Միացեք մեզ

Բլոգ

Սիլիկոնյան հովիտ. Վայր, որտեղ իրականանում են IT երազանքները

296
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Սիլիկոնյան հովիտը աշխարհի խոշորագույն բարձր տեխնոլոգիական կորպորացիաների, ինչպես նաև հազարավոր սկսնակ ընկերությունների տունն է: Այստեղ իրար են միաձուլվել բարձր տեխնոլոգիաներն ու հիասքանչ բնությունը: Շատերի համար այս անվանումն ասոցացվում է երկրային դրախտի հետ, որտեղ իրականանում են մարդկանց երազանքներն ու անհետանում բոլոր խնդիրները:

Սիլիկոնյան հովիտ անվանումը առաջին անգամ օգտագործել է ամերիկացի լրագրող Դոն Հոֆլերը 1971 թվականին՝ որպես հոդվածների շարքի վերնագիր «Էլեկտրոնային նորություններ» շաբաթաթերթում: Ասում են՝ այդ անվանումը նրան առաջարկել է տեղական ընկերություններից մեկի տնօրեն Ռալֆ Վերստը: Նրանք այսպես են կոչել այն օազիսը, որտեղ կենտրոնացած էին նորագույն IT տեխնոլոգիաները: Հենց վերջիններիս արտադրությունն էր, որ ապահովեց այս տարածաշրջանի բուռն զարգացումը և դարձրեց այն Ամերիկայի տեխնոլոգիական կենտրոն:

Google-ի գրասենյակը Սիլիկոնյան հովտումԻրականում անվանման հետ բոլորովին էլ կապ չունի մեզ հայտնի սիլիկոնը: Տարածաշրջանն անվանել են Silicon Valley սիլիցիում քիմիական տարրի պատվին (կարգաթիվը՝ 14), որն օգտագործվում է միկրոհամակարգիչների մեծ մասի արտադրության մեջ որպես կիսահաղորդիչ: Քանի որ քիմիական տարրն անգլերենում գրվում է silicon, թարգմանիչները շփոթել են այն սիլիկոն բառի հետ (silicone): Թերևս անվանումն արդեն դժվար կլինի փոխել մեր բառապաշարում, համենայն դեպս ավելի համապատասխան թարգմանություն դեռ չի առաջարկվել:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Սիլիկոնյան հովիտը

Հովիտ բնորոշումը նույնպես բավական պայմանական է, քանի որ այս տարածաշրջանը հստակ սահմաններ չունի և քարտեզի վրա էլ նշված չէ: Այն զբաղեցնում է բավական մեծ տարածք, որի մեջ ներառվում են մի շարք քաղաքներ, բնակելի տարածքներ, ընկերություններ: Սիլիկոնյան հովիտն, ըստ էության, Սան-Ֆրանցիսկոյի և Սան-Խոսեի միջև ընկած ֆինանսական գոտին է, որի մեջ ընդգրկված են շուրջ 15 քաղաքներ:

Սիլիկոնյան հովտի հիմնադրման «մեղավորը» Սթենֆորդի համալսարանն է: Համալսարանը զբաղեցնում էր ավելի քան 8000 հեկտար տարածություն, սակայն ստանում էր բավական համեստ ֆինանսավորում հիմնադիրների կողմից: Չկարողանալով փակել անհրաժեշտ ծախսերը և իրավունք չունենալով վաճառել հողատարածքներ՝ համալսարանը որոշեց վարձակալության տալ դրանք: Այսպես համալսարանը ոչ միայն լուծեց ֆինանսավորման խնդիրը, ալև իր ուսանողներին հնարավորություն տվեց աշխատանք գտնելու համալսարանի մոտակայքում հիմնադրված ընկերություններում:

Սթենֆորդի համալսարանի զբաղեցրած տարածքըՀամալսարանի պրոֆեսոր Ֆրեդ Թերմոնը համարվում է Սիլիկոնյան հովտի «հայրը», քանի որ հենց նրա առաջարկով համալսարանի հիմքի վրա ստեղծվեց առաջին IT կենտրոնը:

Այստեղ տեղակայված ընկերությունները հիմնականում զբաղվում են համակարգիչների մշակմամբ և արտադրությամբ, դրանց ծրագրային ապահովմամբ, հեռախոսային կապով, բիոտեխնոլոգիաներով և այլն:

Hewlett-Packard (HP) ընկերությունը Սիլիկոնյան հովտի առաջին պաշտոնական ընկերությունն էր: 1939 թվականին Սթենֆորդի համալսարանի երկու ընկերներ՝ Բիլլ Հյուլեթն ու Դևիդ Փակարդը հիմնեցին իրենց ընկերությունն ավտոտնակում՝ ունենալով $568 նախնական կապիտալ: Այսօր այդ ավտոտնակի պատին կախված է ցուցանակ՝ «Այստեղից է սկիզբ առել Սիլիկոնյան հովիտը»:

Ավտոտնակը, որտեղ հիմնվել է HP ընկերությունըԱյսօր այդտեղ տեղակայված են այնպիսի ընկերությունների ներկայացուցչություններ, ինչպիսիք են Adobe-ը, Apple-ը, Cisco-ն, eBay-ը, Facebook-ը, Google-ը, Intel-ը, Nvidia-ն, Oracle-ը, Symantec-ը, Yahoo!-ն, Xerox-ը և շատ այլ ընկերություններ:

Հարմարավետ աշխատանքի համար այստեղ կան բոլոր պայմանները՝ լավ եղանակային պայմաններ, մոտակայքում գտնվող համալսարաններ և խոշոր քաղաքներ:

Տարվա 260 օր այստեղ արևային եղանակ է և չկան անձրևներ: Ձմռանը ջերմաստիճանը չի իջնում 4 աստիճան տաքությունից: Թվում է՝ եղանակը ենթարկվում է տեղի բնակիչներին, ստեղծում այնպիսի հաճելի տրամադրություն, որպեսզի նրանք առանց որևէ բանի մասին մտահոգվելու կարողանան աշխատել: Այստեղ ոչ շոգ է լինում, ոչ ցուրտ: Կարող է թվալ, որ այստեղ բնության տեսարանները միօրինակ են, սակայն բավական է մեքենայով մի քանի ժամ ընթանալ որևէ ուղղությամբ և կարող եք հասնել՝ ուր ուզեք՝ անապատ, ծովափ կամ լեռնային բարձունքներ:

Սիլիկոնյան հովիտԱյստեղ ապրում են ամենատարբեր ազգերի և մշակույթների մարդիկ: Միավորվելով մեկ ընդհանուր պատակի շուրջ՝ նրանք կարողանում են ընդհանուր լեզու գտնել բոլոր հարցերում: Այստեղ ապրում են ոչ միայն ընկերությունների հիմնադիրները, այլև աշխատակիցները, որոնց թիվը տատանվում է 250 000 – 380 000-ի սահմաններում:

Սիլիկոնյան հովտում բոլոր գաղափարներն ընդունում են ըմբռնումով, դրանք չեն արհամարհում՝ «անիմաստ դատարկաբանություն» պիտակը վրան փակցնելով: Այստեղ մարդիկ չեն վախենում նոր գաղափարներից և դրանց մեջ գումար ներդնելուց: Մարդկանց այստեղ չեն դասակարգում, այստեղ դեր են խաղում միայն գիտելիքները:

Samusng-ի գրասենյակը Սիլիկոնյան հովտումԱյսօր Սիլիկոնյան հովիտը ամենահարուստ տարածաշրջանն է ԱՄՆ-ում, այստեղ է հոսում երկրի՝ նորարարությունների ոլորտի ներդրումների 1/3-ը: Այն ընդգրկված է ԱՄՆ-ի տեխնոլոգիական կենտրոնների առաջատար եռյակում Վաշինգտոնի և Նյու Յորքի հետ միասին: Ասում են, եթե այն առանձին պետություն լիներ, ապա կընդգրկվեր աշխարհի ամենազարգացած 20 երկրների ցանկում:

Apple-ի գրասենյակը Սիլիկոնյան հովտումՀայաստանը, որին հաճախ անվանում են Կովկասի Սիլիկոնյան հովիտ, 2012 թվականից ունի իր տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ներկայացուցչական գրասենյակը Սիլիկոնյան հովտի Փլագ էնդ Փլեյ տեխնոլոգիական կենտրոնում: Իսկ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն(CEED) հիմնադրամը պարբերաբար կազմակերպում են հետաքրքիր ծրագրեր և միջոցառումներ այդ կապը խթանելու և զարգացնելու համար:

Հայկական մի շարք ստարտափներ արդեն իսկ գործում են Սիլիկոնյան հովտում: Հայ-ամերիկյան SoloLearn ստարտափն, օրինակ, որը ծրագրավորում սովորեցնող ամենամեծ մոբայլ հարթակն է, ճանաչվել է Սիլիկոնյան հովտի մինչեւ $10 մլն ֆինանսավորում ունեցող թոփ 10 ստարտափներից մեկը:

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բլոգ

Ստեղծվել է աշխարհում առաջին սմարթֆոնը շների համար

260

By

Մեծ Բրիտանիայում ստեղծել են անսովոր գաջեթ, որի օգնությամբ ընտանի կենդանիները կարող են զանգահարել տերերին տեսակապով։ Գաջեթը սովորական գնդակի տեսք ունի։ Այն անվանել են DogPhone։

Գնդակի ներսում աքսելերաչափ է, որը գործի է դրվում բարձրացնելիս։ Նշվում է, որ ընտանի կենդանիները պետք է սովորեն խաղալ դրանով, որպեսզի տեսակապ հաստատեն տիրոջ հետ։

«Թեստավորողի» դերում հանդես է եկել Զեկ անունով շունը։ Թեստերի ընթացքում շունը սկսել է ճանաչել տիրուհուն տեսակապով, ինչպես նաեւ խաղացել է նրա հետ՝ սիրած խաղալիքները տեսախցիկին մոտ բերելով։

Գաջեթի հեղինակներից մեկը նշել է, որ թեստերի ընթացքում շունը կատարել է պատահական զանգեր։ Այնուամենայնիվ, շունը հասկանում էր, թե ինչ է տեղի ունենում եւ իրեն այնպես էր պահում, ասես տիրուհին տանն է։

Նշվում է, որ շների համար սմարթֆոնի ստեղծումը կօգնի շատ մարդկանց, քանի որ միշտ չի հաջողվում լինել ընտանի կենդանու կողքին։ Սա հատկապես ակտուալ է, երբ աշխատանքի հեռավար ձեւաչափը փոխարինվում է գրասենյակում աշխատանքով։ Կենդանին, որը վարժվել է, որ տերը միշտ պետք է տանը լինի, կարող է սթրես ապրել, եթե տերը երկար բացակայի։

https://news.am/arm/news/673080.html

Կարդալ ավելին

Բլոգ

Բիլ Գեյթսը զգուշացրել է աշխարհին սպառնող նոր մարտահրավերների մասին

416

By

Աշխարհը պետք է պատրաստվի ոչ միայն նոր համավարակների, այլ նաեւ կենսաբանական զենքի կիրառմամբ հնարավոր ահաբեկչական հարձակումների, որոնք կարող են ավելի վտանգավոր լինել, քան կորոնավիրուսի տարածումը։ Այս մասին հայտարարել է Microsoft-ի հիմնադիր եւ բարերար Բիլ Գեյթսը։

Գեյթսը բրիտանական Policy Exchange ՀԿ-ի հետ հարցազրույցում ասել է, որ միլիարդավոր դոլարներ պետք է ծախսվեն համաճարակաբանական անվտանգության հետազոտությունների եւ նոր սպառնալիքներին դիմակայելու համար վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի հատուկ մեխանիզմների մշակման վրա:

Նա կոչ է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հատուկ աշխատանքային խումբ ստեղծել՝ վերահսկելու համաճարակաբանական իրավիճակը։ Գեյթսի խոսքով՝ այս կառույցը կարող է պատրաստվել նաեւ կենսաահաբեկիչների կողմից հնարավոր հարձակումներին՝ կիրառելով դրանց հետեւանքների վերացման սցենարները, հաղորդել է BBC-ն։

«ԱՀԿ-ի՝ համավարակի հարցերով աշխատանքային խմբին, ամենայն հավանականությամբ, տարեկան պետք կլինի մոտ մեկ միլիարդ դոլար: Այն կվերահսկի եւ կանցկացնի «մանրէաբանական վարժանքներ», ինչպես ես եմ դրանք անվանում», — ասել է Microsoft-ի հիմնադիրը Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Ջերեմի Հանթի հետ հարցազրույցում, ով այժմ ղեկավարում է բրիտանական խորհրդարանի առողջապահության հարցերով հանձնաժողովը։

Կենսաբանական զենքի կիրառմամբ ահաբեկչական հարձակումների սպառնալիքի կանխարգելման կարեւորությունը Գեյթսը բացատրում է հետեւյալ կերպ. «Իսկ ի՞նչ կլինի, եթե կենսաահաբեկիչները ջրծաղիկ հիվանդություն բերեն 10 օդանավակայաններ: Մենք գիտե՞նք, թե աշխարհն ինչպես կարող է արձագանքել դրան: Կան բնականորեն առաջացող համաճարակներ եւ համաճարակներ, որոնք առաջանում են կենսաահաբեկչությունից: Վերջինս կարող է նույնիսկ ավելի վատ լինել, քան այն, ինչի միջով այժմ անցնում ենք… Հուսով եմ, որ հինգ տարի հետո կկարողանամ «Մենք պատրաստ ենք հաջորդ համավարակին» վերնագրով գիրք գրել, սակայն դրա համար պետք է միլիարդավոր դոլարներ ծախսել հետազոտությունների վրա: ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան կմասնակցեն դրան»։

https://lurer.com/?p=439820&l=am

Կարդալ ավելին

Բլոգ

Telosa՝ ապագայի քաղաք

376

By

Ամերիկացի գործարար Մարկ Լորը, ով հատկապես հայտնի դարձավ այն բանից հետո, երբ 2016 թվականին իր Jet.com առցանց առևտրային կայքը 3,3 միլիարդ դոլարով վաճառեց Walmart-ին, հայտնել է չափազանց հավակնոտ նախագծի՝ «նոր դրախտային քաղաք» հիմնելու մտադրության մասին։ Ըստ Լորի, գաղափարն ամենևին ուտոպիստական չէ, այն ամբողջությամբ իրատեսական է և հիմնված է շրջակա միջավայրի պահպանության և ընդհանուր զարգացման սկզբունքների վրա: Ապագա քաղաքն արդեն ստացել է իր անվանումը՝ Telosa։

Գործարարը ցանկանում է կառուցել կապիտալիզմն առանց իր բնածին թերությունների՝ մի բան, որի մասին երազում էին Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերը, իսկ Եվրոպայից գաղթածները փորձում էին դա իրականացնել որոշ բնակավայրերում: Հիմնական խնդիրը հողատարածքների սեփականությունն է, քանի որ վերջիններիս արժեքն աստիճանաբար ավելի ու ավելի է բարձրանում՝ դրա վրա գտնվող քաղաքի մեծանալով պայմանավորված: Սա թույլ է տալիս հողատերերին ստանալ հսկայական շահույթ և առանց մեծ ջանքերի ազդել համայնքային կյանքի վրա, ինչը և հսկայական անհավասարություններ է ստեղծում նրանց և այլ բնակիչների միջև:

Telosa-ում ամենինչ այլ կլինի։ Հողատարածքների սեփականության նկատմամբ Լորի արմատական ​​մոտեցումը ոգեշնչված է ամերիկացի տնտեսագետ, քաղաքական գործիչ Հենրի Ջորջի (1839-1897) «Առաջընթաց և աղքատություն» տրակտատից (Տրակտատն ուսումնասիրում է տնտեսական և տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում աճող անհավասարության և աղքատության պարադոքսը, բիզնեսի և արդյունաբերական տնտեսությունների բնույթը, ինչպես նաև վարձավճարների օգտագործումը (օրինակ, հողի արժեքի հարկը) և հակամենաշնորհային այլ բարեփոխումները): Ըստ Լորի, ամերիկյան ընտանեկան հարստության մեծ մասը ստեղծվել է պարզապես բախտի շնորհիվ, երբ «նրանց ձեռնափայտը խփել է գետնին ու ասել՝ այս հողն իմն է»։

Մարկ Լորի կողմից գնված 150 հազար հեկտար հողատարածքը, որի վրա էլ կառուցվելու է քաղաքը, կղեկավարի քաղաքային հիմնադրամը, որը հողակտորները վարձակալությամբ կտա և դրանից ստացված եկամուտը կհատկացնի քաղաքի կարիքները հոգալու համար: Առաջին փուլում ծախսերը կկազմեն մոտ 25 միլիարդ դոլար, քաղաքում բնակություն կհաստատեն 50.000 մարդ, սակայն մի քանի տարի անց բնակչությունը կաճի մինչև 5 միլիոն, իսկ քաղաքի բյուջեն կգերազանցի 400 միլիարդ դոլարը:

Telosa-ի բոլոր շենքերը էներգաարդյունավետ են լինելու՝ կունենան արևային վահանակներ, ջրի հավաքման և պասիվ օդորակման համակարգեր: Ճանապարհային տեղաշարժման համար կօգտագործվեն էլեկտրամեքենաներ և հեծանիվները, իսկ արագ տեղափոխումների համար կօգտագործվի օդային տաքսի: Քաղաքը հագեցած կլինի առաջադեմ տեխնոլոգիաներով և ավտոմատացված նորագույն տեխնիկայով։

Քաղաքի նախագիծը մշակվում է Bjarke Ingels Group-ի կողմից, իսկ շինարարությունը կսկսվի 2030 թվականին:

Telosa՝ ապագայի քաղաք – Science & technology (ita.am)

Կարդալ ավելին

Բլոգ

Սուրճը չարաշահողները տարիների ընթացքում կարող են հիմարանալ

682

By

Սուրճի սիրահարներին վախեցրել են Հարավային Ավստրալիայի համալսարանի գիտնականները: Բայց նրանք նաև հանգստացրել են վերջիններիս: «Սարսափելի հետևանքներ» սպառնում են միայն նրանց, ովքեր չարաշահում են այս առույգացնող ըմպելիքը՝ օրական 6 և ավելի բաժակ խմելով: Իսկ չափավոր՝ 2-3 բաժակ խմողները կարող են չանհանգստանալ իրենց ապագայի համար: Նրանք, եթե իրոք հիմարանան, ապա դա ոչ մի դեպքում սուրճից չի լինի:

Ավստրալացիների հետազոտությանը, որը ղեկավարել է Քիթի Ֆեմը, մասնակցել է 37-73 տարեկան 17 702 մարդ: Գիտնականներն օգտագործել են մի շարք «անձնական տվյալներ», որոնք հավաքվել են Մեծ Բրիտանիայի UK Biobank project լայնածավալ ծրագրի ընթացքում: Բացի հիվանդություններից և գենետիկ բնութագրերից, դրանք պարունակում էին տեղեկատվություն ուղեղի ծավալների և սուրճի սպառման մակարդակների մասին:

Պարզ վիճակագրական վերլուծությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր կանոնավոր կերպով օրական օգտագործում են 6 բաժակ սուրճ, կանգնած են ինֆարկտի, ինսուլտի և ծերունական տկարամտության վտանգի առջև: Տարիների ընթացքում դրանց առաջանալու վտանգը 53 տոկոսով բարձր է այն մարդկանց համեմատ, որոնց համար նորման 2-3 բաժակն է:

Նույնքան հեշտ էր հետևել ուղեղի փոփոխություններին: «Ծանր սրճամոլների» մոտ դրանց ծավալները նվազում են: Սպիտակ և մոխրագույն նյութերը «չորանում են», ինչը նույնպես մարդուն ավելի խելացի չի դարձնում:

Ոչ վտանգավոր, բայց մի փոքր ավելի հետաքրքիր ազդեցություն են հայտնաբերել Լունդի համալսարանի շվեդ գիտնականները: Ուռուցքաբան Հելենա Երնսթրոմի ղեկավարությամբ նրանք հետևել են 300 կանանց, որոնց համար սուրճը ոչ այնքան սիրելի ըմպելիք է եղել: Կամավորներին խնդրել են «տանջվել» գիտության համար՝ ամեն օր 3 բաժակ սուրճ խմել:

Մի քանի ամիս անց Հելենայի ուսումնասիրությունը պարզել է, որ կանանց մեծամասնության կրծքերը փոքրացել են. որոշների դեպքում՝ 17 տոկոսով: Ըստ գիտնականի՝ ազդեցությունը պայմանավորված է կանացի սեռական հորմոնների՝ էստրոգենների արտադրության վրա կոֆեինի ազդեցությամբ: Նրանց հավասարակշռությունը օրգանիզմում փոխվում է, ինչը ենթադրում է որոշ կորուստներ: Բայց կա նաև դրական բան. սուրճի կանոնավոր, բայց չափավոր օգտագործմամբ կրծքի փոքրացմանը զուգահեռ նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման վտանգը։

Առավել հետաքրքիր է սուրճի ազդեցությունը տղամարդկանց վրա: Այն էրեկտիլ դիսֆունկցիան կանխելու գրեթե 50 տոկոսանոց հնարավորություն է տալիս: Դեղաչափը նույն 3 բաժակն է, որը նվազեցնում է կնոջ կրծքի չափը:

Բնական սուրճի այս զարմանահրաշ հատկությունը հայտնաբերել են Տեխասի համալսարանի ամերիկացի բժիշկները: Նրանք օգտագործել են 40 -ից բարձր 21 000 -ից ավելի տղամարդկանց տվյալները, որոնք ստացվել են National Health and Nutrition Examination Survey հետազոտությունից:

Պատասխանների վերլուծությունը վկայում է, որ տղամարդկանց շրջանում, որոնք օրական 2-3 բաժակ սուրճ են խմում, էրեկտիլ դիսֆունկցիայով տառապողները 42 տոկոսով ավելի քիչ են, քան նրանց շրջանում, ովքեր գրեթե չեն խմում:

Հետազոտողները ենթադրում են, որ այդ ազդեցությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նրանով, որ կոֆեինը թուլացնում է հարթ մկանները և բարելավում արյան շրջանառությունը անոթներում, որոնք ապահովում են դեպի առնանդամ արյան հոսքը: Մի խոսքով, այն գործում է ինչպես Վիագրան:

«Սուրճը օգտակար է նույնիսկ ավելորդ քաշ ունեցող տղամարդկանց համար, – ասում է հետազոտության ղեկավար Դեյվիդ Լոպեսը: – Անոթային հիվանդությունների ռիսկը նվազեցվում է միջինը 15 տոկոսով»:

Եվ կրկին առավելությունների մասին. Նավարայի համալսարանի և Ciberobn կենսաբժշկական կենտրոնի իսպանացի գիտնականները, անցկացնելով իրենց սեփական հետազոտությունը, պնդում են՝ չափավոր սուրճը կանխում է 2 -րդ տիպի շաքարախտի և հիպերտոնիայի զարգացումը:

Սուրճը ավելի է մոտեցնում տղամարդկանց և կանանց

Տիկինը, համաձայնվելով բնակարան բարձրանալու և մի բաժակ սուրճ խմելու ջենտլմենի առաջարկին, հաճախ հայտնվում է նրա գրկում: Ինչո՞ւ. քանի որ «Սուրճը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին դարձնում է ավելի շփվող»: Դա գիտական ​​փաստ է, որը հաստատվել է Հարավարևմտյան համալսարանի ամերիկացի գիտնականների և Քվինսլենդի համալսարանի նրանց ավստրալացի գործընկերների կողմից:

https://www.shantnews.am/news/view/964647.html

Կարդալ ավելին

Բլոգ

Ատում եմ այն աշխարհը, որտեղ կինն ու տղամարդն իրարից չեն տարբերվում․ Կիանու Ռիվզ

492

By

Ատում եմ այն աշխարհը, որտեղ ամուսինները կանանց հագցնում են պոռնիկների նման, ի ցույց դնելով այն ամենը, ինչը չպետք է երևա։

Որտեղ չկա պատիվի և արժանապատվության զգացողություն։
Որտեղ կանայք չեն ուզում երեխա ունենալ, իսկ տղամարդիկ՝ ընտանիք։

Որտեղ փսլնքոտներն իրենց հաջողակ են համարում հայրերի մեքենաների ղեկին, իսկ ցանկացածը, ով մի քիչ իշխանություն է ունենում, փորձում է ձեզ ապացուցել, որ դուք ոչնչություն եք։

Որտեղ մարդիկ կեղծավոր հայտարարում են, որ հավատում են Աստծուն՝ ալկոհոլի բաժակը ձեռքին և իրենց կրոնի մասին բացարձակ պատկերացում չունեն։

Որտեղ խանդի զգացողությունը ամոթ է համարվում, իսկ համեստությունը՝ թերություն։

Որտեղ մարդիկ մոռացել են սիրո մասին և միայն հարմար զուգընկեր են փնտրում։

Որտեղ տղամարդիկ, տղաները գիշերային ակումբներում մսխում են իրենց ծնողների փողերը, իսկ աղջիկներն էլ դրա համար սիրահարվում են նրանց։

Որտեղ կինն ու տղամարդն իրարից չեն տարբերվում, որտեղ այդ ամենն իրար հետ ընտրության ազատություն է կոչվում, բայց նրանց, ովքեր այլ ուղի են ընտրում, հետամնաց բռնակալ կորակեն։

Ես իմ ուղին եմ ընտրում…

Կիանու Ռիվզ

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ