Միացեք մեզ

Լրահոս

Ռոբերտ Քոչարյանը ճիշտ էր, Սերժ Սարգսյանը՝ սխալ․ Նիկոլ Փաշինյանի ուշացած խոստովանությունը

196
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Զորք ուղարկելով Ղազախստան՝ Փաշինյանն ընդունում է, որ 2008-ի մարտի 1-ին իշխանությունները ճիշտ էին, իսկ ինքը՝ հանցագործ։

Ֆեյսբուքի իր էջում նման գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Համաձայնելով պարոն Շարամազանովի այս խիստ իրավացի պնդմանը՝ անհրաժեշտ է կատարել դետալային, բայց շատ կարևոր լրացում։ Զորք ուղարկելով Ղազախստան՝ Նիկոլ Փաշինյանը փաստում է, որ որ 2008-ի մարտի 1-ին Ռոբերտ Քոչորյանը ճիշտ էր, իսկ 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը՝ սխալ, քանի որ Նիկոլ Փաշինյանի դեմ զորք չհանեց, հարևան և գործընկեր երկրներից օգնություն չխնդրեց։ Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, երկու դեպքում էլ հանցավոր գործունեությամբ էր զբաղված։ Ի դեպ, 2008 թվականի Մարտի 1-ի հանցագործությունների համար Նիկոլ Փաշինյանը, դատարանի որոշմամբ, մեղավոր է ճանաչվել և դրա համար դատապարտվել ազատազրկման։

Այլևս անվիճելի է, որ 2008-ին իշխանության այն ժամանավա պատասխատու Ռոբերտ Քոչարյանը կարողացավ պետականությունը պաշտպանելու համարձակություն ու քաղաքական կամք դրսևորել, ինչը չկարողացավ անել 2018 թվականին պետության ղեկին գտնվող Սերժ Սարգսյանը, որի հետևանքով մենք ստացանք ազգային աղետ՝ ի դեմս Փաշինյանի նման ղեկավարի։ Զորք ուղարկելով Ղազախստան՝ Փաշինյանը նաև լրացուցիչ անգամ հաստատեց, որ եթե հանկարծ Հայաստանում կրկին զանգվածները դուրս գան փողոց, և ընդդիմադիր ուժերը փորձեն ամբոխի ճնշման տակ իրենից իշխանություն վերցնել, ինքն առանց վարանելու ոչ միայն Հայաստանի զորքը կհանի հայ ժողովրդի դեմ, ոչ միայն աջակցություն կխնդրի ՀԱՊԿ անդամ երկրներից, այլև մեծագույն սիրով Հայաստան կհրավիրի թուրք ասկյարներին, որպեսզի պաշտպանի սեփական իշխանությունը։

Զորք ուղարկելով Ղազախստան՝ Նիկոլ Փաշինյանը կրկին և վերստին ապացուցեց, որ հեղափոխությունն իր համար ոչ թե քաղաքական, գաղափարական կամ բարոյական արժեք է, այլ ընդամենը իշխանություն զավթելու միջոց։ Հակառակ պարագայում հեղափոխական Նիկոլ Փաշինյանը ոչ մի պարագայում չէր կարող հայկական զորամիավորում ուղարկել Ղազախստան՝ ճնշելու այդ երկրում տեղի ունեցող հեղափոխությունը։ Նիկոլ Փաշինյանն իրավունք չուներ հայ զինվորին դարձնել ղազախ ժողովրդի թշնամի, հատկապես որ նա իր այդ քայլով վտանգի է ենթարկում նաև Ղազախստանում ապրող հայերին, որոնք կարող են որպես դավաճան վռնդվել այդ երկրից՝ զրկվելով իրենց գույքից ու սեփականությունից։

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է նաև վերադարձնել ՀՀ պետական բյուջեից Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած ակտիվիստներին վճարված հատուցման գումարները, որովհետև զորք ուղարկելով Ղազախստան՝ Նիկոլ Փաշինյանն ընդունեց, որ նրանք ոչ թե տուժած ակտիվիստիներ են, այլ պետական կարգը խախտող հանցագործներ։ Այդ գումարները պետք է տրվեն պետական կարգը պահպանած ոստիկաններին։

Եվ վերջապես․ այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը պարտավոր է ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանից՝ նրա դեմ սահմանադրական կարգի տապալման կեղծ հոդվածով գործ հարուցելու և ապօրինի կալանքի տակ պահելու համար։ Ընդհանրապես Մարտի 1-ի գործով դատավարությունը կարճելու միջնորոդություն ներկայացնելը Նիկոլ Փաշինյանի համար հետագայում կարող է դիտվել մեղմացուցիչ հանգամանք։

Հայկ Դավթյան

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Խոշոր հրդեհ Բաքվում

38

By

Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել Ռուսաստանի դեսպանատան մոտակայքում գտնվող շենքում:

Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը Նախնական տվյալով՝ հրդեհի պատճառը էլեկտրալարերի կարճ միացումն է եղել։

Կարդալ ավելին

Լրահոս

Ադրբեջանցի զիծառայողն ինքնասպան է եղել

44

By

Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինծառայող Ռազգուլիև Ռամիզ Խագանին ինքնասպան է եղել Բաքվի սահմանապահ ծառայության պետական հոսպիտալում։ Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները։

Կարդալ ավելին

Բլոգ

Լսել վիգենխաչատրյաններին ու վահագնալեքսանյաններին եւ շուրթերդ չպղծել հայհոյանքով՝ գրեթե անհնարին է

54

By

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը թերթի խմբագրականում գրում է. 

Լսել վիգենխաչատրյաններին ու վահագնալեքսանյաններին եւ շուրթերդ չպղծել հայհոյանքով՝ գրեթե անհնարին է։ Դրանց լսելիս ոչ միայն լեքսիկոնդ է փչանում, այլեւ սելի ու սելվորի պատմությունն ես հիշում։ Իսկ ամենից լավ դրանց հասցեին երեկ արտահայտվել էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը․ ի պատասխան հայտնի ուսապարկի՝ լրագրողների հասցեին ասված «մարմնավաճառ» բառի, գրել էր․ «Մարմնավաճա՞ռ, ա՛յ հայրենավաճառ»։

Երեկվանից լրատվական դաշտը վրդովված է այս չպատգամավորների լեքսիկոնից եւ մի ամբողջ համքարությանն ուղղված վիրավորանքներից։ Ծրագրեր են մշակում՝ ինչպես վրեժ լուծել- պատժել, հիշում են, թե սրանք ով էին «մինչ հեղափոխությունը եւ հեղափոխությունից հետո», որտեղից են հայտնվել երկրի թիվ մեկ քաղաքական մարմնում։ Բայց խնդիրն այդ մեկ-երկուսը չեն․ երբ մի ողջ թիմ լռում է, երբ իշխանական ու իշխանամերձ դաշտից դատապարտումի խոսքեր չեն հնչում, պարզ է դառնում, որ սա այս առանձնյակների անդաստիարակության եւ լափառոշության հետեւանքը չէ միայն, այլ մանրակրկիտ մտածված քաղաքականություն՝ իրենց առաջնորդի եւ ողջ քաղաքական թիմի կողմից հետեւողականորեն իրականացվող։

Մինչդեռ այս թիմն էր, որ մինչեւ 2018-ի մայիսը երդվում էր լրագրողների արեւով, մի խմբագրությունից մյուսն էր վազում, ողջ օրը հարցազրույցներ տալիս ու հոդվածներ գրում, ընկերություն անում լրագրողների հետ, երազում մեզ հետ սուրճ խմել ու զրուցել, ամենակարեւորը՝ խրախուսում, որ գործող իշխանություններին «լավ քլնգենք»։ Ի՞նչ պատահեց 2018-ի մայիսից հետո։ Մենք, ինչպես մինչ 2018-ը, այնպես էլ 2018-ից հետո նույն գործն ենք անում՝ լուսաբանում ենք, քննադատում ենք, հետաքննում ենք, սուր հացադրումներ ենք անում։ Այդ իրենք են դարձել հարյուր տարվա բյուրոկրատներ ու մամուլի ոխերիմ թշնամիներ։

Կարդալ ավելին

Լրահոս

Տեսանյութ․ Պատերազմի մասնակցին քաղաքական պատճառով հեռացնում են ԵՊՀ-ից

46

By

Կարդալ ավելին

Բլոգ

Զգուշացնում եմ այդ սրիկաներին, արդեն մի քանիսի տեղեկությունները տվել ենք ԱԱԾ-ին, ֆեյքերի ժամանակներն ավարտվելու են. Ն. Հոխիկյան

52

By

Հայաստանում կան մարդիկ, որոնք փողով կամ այլ նպատակներով ստեղծում են Facebook-ի կեղծ էջեր կամ կայքեր և դրանցով հայհոյանք ու ատելություն են տարածում, վիրավորանք գրում այլոց հասցեին՝ վստահ լինելով, որ իրենց չեն գտնի, քանի որ իրենց իսկական անուն ազգանունով կամ իսկական նկարով չեն։

Քանի որ արդեն ունենք կոնկրետ արդյունքներ, կարող եմ զգուշացնել բոլոր այդ սրիկաներին։ Ոչ ոք չի ազատվելու պատժից, ոչ մի հայհոյանք ու վիրավորանք, կեղծ տեղեկություն անպատիժ չի մնալու։ Արդեն մի քանի հոգու գտել ենք և նրանց մասին տեղեկությունները փոխանցել ԱԱԾ-ին։ Պետական մարմինները կզբաղվե՞ն դրանցով, կպատժե՞ն, լավ։ Չեն անի, ավելի վատ այդ ֆեյքերի հեղինակների համար, քանի որ նրանց անունները և բնակության հասցեները հրապարակային ենք դարձնելու, և նրանց պատիժը տալու ենք հանրությանը։

Հատ-հատ այդպես գտնվելու և պատժվելու են բոլոր ֆեյքերը։ Շատերի մասին էլ արդեն որոշ տեղեկություններ կան։ Դրանք մշակում ենք և ճշտում բնակության վայրերը։

Այնպես որ, շուտով ֆեյքերի ժամանակները ավարտվելու են, արդեն սկսել են ավարտվել։ Բայց նրանք շատ խիստ են պատժվելու՝ երանի տալով մինչ ֆեյքային ժամանակներին։

Նաիրի Հոխիկյան

Լրագրող, մեդիափորձագետ

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ