Միացեք մեզ

Քաղաքականություն

Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին կայցելի Անթալիա՝ թուրք գործընկերոջ հետ բանակցելու համար

260
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին կայցելի Անթալիա՝ բանակցելու թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ: ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում նախարարները քննարկելու են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի արդիական հարցեր:

Անթալիայում բանակցությունների ընթացքում նախատեսվում է շոշափել երկկողմ եւ միջազգային օրակարգի թեմաների լայն շրջանակ: Քննարկվելու է իրավիճակը Անդրկովկասում, Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, Աֆղանստանում, Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում, Արեւելյան Միջերկրական ծովում եւ Սեւծովյան տարածաշրջանում: 

Նախատեսվում է առարկայականորեն քննարկել սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման ընթացքը 2021 թվականի մայիսի 26-ին Սիրիայի Արաբական Հանրապետությունում անցկացված նախագահական ընտրությունների եւ Ժնեւում Սահմանադրական հանձնաժողովի Խմբագրական հանձնաժողովի վեցերորդ նստաշրջանի նախապատրաստական ​​աշխատանքների ֆոնին: Օրակարգում ներառված կլինեն նաեւ տեղի բնակիչներին մարդասիրական օգնության տրամադրումը, Իդլիբում եւ Սիրիայի հյուսիս-արեւելքում տիրող իրավիճակը եւ ահաբեկչության դեմ պայքարը:

Մտքերի բովանդակային փոխանակություն տեղի կունենա Լիբիայում իրավիճակի զարգացման հեռանկարների վերաբերյալ՝ հաշվի առնելով Մոսկվայի եւ Անկարայի արտաքին քաղաքական նախաձեռնությունների դրական ներդրումը այս երկրում ճգնաժամի համապարփակ կարգավորման գործում:

Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու առեւտրա-տնտեսական երկկողմանի համագործակցությանն ու դրա որակյալ աճի ապահովմանը:

Առանձին ուշադրություն է դարձվելու բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնմանը՝ ներառյալ ռազմատեխնիկական համագործակցությունը:

Նախատեսվում է Թուրքիայում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների կյանքի եւ առողջության անվտանգությունն ապահովող հարցերի քննարկում՝ հաշվի առնելով երկկողմանի ուղեւորատար ավիափոխադրումների վերականգնումը: Կքննարկվեն երկու երկրների ոլորտային մարմինների փոխազդեցության թեմաները կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում ջանքերն ավելացնելու համար, ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառումը եւ թուրքական դեղագործական ընկերությունների կողմից դրա արտադրությունը:

news.am

Քաղաքականություն

Իրանը և Ռուսաստանը կունենան գերազանց մակարդակի համագործակցություն.Իրանի ԱԳ նախարար

88

By

ԻԻՀ ԱԳ նախարարը Թվիթերում գրել է. «Իրան-Ռուսաստան հարաբերությունների նոր փուլում սպասվում է գերազանց համագործակցություն»:

ParsToday-ի հաղորդմամբ՝  Ամիր Աբդոլլահյանն ով Իրանի նախագահին ուղեկցում էր Մոսկվա կատարած այցի ընթացքում, հինգշաբթի օրը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպումից հետո արված թվիթերյան գրառման մեջ Աբդոլլահյանը նշել է. «Կարևոր քննարկում ունեցանք պարոն Լավրովի հետ՝ երկու երկրների համագործակցության, Իրանում նոր ատոմակայանների կառուցումն արագացնելու, երկու երկրների նախագահների վերջին պայմանավորվածությունների լույսի ներքո համագործակցության համակողմանի զարգացման և հյուպատոսական հարցերին ուշարդություն դարձնելու շուրջ»:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Դոնբասում հայտնել են Ուկրաինայի ուժայինների կողմից զինադադարի խախտման մասին

126

By

Ուկրաինայի ուժայինները Դոնբասում մեկ անգամ խախտել են զինադադարի ռեժիմը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ին, այս մասին լրագրողներին հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության  (ԴԺՀ) ներկայացուցիչը Հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Մի իշխանությունը, որը աղետի գոտում անգամ փայտից զուգարան չի սարքել, քննադատում է Քոչարյանին

50

By

Մի իշխանությունը, որը աղետի գոտում անգամ փայտից զուգարան չի սարքել չորս տարվա մեջ, մի հատ մաքսատուն են սարքել, որտեղ գործի են ընդունել իրենց մերձավորներին, սկսում են խոսել լայնածավալ շինարարության մասին, ասում են դա գոյություն չունի։ Այս մասին 5-րդ ալիքի հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։

«Ինձ, օրինակ, հետաքրքիր է այն մարդու ռեակցիան, երբ Ռոբերտ Քոչարյանի օրոք ստացել է բնակարան աղետի գոտում և լսում է դա հեռուստացույցով։ Շուրջ 20 հազար ընտանիք աղետի գոտում ունեցել է բնակարանային պայմանների բարելավում, դա եղել է նոր կառուցված շենքեր, վերակառուցված շենքեր, նոր կառուցված անհատական տներ, մի մասը կատարվել է Լինսի հիմնադրամի միջոցներով՝ մոտ 4000-5000 ընտանիք, մոտ  6000-6500 ընտանիքների բնակարանների գնման վկայագրերի ծրագիր կար, որի մի մասը կտարավել դոնորներով, մի մասը պետական բյուջեի միջոցներով, մնացած մասը մոտ 8000-9000 արվել է մեր բյուջեով, մենք պարտք չենք խնդրել, մենք զարգացել են, ունեցել ենք աճող տնետսություն, կատարել ենք այդ աշխատանքները, ուզում եք քննադատեք, հասեք այդ ցուցանիշին, հետո քննադատեք։ Ցուցանիշից կմ-ներով հեռու եք ու քննադատում եք, ազնիվ չեք գոնե»,-ասաց Միկոյանը։

Երկրորդ նախագահի գրասենյակի համակարգողի խոսքով, Սպիտակ քաղաքում չկա որևէ բազմաբանկարան շենք, ներառյալ՝ դպրոց, մանկապարտեզ, որին Ռոբետ Քոչարյանի ձեռքը չի կպել։

«Սպիտակում վերջերս նորից շինարարական աշխատանքներ էին, ուրիշ հատվածում՝ գերեզմաններում։ Այն տղաները, որոնք հաճախել էին մանկապարտեզ, դպրոց, որ իրենք ապրել էին Քոչարյանի օրոք ստացած տներում․․․ կառուցվող Սպիտակում մեծացած երիտասարդների համար այս իշխանությունը, այո կառուցեց, բայց գերզման․․․»։

Կարդալ ավելին

Տեսանյութեր

Տեսանյութ․ «Սերգո ջան լավ չես ապրելու, քանի Արցախը կա»․ պատերազմ հայության դեմ

50

By

Կարդալ ավելին

Լրահոս

Տեսանյութ․ Պատերազմի մասնակցին քաղաքական պատճառով հեռացնում են ԵՊՀ-ից

46

By

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ