Միացեք մեզ

Մշակույթ

Սանահինի կամուրջ մասին

716
Հետևե՛ք մեզ Telegram-ում

         Ալավերդի քաղաքում գտնվող կամուրջը Դեբեդ  գետի վրա, որը սովորաբար կոչվում է Սանահինի կամուրջ,  միջնադարյան Հայաստանի նշանավորագույն ինժեներական կառուցվածքներից է։ Դրա հետ միասին  Սանահինի կամուրջը ամենից լավ պահպանված հուշարձանն է, որի օրինակով կարելի է լրիվ  գաղափար  կազմել միջնադարյան   Հայաստանի կամուրջների, մասին։         Բացի   լավ   պահպանված   լինելուց,   այս   հուշարձանը արժեքավոր է նաև նրանով, որ նրա կառուցման ժամանակը համարյա ճշտորեն  սահ­մանվում է շնորհիվ կամուրջի ձախափնյա  սկզբի մոտ կանգնեցրած խաչքարի  հետևի  երեսին փո­րագրված շինարարական արձանագրության :

Սանահինի կամուրջի շինարարական արձանագրությունը1….(ա)զգին բա2․ գրատունեաց: Ես՝ Վան-3․ենի, դուստև իշխանաց իշ-4․ խանն Սարգսի, որդո Զաքար-5.էի, կին Աբասա թագաւորի, 6.կիսաւրե վախճանեալ խա-7.ւարացոյց զմեզ, շինե-8.ցի զկամուրջս եւ կանգնե9.ցի զխաչս յիշատակ10 նմա եւ մխիթար ինձ եւ ի կե-11․անս ծնողաց եւ եղբարց12․ իմոց Յիշեցէք ի Քս Յս         Թեև բերված արձանագրության մեջ չի պահպանվել սկիզբը (խաչքարը տեղից վայր են գցել և կոտրել Աղա մամեդ խան զորքերը 1795 թվականին) , որտեղ սովորաբար նշված է  լի­նում թիվը, սակայն նրանում հիշատակված .պատ­մական անձինք՝ Վանենի թագուհին, նրա՝ամու­սին Աբաս թագավորը, որը մահացել է 1192թվին, հնարավորություն են տալիս կամուրջի; կա­ռուցման ժամանակը սահմանել 12-րդ դարի վերջը։             Դեբեդի   կիրճում   կառուցված   կամուրջներից, ամենայն   հավանականությամբ ամենախոշորը հանդիսանում  էր   Սանահինի   կամուրջը։  Այն  ներ­կայացնում  է  միջնադարյան   Հայաստանի   ինժե­ներական   կառուցվածքների     լավագույն նմուշը, որում   ինժեներական     մտահղացումը     հաջողու­թյամբ    զուգակցված  է  ճարտարապետական  գե­ղեցիկ ձևերի հետ, ըստ որում թե՛ առաջինը և թե՛ երկրորդը  ամբողջությամբ թելադրված են տեղան­քի կոնկրետ պայմաններով:           Բացի տեխնիկական    կատարելությունից, այս կառուցվածքին     հատուկ      են  գեղարվեստական բարձր   հատկանիշներ,     որոնք վկայում   էին  այն մասին,  որ  կառուցողները     չէին   սահմանափակ­վում  միայն     սոսկ   գործնական  և տեխնիկական խնդիրների   լուծմամբ,   այլև    իրենց    առջև լայն  կերպով    դնում էին   ճարտարապետական-գեղարվեստական կարգի հարցեր, կամուրջի ընդհանուր ուրվանկարի հաջող հորինման, շրջակա բնության հետ ներդաշնակելու, կառուցվածքում ճարտարա­պետական մանրամասների  ու պլաստիկական մի­ջոցների կիրառման և այլ միջոցներով։           Ողջ կառուցվածքի նրբին ու թեթև ձևերը, լայնությամբ և պրոֆիլով լավ գտնված կամարա­ղեղը, որը երիզում է հուժկու կամարը, և վերջա­պես կենդանիների լակոնիկ, իրենց պլաստիկայով կատարելապես      ընդհանրացված     քանդակները, որոնք դրված են կամուրջի աստիճանավոր եզրա­պատերի վրա, այս բոլորը ավելի քան համոզիչ կերպով վկայում են Սանահինի կամուրջի կառուցո­ղի այդպիսի կոմպլեքսային մոտեցման մասին :            Կամուրջը կառուցված է այնպիսի մի տեղում,  որտեղ Դեբեդ գետը սեղմվելով երկու, ժայռոտ ափերի միջև, ունի  նվազագույն լայնություն: Աջ ափը ներկայացնում է մի մեծ ժայռ, որը վեր է բարձրանում ջրի մակերևույթից ավելի քան 5—6 մետրով։ Ձախ ափը զգալիորեն ցածր է աջից։ Տեղի բարդ ռելեֆին հարմարվելու ձգտումը

կամուրջի ընդհանուր տեսքը (չափագրություն)թելադրել է կառուցողին կամրջային անցման մի օրիգինալ  ձև։   Կամրջի կիսաշրջանաձև հուժկու կամարը 18,0 մ. բացվածքով, կարծես խոյանալով գետի վրա աջ ափում հենվում     է  անմիջապես  ժայռի վրա, այդպիսով ունենալով տարբեր հորիզոնների վրա գտնվող կրունկներ։ Կամրջի երթևեկային մասը  ձախ   ափից  աստիճանաբար   բարձրանում է, երկու կողմից  սահմանափակվելով աստիճանաձև եզրապատերով, և անհրաժեշտ բարձրության հասնելով, վերկամարային մասում ընդունում է հորիզոնական դիրք։ Այնուհետև աջ  ափին դեմ առնելով սարի ստորոտին, նա պտույտ է կատայում  ձախ ու ձուլվելով ճանապաոհի հետ թեք լանջով ոլորապտույտ բարձրանում դեպ Սանահին:
     Ամբոջովին մաքուր տաշված բազալտե խոշոր քարերից շարված կաոուցվածքը ինչպես իր ընդհանուր ձևով, այնպես էլ շինանյութի գույնով լավ ներդաշնակում է գեղատեսիլ շրջապատի, Դեբետ գետի կիրճի բազալտյա հուժկու ժայռերի հետ:         Կամրջային անցման ընդհանուր երկարությու­նը կազմում է մոտ 60.0 մ., միջին մասի ընդհա­նուր լայնությունը՝ 5.3 մ., իսկ երթեեկային մասի լայնությունը՝ ձախ ափում 3,7 մ, միջին մասում՝ 3,3 մ և աջ ափում՝ 3,8 մ., եզրապատերի հաս­տությունը՝ 0-9—1.0 մ։         Ձախափնյա երթևեկային մասի աստիճանավոր թեքությունը իրականացված է երկու ճակատային պատերի միջև կատարված լիցքի վրա։ ճակատա­յին պատերը փոքր-ինչ բարձրանալով երթևեկա յին մասերի նկատմամբ, երկու կողմից առաջաց­նում են մինչև միջին մասը հասնող աստիճանա­ձև (13 աստիճաններից բաղկացած) եզրապա­տեր։ Դրանից հետո, դեպի աջ ափը, այդ եզրապատերը, ինչպես և կամրջի երթևեկային մասը դառնում են հորիզոնական։           Ձախափնյա խելը թեև նույնպես կառուցված է ժայռի վրա, սակայն գտնվելով անհամեմատ ավելի ցածր, քան աջավւնյա խելը, ողողվում է Դեբետի ջրերով, որի պատճառով և ենթարկվել է քայքայման  ու վերանորոգման։        Բազալտյա մեծ քարերով իրականացված ինչ­պես թաղի, այնպես էլ ճակատային պատերի շար­վածքը կատարված է բարձրորակ կրաշաղախով, մեծ խնամքով ու հնարագիտությամբ և վկայում է կառուցողի բարձր վարպետության մասին։ Առանձնաւդես պետք է նշել մեծ բացվածք ունեցող թաղի մասին, որի մեջ իր գոյության ավելի քան 750 տարիների ընթացքում չի առաջացել ոչ մի ճեղք, շարվածքի խախտման ոչ մի դեպք։          Սանահնի կամուրջը խորհրդային տարիներին քանիցս վերանոգորվել է ․ նախ 1928թ․ ապա   1939—1940թթ․ ։ Առաջին վերանորոգման ժամանակ գլխավորապես ամրացվել է ձախափնյա խելը։ 1939 թ. ձեռնարկ­վեցին ավելի լայնամասշտաբ վերականգնողական աշխատանքներ:      Ճակատային պատերի երեսապատման  քարերի անջատման հետևանքով շաղախի զանգվածից (որն ի դեպ տեղի է ունենում և ուրիշ հու­շարձաններում և գլխավորապես բացատրվում է բազալտ քարի կպչողականության վատ հատ­կությամբ կրաշաղախի հետ), երկու ճակատային պատերի վրա, առաջացրել էր ուռած հարթու­թյուններ և սպառնում էր ողջ երեսապատման քայքայում։ Այդ իսկ պատճառով, երեսապատման բոլոր քարերը ուշադիր համարակալումից հետո, երկու ճակատային պատերից հանվեցին և ապա նորից վերաշարվեցին։ Այդ աշխատանքների ժա­մանակ, որոնք կատարվեցին համապատասխան փորձ չունեցող մասնագետների կողմից, թույլ տրվեցին որոշ անճշտություններ, որի հետևանքով և առաջացան աղավաղումներ:           Այս հոյակապ հուշարձանի վերջին վերանորոգ­ման ժամանակ դժբախտաբար չօգտագործվեցին կամուրջի կառուցման հետ կապված մեզ հետաքրքրող տեխնիկական հարցերի ուսումնասիրու­թյան հնարավորությունները։ Վերանորոգման աշխա­տանքները կատարողները պատմում էին բազալտե սալերով երեսապատված երթեեկային մասի տակին իրականացված դրենաժային ջրահեռաց­ման մի հետաքրքիր սիստեմի մասին, որի օգնու­թյամբ  կոնստրուկցիայի մեջ թափանցած ջրերը հավաքվում էին և ապա հոսում դեպի դուրսը, թափվելով ճակատային պատերում գտնվող, քարե ոչ մեծ ջրհորդաններից։          1977թ. շինաշխատանքների ժամանակ ձախակողմյան հյուսիսային թևի վրա, ներսի կողմից բացվեց արձանագրություն, որից պարզ դարձավ` կամուրջի ձախակողմյան հատվածը  վերանորոգվել է  1899թ.:

1899 թ․ վերանորոգման աշխատանքները վկայող արձանագրությունըԹվին հայոց ՌՅԼԷ (1888) կամրջիս ձա-խակողմեան խախտել հի-մքն եւ  որմունքն վերս-տին նորոգեցան իսկ ա-կան արդեամբ սանահնեցիԹադեոս քահանայի Երուան-դեց ի յիշատակ իւր ծնողացն:

Օգտ․ գրականությունՎ․ Հարությունյան, Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, Ե, 1960թ․Կ․ Ղաֆադարյան, Սանահնի վանքը և նրա արձանագրությունները, Ե․ 1957թ.Դիվան հայ վիմագրության, պրակ 9, Ե․ 2012թ.

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հասարակություն

Թբիլիսիի Ազատության հրապարակում կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության մասին ցուցահանդես

250

By

Նոյեմբերի 13-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում «Րաֆֆի» ուսանողական միության կողմից կազմակերպվել էր նկարների ցուցահանդես՝ «1915-2021 թվականների Հայոց մշակութային ցեղասպանություն» խորագրով։

Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից՝ նշելով, որ ցուցահանդեսին ներկայացված էին Հայոց ցեղասպանության տարիներին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Նախիջևանում և Արցախում վանդալիզմի ենթարկված հայկական մշակութային կոթողների նկարներ։

Կարդալ ավելին

Մշակույթ

Թշնամին ավերել է Մադաթաշենի դպրոցը, մշակույթի տունը, հուշարձանը, վնասել Սբ․ Աստվածածին եկեղեցին

436

By

Թշնամին ավերել է Մադաթաշեն գյուղի դպրոցը, մշակույթի տունը, հուշարձանն ու վնասել Սբ․ Աստվածածին եկեղեցին ։Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

 
«Ըստ  2021 թվականի հոկտեմբերի 10-ի  արբանյակային լուսանկարների՝ թշնամին քանդել է Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը  և հասել դպրոցին կից եկեղեցու պատին, որը, փաստորեն վտանգի տակ է։  Դպրոցը 2015 թվականից վերանվանվել էր «Մադաթաշեն» դպրոց ՊՈԱԿ, որի շենքում  էին  տեղակայված նաև  գյուղի գյուղապետարանն ու մշակույթի տունը։
 
Եկեղեցու կողքին կար Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված հուշարձան, որը թշնամին նույնպես ոչնչացրել է գյուղի օկուպացիայից անմիջապես հետո։ Ադրբեջանական կողմի տարածած տեսանյութում ակնհայտ երևում է, թե ինչպես է զինված ադրբեջանցի զինվորականը ջարդում, քանդում և ավերում արցախյան ազատամարտի հերոսների հուշարձանը, կոտրում նրանց նկարներն ու հրճվանքով լուսանկարվում ավերված մշակութային ժառանգության ֆոնին։  Հավելենք, որ մինչ ադրբեջանական օկուպացիան արված տեսանյութը փաստում է, որ կանգուն  էին դպրոցն ու նրան կից հուշարձանը։
 
Մադաթաշեն գյուղի պատմությունը սկսվում  է 17-րդ դարի կեսերից, իսկ անունը ստացել է ռուսական բանակի գեներալ Վալերիան Մադաթովի անունից, ում անասնագոմերը հենց այս տարածքում էին գտնվում։ Գյուղական համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության հարավային հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 50 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 24 կմ հեռավորութան վրա։ Գյուղի  Սբ. Աստվածածին եկեղեցի  կառուցվել է 1904 թվականին։ Եկեղեցու պատը վնասված էր, տանիքը՝ նույնպես։
 
Մադաթաշենի դպրոցը, մշակույթի տունն ու եկեղեցին ադրբեջանական նոր ճանապարհաշինության ուղղության մեջ չեն մտնում և չի բացառվում, որ մշակութային արժեքների ավերման հետևանքով ստացված շինաքարերը ճանապարհների հենապատերի համար են օգտագործվում»։
 
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org-ի  արձագանքը՝ սկզբնաղբյուր կայքում։ 

https://lurer.com/?p=439975&l=am

Կարդալ ավելին

Մշակույթ

Ամարասի վանական համալիրի վրայից իջեցվել է Արցախի դրոշը

428

By

Կարդալ ավելին

Մշակույթ

Վանդալիզմի հերթական դեպքն է արձանագրվել Ողջաբերդում․ֆոտո

362

By

Վանդալիզմի հերթական դեպքն է արձանագրվել Ողջաբերդում՝ Չարենցի Կամար հուշարձանի վրա անհայտ անձանց կողմից արվել են գրություններ։

Հարգելի հայրենակիցներ նմանատիպ գործողությունները խստիվ արգելվում են,պատմական ժառանգության պահպանումը բոլորիս պարտքն է։

Կարդալ ավելին

Մշակույթ

Դուբայում կհնչի Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը»

632

By

Դուբայում անցկացվող InClassica դասական երաժշտության 10-րդ միջազգային փառատոնի շրջանակում Դուբայի Օպերայում սեպտեմբերի 5-ին կհնչի նաեւ Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը»: Այն կկատարեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, և աշխարհահռչակ հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը:

«Սա մեծ երևույթ է մեր նվագախմբի համար պանդեմիայից հետո այսպիսի մեծ ծրագրով հանդես գալու համար։

Հունիսին նվագախումբը հասցրել էր հանդես գալ Դուբայում և ուրախ ենք, որ արդեն Դուբայի օպերայում ներկայցնել նվագախմբի համար այս կարևոր ծրագիրը։

Մեր տեղկություններով Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտն առաջին անգամ է հնչելու Դուբայի օպերայում և ԱՄԷ-ում։

Նվագախումբը սպասված հյուր է այստեղ և ուրախ եմ, որ համերգներն անցնում են լեցուն դահլիճներում, թեև կան սահմանափակումներ»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը:

Սա InClassica փառատոնին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի առաջին մասնակցությունը չէ: 2018 թ. նվագախումբը մասնակցել է Մալթայի միջազգային երաժշտական փառատոնին և դաշնակահարների մրցույթին։ Այս տարի նույնպես «Classic Piano» երիտասարդ դաշնակահարների միջազգային երկրորդ մրցույթի 3-րդ և 4-րդ փուլերի մասնակիցները հանդես են գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։

«Կարելի է ասել, որ սա երկրորդ համագործակցությունն է, երբ հանդես ենք գալիս մրցույթում որպես պաշտոնական նվագախումբ, իսկ եվրոպական հիմնադրամը նվագախմբի կարևոր գործընկերներից  ու աջակիցներից է»,- նշեց Բալբաբյանը:

«Այստեղ կարևորում եմ համագործակցությունը ամենատարբեր կատորողական դպրոցին պատկանող դաշնակահարների հետ: Ուրախ ենք, որ նվագախմբի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորը հանդիսանում է նաև Ինկլասիկայի ռեզիդենտ կոմպոզիտոր։

Ուրախ ենք այս համագործակցության համար, ուրախ ենք, որ այստեղ ենք և կարող ենք ներկայացնել հայ կատարողական արվեստը: Այս փառատոնն իսկապես աննախադեպ երևույթ է ամբողջ աշխարհում  տեղի ունեցող զարգացումների ֆոնին և իսկապես սա մեծ հնարավորություն է աշխարհահռչակ արտիստների, ինչպես նաև մեր նվագախմբի համար մաս կազմելու այս մեծ երաժշտական իրադարձությանը և յուրաքանչյուր օր ունկնդիրը հնարավորություն ունի վայելել աշխարհի լավագույն մենակատարներին՝ ներկայացնելով ռուս և եվրոպացի կոմպոզիտորներին հայտնի ստեղծագործությունները։ Մեր նվագախմբի համար շատ կարևոր է հանդես գալ հենց հայ կոմպաոզիտորների հանրահռչակմամբ»,- ասաց Բալբաբյանը՝ նշելով, որ նվագախումբն առաջին անգամ չէ համերգներով հանդես գալիս ԱՄԷ-ում:

Սիմֆոնիկ նվագախումբը պանդեմիայից հետո արդեն պլանավորում է նոր համերգաշրջան: Կանցկացվի տարեկան 45 համերգ Հայաստանում, 15` արտերկրում, որոնք արդեն պլանավորման փուլում են։

«Ցավոք պանդեմիայի պատճառով կան հյուրախաղեր, որոնք հետաձգվել են: Հույս ունեմ, որ մոտ ապագայում Լոնդոնում, Օմանում, Մալթայում, Ավստրիայում տեղի կունենան։ Նվագախումբը այսօր էլ Հայաստանում  շարունակում է համերգները և կարող ենք ասել, որ ունենք այնքան համերգներ, որքան պանդեմիայից առաջ»,- ասաց նա:

Սարգիս Բալբաբյանի խոսքով՝ փառատոնին մասնակցող աշխարհի լավագույն արտիսների զգալի մասն արդեն եղել են Հայաստանում և ելույթ են ունեցել մեր Սիմֆոնիկ նվագախմբի հետ:

«Այստեղ հանդես եկող արտիսներից ոմանց հետ ունենք պայմանավորվածություն, որ 2021-22 թթ. համերգաշրջանում համագործակցելու են նվագախմբի հետ։ Մասնավորապես, հանդես են գալու Մաքսիմ Վենգերովը, Ռոմանովսկին և այլն, որոնք հանդիսանում են աշխարհի լավագույն երաժիշտներ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Դուբայում մեկնարկել է InClassica դասական երաժշտության 10-րդ միջազգային փառատոնը: Մինչեւ սեպտեմբերի 26-ը փառատոնի շրջանակներում Դուբայում տեղի կունենա 30 համերգ, որոնց ընթացքում ելույթ կունենան 37 առաջատար երաժիշտներ, 7 հայտնի նվագախմբեր եւ 12 անվանի դիրիժորներ։ Փառատոնային համերգները կանցկացվեն Dubai Opera-ում եւ Մերձավոր Արեւելքում ամենամեծ բազմաֆունկցիոնալ համալիրում՝ Coca-Cola Arena-ում։

Չորս շաբաթների ընթացքում բեմ կբարձրանա յոթ սիմֆոնիկ նվագախումբ՝ Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, Ռուսաստանի ազգային նվագախումբը, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Սլովակիայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Կալինինգրադի սիմֆոնիկ նվագախումբը, Գերմանիայի Ռեյնլանդ-Պֆալցի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Փառատոնի շրջանակներում ներգրավված են նաեւ մեծանուն դիրիժորներ՝ Դմիտրի Յաբլոնսկին, Ալեքսանդր Սլադկովսկին, Մայքլ Ֆրանսիսը, Սերգեյ Սմբատյանը, Մարիուս Ստրավինսկին եւ այլք։ Փառատոնի ծրագրում ընդգրկված են մեծ թվով ստեղծագործություններ՝ սկսած բարոկկո երաժշտությունից մինչեւ ժամանակակից հեղինակների գործեր, այդ թվում փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները։

InClassica փառատոնի կազմակերպիչն է Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը։ Այն անցկացվում է SAMIT Event Group-ի հետ համատեղ։

https://news.am/arm/news/661154.html

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ