Միացեք մեզ

Բլոգ

Պայթյունավտանգ պահ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո. Խոսվում է անձամբ Պուտինի դեմ պատժամիջոցի մասին

116
Հետևե՛ք մեզ Telegram-ում

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն երեկ մերժեցին Ռուսաստանի պահանջը, բայցև պատրաստ են շարունակել երկխոսությունը..

Երեկ ողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների վերաբերյալ հայտարարություններին:

Վաշինգտոնը մերժեց Ռուսաստանի պահանջը դեպի Արևելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը կանխելու և Դաշինքին Կիևի անդամակցությունը բացառելու վերաբերյալ։ Իր գրավոր պատասխանը, որի բովանդակությունը Միացյալ Նահանգները նախընտրել է չհրապարակել, ամերիկյան կառավարությունը փոխանցել է ռուսական կողմին։ «Գնդակն այժմ նրանց դաշտում է», — երեկ ուշ երեկոյան լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ընդգծելով, որ Նահանգները շարունակում է պնդել և պաշտպանել ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության սկզբունքը։

Բլինքենի խոսքով՝ Միացյալ Նահանգները իր գրավոր պատասխանում Մոսկվային հասկացրել է, որ «խոսքը հիմնարար սկզբունքների մասին է, որոնք պարտավորվել են պաշտպանել»։ Այդ սկզբունքներից մեկն էլ, ըստ ամերիկացի պաշտոնյայի, Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն է և պետության իրավունքը՝ ինքնուրույն ընտրելու դաշինքը, որին ցանկանում է անդամակցել։ «ՆԱՏՕ-ի դռները բաց են և կշարունակեն բաց մնալ», — ասել է պետքարտուղարը։

Էնթոնի Բլինքենը տեղեկացրել է, որ Մոսկվային ուղարկված նամակում, որն, ըստ պետքարտուղարի, համաձայնեցվել է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ եվրոպացի դաշնակիցների հետ, Վաշինգտոնը որոշ առաջարկներ է ներառել՝ միջուկային զենքի կարգավորման, զորավարժությունների և հարձակողական սպառազինության տեղակայումների թափանցիկության վերաբերյալ։ Դրանք ռուսական կողմին քաջ հայտնի են, այդ մասին ամերիկացի դիվանագետները ռուսաստանցիների պաշտոնյաների հետ խոսել են վերջին շաբաթների քննարկումներում։

Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, թե Ուկրաինայի սահմաններին տասնյակ հազարավոր զինվորականներ և ծանր զինտեխնիկա կուտակած Ռուսաստանին ԱՄՆ պետքարտուղարը կրկին կոչ է արել ձեռնպահ մնալ Կիևի դեմ ռազմական ագրեսիայից՝ հայտարարելով, որ իրադարձությունների նման զարգացման հավանականությունը շարունակում է բարձր մնալ։ Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարը կրկնել է՝ ԱՄՆ-ը պատրաստ է Ռուսաստանի դեմ կոշտ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում։ «Մենք պատրաստ ենք իրավիճակի ցանկացած զարգացման», -ասել է Բլինքենը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Նահանգները նախընտրում է դիվանագիտությունը։

Մոսկվա է հասել նաև Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի առանձին պատասխանը։ Իր հերթին կրկնելով, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե որ դաշինքին անդամակցի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ, այդուհանդերձ, պատրաստ են լսել ռուսական կողմի բոլոր մտահոգությունները։ Ստոլտենբերգը համոզմունք է հայտնել, որ բոլոր տարաձայնությունները կարելի է լուծել երկխոսության և դիվանագիտական ճանապարհով։ «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է», — հիշեցրել է Ստոլտենբերգը՝ հավաստիացնելով, որ կազմակերպությունն առճակատում չի փնտրում, բայց «կկիրառի ցանկացած միջոց դաշնակիցներին պաշտպանելու համար և մտադիր է իր գործողությունները համակարգել Ուկրաինայի ղեկավարության հետ»։ «Մենք իրավիճակից դրական ելքի հույս ունենք, սակայն պատրաստ ենք նաև վատթարագույն սցենարին և արդեն բարձրացրել ենք մեր ուժերի պատրաստությունը», ասել է Ստոլտենբերգը։

Այսպիսով, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն պատասխանեցին Ռուսաստանի առաջարկներին: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով Պետդումայի լիագումար նիստի ժամանակ, ասել է, որ Ռուսաստանը չի հրապարակի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ պատասխանը, սակայն Վաշինգտոնի արձագանքի էությունն ու բովանդակությունը կփոխանցվի հանրությանը։ Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացմանը, արձանագրել է Լավրովը:
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուսական լրատվամիջոցներին ասել է, որ ՆԱՏՕ-ն չի կատարել խոստումները՝ առաջ չշարժվելու դեպի արևելք, և այժմ մոտեցել է անմիջապես Ռուսաստանի սահմաններին։ Մեդվեդևի խոսքով՝ խոստացել են, բայց խոստումը չեն կատարել։ «Ասում են՝ ոչ մի բան չենք ստորագրել։ Բայց այդպիսի խոստումներ, նման հավաստիացումներ են տրվել, հայտնի է՝ երբ և ում», — նշել է ՌԴ նախկին նախագահը և նախկին վարչապետը՝ շարունակելով․ — «Ցավոք սրտի, մենք գործնականում սպառել ենք նահանջի սահմանները։ Գիտե՞ք, ինչպես ասում են՝ հետևում Մոսկվան է, նահանջելու տեղ չկա»։

Ռուսաստանի անվտանգության ապահովման փաստաթղթերը, որոնք հանձնվել են ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, կոշտ չեն, այլ՝ շատ կոնկրետ, նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։ «Այս կարմիր գծերը, որոնց մասին խոսել է երկրի նախագահը, արդեն շատ, շատ մոտ են, սրա հետ են կապված այն փաստաթղթերը, որոնք փոխանցվել են անվտանգության երաշխիքների հետ կապված, դրանք կոշտ չեն, ուղղակի շատ կոնկրետ են, շատ հստակ, դրանք ամրագրում են մեր մտահոգությունները», — ասել է Դմիտրի Մեդվեդևը։

Ուկրաինայի հարցով՝ Ռուսաստան-Արևմուտք լարվածությունը գագաթնակետին է: Աշխարհը, կարծես երրորդ համաշխարհայինից 5 րոպե պակաս ռեժիմում լինի: Տպավորություն է, որ Արևմուտքը դրդում է Ռուսաստանին, որ հարձակումը լինի հենց ռուսական կողմից:

Իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին հայտարարեց, թե պատրաստ է քննարկել Ռուսաստանի առաջնորդի` Վլադիմիր Պուտինի դեմ անձնապես պատժամիջոցներ սահմանելու հարցը, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինայի տարածք: Լրագրողի հարցին՝ «դուք ինքներդ երբևէ պատժամիջոցներ կսահմանե՞ք նրա նկատմամբ», Բայդենը դրական պատասխան է տվել։ Ավելին՝ Սպիտակ տան ղեկավարը չի բացառել, որ կարող է արագացնել 8,5 հազար ամերիկացի զինվորների գործուղումը Եվրոպայի արևելյան երկրներ, միաժամանակ կրկին ընդգծել, որ այդ ուժերը տեղակայվելու են ՆԱՏՕ-ի անդամ երկրներում և Ուկրաինայի նկատմամբ հնարավոր ագրեսիային չեն մասնակցելու: «Այդ ուժերը մարտական բարձր պատրաստվածության են բերվել, և ես հստակ փոխանցեցի նախագահ Պուտինին, որ մենք սուրբ պարտականություն ունենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների առջև: ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր չպետք է կասկածի, որ մենք` դաշինքով պատրաստ ենք ցանկացած անդամի պաշտպանության», — հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Դե իսկ Մոսկվայում կոշտ են արձագանքում Պուտինի դեմ հնարավոր պատժամիջոցներին: Թեև Ռուսաստանի իշխանություններն ու նրանց մերձավոր գործարարները պարբերաբար հայտնվել են արևմտյան երկրների սև ցուցակներում, սակայն անձամբ նախագահը ցանկում չի եղել: Մինչ օրս Վաշինգտոնը նման քայլի է դիմել բռնապետական կոշտ կառավարմամբ հայտնի առաջնորդների` Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի, սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և լիբիայի նախկին նախագահ՝ Մուամար Քադաֆիի դեպքում: Արձագանքելով այս շարքում նաև Վլադիմիր Պուտինին դասելու հնարավորությանը` նրա խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է` դա կլինի քաղաքականապես ապակառուցողական քայլ, բայց` ոչ ցավոտ:

«Ամերիկացի գործիչները, որոնք խոսում են Պուտինի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին բավարար փորձագիտական գիտելիքներ չունեն այս հարցի վերաբերյալ», — ասել է Պեսկովը: Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, թե մինչև այս շաբաթվա վերջ Վաշինգտոնից գրավոր պատասխան է սպասում անվտանգության երաշխիքների շուրջ` իր առաջ քաշած պահանջներին: Դրանց թվում Մոսկվան պահանջում է Նահանգներից երաշխավորել, որ Ուկրաինան և Վրաստանը երբեք չեն դառնա ՆԱՏՕ-ի անդամ։

Օրերս Պետդումայում ունեցած իր ելույթում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոր նախազգուշացում է տվել Վաշինգտոնին. «Եթե կառուցողական պատասխան չլինի և Արևմուտքը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը, Մոսկվան, ինչպես ասել է նախագահ Պուտինը, կդիմի պատասխան քայլերի»: Թե հատկապես ինչ պատասխանի մասին է խոսքը Լավրովը չի հստակեցրել:

Արևմտյան վերլուծաբանների կարծիքով՝ այն, ինչ տեղի է ունենում այսօր Ուկրաինայի շուրջ, ամենալուրջ ճգնաժամն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

Մետաքսյա Շալունց

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բլոգ

Ո՞ր պետություններն են անհետանալու քարտեզի վրայից 2022թ․

422

By

Կարդալ ավելին

Բլոգ

Սպասվում է հերթական էլիտար հարսանիքը. լուսանկարներ

164

By

Գործարար Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Լուսին Ալեքսանյանը, երեկ ամուսնության առաջարկություն է ստացել սիրելիից։ Այս մասին Ինստագրամի իր էջում հայտնել է Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը։

Փեսացուն անակնկալ առաջարկություն է արել Լուսինին՝ հրավիրելով նրան գաղտնի կազմապերպված խնջույքի վայր։

Կարդալ ավելին

Բլոգ

Ռուսաստանը գուցե պատժամիջոցներ է սահմանել Բայդենի հանգուցյալ հոր դեմ․ Սպիտակ տան խոսնակ

236

By

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին ասել է, որ Ռուսաստանի իշխանությունները գուցե պատժամիջոցներ կկիրառեն ոչ թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, այլ նրա մահացած հոր նկատմամբ՝ նրա ազգանվան սխալ գրության պատճառով։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում, հայտնում է The Recount-ը։

«Նախ նշեմ, որ նախագահի պաշտոնական անունը Բայդեն կրտսեր է, ուստի հնարավոր է, որ նրա հոր նկատմամբ են պատժամիջոցներ սահմանել, թող նա հանգիստ հանգչի»,- նշել է բանախոսը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության պատժամիջոցների ցուցակում ներառված են ամերիկացի քաղաքական գործիչների և պետական ​​պաշտոնյաների, որոնց արգելվում է մուտք գործել Դաշնության տարածք: Նրանց թվում է Բայդենը՝ «Ջոզեֆ Ռոբինետ Բայդենը», սակայն չի նշվում՝ կրտսե՞ր, թե՞ ավագ։

Կարդալ ավելին

Բլոգ

Ուկրաինական հեռուստաալիքի հաղորդավարը կոչ է արել ցեղասպանություն իրականացնել ռուսների նկատմամբ

494

By

Ուկրաինական հեռուստաալիքի հաղորդավար Ֆախրուդին Շարաֆմալը եթերում մեջբերել է նացիստ հանցագործ Ադոլֆ Էյխմանի՝ երեխաների ոչնչացման մասին խոսքերը և ընդգծել, որ հավատարիմ է մնում նրան։ 

«Մեզ հաղթանակ է պետք. եթե դրա համար մենք պետք է վերացնենք ձեր բոլորի ընտանիքները, ես կլինեմ առաջիններից մեկը, ով կանի դա: Փա՛ռք ազգին։ Մենք հուսով ենք, որ այնպիսի ժողովուրդ, ինչպիսին Ռուսաստանը և ռուսներն են, այլևս երբեք չեն մնա այս երկրի վրա»,- ասել է նա եթերում

Կարդալ ավելին

Բլոգ

«ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը պատասխանել ա հայերին հուզող հարցին, թե ինչու Հայաստանի դավաճանին չեն վերացնում»

360

By

Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը պատասխանել ա հայերին հուզող հարցին, թե ինչու Հայաստանի դավաճանին չեն վերացնում։

CBS-ի հետ զրույցում ամերիկյան պրոպագանդայի լրագրողը էթիկայից զուրկ հարց ա տվել, թե ի՞նչ կլինի, եթե Զելենսկիին Ռուսաստանը սպանի։ Բլինքենն էլ պատասխանել ա․
«Զելենսկիին փոխելու սցենար կա»։ Ավելի մանրամասն իհարկե չի ասել։

Բայց պարզ ա չէ՞, որ էդպիսի սցենարներ ռուսական բազա ունեցող Հայաստանի համար էլ ունեն։ Եվ այդ դեպքում ծրագրի իրականացման բաղկացուցիչ մաս են կազմում, օրինակ, Ազատություն ռադիոկայանը և մնացած դանիել ստեփանի սաքունցները։ Ուրեմն, եթե ուզում ես վերացնես դավաճանությունը, ապա վերատադրման սցենարին տիրապետելով է դա հնարավոր։

Նաև պարզ ա, որ խոսքը Զելենսկիին ա ուղղված՝ նայի հանկարծ ալիքից դուրս չգաս, թե չէ ձևերն ունենք, թե ոնց ենք քեզ փոխելու։ Ռուսաստանի հետ բանակցողին` Դենիս Կիրիևին արդեն սպանել են»։

Կարդալ ավելին

Facebook

Հասարակություն1 ամիս առաջ

Տեսանյութ․ Երկու տղամարդ խոսում են 12-ամյա երեխայի բռնաբարելու մասին

Քաղաքականություն1 ամիս առաջ

Տեսանյութ. Փաշինյանը 2,6 միլիարդ կստանա, եթե ռուսական ռազմաբազան հանի Հայաստանից․ գլխավոր նպատակը հայտնի է

Քաղաքականություն1 ամիս առաջ

Տեսանյութ. Ցեղասպանության թանգարանից կարևոր փաստաթղթեր են կորել․ այդ քրեկան գործով անցել են Արարատ Միրզոյանը

Քաղաքականություն2 ամիս առաջ

Տեսանյութ․ Փաշինյանն ու իր տասնյակ թիմակիցներ եղել են ԱԱԾ գործակալներ․ Համբարձումյանն ու Վանեցյանը պետք է խոսեն

Քաղաքականություն2 ամիս առաջ

Տեսանյութ․ Լավրովը Միրզոյանին ասեց, որ իրենց հետաքրքիր չէ, թե Բրյուսելում ինչ են պայմանավորվել․ Մոսկվան կոշտ է արձագանքում

Քաղաքականություն2 ամիս առաջ

Տեսանյութ․ Էդմոն Մարուքյանը համարու՞մ է, որ ինքը «թուրքից չի տարբերվում»

Բլոգ2 ամիս առաջ

Ո՞ր պետություններն են անհետանալու քարտեզի վրայից 2022թ․

Ամենադիտվածներ