Միացեք մեզ

Քաղաքականություն

Պուտինը՝ Ալիևին․ Փոխզիջումային լուծումները միշտ էլ ամենաբարդն են

474
Հետևե՛ք մեզ Telegram-ում

«Իդ Մուբարաք». — Ռուսաստանի նախագահի հնչեցրած արաբերեն այս շնորհավորանքով երեկ երեկոյան Կրեմլում մեկնարկեցին Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցությունները։ Բանն այն է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը համընկել էր մահմեդականների կարևորագույն տոներից մեկի՝ Կուրբան-Բայրամի հետ։

Երկու նախագահների այս հանդիպման ընդհանուր մթնոլորտը ևս եթե տոնական չէր, ապա գոնե բավական ջերմ էր․ Ալիևն ու Պուտինը պարբերաբար միմյանց շնորհակալություն էին հայտնում՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված արդյունավետ համագործակցության համար։

«Բնականաբար, ամենակարևոր հարցերից մեկը մնում է տարածաշրջանում իրադրության կարգավորումը։ Գիտեմ, որ Դուք այդ հարցին բնականաբար շատ մեծ ուշադրություն եք դարձնում, մեծ տեղ եք հատկացնում դրան։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ գտնվում են նաև փոխզիջումային լուծումներ։ Դրանք միշտ էլ ամենաբարդն են։ Բայց եթե մենք ցանկանում ենք կարգավորման հասնել, իսկ մենք բոլորս էլ ցանկանում ենք, ապա պետք է գնանք այդ ճանապարհով։ Մինչ այժմ մեզ դա հաջողվել է, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել», — դիմելով իր ադրբեջանցի պաշտոնակցին նշում էր Ռուսաստանի նախագահը։

Իլհամ Ալիևի համոզմամբ էլ՝ պատերազմական գործողություններից հետո ընկած ժամանակահատվածում իրադրության կայունացման հարցում առանձնահատուկ դերակատարություն է ունեցել հենց Ռուսաստանի նախագահը։

«Իհարկե, կա նաև տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակի հարցը։ Ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ այս խնդրի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության, ինչպես նաև կարևոր և զգայուն հարցերի լուծման ընթացքում ցուցաբերած անձնական մասնակցության համար։ Մենք մշտական կապի մեջ ենք, ռազմական գործողությունների ավարտից հետո անցած ութ ամիսների ընթացքում մեր անձնական շփումները՝ թե՛ հունվարին կայացած մոսկովյան հանդիպման և թե՛ հեռախոսազրույցների տեսքով, լուրջ դեր խաղացին իրավիճակի կայունացման առումով։ Մենք վճռականորեն տրամադրված ենք, որպեսզի հետկոնֆլիկտային ժամանակաշրջանը առավելապես ոչ ցավոտ անցնի։ Համատեղ ջանքերով մեզ դա հաջողվում է», — հայտարարում էր Ալիևը։

Երեկ կայացած բանակցությունների ևս մեկ թեման Բաքվի և Մոսկվայի երկկողմ հարաբերություններն էին։ Դրանցում, ըստ Ռուսաստանի նախագահի, վերջին շրջանում զգալի առաջընթաց է նկատվում։

«Հաջորդ տարի մեզ մոտ մեծ տոն է՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Փառք Աստծո, կորոնավիրուսից հետո մեր հարաբերությունները սկսել են վերականգնվել, խոսքը նախևառաջ տնտեսական հարաբերությունների մասին է։ Անցած տարի որոշակի անկում էր նկատվում, այժմ արդեն աճի վստահ տեմպեր կան, և [հարաբերությունները] վերականգնում են։ Ռուսաստանը [Ադրբեջանի] տնտեսությունում վստահորեն առաջատար դերերից մեկն է զբաղեցնում, և ակտիվորեն աշխատում է նաև միջկառավարական հանձնաժողովը», — հայտարարում էր Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի նախագահի խոսքով, ի դեպ, առաջիկայում այդ կապերը, ըստ ամենայնի, է՛լ ավելի են ամրապնդվելու, քանի որ Բաքու կայցելի «ռուսաստանյան ներկայացուցչական մի պատվիրակություն»։ Իլհամ Ալիևի խոսքով էլ՝ ռուս-ադրբեջանական տնտեսական կապերի խորացման ամենավառ ապացույցը այն արդյունքներն են, որ արձանագրում են երկու երկրների կողմից ստեղծված համատեղ տրանսպորտային նախագծերը։

«Ես Ձեզ հետ լիովին համաձայն եմ, որ մենք վստահորեն առաջ ենք շարժվում։ Առաջին կիսամյակում մեր ապրանքաշրջանառությունն աճել է, ինչը շատ կարևոր է, քանի որ անցած տարի այն մոտ 10 տոկոսի անկում էր արձանագրել։ Լուրջ թափ են հավաքում նաև մեր հարաբերությունները տրանսպորտային-տարանցիկ ոլորտում։ «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքով այս տարի տեղափոխված բեռների ծավալն աճել է 20 տոկոսով։ Դա նշանակում է, որ այդ միջանցքն աշխատում է մեծ ծավալներով», — հայտարարում էր Ադրբեջանի նախագահը։

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Քաղաքականություն

«5165»-ը պայքարը չի շարունակի «Ազատագրական շարժման» հետ. առանձին են գործելու, հանդիպելու են տարբեր ուժերի հետ

206

By

Մեկշաբաթյա մեր ընդվզումն ու բողոքի ակցիան մեզ՝ «5165» շարժման, համար ավարտվեց այսօրվա ուխտագնացությամբ՝ դեպի Էջմիածին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը՝ տեղեկացնելով, որ իրենց գործունեությունն առանձին են այսուհետ ծավալելու:

«Մեկշաբաթյա մեր ընդվզումն ու բողոքի ակցիան մեզ՝ «5165» շարժման, համար ավարտվեց այսօրվա ուխտագնացությամբ՝ դեպի Էջմիածին (ցավոք, հիվանդության պատճառով ես անձամբ մասնակցել չկարողացա): Վաղվանից «Ազատագրական շարժումը» կշարունակի պայքարի իր ճանապարհը, որում նրան հաջողություն ենք մաղթում, իսկ «5165» շարժումը կմտնի պայքարի նոր փուլ՝ համազգային համախմբման գործընթացով բաց հանդիպումներ կազմակերպելով քաղաքական և հասարակական բոլոր ուժերի հետ, մեծ հույսով, որ պիտի կարողանա համախմբել այն ուժերին, որոնք հանուն Հայի և Հայաստանի պատրաստ կլինեն մի կողմ թողնել իրենց խմբային կամ անհատական ամբիցիաները և ձևավորել առաջնորդական այն ուժը, որը հստակ ծրագրով Հայաստանը կհանի այս խորը փոսից:

Ի՞նչ է պետք- հստակ նպատակ, այդ նպատակին հասնելու ծրագիր և կամք, բոլորն էլ ունենք, և եթե անգամ չհաջողվի համախմբել շատ ուժերի, ապա մենակ դուրս կգանք պայքարի, դրա կամքն էլ ունենք:

Մի ցավալի բան միայն անպայման պիտի նշեմ- այս ճանապարհին ում կողքը կանգնեցինք, ասացին՝ գործ չունեք, իրենք ուրիշ տեղից են ուղղորդվում, ում հետ բարևեցինք, ասացին՝ զգույշ, եկել են ձեզ փչացնելու…համոզված եմ նույնը բոլորին են ասում, և այսպես պիտի վախեցած ապրե՞նք, միթե մեր Երկրում չկա ազատ կամքի տեր ժողովուրդ, պարզապես մարդիկ, որոնց համար ամենաթանկը Հայրենիքն է, համոզված եմ՝ կա:

Իսկ ուղղորդվող ուժերից մենք չենք վախենում, քանզի հնարավոր չէ ուղղորդել այն ուժը, որին արդեն ուղղորդում են Հայրենիքի ցավը, մեր Երկինք բարձրացած որդիներն ու Աստված:

Հենց այս երեք հոգևոր ուժերն էլ կօգնեն մեզ մասնատված ամբոխից նորից դառնալ ժողովուրդ ու բռունցքված ազգ»,- գրել է Տոնոյանը:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի նախագահն ու Ադրբեջանի նախագահը համատեղ հայտարարություն են ընդունել

318

By

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն: Դրանում, մասնավորապես, նշված է.

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ․Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ. Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ․Պուտինը, 2021թ. նոյեմբերի 26-ին հանդիպեցինք Սոչի քաղաքում և քննարկեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրագործման, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին հայտարարության կատարման ընթացքը:

Վերահաստատեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման։ Պայմանավորվեցինք ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների շուտափույթ լուծմանը։

Նշեցինք Ռուսական խաղաղապահ առաքելության կարևոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում։

Պայմանավորվեցինք ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։

Բարձր գնահատեցինք 2021թ. հունվարի 11-ի հայտարարության համաձայն ստեղծված՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Ընդգծեցինք տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու համար կոնկրետ ծրագրերի հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը։

Ռուսաստանի Դաշնությունն այսուհետ ևս կշարունակի ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն` Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների ստեղծման նպատակով»:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Ավարտվել է Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումը

266

By

Ավարտվել են Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ բանակցությունները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի։

Հանդիպումը տևել է մոտ 3 ժամ։«Պուտինը, Ալիևն ու Փաշինյանը մամուլի համար հայտարարություն են արել, այն շուտով հասանելի կլինի լրագրողների համար»,- հայտնել Է Պեսկովը։

Եռակողմ հանդիպումից հետո տեղի է ունենում Պուտին-Փաշինյան առանձնազրույցը։

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Ղարաբաղում ապագա խաղաղ կյանքի համար պայմաններ են ստեղծվում. Վլադիմիր Պուտին

218

By

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամեծ ձեռքբերումներից մեկն է համարում այն, որ տարածաշրջանում լայնածավալ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում:

«Այս ընթացքում, իսկապես, քիչ բան չի արվել: Ցավոք, դեռևս ոչ բոլոր հարցերն են լուծված: Գիտեմ նաև սահմանին տեղի ունեցած միջադեպերի մասին, ողբերգական միջադեպերի, երբ երկու կողմից մարդիկ են զոհվում, վիրավորում են ստանում: Այդ ամենը մեր կողմից հատուկ ուշադրության պետք է արժանանա: Ըստ էության, հենց դրա համար էլ մենք այսօր հավաքվել ենք, որպեսզի խուսափենք նմանատիպ միջադեպերից ապագայում: Բայց ընդհանուր առմամբ, այդուհանդերձ, մեկ տարվա ընթացքում քիչ բան չի արվել: Առաջին հերթին՝ լայնածավալ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում, ինչն ինքնին արդեն լավ է: Այս ընթացքում մեր աջակցությամբ համատեղ աշխատանք է իրականացվել փախստականներին վերադարձնելու նպատակով, 53 հազար փախստական արդեն վերադարձել են իրենց մշտական բնակության վայրերը: Ստեղծված է լավ մշտադիտարկող խումբ, աշխատում է խաղաղապահ զորամիավորումը և որքան ես եմ հասկանում, երկու կողմերի գնահատմամբ, արժանապատվորեն է աշխատում՝ ապահովելով մարդկանց համար կյանքի անվտանգ պայմանները: Աշխատում է նաև ռուս-թուրքական դիտարկման կենտրոնը: Բայց ամենակարևորը այն է, որ պայմաններ են ստեղծվում ապագա խաղաղ կյանքի համար: Ահա, թե ինչն է կարևոր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծել է Պուտինը:

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործում է եռակողմ աշխատանքային խումբ, որը զբաղվում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումից հետո ՌԴ նախագահն անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի

408

By

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 26-ին ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Արդեն երեկոյան՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ երկխոսության ավարտից հետո, ՌԴ նախագահ Պուտինը անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցություն անցկացնելու մտադրություն ունի»,- ասել է Պեսկովը:

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ