Միացեք մեզ

Քաղաքականություն

Որքա՞ն է արժեցել ՀՀ կառավարական օդանավի ներկումը. Hetq.am

240
Հետևե՛ք մեզ Telegram-ում

«Հետքի» տրամադրության տակ է հայտնվել ինֆորմացիա այն մասին, թե մոտավորապես որքան են արժեցել ՀՀ կառավարական ինքնաթիռը ներկելու աշխատանքները:

Հիշեցնենք, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկող օդանավը (գրանցումը՝ «Հայաստանի Հանրապետություն 701») 2020 թ. օգոստոսին տեղափոխվել էր չեխական Օստրավա քաղաքի օդանավակայան, որտեղ էլ կատարվել էին աշխատանքները: Դրանից հետո մամուլում ինֆորմացիա հայտնվեց, որ ներկումը պետբյուջեի վրա նստել է ավելի քան 210 հազ. եվրո կամ շուրջ 250 հազ. դոլար, ինչը, սակայն, վարչապետի աշխատակազմի այն ժամանակվա ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հերքել էր՝ նշելով, որ չնայած, գաղտնիությունից ելնելով, կոնկրետ թիվ չի կարող հրապարակել, այդուհանդերձ, ծախսված գումարը անգամներ պակաս է հրապարակվածից:

1998 թ. արտադրված այս «Airbus A319-132 (CJ)» ինքնաթիռը, որը սովորական «Airbus A319»-ի բիզնես դասի տարբերակն է, Հայաստանում շահագործվում է 2007-ից: Այն սպասարկում է երկրի նախագահին, վարչապետին, բարձրաստիճան այլ պաշտոնյաների: 2007-2020 թթ. օդանավի տեսքը եղել է նույնը, սակայն նախորդ տարվա ամռանն այն փոխվեց: Է. Աղաջանյանը լրագրողներին հայտնել էր, թե նախորդ գունավորումը ջնջվում էր, ներկը թափվում էր, հետեւաբար այն թարմացնելու կարիք կար: Բայց ինչպես հայտնի է, կառավարական ինքնաթիռի տեսքը ոչ թե պարզապես թարմացվեց, այլ փոխվեց:

Կառավարական օդանավը ներկել է իռլանդական «International Aerospace Coatings» (հապավումը՝ «IAC») ընկերության չեխական դուստր ձեռնարկությունը՝ «International Aerospace Coatings Czech Republic»-ը, որը գործում է Օստրավայում:

«Հետքի» ձեռքի տակ է հայտնվել «IAC»-ի գնային առաջարկը «Airbus A319» օդանավի ներկման վերաբերյալ: Առաջարկն արված է 2020 թ. սեպտեմբերին (հասցեատերը, բնականաբար, ՀՀ քաղավիացիայի կոմիտեն չէ, որին ամրակցված է կառավարական բորտը), այսինքն՝ կառավարական բորտը ներկելուց մեկ ամիս անց, ինչը նշանակում է, որ առաջարկում, ըստ ամենայնի, արտացոլված է այն նույն գինը, որով ծառայություններ են մատուցվել ՀՀ կառավարական բորտին:

Նախ նկատենք, որ օդանավերը ներկելուց առաջ անհրաժեշտ է դրանց վրայից մաքրել հին ներկը, իսկ դրա համար կիրառվում է 2 տարբերակ՝ ավազաշիթով կամ լուծիչ հեղուկով: Մաքրելուց հետո քսվում է հիմքը՝ գրունտը, որը փայլեցվում է, հարթեցվում են բոլոր անհարթությունները: Գրունտի վրա անցկացվում է բազային գույնը, որի վրա էլ՝ մյուս անհրաժեշտ գույները՝ կախված նրանից, թե ինչ գունապատկեր պետք է լինի օդանավի վրա:

«IAC»-ը եւս առաջարկում է հին ներկի մաքրման ավազաշիթային ու լուծիչով տարբերակները, որոնք արժեքով տարբեր են: Եթե լուծիչով մաքրելու եւ ապա ներկելու աշխատանքների համար նախատեսվում է 6 օր, արժեքն էլ՝ 72.500 եվրո, ապա ավազաշիթով մաքրելու եւ ապա ներկելու համար սահմանված է 5 օր, արժեքը՝ 63.500 եվրո:

Այս գների մեջ ներառված են ինքնաթիռի հանգարավորումը, անհրաժեշտ նյութերն ու կատարվող աշխատանքը: Գներից դուրս են օդանավակայանում կայանելու վճարը, հավելյալ աշխատանքները, որոնց կարիքը կարող է լինել այն դեպքում, եթե չհաջողվի հին ներկն ամբողջությամբ մաքրել, օդանավի տեխնիկական սպասարկման աշխատանքները, ինքնաթիռի կշռումը (չնայած ներկը քսվում է բարակ շերտով, մակերեսի մեծ լինելու պատճառով այն օդանավին նկատելի քաշ է հաղորդում): «IAC»-ը նշել է մի քանի հավելյալ ծառայությունների գներ: Այսպես՝ օդանավերի վրա ցանկացած աշխատանք պետք է սերտիֆիկացվի, որպեսզի թույլատրվի դրանցից հետո օդանավի թռիչքը. նույնը վերաբերում է ներկմանը: Ներկումից հետո սերտիֆիկացման գործընթացը կազմակերպելու համար «IAC»-ը սահմանում է 5950 եվրո, օդանավը կշռելու համար՝ 4000 (ֆիզիկապես կշռելու դեպքում) կամ 1050 (թվային հաշվարկ անելու դեպքում) եվրո, օդանավի բարձրության ղեկը (elevator) հանելու, բալանսավորելու եւ նորից տեղադրելու համար՝ 5950 եվրո:

Ինչպես տեսնում ենք, օրինակ, jetphotos.com մասնագիտացված կայքում, ՀՀ կառավարական ինքնաթիռը 2020 թ. օգոստոսի 5-ին Օստրավայի օդանավակայանում դեռեւս հին տեսքով էր, իսկ արդեն ամսի 15-ին՝ նոր գունավորմամբ:

Եթե նախկինում դրա վրա մի կողմից գրված էր «Հայաստան», մյուսից՝ «Armenia», ապա հիմա՝ «Հայաստանի Հանրապետություն» եւ «Republic of Armenia»: Պոչամասի (ուղղահայաց կայունարարի) վրա եղած նախկին փոքր եռագույնը փոխարինվել է մեծ դրոշով: ՀՀ եռագույնը պատկերվել է նաեւ շարժիչների վրա:

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ կառավարական բորտի ներկման համար ծախսվել է 63.500-72.500 եվրո՝ գումարած եւս մի քանի հազար եվրո՝ տեղում (Չեխիայում) հավելյալ ծառայությունների համար:

Գլխավոր լուսանկարում՝ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը ժամանում է Ժնեւ՝ ադրբեջանցի պաշտոնակցի հետ բանակցությունների (30.10.2020, լուսանկարիչ՝ Պոլ Դենտոն):

Քաղաքականություն

«5165»-ը պայքարը չի շարունակի «Ազատագրական շարժման» հետ. առանձին են գործելու, հանդիպելու են տարբեր ուժերի հետ

276

By

Մեկշաբաթյա մեր ընդվզումն ու բողոքի ակցիան մեզ՝ «5165» շարժման, համար ավարտվեց այսօրվա ուխտագնացությամբ՝ դեպի Էջմիածին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը՝ տեղեկացնելով, որ իրենց գործունեությունն առանձին են այսուհետ ծավալելու:

«Մեկշաբաթյա մեր ընդվզումն ու բողոքի ակցիան մեզ՝ «5165» շարժման, համար ավարտվեց այսօրվա ուխտագնացությամբ՝ դեպի Էջմիածին (ցավոք, հիվանդության պատճառով ես անձամբ մասնակցել չկարողացա): Վաղվանից «Ազատագրական շարժումը» կշարունակի պայքարի իր ճանապարհը, որում նրան հաջողություն ենք մաղթում, իսկ «5165» շարժումը կմտնի պայքարի նոր փուլ՝ համազգային համախմբման գործընթացով բաց հանդիպումներ կազմակերպելով քաղաքական և հասարակական բոլոր ուժերի հետ, մեծ հույսով, որ պիտի կարողանա համախմբել այն ուժերին, որոնք հանուն Հայի և Հայաստանի պատրաստ կլինեն մի կողմ թողնել իրենց խմբային կամ անհատական ամբիցիաները և ձևավորել առաջնորդական այն ուժը, որը հստակ ծրագրով Հայաստանը կհանի այս խորը փոսից:

Ի՞նչ է պետք- հստակ նպատակ, այդ նպատակին հասնելու ծրագիր և կամք, բոլորն էլ ունենք, և եթե անգամ չհաջողվի համախմբել շատ ուժերի, ապա մենակ դուրս կգանք պայքարի, դրա կամքն էլ ունենք:

Մի ցավալի բան միայն անպայման պիտի նշեմ- այս ճանապարհին ում կողքը կանգնեցինք, ասացին՝ գործ չունեք, իրենք ուրիշ տեղից են ուղղորդվում, ում հետ բարևեցինք, ասացին՝ զգույշ, եկել են ձեզ փչացնելու…համոզված եմ նույնը բոլորին են ասում, և այսպես պիտի վախեցած ապրե՞նք, միթե մեր Երկրում չկա ազատ կամքի տեր ժողովուրդ, պարզապես մարդիկ, որոնց համար ամենաթանկը Հայրենիքն է, համոզված եմ՝ կա:

Իսկ ուղղորդվող ուժերից մենք չենք վախենում, քանզի հնարավոր չէ ուղղորդել այն ուժը, որին արդեն ուղղորդում են Հայրենիքի ցավը, մեր Երկինք բարձրացած որդիներն ու Աստված:

Հենց այս երեք հոգևոր ուժերն էլ կօգնեն մեզ մասնատված ամբոխից նորից դառնալ ժողովուրդ ու բռունցքված ազգ»,- գրել է Տոնոյանը:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի նախագահն ու Ադրբեջանի նախագահը համատեղ հայտարարություն են ընդունել

360

By

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն: Դրանում, մասնավորապես, նշված է.

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ․Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ. Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ․Պուտինը, 2021թ. նոյեմբերի 26-ին հանդիպեցինք Սոչի քաղաքում և քննարկեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրագործման, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին հայտարարության կատարման ընթացքը:

Վերահաստատեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման։ Պայմանավորվեցինք ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների շուտափույթ լուծմանը։

Նշեցինք Ռուսական խաղաղապահ առաքելության կարևոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում։

Պայմանավորվեցինք ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։

Բարձր գնահատեցինք 2021թ. հունվարի 11-ի հայտարարության համաձայն ստեղծված՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Ընդգծեցինք տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու համար կոնկրետ ծրագրերի հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը։

Ռուսաստանի Դաշնությունն այսուհետ ևս կշարունակի ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն` Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների ստեղծման նպատակով»:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Ավարտվել է Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումը

302

By

Ավարտվել են Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ բանակցությունները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի։

Հանդիպումը տևել է մոտ 3 ժամ։«Պուտինը, Ալիևն ու Փաշինյանը մամուլի համար հայտարարություն են արել, այն շուտով հասանելի կլինի լրագրողների համար»,- հայտնել Է Պեսկովը։

Եռակողմ հանդիպումից հետո տեղի է ունենում Պուտին-Փաշինյան առանձնազրույցը։

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Ղարաբաղում ապագա խաղաղ կյանքի համար պայմաններ են ստեղծվում. Վլադիմիր Պուտին

254

By

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամեծ ձեռքբերումներից մեկն է համարում այն, որ տարածաշրջանում լայնածավալ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում:

«Այս ընթացքում, իսկապես, քիչ բան չի արվել: Ցավոք, դեռևս ոչ բոլոր հարցերն են լուծված: Գիտեմ նաև սահմանին տեղի ունեցած միջադեպերի մասին, ողբերգական միջադեպերի, երբ երկու կողմից մարդիկ են զոհվում, վիրավորում են ստանում: Այդ ամենը մեր կողմից հատուկ ուշադրության պետք է արժանանա: Ըստ էության, հենց դրա համար էլ մենք այսօր հավաքվել ենք, որպեսզի խուսափենք նմանատիպ միջադեպերից ապագայում: Բայց ընդհանուր առմամբ, այդուհանդերձ, մեկ տարվա ընթացքում քիչ բան չի արվել: Առաջին հերթին՝ լայնածավալ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում, ինչն ինքնին արդեն լավ է: Այս ընթացքում մեր աջակցությամբ համատեղ աշխատանք է իրականացվել փախստականներին վերադարձնելու նպատակով, 53 հազար փախստական արդեն վերադարձել են իրենց մշտական բնակության վայրերը: Ստեղծված է լավ մշտադիտարկող խումբ, աշխատում է խաղաղապահ զորամիավորումը և որքան ես եմ հասկանում, երկու կողմերի գնահատմամբ, արժանապատվորեն է աշխատում՝ ապահովելով մարդկանց համար կյանքի անվտանգ պայմանները: Աշխատում է նաև ռուս-թուրքական դիտարկման կենտրոնը: Բայց ամենակարևորը այն է, որ պայմաններ են ստեղծվում ապագա խաղաղ կյանքի համար: Ահա, թե ինչն է կարևոր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծել է Պուտինը:

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործում է եռակողմ աշխատանքային խումբ, որը զբաղվում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումից հետո ՌԴ նախագահն անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի

446

By

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 26-ին ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Արդեն երեկոյան՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ երկխոսության ավարտից հետո, ՌԴ նախագահ Պուտինը անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցություն անցկացնելու մտադրություն ունի»,- ասել է Պեսկովը:

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ