարկված գինը բարձր է շուկայական արժեքից, իսկ կանաչը՝ ցածր
3․”Availability” սյունակում ցույց են տրված կրիպտոարժույթի՝ գնման համար հասանելի քանակը և մի գործարքի համար նախատեսված նվազագույն և առավելագույն քանակաները
4․Առաջարկն ընտրելուց հետո սեղմեք “Buy”
Սեղմելով “Buy”՝ կտեսնեք առաջարկի և գործարքի պայմանների մանրակրկիտ նկարագրությունը։ Մինչ գործարքը հաստատելը ծանոթացեք դրույթներին։ Եթե համաձայն չեք պայմաններին, կարող եք վերադառնալ առաջարկների էջ՝ սեղմելով “Offers”, և ըտրել այլ առաջարկ։ Շարունակելով գործարքը՝ “You buy” դաշտում մուտքագրեք կրիպտոարժույթի այն քանակը, որը պատրաստվում եք գնել, այնուհետև սեղմեք “Done”:
Դուք պատրաստ եք կատարել վճարում։
Գործարքի կատարում
Գործարքի բացման պահից կրիպտոարժույթը արգելափակվում է՝ համակարգի կողմից պահվելով հատուկ հասցեի վրա մինչև գործարքի բոլոր պայմանների ավարտը։
Եթե Դուք չկատարեք վճարում մինչ վճարման պատուհանի փակվելը, գործարքը ավտոմատ կերպով կչեղարկվի։
Կատարելով վճարում՝ վաճառողի վավերապայմաններին համապատասխան սեղմեք “Confirm payment”:
Վաճառողի վճարումը հաստատելուց հետո համակարգը արգելափակված կրիպտոարժույթը ավտոմատ կերպով կփոխանցի Ձեր “Voskia” դրամապանակի վրա։

Կարդալ ավելին

Բլոգ

Գիտնականները ստեղծել են բիոնիկ աչք, որը գրեթե չի տարբերվում իրական աչքից

280

By

Հոնկոնգի Գիտության և տեխնոլոգիայի համալսարանի գիտնականները ստեղծել են բիոնիկ աչք, որն ընդօրինակում է մարդու աչքի կառուցվածքը և լույսի նկատմամբ գրեթե նույնքան զգայուն է, որքան իրական աչքը։ Գիտնականների կարծիքով այս տեխնոլոգիան ապագայում կօգտագործվի պրոթեզներ, մարդոիդ ռոբոտների ստեղծելու համար։ Ինչպես նշում են շատ մասնագետներ, նման տեխնոլոգիաները ևս մեկ քայլով մարդկությանը մոտեցնում են կիբօրգների (կիբերնետիկական օրգանիզմ) կամ այլ կերպ ասած՝ մեքենա-մարդ հիբրիդի ի հայտ գալուն։

Սարքն արդեն անցել է համապատասխան փորձարկումները և իրեն դրսևորել է ոչ միայն մարդու աչքի հետ հավասար, այլև՝ որոշակի դեպքերում ավելի լավ: Ըստ էության, այս սարքը եռաչափ արհեստական ​​ցանցաթաղանթ է, որն ունի չափազանց լուսազգայուն նանոհաղորդիչների շատ խիտ զանգված:

Ուղեղի տեսողական կեղևն ընդօրինակող լարերը փոխանցում են այս տվիչների հավաքած տեսողական տեղեկատվությունը համակարգչին՝ մշակման համար: Իսկ նանոլարերն այնքան զգայուն են, որ կարող են գերազանցել մարդու աչքի օպտիկական ալիքի երկարության տիրույթը։

Գիտնականները պնդում են, որ աչքը կարող է ավելի արագ արձագանքել լույսի փոփոխություններին, քան մարդու աչքը՝ թույլ տալով դրան ավելի կարճ ժամանակում հարմարվել փոփոխվող պայմաններին:

Արհեստական աչքն ավելի արագ է ընկալում լուսավորության փոփոխությունները՝ 30-40 միլիվայրկյանում, մարդու աչքին դրա համար անհրաժեշտ է 40-150 միլիվայրկյան։

Արհեստական ​​ցանցաթաղանթի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրը կարող է տեղավորել մոտ 460 մլն լուսային ընկալիչներ: Համեմատության համար նշենք, որ իրական աչքը 1 քառակուսի սանտիմետր մակերեսի վրա ունի մոտ 10 մլն ընկալիչ։

Սակայն տեսադաշտի հարցում մարդկային աչքը պահպանում է իր առավելությունը, քանի որ թույլ է տալիս մարդուն տեսնել 150 աստիճանի տիրույթում, մինչդեռ արհեստական աչքի համար այդ տիրույթը կազմում է ընդամենը 100 աստիճան։

Այժմ գիտնականները շարունակում են ուսումնասիրություններն ու փորձարկումները՝ հասկանալու համար, թե ինչպես է հնարավոր բիոնիկ աչքը ինտեգրել մարդու տեսողական համակարգ:

Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։

Գիտնականները ստեղծել են բիոնիկ աչք, որը գրեթե չի տարբերվում իրական աչքից – Science & technology (ita.am)

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ