Միացեք մեզ

Լրահոս

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ բացառությամբ բեռնատարների

476
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը (առկա է մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։

Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Սյունիքի մարզի Վերին Խոտանան-Աղվանի-Տաթև ավտոճանապարհներին, «Մեղրու սար» կոչվող հատվածին և Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացառությամբ բեռնատարների։

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Խոշոր հրդեհ Բաքվում

38

By

Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել Ռուսաստանի դեսպանատան մոտակայքում գտնվող շենքում:

Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը Նախնական տվյալով՝ հրդեհի պատճառը էլեկտրալարերի կարճ միացումն է եղել։

Կարդալ ավելին

Լրահոս

Ադրբեջանցի զիծառայողն ինքնասպան է եղել

44

By

Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինծառայող Ռազգուլիև Ռամիզ Խագանին ինքնասպան է եղել Բաքվի սահմանապահ ծառայության պետական հոսպիտալում։ Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները։

Կարդալ ավելին

Բլոգ

Լսել վիգենխաչատրյաններին ու վահագնալեքսանյաններին եւ շուրթերդ չպղծել հայհոյանքով՝ գրեթե անհնարին է

50

By

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը թերթի խմբագրականում գրում է. 

Լսել վիգենխաչատրյաններին ու վահագնալեքսանյաններին եւ շուրթերդ չպղծել հայհոյանքով՝ գրեթե անհնարին է։ Դրանց լսելիս ոչ միայն լեքսիկոնդ է փչանում, այլեւ սելի ու սելվորի պատմությունն ես հիշում։ Իսկ ամենից լավ դրանց հասցեին երեկ արտահայտվել էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը․ ի պատասխան հայտնի ուսապարկի՝ լրագրողների հասցեին ասված «մարմնավաճառ» բառի, գրել էր․ «Մարմնավաճա՞ռ, ա՛յ հայրենավաճառ»։

Երեկվանից լրատվական դաշտը վրդովված է այս չպատգամավորների լեքսիկոնից եւ մի ամբողջ համքարությանն ուղղված վիրավորանքներից։ Ծրագրեր են մշակում՝ ինչպես վրեժ լուծել- պատժել, հիշում են, թե սրանք ով էին «մինչ հեղափոխությունը եւ հեղափոխությունից հետո», որտեղից են հայտնվել երկրի թիվ մեկ քաղաքական մարմնում։ Բայց խնդիրն այդ մեկ-երկուսը չեն․ երբ մի ողջ թիմ լռում է, երբ իշխանական ու իշխանամերձ դաշտից դատապարտումի խոսքեր չեն հնչում, պարզ է դառնում, որ սա այս առանձնյակների անդաստիարակության եւ լափառոշության հետեւանքը չէ միայն, այլ մանրակրկիտ մտածված քաղաքականություն՝ իրենց առաջնորդի եւ ողջ քաղաքական թիմի կողմից հետեւողականորեն իրականացվող։

Մինչդեռ այս թիմն էր, որ մինչեւ 2018-ի մայիսը երդվում էր լրագրողների արեւով, մի խմբագրությունից մյուսն էր վազում, ողջ օրը հարցազրույցներ տալիս ու հոդվածներ գրում, ընկերություն անում լրագրողների հետ, երազում մեզ հետ սուրճ խմել ու զրուցել, ամենակարեւորը՝ խրախուսում, որ գործող իշխանություններին «լավ քլնգենք»։ Ի՞նչ պատահեց 2018-ի մայիսից հետո։ Մենք, ինչպես մինչ 2018-ը, այնպես էլ 2018-ից հետո նույն գործն ենք անում՝ լուսաբանում ենք, քննադատում ենք, հետաքննում ենք, սուր հացադրումներ ենք անում։ Այդ իրենք են դարձել հարյուր տարվա բյուրոկրատներ ու մամուլի ոխերիմ թշնամիներ։

Կարդալ ավելին

Լրահոս

Տեսանյութ․ Պատերազմի մասնակցին քաղաքական պատճառով հեռացնում են ԵՊՀ-ից

46

By

Կարդալ ավելին

Բլոգ

Զգուշացնում եմ այդ սրիկաներին, արդեն մի քանիսի տեղեկությունները տվել ենք ԱԱԾ-ին, ֆեյքերի ժամանակներն ավարտվելու են. Ն. Հոխիկյան

52

By

Հայաստանում կան մարդիկ, որոնք փողով կամ այլ նպատակներով ստեղծում են Facebook-ի կեղծ էջեր կամ կայքեր և դրանցով հայհոյանք ու ատելություն են տարածում, վիրավորանք գրում այլոց հասցեին՝ վստահ լինելով, որ իրենց չեն գտնի, քանի որ իրենց իսկական անուն ազգանունով կամ իսկական նկարով չեն։

Քանի որ արդեն ունենք կոնկրետ արդյունքներ, կարող եմ զգուշացնել բոլոր այդ սրիկաներին։ Ոչ ոք չի ազատվելու պատժից, ոչ մի հայհոյանք ու վիրավորանք, կեղծ տեղեկություն անպատիժ չի մնալու։ Արդեն մի քանի հոգու գտել ենք և նրանց մասին տեղեկությունները փոխանցել ԱԱԾ-ին։ Պետական մարմինները կզբաղվե՞ն դրանցով, կպատժե՞ն, լավ։ Չեն անի, ավելի վատ այդ ֆեյքերի հեղինակների համար, քանի որ նրանց անունները և բնակության հասցեները հրապարակային ենք դարձնելու, և նրանց պատիժը տալու ենք հանրությանը։

Հատ-հատ այդպես գտնվելու և պատժվելու են բոլոր ֆեյքերը։ Շատերի մասին էլ արդեն որոշ տեղեկություններ կան։ Դրանք մշակում ենք և ճշտում բնակության վայրերը։

Այնպես որ, շուտով ֆեյքերի ժամանակները ավարտվելու են, արդեն սկսել են ավարտվել։ Բայց նրանք շատ խիստ են պատժվելու՝ երանի տալով մինչ ֆեյքային ժամանակներին։

Նաիրի Հոխիկյան

Լրագրող, մեդիափորձագետ

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ