Միացեք մեզ

Լրահոս

Սա կարող է տանել դատարանների նախագահներից դատավորների անթույլատրելի կախվածության. ՄԻՊ

116
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Տևական ժամանակ է, ինչ որոշ դատավորներ այլևս չեն քննում որոշակի կատեգորիայի գործեր (օրինակ՝ գործեր, որոնք բարդ են, ունեն զգայունություն, ներկայացնում են հանրային հետաքրքրություն)՝ այդպիսիք այդ դատավորներին մտադրված չմակագրելու արդյունքում: Սա էլ վտանգավոր է ոչ միայն դատավորների միջև տարբերակումների կամ նրանց «դատական մեկուսացման», այլ հենց մարդու իրավունքների համար համակարգային վտանգների տեսանկյունից և այլն: Սա կարող է տանել նաև դատարանների նախագահներից դատավորների անթույլատրելի կախվածության: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ կից հրապարակելով արտահերթ զեկույց։

«Հրապարակում եմ նոր արտահերթ զեկույց դատական գործերի «ձեռքով» մակագրման վերաբերյալ:

Դատական համակարգում ու փաստաբանների մեր հարցումները, Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքները, ազատազրկվածների հետ առանձնազրույցները հաստատում են, որ վիճակը մտահոգիչ է՝ մարդու սահմանադրական իրավունքների համար վտանգավոր նախադեպերով:

Ըստ հավաստի ահազանգերի՝ Վարչական դատարանում, օրինակ, դատարանի նախագահն ինքն է որոշում 5 դատավոր ունեցող դատական կազմերում ընդգրկվող դատավորներին առանց չափանիշների, սեփական հայեցոզությամբ: Խոսքը նաև դատական կազմերում հաճախ կրկնվող՝ նույն դատավորների ընդգրկելու խնդրի մասին է: Խոսքն այն էլ վերաբերում է բացառիկ զգայուն հարցերի, ինչպիսիք են, օրինակ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված, թեկնածուներ գրանցելու կամ չգրանցելու հետ կապված որոշումները վիճարկելու վերաբերյալ գործերը կամ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, ըստ մեզ ներկայացված ահազանգերի, ընդհանրապես մակագրություններ է անում նաև դատարանի աշխատակազմի ղեկավարը բացի այն, որ չկան ամրագրված չափանիշներ հենց դատարանի նախագահի համար: Նշվող պատճառն այն է, որ թե՛ ֆիզիկապես, թե՛ մասնագիտական առումով դատարանի նախագահը, այսինքն՝ մեկ մարդ, ի վիճակի չէ իրականացնել այդքան գործերի մակագրություն:

Նշվածից բացի, չի պահպանվում (հաճախ) ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության դատական գործերի բաշխման պահանջը: Մեկ այլ դեպքում չի պահպանվում դատական գործերի բաշխման պատահականության սկզբունքը:

Տևական ժամանակ է, ինչ որոշ դատավորներ այլևս չեն քննում որոշակի կատեգորիայի գործեր (օրինակ՝ գործեր, որոնք բարդ են, ունեն զգայունություն, ներկայացնում են հանրային հետաքրքրություն)՝ այդպիսիք այդ դատավորներին մտադրված չմակագրելու արդյունքում: Սա էլ վտանգավոր է ոչ միայն դատավորների միջև տարբերակումների կամ նրանց «դատական մեկուսացման», այլ հենց մարդու իրավունքների համար համակարգային վտանգների տեսանկյունից և այլն: Սա կարող է տանել նաև դատարանների նախագահներից դատավորների անթույլատրելի կախվածության:

Ավելին, ՍԴ դիմելուց առաջ բոլոր դատարանների նախագահներին հարցումներ եմ արել, բայց նրանցից որևէ մեկը ցույց չի տվել, որ կան չափանիշներ կամ չի ներկայացրել ապացույցներ, որ պահպանվում է այբբենական կարգը:

Ո՞վ կարող է այսքանից հետո երաշխավորել, որ համակարգչային ծրագրի փոխարեն դատավորների միջև գործերի բաշխում «ձեռքով» իրականացնելու ընթացքում դատարանների նախագահների կողմից կամ նրանց նկատմամբ արտաքին միջամտություններ չեն լինում:

Այս հարցով արդեն դիմել եմ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով Դատական օրենսգրքի և Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-16-Ն-6 որոշման դրույթներ ու այդ մասին տարածել հատուկ հայտարարություն:

Արտահերթ զեկույցում ևս բարձրացված է խնդիրն այն մասին, որ առկա են օրենսդրական անորոշ կանոններ ու այդ կանոնները գործնականում ստացել են այնպիսի մեկնաբանություն ու այդ մեկնաբանությամբ կիրառություն, որ հանգեցրել են լուրջ խնդիրների մարդու սահմանադրական իրավունքների հարցում:

Կոնկրետ օրինակներով և միջազգային-իրավական կարգավորումների վրա հիմնած վերլուծությամբ հստակ ցույց ենք տրված մարդու սահմանադրական իրավունքների համար խորքային վտանգներ պարունակող իրավիճակներն ու մեկնաբանությունները՝ օրենսդրական ապահովագրող կարգավորումների բացակայության պայմաններում, քրեական հետապնդման մարմնի միջամտության վտանգավոր հետևանքները ՀՀ ողջ դատական համակարգի նկատմամբ ու այն էլ անորոշ ժամկետով, ինչպես նաև ցույց են տրված մարդու սահմանադրական իրավունքների ոտնահարման գործնական իրավիճակներ»,֊նշել է

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բլոգ

Կարմիր շուկայի բնակիչները փակել են ադրբեջանցիների ճանապարհը

104

By

Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի բնակիչները` հիմնականում երիտասարդները, որոշ ժամանակով փակել են գլխավոր ճանապարհը՝ ադրբեջանցիների ավտոմեքենաների շարասյունը կանգնեցնելու նպատակով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց տեղի մեր աղբյուրը։https://www.facebook.com/v3.2/plugins/quote.php?app_id=&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df5fd5e9ea08b8%26domain%3Dhayeli.am%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fhayeli.am%252Ff2c1b55ea84a88%26relation%3Dparent.parent&container_width=780&href=https%3A%2F%2Fhayeli.am%2F%3Fp%3D663301%26l%3Dam&locale=ru_RU&sdk=joey

Խնդիրն այն է, որ Կարմիր շուկայի բնակիչների անասունները երբեմն անցնում են չեզոք գոտի կամ ադրբեջանցիների` Արցախի գրավյալ տարածքներ, իսկ ադրբեջանցիները տանում են կենդանիներին և չեն վերադարձնում։ Նման մի դեպք էլ օրեր առաջ է գրանցվել։ Այսօր գյուղի երիտասարդներն իմացել են, որ ադրբեջանական շարասյուն է անցնելու և փակել են ճանապարհը։

«Նրանք ասել են, որ եթե չվերադարձնեն անասուններին, մենք էլ չենք թողնի անցնեք այդ ճանապարհով»,–ասաց մեր աղբյուրը։

Տեղում աշխատել են ոստիկանության աշխատակիցները` հնարավոր բախումները կանխելու համար։ Մեր զրուցակցի խոսքով` նաև ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթացել, և հայկական կողմը բացել է ճանապարհը։ «Ադրբեջանցիները խոստացել են վերադարձնել անասուններին»,–ասաց նա։

Նախկինում ևս եղել է նման դեպք, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանցիները վերադարձրել են հայերի անասուններին։

Հիշեցնենք, որ հունվարի 24–ին էլ Արցախի Կարմիր շուկա բնակավայրի մոտակա ադրբեջանական դիրքերից կրակոցներ են հնչել։

Կարդալ ավելին

Լրահոս

Երևանից լավ լուրեր ենք ստանում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ. Ալիև

32

By

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» կառուցման աշխատանքները հաջողությամբ են ընթանում, և Հայաստանը նույնպես նախատեսում է իր տարածքում սկսել դրա կառուցման աշխատանքները։https://www.facebook.com/v3.2/plugins/quote.php?app_id=&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df6c0c3d14dab6%26domain%3Dhayeli.am%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fhayeli.am%252Ff3e89d4cceba944%26relation%3Dparent.parent&container_width=780&href=https%3A%2F%2Fhayeli.am%2F%3Fp%3D663307%26l%3Dam&locale=ru_RU&sdk=joey

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռուստամ Գասիմիի հետ հանդիպմանը Ալիևը ասել է, որ տարածաշրջանային համագործակցության համար ստեղծվել է շատ խոստումնալից «3+3» հարթակ,  հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը:

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ աշխատանքներ են տարվում նաև «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման ուղղությամբ։

«Ե՛վ մայրուղու, և՛ երկաթուղու հաջող շինարարություն կա։ Լավ լուրեր ենք ստանում նաև Հայաստանից. Հայաստանը նույնպես նախատեսում է այդ աշխատանքները սկսել իր տարածքում», — ասել է նա։

Կարդալ ավելին

Լրահոս

Տարասով․ Փաշինյանը կարող է սկսել մերկացնել հրաժարական ներկայացրած նախագահ Սարգսյանին

28

By

Բացառված չէ, որ Նիկոլ Փաշինյանը դիմի իր ոճին եւ սկսի մերկացնել հրաժարական ներկայացրած նախագահ Արմեն Սարգսյանին։ Այս մասին հունվարի 24-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը։https://www.facebook.com/v3.2/plugins/quote.php?app_id=&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df354b1093f5039%26domain%3Dhayeli.am%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fhayeli.am%252Ff254cabacbbdaa%26relation%3Dparent.parent&container_width=780&href=https%3A%2F%2Fhayeli.am%2F%3Fp%3D663214%26l%3Dam&locale=ru_RU&sdk=joey

Նա կարծում է, որ ամբողջ գործընթացում շատ ինտրիգներ եւ անորոշություններ կան՝ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ իրեն խոստացել են ընդլայնել լիազորությունները, սակայն իրավիճակը օդից կախված է մնացել, եւ ինքը հրաժարական տալիս։


«Հարց է առաջանում՝ իսկ ո՞վ է տվել այդ խոստումները։ Այս խոստումները տվել է դեռեւս Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով ժամանակին ասել էր, որ սահմանադրական բարեփոխումից հետո երկու «Ս»-ի (երկու Սարգսյան-խմբ.) տանդեմ կձեւավորվի։ Սակայն հետո իրավիճակը փոխվեց (2018-ին իշխանափոխություն եղավ-խմբ.), իսկ Արմեն Սարգսյանը մնաց։ Նրա վրա խաղադրույք էր կատարվել՝ որպես երրորդ ուժի գործոն։ Ինչպես հայտնի է, որոշակի փուլում նա սատարում էր Փաշինյանին, թեեւ տարաձայնություններ կային։ Դա դրսեւորվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարության՝ պատերազմից հետո Փաշինյանի հրաժարականի պահանջի ժամանակ, երբ Սարգսյանը չստորագրեց հրամանագիրը (ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հրաժարականի մասին — խմբ.), որը, սակայն, ըստ օրենքի, որոշ ժամանակ անց ուժի մեջ մտավ»,- հավելեց Տարասովը։

Փորձագետը հիշեցրեց, որ Արմեն Սարգսյանը Փաշինյանին սատարել է, մասնավորապես, 44-օրյա պատերազմի արդյունքների վերաբերյալ հայտարարությունների ստորագրման ժամանակ։

«Այդ պահին նախագահը չխաղաց երրորդ ուժի գործոնը, որպեսզի, հավանաբար, դրա դիմաց իր լիազորությունների ընդլայնում ստանա։ Սակայն հետագայում, որպես երրորդ ուժի գործոն, նա չկայացավ։ Նախագահը կատարեց մի գործառույթ, որը չպետք է ապակայունացնի իրավիճակը՝ նպաստելով Փաշինյանի իշխանության պահպանմանը եւ այն արտաքին քաղաքական սցենարների իրականացմանը, որոնք վերջինս իրականացնում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում։

Այժմ ներքին տարաձայնությունները հասել են գագաթնակետին, եւ իշխանությունները հասկացրեցին, որ Սարգսյանի հեռանալու ժամանակն է։ Ինչո՞ւ հենց հիմա։ Ըստ ամենայնի, եղել են ներքին եւ արտաքին գործոններ։ Շատ հնարավոր է, որ նախագահը դժգոհ է եղել Թուրքիայի հետ բանակցություններից։ Բացի այդ, Հայաստանում կարող են տեղի ունենալ որոշ գործընթացներ, որոնցում նա չի ցանկանում ներգրավված լինել»,- պարզաբանեց Տարասովը։

Քաղաքագետը վստահություն հայտնեց, որ հաջորդ նախագահ (որպես միջանկյալ գործիչ) կլինի Փաշինյանի մարդը, ով Սահմանադրության փոփոխություն է նախապատրաստում՝ կառավարման նախագահական ձեւին անցնելու, ինչպես նաեւ երկրի ղեկավարի աթոռը ստանձնելու նպատակով։

«Սարգսյանը մեծ կապեր ունի Սփյուռքում, թագավորական ընտանիքի հետ (Բրիտանիայի – խմբ.), Անգլիայում դեսպան է եղել։ Սրա հետեւում կանգնած է Փաշինյանի խնդիրը՝ Եվրոպայում հայկական սփյուռքի հետ, որը դադարում է աջակցել նրան»,- նշեց Տարասովը։

Փորձագետը դա անվանեց լոկալ ճգնաժամ, որը չի անդրադառնա Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։

«Նախագահը ո՛չ ներքին, ո՛չ արտաքին քաղաքականության մեջ ինքնուրույն տեղ չէր զբաղեցնում»,- եզրափակեց նա։

Կարդալ ավելին

Լրահոս

Հայաստանում Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով․ Զաքարյան

52

By

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀՀ օրենքն ասում է, որ Մարդու իրավինքների Պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք:

Խեղճ Հայաստանն այնպես են բարոյալքել, որ Հայրենիքը թշնամուն հանձնած, երկիրը ծնկի բերած, երիտասարդ սերնդի մի մասին կործանած, աղքատությունը բազմապատկած կառավարության ներկայացուցիչը (ոչնչով աչքի չընկած փոխնախարարը) հավակնում է կոչվել «բարձր հեղինակություն» վայելող:

Արման Թաթոյանի համեմատ, ՔՊ-ի առաջադրած ՄԻՊ-ի` հանրությանն անհայտ թեկնածուն, եթե Հայաստանում հանրային բարձր հեղինակություն վայելող է, ուրեմն Նիկոլն առնվազն համաշխարհային գերաստղ է, որին պարտավոր են երկրպագել արևելքի ու արևմուտքի բոլոր ազգերը:

Պատկերացնում եմ, թե Նիկոլի ազգակործան քաղաքականությանը գերի ընկած հերթական կամակատար իրավաբանը, ինչպես է կոծկելու Մարդու ոտնահարվող իրավունքներն ու ազատությունները:

Հայաստանում Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով»:

Կարդալ ավելին

Լրահոս

Կրեմլի պատի տակ մնացած նախագահը

46

By

Հայ ժողովրդի պատմության մեջ Հայաստանի միակ նախագահ, որն այդպես էլ մնաց Կրեմլի պատերի տակ ու ներս չմտավ, դա Արմեն Սարգսյանն էր։ Պաշտոնավարման չորս տարիների ընթացքում Արմեն Սարգսյանը Ռուսաստանի Նախագահի կողմից պաշտոնեական ընդունելության երբևէ չի արժանացել։ Անգամ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի օրը, 2021 թվականի մայիսի 9-ին, Մոսկվայում գտնվող Հայաստանի նախագահը չի հրավիրվել Կարմիր հրապարակում կազմակերպված զորահանդեսին և պաշտոնական միջոցառումներին` բավարարվելով Կրեմլի պատի տակ և Մոսկվայի գերեզմանատներում հայազգի գեներալների գերեզմաններին ծաղիկներ և ծաղկեպսակներ տեղադրելով։

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջիցhttps://www.facebook.com/v3.2/plugins/share_button.php?app_id=&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df1d619b5bbe6c94%26domain%3Dhayeli.am%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fhayeli.am%252Ff2feb70681cb44%26relation%3Dparent.parent&container_width=86&href=https%3A%2F%2Fhayeli.am%2F%3Fp%3D663116%26l%3Dam%2F&layout=button_count&locale=ru_RU&sdk=joey&size=large

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ