Միացեք մեզ

Ժամանց

Սիլվա Հակոբյանի դստեր 2-ամյակի լուսանկարներն ու անակնկալ նվերը

236
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Երգչուհի Սիլվա Հակոբյանի եւ ամուսնու՝ Նորայր Մանուկյանի դուստրը՝ Միլան, արդեն 2 տարեկան է: Թե ինչու մեծ տարեդարձ չեն արել, ինչպես է անցել աղջկա օրը, երգչուհի մայրիկը պատմել է BRAVO.am-ի հետ զրույցում եւ լուսանկարներ տրամադրել:

«Միլայի օրը շատ լավ անցավ, իր ընկերների հետ պարտեզում նշեց տորթիկի շուրջ եւ շատ լավ տրամադրությամբ, նվերներով տուն եկավ: Տանն էլի տորթիկ ուներ եւ քույր- եղբայրների հետ նշեց: Դեռ չէր հասկանում, որ իր ծնունդն է, բայց տորթի հատվածում իրեն շատ լավ դրսեւորեց, խելոք փչեց տորթի մոմերը, իսկ ես ամբողջ ընթացքում փորձում է մի գեղեցիկ նկար որսալ»:

Ասում է՝ մեծ ծնունդ չանելու պատճառները շատ էին. «Ծնունդը մեծ չնշեցինք, որովհետեւ վերջերս մեծ կնունք էինք արել, նաեւ մայրս քրոջս մոտ էր՝ հիվանդանոցում:  Իր հարազատներից շատերը ներկա չէին լինի, այդ պատճառով որոշեցինք քույր-եղբայրների հետ հավաքվել տորթի շուրջ»:

2-ամյա Միլան անակնկալ է ունեցել: «Անակնկալ նվերը մեքենան էր, որ իրեն ուղարկել էին, օրվա ցանկացած ժամի մեքենայի մեջ է, եթե մեքենայի մեջ չէ, ուրեմն քնած է, այդքան շատ է սիրել»,- նշել է երգչուհին եւ ավելացրել,- «Հաջորդ տարվանից, երբ Միլան արդեն սկսի հասկանալ, կսկսենք իր ծննդյան տոները նշել այնպես, ինչպես ինքը կուզի»:

Սիլվան ասել է նաեւ, որ, ի զարմանս իրեն, աղջիկը հեշտությամբ է հարմարվել մանկապարտեզին. «Ինձ միշտ թվում էր՝ Միլան այն երեխաներից է, ով ինձնից պոկ չի գալու, բայց շատ սիրեց անձնակազմին, միջավայրը, երեխաներին եւ դեռ մեծ սիրով գնում է, հուսամ՝ այդպես էլ կշարունակվի»:

Երգչուհին չի մոռացել շնորհակալություն հայտնել բոլոր շնորհավորանքների եւ բարեմաղթանքների, նաեւ՝ այն սիրո համար, որ տալիս են իրեն ու աղջկան:
«Ուզում եմ շատ-շատ բալիկներ ծնվեն յան ազգանունով, մեր նպատակը պետք է մեկը լինի՝ շատ բալիկներ պարգեւել մեր ազգին»,- եզրափակել է Սիլվան:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Ժամանց

Նախահարսանեկան երեկույթ. Սոնա Ռուբենյանն ամուսնանում է (ֆոտո)

364

By

Երգչուհի Սոնա Ռուբենյանն ամուսնանում է։ Օրերս տեղի կունենա նրա ու սիրելիի՝ Էմիլի հարսանիքը։ Զույգը նշանվել է այս տարվա հուլիսին, երբ սիրելին Սոնային անսպասելի ամուսնության առաջարկություն է արել։

Երեկ Սոնայի համար գեղեցիկ երեկո են կազմակերպել, որին ներկա են եղել նրա մտերիմները։ Սոցիալական ցանցում լուսանկարներ են հրապարակվել երեկվա երեկույթից։

Կարդալ ավելին

Ժամանց

«Մի ուրիշ աշխարհ»․ Միհրան Ծառուկյանը՝ որդու հետ (տեսանյութ)

202

By

Երգիչ Միհրան Ծառուկյանը երկրպագուներին ուրախացրել է տեսահոլովակով, որում պատկերված է որդու՝ փոքրիկ Ռոբերտի հետ։

Կարդալ ավելին

Ժամանց

«Բանակում էինք, ընկերս պատահաբար սպանեց մեր մյուս ընկերոջը»․ Ռաֆոն՝ Եղնիկներում ծառայության, պատերազմի, սեր գտնելու և անցած դժվար ուղու մասին

344

By

LIFEROOM նախագծի շրջանակում հյուրընկալվել է դերասան Ռաֆայել Երանոսյանը։ Ռաֆոն խոսել է պատերազմի ընթացքում կատարած ահռելի աշխատանքի մասին։ Դերասանն անկեղծացել է, որ վախենում է զենքից և վերհիշել կյանքի սարսափելի իրադարձությունը, երբ բանակում իր ընկերը զենքը մաքրելիս պատահաբար սպանել է իրենց երրոդ ընկերոջը:

Ռաֆոն պատմել է նաև իր անցած ուղու, զրոյից ամեն ինչի հասնելու, հայրիկի հետ հարաբերությունների, հարազատ գյուղից չկտրվելու մասին։

tert.am

Կարդալ ավելին

Ժամանց

«Կյանքիս ամենամեծ ձեռքբերումը»․ Շուշաննա Թովմասյանը 29 տարեկան դարձավ

194

By

Այսօր դերասանուհի Շուշաննա Թովմասյանի ծննդյան օրն է։ 

Շուշաննան ծննդյան առիթով ինստագրամյան էջում հրապարակել է ընտանեկան լուսանկար, որում պատկերված է ամուսնու եւ 10-ամսական որդու հետ։ Ընտանիքի անդամները ջերմ գրկախախառնված են։

Հրապարակմանը կից նա գրել է.

«Կյանքիս ամենամեծ ձեռքբերումը», իսկ վերջում ավելացրել է «#Happy Birthday to Me #29» հեշթեգերը։

Կարդալ ավելին

Ժամանց

Այսօր դերասանուհի Եվա Զոհրաբյանի հարսանիքն է (ֆոտո)

352

By

Այսօր դերասանուհի Եվա Զոհրաբյանի հարսանիքն է։ Այս մասին հայտնի էր նրա տարեդարձի օրը, երբ ընկերուհիները նախահարսանեկան անակնկալ խնջույք էին կազմակերպել։

Իր միկրոբլոգի էջում Եվան կիսվել է սիրելիի հետ, ապա եկեղեցում արված կադրերով։ Հարսանիքի լուսանկարներից իր միկրոբլոգի Stories բաժնում հրապարակել է նաեւ դերասանուհի Տիրուհի Հակոբյանը։

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ