Միացեք մեզ

Քաղաքականություն

Ովքեր և ինչպես են ծախսել «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակած 105 միլիոն դոլարը

578
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Lurer.com — ը գրում է․

«Հայաստան» համահայկական հիմնադրամին պատերազմի օրերին հանգանակած միլիոնների ճակատագիրը շարունակում է մշուշոտ մնալ: Հիմնադրամից հայտարարում են, որ գումարը փոխանցել են կառավարությանը, որն էլ պետք է այն նպատակային ծախսեր: Հիշեցնենք, որ հիմնադրամին գումարները հանգանակվել էին 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ մարդիկ վաճառում էին իրենց վերջին ունեցվածքը և այն ուղղում հայոց բանակի կարիքների հոգալուն: Սակայն, ինչպես պարզվում է, կառավարությունը այլ շատ ավելի կարևոր և արդիական նպատակներ և խնդիրներ ուներ լուծելու:

Ինչպես հայտնի է՝ 85 մլրդ 858 մլն դրամ է ստացել կառավարությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամից: Այս գումարից կառավարության տարբեր օղակներին արդեն հատկացվել է մոտ 70 մլրդ 81 մլն: 15 մլրդ 777 մլն մնացել է չծախսված:  Անգամ վարչապետի աշխատակազմն է ձեռքը մտցրել այդ փողերի մեջ: Հիմնադրամի փոխանցումից 1 մլրդ 485 մլն դրամ վարչապետի աշխատակազմը ստացել է փոստային ծառայությունների արդիականացման համար: 

«Այլ ծախսեր» հոդվածով 139 մլն եւ 2,4 մլրդ դրամ տրվել է արտաքին գործերի  նախարարությանը՝ օտարերկրյա պետություններում եւ միջազգային կառույցներում դիվանագիտական ծառայություն իրականացնող մարմինների գործունեության համար: Ենթադրվում է, որ պատերազմի օրերին պետք է քարոզչություն իրականացրած լինեն՝ հօգուտ հայկական դիրքորոշման, կամ նման աշխատանք։ Առաջին չափաբաժինը տրվել է ռուսական ռուբլով, ինչը նշանակում է, որ Մոսկվա կատարված այցերը եւս ֆինանսավորվել են հիմնադրամի միջոցներից:

Գումարի մեծ մասը փոխանցվել է  պաշտպանության նախարարությանը: Պաշտպանական գերատեսչությանը սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 28-ը ռազմական կարիքների համար մի քանի անգամ հատկացումներ են արվել՝ ստացել է 17 մլրդ 403 մլն, 1 մլրդ 476 մլն, 5  մլրդ եւ 2,3 մլրդ դրամի չափով: Սակայն, ինչպես պարզվում է՝ ՊՆ-ն «Հայաստան» հիմնադրամից գումարներ է ստացել «նախարարության շենքային պայմանների բարելավման», շենքերի եւ շինությունների բարեկարգման համար: 

966 մլն 125 հազար դրամ էլ տրվել է առողջապահության նախարարությանը՝ ռազմական դրությամբ պայմանավորված առողջապահական միջոցառումների համար: Հասկանալի է, որ այդ գումարի ծախսման ընթացքը վերահսկելը գործնականում անհնար է:

Ինչպես տեսնում ենք՝ կառավարությունը Հայաստանի և Սփյուռքի մեր հազարավոր քաղաքացիների կողմից մի կերպ հավաքված 150 միլիոն դոլարը որոշել է խիստ նպատակային ծախսել՝ արդիականացնելով շենքերը, շինությունները և փոստային կապը և ոչ մի կետ այն իրական և թիրախային խնդիրների լուծման մասին, որոնց համար էլ ի սկզբանե համայն հայությունը գումար էր հանգանակում:

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Քաղաքականություն

Այ միամիտներ, Սևանն ու Երևանը վաղուց արդեն Ալիևինն են․ Խաչիկ Մանուկյան

38

By

Կարդալ ավելին

Լրահոս

«Կոտրած գդալի» նման՝ ամեն տեղ. Հարմար պահի Էրդողանը «կգցի» Պուտինին

24

By

Ռուսաստան-Արևմուտք՝ վերջին օրերի լարվածության ֆոնին, Թուրքիան ակտիվ ներգրավել է Մոսկվայի շուրջ լարվածության մեղման գործընթացում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին հրավիրել է այցելել Թուրքիա։ Այս մասին հայտարարեց հենց ինքը՝ Էրդողանը, անդրադառնալով Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրմանը. «Մենք անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկում ճգնաժամից դուրս գալու համար։ Մենք ցանկանում ենք խաղաղություն և կայունություն տարածաշրջանում։ Անհրաժեշտ ենք համարում հարցը լուծել երկխոսության ճանապարհով և խուսափել ուժի կիրառումից։ Կան սխեմաներ, որոնք սահմանել է ՆԱՏՕ-ն։ Հուսով եմ, որ Ռուսաստանը զինված հարձակման և Ուկրաինայի օկուպացիայի չի դիմի։ Մենք կարող ենք հյուրընկալել երկու երկրների ղեկավարներին և ճանապարհ բացել դեպի խաղաղություն։ Մենք պարոն Պուտինին հրավիրել ենք մեր երկիր։ Սպասում է պատասխանի։ Կցանկանայինք որոշակի քայլեր ձեռնարկել երկկողմ հանդիպում անցկացնելու համար»,- նշել է նա։

Երեկ ժամեր անց հայտնի դարձավ, որ Պուտինը կօգտվի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի Թուրքիա այցելելու հրավերից, երբ որ համաճարակաբանական իրավիճակը և ժամանակացույցը թույլ տան, ասել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Այո, այս թեման բազմիցս արծարծվել է նախագահ Պուտինի և Էրդողանի վերջին մի քանի շփումների ընթացքում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ Պուտինը երախտագիտությամբ է ընդունել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ երկիր այցելելու հրավերը։ Նա նաև նշել է, որ նախագահների հանդիպումը կլինի երկկողմանի։ Թուրքիայի տարածքում շփումներ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ չեն նախատեսվում։

Միջնորդի դեր ստանձնած Էրդողանը, սակայն, հստակ հասկացնել է տվել, որ, որ Ռուսաստան-Ուկրաինա հնարավոր բախման դեպքում Անկարան կկատարի ՆԱՏՕ-ով ստանձնած պարտավորությունները:

Թուրքիան կշարունակի կատարել իր պարտավորությունները ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հակամարտության դեպքում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ հավելելով. «Այժմ մենք առկա ճգնաժամի լուծումը ցանկանում ենք երկխոսության և դիվանագիտության միջոցով գտնել։ Շարունակում ենք և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային կոչ անել, որ իրենց կառուցողական և զուսպ պահեն։ Բայց Թուրքիան կկատարի ՆԱՏՕ-ին անդամակցության պահանջները»,- պատասխանել է Էրդողանը լրագրողի այն հարցին, թե արդյոք Անկարան կաջակցի Կիևին՝ վերջինիս և Մոսկվայի միջև հակամարտության դեպքում։

Միաժամանակ, Թուրքիայի ղեկավարը չի հստակեցրել, թե ինչ քայլերի է պատրաստ Թուրքիան իրադարձությունների նման զարգացման դեպքում, և որպես դաշինքի անդամ ինչ պարտավորությունների մասին է խոսքը։

Այսպես, աշխարհի բոլոր անկյուններում առկա հակամարտություններում Էրդողանը վարում է խիստ նախաձեռնողական քաղաքականություն՝ Թուրքիային առաջ մղելով որպես որոշիչ դերակատար ու խաղացող:

Պուտինն, անշուշտ, հաշվի է նստում Էրդողանի ազդեցության մեծացման փաստի հետ, նա կգնա Թուրքիայի ու իր այդ քայլով ավելի կմեծացնի Էրդողանի կշիռը: Արևմուտքի հետ Պուտինի հարաբերությունների բարդացման ֆոնին Պուտինը որևէ առիթ բաց չի թողնում Անկարայի հետ շփումների մեջ մտնել:

Բայց, թերևս, Պուտինն էլ է գիտակցում, որ Էրդողանը ամենավճռական պահին «գցելու» է Ռուսաստանին, պաշտպանելով ՆԱՏՕ-ի շահերը, որպես այդ կառույցի անդամ:

Մետաքսյա Շալունց

Կարդալ ավելին

Տեսանյութեր

Տեսանյութ․ Փաշինյանը ուզում է պրծնել Արցախից․ Ալիևի «ապտակներին» չպատասխանելու պատճառը

66

By

Կարդալ ավելին

Տեսանյութեր

Տեսանյութ․ Միքայելյանի չափալախը կամ իրականությունը Մարուքյանի մասին

108

By

Կարդալ ավելին

Քաղաքականություն

«Բանակի 30-ամյակը չնշելու համար բոլորը քովիդ ընկան». Մհեր Մկրտչյան

124

By

«Բանակի 30-ամյակը չնշելու համար բոլորը քովիդ ընկան: Ավելի լավ է Բանակի համար: Մենք հիշում ենք էդ օրն ու հավատում, որ նորից Բանակ կունենանք: Իսկ դրանք (իրանց ներկայությամբ) մեկ անգամ ևս մեր Զինվորների Տոնը նվաստացնելու հնարավորություն չեն ունենա»:

Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ