Միացեք մեզ

Բլոգ

Չկա այնպիսի գերակա շահ, որը կարող է արդարացնել Հովսեփյանի շարունակական կալանքի տակ պահելը.փաստաբան

192
Հետևե՛ք մեզ Telegram-ում

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ նշելով, որ նիստը նախատեսված է այսօր։https://www.facebook.com/v3.2/plugins/quote.php?app_id=&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Dfd6a8e307b028%26domain%3Dhayeli.am%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fhayeli.am%252Ff3b716a8b603ce8%26relation%3Dparent.parent&container_width=780&href=https%3A%2F%2Fhayeli.am%2F%3Fp%3D663431%26l%3Dam&locale=ru_RU&sdk=joey

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարել է Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։ Ընդ որում, մինչ միջնորդությունը բավարարելը, պաշտպանության կողմը բարձրացրել էր դատարանի նախագահի կողմից գործը ձեռքով Արղամանյանին մակագրելու հարցը, որի վերաբերյալ հոդաբաշխ որևէ բացատրություն չի տրվել։ Արղամանյանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը և շարունակել քննել գործը, պաշտպանության կողմի դիտարկմամբ, առանց գործի նյութերին ծանոթանալու։ Սույն հանգամանքները բարձրացվել է նաև վերաքննիչ բողոքի շրջանակներում։

«Չնայած, որ նախագահող դատավորն ինքն էր միջնորդության քննության ժամանակ հայտարարել, որ չգիտի, թե ինչ կանոններով է դատարանի նախագահը սույն գործը մակագրել իրեն, թե արդյոք այն գործերի բաշխման կանոնների և ընդհանուր չափանիշների պահպանմամբ է հանձնվել իրեն, թե ոչ, սակայն, այնուամենայնիվ, որոշման մեջ նշել է, թե իբրև այդ կապակցությամբ պաշտպանության կողմը հիմնավորումներն ընդամենը ենթադրություն են և առարկայազուրկ, որ հիմնված չեն որևէ փաստական տվյալի վրա»,- նշել է փաստաբանն ու ավելացրել, որ մակագրման օրինականությունը հաստատող փաստական տվյալներն ի սկզբանե պետք է լինեին գործում կամ էլ այն աստիճան թափանցիկ, որ շահագրգիռ անձինք կարողանային ուսումնասիրել դրանք, ուստի մակագրման օրինականության հիմնավորման պարտականությունն, ըստ էության, կրում է նախագահող դատավորը։

«Հարկ է նշել, որ պաշտպանության կողմի հիմնավորումները հաստատում է նաև գործում առկա այն ձևաթուղթը, որի համաձայն դատարանի նախագահն իր սուբյեկտիվ ցանկությամբ և հայեցողությամբ նշում է կատարել դրանում նշված մի քանի դատավորներից հենց նախագահող դատավոր Դ․Արղամանյանի անվան դիմաց, որի արդյունքում էլ գործը բոլոր դատավորներից հանձնվել է հենց նրան, որպիսի մոտեցումը որևէ պարագայում չի կարող վկայել գործերի բաշխման կանոնների և ընդհանուր չափանիշների պահպանման վերաբերյալ»,- նկատել է փաստաբանը՝ հավելելով, որ Վերաքննիչ դատարանը պետք է պատասխանի այն հարցին, թե դատարանի նախագահի կողմից բոլոր դատավորներից կոնկրետ մեկին իր հայեցողությամբ և սուբյեկտիվ ցանկությամբ գործը մակագրելը կարող է արդյոք վկայել, որ գործի բաշխումն իրականացվել է պատահական ընտրության և դատավորների ազգանունների այբբենական հերթականության չափորոշիչների պահպանմամբ, և արդյոք գործերի բաշխման նման կարգը կարող է վկայել այն մասին, որ դատարանի գործունեությունը կազմակերպվել է այնպես, որ ապահովվել է Աղվան Հովսեփյանի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի քննության միջոցով։ Պաշտպանության կողմը հիմնավոր կասկածներ ունի, որ նախագահող դատավորն իրեն այնպես է դրսևորել, որպեսզի իր անձնական նկատառումներից ելնելով տվյալ գործը հայտնվի իր վարույթում, իսկ դրա պատճառը նախագահող դատավորի անձնական նախապաշարմունքներն են ու կողմնակալությունը։ Փաստաբանը հիշեցրեց, որ մինչ դատավոր նշանակվելը Դավիթ Արղամանյանը եղել է ՀՀ-ում իշխող ուժի՝ «Իմ քայլը» խմբակցության իրավախորհրդատուն, ինչպես նաև՝ բազմիցս հանդես է եկել քաղաքական գրառումներով և դատաիրավական համակարգի քննադատությամբ, անգամ ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր բոլոր դատարանների հասցեները, որոնք պետք է շրջափակվեին Նիկոլ Փաշինյանի «կոչով»։ Ըստ պաշտպանության կողմի՝ վերը նշված փաստերն ու հիմնավորումներն դատարանի անկախության և անաչառության մասով ակնհայտ և օբյեկտիվ կասկածի տեղիք են տալիս:

Ինչ վերաբերում է կալանավորումը բացառող հանգամանքներին, ապա վերաքննիչ բողոքով վիճարկվել է ինչպես հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի առկայությունը, այնպես էլ՝ բարձրացվել է քրեական գործի՝ խախտումներով հարուցված լինելու հանգամանքը։ Մասնավորապես՝ քրեական գործը հարուցվել է անձի կողմից հաղորդում ներկայացնելուց վեց ամիս անց, ինչը չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգին, իսկ հարուցման դեպքում անգամ, գործի վաղեմության ժամկետներն անցել են, հետևաբար, պաշտպանության կողմը գտնում է, որ բացակայում է կալանավորման կարևորագույն պայմանը՝ համապատասխան քրեաիրավական որակմամբ հարուցված քրեական գործի առկայությունը, ավելին` բացակայել և բացակայում է նախաքննություն կատարելու իրավական հիմքը՝ քրեական գործ հարուցելու մասին օրինական որոշումը:

Նշենք, որ դատարանը Աղվան Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը՝ որպես հիմք մատնանշելով գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը, ասել է թե՝ անհրաժեշտ է իրականացնել քննչական- դատավարական գործողություններ, սակայն դեռևս դեկտեմբեր ամսին Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ էր հայտարարել, իսկ դատախազը գործը ցուցումներով հետ ուղարկել նախաքննական մարմին՝ լրացուցիչ քննության։ Քննիչը դատարանում հրաժարվել է ներկայացնել, թե ինչ ցուցումներ է տվել դատախազը, ուստի, դատարանում այն չի հետազոտվել, դրա բովանդակությունը չի բացահայտվել և պաշտպանության կողմը զրկված է եղել դրա վերաբերյալ մրցակցության կանոնների հիման վրա դիրքորոշում արտահայտելու հնարավորությունից, իսկ Դատարանն էլ որևէ հնարավորություն չի ունեցել այն գնահատել Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հաստատելու կամ բացառելու առումով։

Փաստաբանի խոսքով՝ ակնհայտ է, որ Դատարանը նույնիսկ չի էլ քննարկել այն հարցը, որ նախաքննությունն ավարտված քրեական գործով, եթե անգամ ամբողջությամբ չի էլ վերացել գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը, ապա դրա հավանականությունն ու ռիսկն այն աստիճան է նվազել, որ այլևս այլ խափանման միջոցները, այդ թվում՝ գրավը, լիարժեք բավարար են Աղվան Հովսեփյանի պատշաճ վարքագիծը ապահովելու համար։

«Նախաքննությունն ավարտված քրեական գործով քննիչն ընդամենը 2 անձանց է առերեսել Աղվան Հովսեփյանի հետ՝ Վարշամ Ղարիբյանին և Արշավիր Սարգսյանին, ովքեր սույն քրեական գործի ընթացքում բազմաթիվ անգամներ հարցաքննվել են և քննիչը նրանց հարցաքննելու այլևս որևէ անհրաժեշտություն չի տեսնում։ Որևէ այլ անձի հետ քննիչը առերեսում չի նախաձեռնել, ինչը նշանակում է, որ որևէ այլ անձի և Աղվան Հովսեփյանի ցուցմունքներում էական հակասություններ չկան»,- նշեց փաստաբանը։

Անդրադառնալով քննիչի և դատարանի այն պնդմանը, թե սույն քրեական գործի նյութերն ամբողջությամբ տրամադրված են պաշտպանական կողմին, բացահայտված են բոլոր ապացույցները, վկաները, որպիսի պայմաններում գործի քննությանը խոչընդոտելու վտանգն էապես աճում է, ապա փաստաբանը հարկ համարեց նշել, որ նախաքննության ավարտ քննիչն է հայտարարել, իսկ գործի նյութերին ծանոթանալու իրավունքն օրենքով է սահմանված:

«Այսինքն, ստացվում է, որ Աղվան Հովսեփյանի համար բացասական հետեւանքներ են առաջացնում քննիչի գործողություններն ու օրենքով սահմանված իր իրավունքներից օգտվելը, որպիսի մոտեցումն ակնհայտ անօրինական է և այս հանգամանքը չի կարող դրվել նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հիմնավորումների շարքում»,- նշեց Ալեքսանյանը։

Ի դեպ, փաստաբանի փոխանցմամբ՝ Աղվան Հովսեփյանի՝ կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելուց հետո նրա մասնակցությամբ որևէ գործողություն չի կատարվել, պաշտպանության կողմին առ այս պահը հայտնի չէ, թե ինչ ցուցումներ են տրվել դատախազի կողմից։

Հաշվի առնելով վերաքննիչ բողոքում բարձրացված մի շարք հանգամանքները՝ պաշտպանները պնդում են, որ առկա չէ մի այնպիսի գերակա շահ, որը կարող է արդարացնել Աղվան Հովսեփյանի շարունակական կալանքի տակ պահելը, և վստահ են, որ վերջինիս նկատմամբ ավելի մեղմ տեսակի խափանման միջոցի կիրառումը կարող է ապահովել նշված հարկադրանքի միջոցի նպատակները:


Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։ Ընդ որում՝ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանին նախաքննական մարմինը չի կարողացել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։

Կալանավորման որոշումը կայացնելիս անգամ դատարանն արձանագրել է, որ բացակայում է քննությունից թաքնվելու հավանականությունը, ու որպես կալանավորման հիմք մատնանշել նրա նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնները, թե, իբր, կարող է ազդել քննության վրա՝ առանց որեւէ փաստացի օրինակ մատնանշելու։

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բլոգ

Ո՞ր պետություններն են անհետանալու քարտեզի վրայից 2022թ․

422

By

Կարդալ ավելին

Բլոգ

Սպասվում է հերթական էլիտար հարսանիքը. լուսանկարներ

164

By

Գործարար Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Լուսին Ալեքսանյանը, երեկ ամուսնության առաջարկություն է ստացել սիրելիից։ Այս մասին Ինստագրամի իր էջում հայտնել է Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը։

Փեսացուն անակնկալ առաջարկություն է արել Լուսինին՝ հրավիրելով նրան գաղտնի կազմապերպված խնջույքի վայր։

Կարդալ ավելին

Բլոգ

Ռուսաստանը գուցե պատժամիջոցներ է սահմանել Բայդենի հանգուցյալ հոր դեմ․ Սպիտակ տան խոսնակ

236

By

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին ասել է, որ Ռուսաստանի իշխանությունները գուցե պատժամիջոցներ կկիրառեն ոչ թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, այլ նրա մահացած հոր նկատմամբ՝ նրա ազգանվան սխալ գրության պատճառով։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում, հայտնում է The Recount-ը։

«Նախ նշեմ, որ նախագահի պաշտոնական անունը Բայդեն կրտսեր է, ուստի հնարավոր է, որ նրա հոր նկատմամբ են պատժամիջոցներ սահմանել, թող նա հանգիստ հանգչի»,- նշել է բանախոսը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության պատժամիջոցների ցուցակում ներառված են ամերիկացի քաղաքական գործիչների և պետական ​​պաշտոնյաների, որոնց արգելվում է մուտք գործել Դաշնության տարածք: Նրանց թվում է Բայդենը՝ «Ջոզեֆ Ռոբինետ Բայդենը», սակայն չի նշվում՝ կրտսե՞ր, թե՞ ավագ։

Կարդալ ավելին

Բլոգ

Ուկրաինական հեռուստաալիքի հաղորդավարը կոչ է արել ցեղասպանություն իրականացնել ռուսների նկատմամբ

494

By

Ուկրաինական հեռուստաալիքի հաղորդավար Ֆախրուդին Շարաֆմալը եթերում մեջբերել է նացիստ հանցագործ Ադոլֆ Էյխմանի՝ երեխաների ոչնչացման մասին խոսքերը և ընդգծել, որ հավատարիմ է մնում նրան։ 

«Մեզ հաղթանակ է պետք. եթե դրա համար մենք պետք է վերացնենք ձեր բոլորի ընտանիքները, ես կլինեմ առաջիններից մեկը, ով կանի դա: Փա՛ռք ազգին։ Մենք հուսով ենք, որ այնպիսի ժողովուրդ, ինչպիսին Ռուսաստանը և ռուսներն են, այլևս երբեք չեն մնա այս երկրի վրա»,- ասել է նա եթերում

Կարդալ ավելին

Բլոգ

«ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը պատասխանել ա հայերին հուզող հարցին, թե ինչու Հայաստանի դավաճանին չեն վերացնում»

356

By

Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը պատասխանել ա հայերին հուզող հարցին, թե ինչու Հայաստանի դավաճանին չեն վերացնում։

CBS-ի հետ զրույցում ամերիկյան պրոպագանդայի լրագրողը էթիկայից զուրկ հարց ա տվել, թե ի՞նչ կլինի, եթե Զելենսկիին Ռուսաստանը սպանի։ Բլինքենն էլ պատասխանել ա․
«Զելենսկիին փոխելու սցենար կա»։ Ավելի մանրամասն իհարկե չի ասել։

Բայց պարզ ա չէ՞, որ էդպիսի սցենարներ ռուսական բազա ունեցող Հայաստանի համար էլ ունեն։ Եվ այդ դեպքում ծրագրի իրականացման բաղկացուցիչ մաս են կազմում, օրինակ, Ազատություն ռադիոկայանը և մնացած դանիել ստեփանի սաքունցները։ Ուրեմն, եթե ուզում ես վերացնես դավաճանությունը, ապա վերատադրման սցենարին տիրապետելով է դա հնարավոր։

Նաև պարզ ա, որ խոսքը Զելենսկիին ա ուղղված՝ նայի հանկարծ ալիքից դուրս չգաս, թե չէ ձևերն ունենք, թե ոնց ենք քեզ փոխելու։ Ռուսաստանի հետ բանակցողին` Դենիս Կիրիևին արդեն սպանել են»։

Կարդալ ավելին

Facebook

Հասարակություն1 ամիս առաջ

Տեսանյութ․ Երկու տղամարդ խոսում են 12-ամյա երեխայի բռնաբարելու մասին

Քաղաքականություն1 ամիս առաջ

Տեսանյութ. Փաշինյանը 2,6 միլիարդ կստանա, եթե ռուսական ռազմաբազան հանի Հայաստանից․ գլխավոր նպատակը հայտնի է

Քաղաքականություն1 ամիս առաջ

Տեսանյութ. Ցեղասպանության թանգարանից կարևոր փաստաթղթեր են կորել․ այդ քրեկան գործով անցել են Արարատ Միրզոյանը

Քաղաքականություն2 ամիս առաջ

Տեսանյութ․ Փաշինյանն ու իր տասնյակ թիմակիցներ եղել են ԱԱԾ գործակալներ․ Համբարձումյանն ու Վանեցյանը պետք է խոսեն

Քաղաքականություն2 ամիս առաջ

Տեսանյութ․ Լավրովը Միրզոյանին ասեց, որ իրենց հետաքրքիր չէ, թե Բրյուսելում ինչ են պայմանավորվել․ Մոսկվան կոշտ է արձագանքում

Քաղաքականություն2 ամիս առաջ

Տեսանյութ․ Էդմոն Մարուքյանը համարու՞մ է, որ ինքը «թուրքից չի տարբերվում»

Բլոգ2 ամիս առաջ

Ո՞ր պետություններն են անհետանալու քարտեզի վրայից 2022թ․

Ամենադիտվածներ