Միացեք մեզ

Ժամանց

Նոր հայտարարության մեջ Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին հերթական անգամ վիրավորել են թագավորական ընտանիքին

314
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Չնայած Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին պաշտոնապես արձակուրդում են իրենց դստեր՝ Լիլիի ծնվելուց հետո, դա չի խանգարել նրանց հրապարակել նոր հայտարարություն, որը տեղադրվել է իրենց Archewell հիմնադրամի կայքում: Ընդ որում, շատերը տեսել են դրանում քողարկված վիրավորանք թագավորական ընտանիքի հանդեպ։

Իրենց հայտարարության մեջ Սասեքսի դուքսն ու դքսուհին կոչ են արել մարդկանց կարեկցանք ցուցաբերել եւ խնդրել են իրենց պատմություններով կիսվել նրանց հետ: Մեգանը եւ Հարին հայտնել են, որ իրենց առաքելությունն է «նպաստել համակարգային մշակութային փոփոխություններին»: Կարեկցանքը, նրանց կարծիքով, կօգնի փոխել աշխարհը դեպի լավը։

«Մեզ համար կարեկցանքը նշանակում է ավելին, քան բառարանային սահմանումը։ Սա նշանակում է լսել տարբեր համայնքների ու այլ մարդկանց տառապանքների եւ ուրախությունների մասին: Դա նշանակում է, որ դուք պետք է ժամանակ անցկացնեք նրանց հեռանկարները, փորձը եւ կարիքները հասկանալու համար, հիմնվելով այն բանի վրա, թե ինչ են ասում, այլ ոչ թե ենթադրելով, թե ինչ են ուզում: Սա նշանակում է բարձրացնել տարբեր ձայներ եւ մարդկանց հարթակ տալ, որպեսզի նրանք կարողանան կիսել իրենց պատմությունները: Դա նշանակում է, որ պետք է ընդունել այդ նոր ըմբռնումն ու կարեկցանքը եւ դրանք գործի դնել նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն», — հայտարարել են Եղիսաբեթ թագուհու թոռը եւ նրա կինը:

Ինչպես ենթադրում է Daily Express պարբերականը Մեգանի եւ Հարիի այս խոսքերը կարող էին թաքնված կերպով հասցեագրված լինեին թագուհուն եւ ընտանիքի մյուս անդամներին, որոնց նրանք ավելի վաղ մեղադրել էին իրենց կարիքների համար: Մեգանը ասում էր, որ իրեն ոչ ոք չէր լսում պալատում, երբ նա ինքնասպանության եզրին էր: Իսկ Հարին հայտարարել է, որ ընտանիքը նրանց բոլոր բողոքներն ու խնդրանքները դիմավորել է «լիակատար լռությամբ» կամ «լիակատար արհամարհանքով»: Այնպես որ, «տառապանքներին ականջալուր լինելու» կոչերը կարող են լինել արքայազնի հարազատներին ուղղված նուրբ ակնարկներ։

Իսկ Մեգանի ու Հարիի հակառակորդները սոցցանցերում քննադատել են զույգին հերթական «կեղծավոր քարոզի» համար։ Եվ նրանք կոչ են արել իրենց ավելի շատ կարեկցանք ցուցաբերել, այդ թվում՝ Մեգանի հոր՝ Թոմաս Մարքլի հանդեպ, որի հետ նա խզել է բոլոր կապերը եւ անտեսում է նրա աղերսները՝ թույլ չտալով գոնե մեկ անգամ տեսակցել թոռներին:

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Ժամանց

Նախահարսանեկան երեկույթ. Սոնա Ռուբենյանն ամուսնանում է (ֆոտո)

364

By

Երգչուհի Սոնա Ռուբենյանն ամուսնանում է։ Օրերս տեղի կունենա նրա ու սիրելիի՝ Էմիլի հարսանիքը։ Զույգը նշանվել է այս տարվա հուլիսին, երբ սիրելին Սոնային անսպասելի ամուսնության առաջարկություն է արել։

Երեկ Սոնայի համար գեղեցիկ երեկո են կազմակերպել, որին ներկա են եղել նրա մտերիմները։ Սոցիալական ցանցում լուսանկարներ են հրապարակվել երեկվա երեկույթից։

Կարդալ ավելին

Ժամանց

«Մի ուրիշ աշխարհ»․ Միհրան Ծառուկյանը՝ որդու հետ (տեսանյութ)

202

By

Երգիչ Միհրան Ծառուկյանը երկրպագուներին ուրախացրել է տեսահոլովակով, որում պատկերված է որդու՝ փոքրիկ Ռոբերտի հետ։

Կարդալ ավելին

Ժամանց

«Բանակում էինք, ընկերս պատահաբար սպանեց մեր մյուս ընկերոջը»․ Ռաֆոն՝ Եղնիկներում ծառայության, պատերազմի, սեր գտնելու և անցած դժվար ուղու մասին

344

By

LIFEROOM նախագծի շրջանակում հյուրընկալվել է դերասան Ռաֆայել Երանոսյանը։ Ռաֆոն խոսել է պատերազմի ընթացքում կատարած ահռելի աշխատանքի մասին։ Դերասանն անկեղծացել է, որ վախենում է զենքից և վերհիշել կյանքի սարսափելի իրադարձությունը, երբ բանակում իր ընկերը զենքը մաքրելիս պատահաբար սպանել է իրենց երրոդ ընկերոջը:

Ռաֆոն պատմել է նաև իր անցած ուղու, զրոյից ամեն ինչի հասնելու, հայրիկի հետ հարաբերությունների, հարազատ գյուղից չկտրվելու մասին։

tert.am

Կարդալ ավելին

Ժամանց

«Կյանքիս ամենամեծ ձեռքբերումը»․ Շուշաննա Թովմասյանը 29 տարեկան դարձավ

194

By

Այսօր դերասանուհի Շուշաննա Թովմասյանի ծննդյան օրն է։ 

Շուշաննան ծննդյան առիթով ինստագրամյան էջում հրապարակել է ընտանեկան լուսանկար, որում պատկերված է ամուսնու եւ 10-ամսական որդու հետ։ Ընտանիքի անդամները ջերմ գրկախախառնված են։

Հրապարակմանը կից նա գրել է.

«Կյանքիս ամենամեծ ձեռքբերումը», իսկ վերջում ավելացրել է «#Happy Birthday to Me #29» հեշթեգերը։

Կարդալ ավելին

Ժամանց

Այսօր դերասանուհի Եվա Զոհրաբյանի հարսանիքն է (ֆոտո)

352

By

Այսօր դերասանուհի Եվա Զոհրաբյանի հարսանիքն է։ Այս մասին հայտնի էր նրա տարեդարձի օրը, երբ ընկերուհիները նախահարսանեկան անակնկալ խնջույք էին կազմակերպել։

Իր միկրոբլոգի էջում Եվան կիսվել է սիրելիի հետ, ապա եկեղեցում արված կադրերով։ Հարսանիքի լուսանկարներից իր միկրոբլոգի Stories բաժնում հրապարակել է նաեւ դերասանուհի Տիրուհի Հակոբյանը։

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ