Միացեք մեզ

Նորաձևություն

«Նորաձև և հարմարավետ դիզայներական հագուստ` պատրաստված Հայաստանում»․ FashionDrug-ի հիմնադիրը՝ նոր հավաքածուի և սպասվող նորության մասին

434
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Տարիներ առաջ նա իր և հաճախորդների կերպարներն առանձնահատուկ էր դարձնում բրոշների միջոցով, այսօր արդեն ունի հագուստի իր հավաքածուները․ դիզայներ, ոճաբան, բլոգեր, «FashionDrug» բրենդի հիմնադիր Անահիտ Ղազարյանը միշտ աչքի է ընկնում տարբերվող ձեռագրով։ Վերջերս դիզայները թողարկել է երեխաների ու մեծահասակների համար նախատեսված նոր գարուն-ամառ հավաքածու։ 

Tert.am Life–ն Անահիտի հետ զրուցել է ինչպես նոր հավաքածուի, այնպես էլ նորաձևության թրենդների մեջ դեմքը չկորցնելու, յուրահատուկ ոճով անհատականությունն ընդգծելու, հաճախորդների հետ աշխատելու իր մոտեցման մասին։ 

Անահիտի սպորտային նոր հավաքածուն գունեղ է ու վառ տրամադրություն ստեղծող։ Ասում է՝ արևոտ և գունավոր Կալիֆոռնիայի ազդեցությունն էր, որտեղ այժմ ժամանակավորապես բնակվում է։

«Քանի որ գարուն–ամառ հավաքածուն էր, նախապատվությունը տվեցի վառ գույներին։ Իմ հաճախորդներն էլ գիտեն, որ ես գույների սիրահար եմ։ Միշտ հորդորում եմ` չվախենալ գույներից։ Կարծրատիպը, որ եթե, օրինակ, կինն ավելորդ քաշ ունի, պետք է սև հագնի, հնացած է։ Թերությունները կարելի է թաքցնել դիզայներական գրագետ լուծումներով, ճիշտ ձևվածքով։ Ինքս կին եմ, գիտեմ, որ պետք է թաքցնել թերություններն ու ընդգծել առավելությունները»,– ասաց նա։

FD Sporty հավաքածուն նախատեսված է և՛ մեծահասակների, և՛ փոքրիկների համար, այսպիսով` մայրիկներն ու բալիկները կարող են հագնվել նույն ոճով։ Անահիտը վերջերս դուստր է ունեցել, դա չէր կարող իր ազդեցությունը չունենալ մայրիկի ստեղծագործական կյանքի վրա, սակայն երեխաների համար առաջին անգամ չէ, որ հագուստ է ստեղծում։

«Բնականաբար, աղջիկ երեխայով շատ ես ոգեշնչվում, սակայն ես մշտապես տղաներիս կարծիքը ևս հաշվի եմ առնում, հատկապես, երբ դեռահասների համար եմ հագուստ ստեղծում։ Նրանք 11 և 9 տարեկան են, նրանց հետ զրուցում եմ, նկատի եմ ունենում արտաքին ազդակները, տարիքային նախընտրությունները։ Սպորտային հավաքածուն շատ ընտանեկան է ստացվել, քանի որ բազմազբաղ առօրյայում մարդիկ հանգստյան օրերն անցկացնում են իրենց ընտանիքի հետ և ուզում են լինել ուրախ, գեղեցիկ։ Որևէ մեկը չի կարող ժխտել, որ մեր օրերում շատ ակտուալ են լուսանկարները, իսկ լուսանկարվելիս ցանկանում ենք գեղեցիկ ոճ ունենալ։ Ես փորձում ստեղծել այնպիսի հագուստ, որով մարդիկ իրենք իրենց կհավանեն, կցանկանան լուսանկարվել, որպեսզի մյուսներն էլ տեսնեն ու  գնահատեն, ինչու ոչ, գովեստի խոսքեր ասեն»,– ասաց դիզայները։

Բրոշներն Անահիտի հավաքածուներում առանձին տեղ ունեն, ի սկզբանե հենց բրոշներից սկսվեց նրա բրենդի պատմությունը։ Թեև առաջին հայացքից դրանք դժվար համադրելի են թվում սպորտային հավաքածուի հետ, Անահիտը գտել է իր լուծումը․ «Այս անգամ շատ եմ օգտագործել կենդանական պատկերներով հետաքրքիր բրոշներ, որոնք կարելի է կոճակով ամրացնել կամ հանել, օգտագործել նաև առանձին։ Ինձ համար շատ կարևոր է, որ հաճախորդս որևէ անհարմարություն չզգա։ Քանի որ աշխատում եմ շատ բարձրորակ կտորներով, որոնք երկար են ծառայում մարդուն, առաջարկում եմ այնպիսի բան, որը երկար կյանք կունենա նաև վիզուալ։ Այս պարագայում բրոշն ամրացնելով կամ հանելով  կարելի է այլ տեսք տալ հագուստին»։

Անահիտն ընդգծեց, որ անհատական պատվերների դեպքում հաճախորդի հետ քննարկում է յուրաքանչյուր դետալ՝ մարդու նախընտրություններն ու անհատական պարամետրերը հաշվի առնելով առաջարկում է իր մասնագիտական կարծիքը։ Ասում է՝ այս պարագայում օգնում է փաստը, որ ինքը ոչ միայն դիզայներ է, այլև ոճաբան, հաճախորդներն էլ իրեն վստահում են, ինչից ավելի է ոգեշնչվում։ Դիզայները նկատեց, որ իր դեպքում հաճախորդները մեծ մասամբ ոչ թե մեկանգամյա պատվեր են անում, այլ պարբերական։ 

Ժամանակակից աշխարհում, երբ նորաձևության մասսայականության մեջ մարդիկ կորցնում են իրենց դեմքը, Անահիտը կարևոր նկատառում ունի՝ ոճն անհատականություն է, նորաձևությունը՝ մարկետինգ։

Անահիտը հայտնեց, որ առաջիկայում ունենալու են նաև ոչ սպորտային հագուստ՝ արդեն «FashionDrug Prima» հավաքածուի շրջանակում, բայց այդ մասին փակագծերն առայժմ չի բացի։

«Աշխատում եմ Աշուն–ձմեռ 2021/2022 հավաքածուի վրա։ Քանի որ իմ վերլուծությամբ  իմ հաճախորդն ինձնից ակնկալում է ոչ թե բազային զգեստապահարան, այլ ոչ ստանդարտ լուծումներով դիզայներական հագուստ, խոստանում եմ, որ մարդիկ բավարարված կլինեն։ Շատ հետաքրքիր և ուժեղ հավաքածու կներկայացնեմ թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ Հայաստանում»,– ասաց նա ու հավելեց, որ հաճախորդներ ունի նաև Ռուսաստանից, ԱՄՆ–ից և Եվրոպայից։ Նրանք մեծ մասամբ հայեր են։ «Աշխատում եմ 24/7 գրաֆիկով։ Ժամային գոտիների տարբերության պատճառով այս ամենը կարողանում եմ անել անքուն գիշերների հաշվին, բայց չեմ դժգոհում»,– նկատեց դիզայները։

Անահիտից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ իր հավաքածուները ցուցադրությամբ չի ներկայացնում։ Նրա խոսքով՝ Հայաստանում շուկան է այդպես թելադրում։

«Fashion week-երի մասնակցում եմ։ Առհասարակ, ցուցադրությունները կազմակերպվում են ոչ միայն հյուրերի, այլև գնորդների համար։ Հայաստանում ինքնանպատակ ու ծախսաշատ եմ համարում Fashion show  կազմակերպելը, քանի որ գնորդներ չեն ներգրավվելու։ Բացի այդ, համարում եմ, որ այդ մոդելը հնանում է, քանի որ հավաքածուն կարելի է ներկայացնել կոնցեպտուալ տարբեր լուծումներով»,– եզրափակեց դիզայները։

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Ժամանց

Իտալական բարձրորակ հագուստ եւ հասանելի գներ. Դալմա Գարդեն Մոլում բացվել է PIAZZA ITALIA բրենդի խանութ-սրահը

498

By

Հագուստի իտալական որակն ու շունչն արդեն հայաստանյան իրականության մեջ կլինի հասանելի ու հարմար գներով. Դալմա Գարդեն Մոլի 1-ին հարկում իր դռներն է բացել PIAZZA ITALIA ապրանքանիշի առաջին պաշտոնական խանութ-սրահը։

Իտալական հանրաճանաչ այս բրենդը ստեղծվել է 1993 թվականին Նեապոլ քաղաքում՝ երեք եղբայրների կողմից։ Այն ներկայացնում է «high street» ոճի հարմարավետ եւ նորաոճ հագուստ, որը հարկավոր է կրել Իտալիայի հրապարակներում զբոսնելիս։

«Ուսումնասիրելով շուկան՝ հասկացանք, որ Հայաստանում հիմա հասանելի գնով որակյալ ապրանք ներկայացնելու հարցում մեծ բաց կա, եւ մեր կողմից եղավ որոշում լրացնել այդ բացը հենց այս բրենդի միջոցով։ PIAZZA ITALIA-ն ներկայացնում է հագուստ, որը կարելի է կրել տարբեր իրավիճակներում՝ առօրյա զբոսանք, ռեստորան, տարատեսակ միջոցառումներ։ Մեզ մոտ առկա է նաեւ աքսեսուարների, պայուսակների եւ կոշիկների տեսականի, այսինքն՝ հաճախորդը կարող է միանգամից ամբողջական համադրության տարբերակ ընտրել՝ այս կամ այն միջացավայրին համապատասխան»,- նշել է բրենդի համահիմնադիր Անահիտ Բաղդասարյանը։

Նա նաեւ տեղեկացրել է, որ մոտ 480 մ² տարածք ունեցող խանութ-սրահում այս պահին ներկայացված է գարուն-ամառ հավաքածուն՝ շուրջ 20 000 կտոր հագուստ. «Բրենդն ընտանեկան է եւ երիտասարդական. տեսականին նախատեսված է մինչեւ 45 տարեկան կանանց ու տղամարդկանց համար, ինչպես նաեւ առկա է մանկական հագուստ՝ 0-ից 36 ամսական եւ 3-ից 14 տարեկանների համար»։
Տարածաշրջանում ապրանքանիշն արդեն ներկայացված էր Ռուսաստանում, Վրաստանում եւ այլ երկրներում, իսկ Հայաստանում առանձին խանութներ ունեցել են որոշակի ապրանքատեսակներ, բայց որպես բրենդի պաշտոնական ներկայացուցիչ՝ այս սրահն առաջինն է։

Բացմանը ներկա հյուրերին սպասվում էր անակնկալ. հանձնվեցին 20 % զեղչի կտրոններ, որոնցով մինչեւ սեպտեմբերի 1-ը նրանք կկարողանան կատարել գնումներ։

Ներկաներին PIAZZA ITALIA բրենդի առավելությունները ներկայացրեց հաղորդավար, բլոգեր Լիլիթ Մուրադյանը, որն արդեն հասցրել էր ծանոթանալ տեսականուն եւ կիսվել է իր տպավորություններով:

«Ուրախ եմ, որ դարձել եմ առաջին գնորդը, կարող եմ փաստել՝ որակյալ ապրանք է ներկայացված։ Շատ կարեւորում եմ այն, որ խանութ-սրահում ամբողջ ընտանիքի համար կա տեսականի, եւ երեխաների հետ տարբեր խանութներով շրջելու եւ ժամանակ կորցնելու կարիք չկա. ամբողջ ընտանիքի համար կարելի է կատարել գնումներ, եւ նման խանութի կարիք իսկապես կար։ Շատ մրցակցային բրենդ է, գները հասանելի են միջին աշխատավարձ ունեցող մարդկանց»,-նշել է Լիլիթ Մուրադյանը:

Հագուստն ամբողջությամբ արտադրվում է Իտալիայում եւ Բանգլադեշում, իսկ գործվածքներն իտալական են։ Յուրաքանչյուր տեսականու հետ Հայաստան են ուղարկվում ապրանքի՝ տարբեր ստանդարտների համապատասխան լինելու մասին փաստող որակի հավաստագրեր, որոնց հաճախորդները կարող են ծանոթանալ ինչպես խանութ-սրահում, այնպես էլ սոցիալական հարթակներում:

PIAZZA ITALIA ապրանքանիշի հայաստանյան խանութ-սրահի նորություններին կարող եք հետեւել Ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/piazzaitaliaarmeniaofficial

Ինստագրամում՝ https://www.instagram.com/piazzaitaliaarmenia/:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Կարդալ ավելին

Ժամանց

Street fashion․ ինչպե՞ս են հագնվում հայ երիտասարդները և ի՞նչ կարծիք ունեն հակառակ սեռի ներկայացուցիչներն իրար մասին

552

By

Վերջին տարիներին համաշխարհային նորաձևության մեջ ավելի ու ավելի է զարգանում Street fashion-ը՝ փողոցային նորաձևությունը: Եթե առաջ այս արտահայտությունը կարող էին հասկանալ միայն դիզայներներն ու նորաձևության ոլորտի ներկայացուցիչները, այսօր Street fashion-ը հասկանալի է բոլորին:

Tert.am Life-ը շրջել է Երևանի փողոցներում, լուսանկարել ոճային հագնված տղաներին և աղջիկներին: Բացի այդ, փորձել ենք պարզել որքանո՞վ են ոճային տղաները՝ ըստ աղջիկների և որքանով են ոճային աղջիկները՝ ըստ տղաների։

Սյուզաննա

Ամեն ինչ, ավելի շատ, միջավայրից է կախված, բայց վերջերս նկատել եմ՝ տղաներն ավելի շատ են ուշադրություն դարձնում իրենց հագուստին, ոճին: Թեև մի փոքր միանման են հագնվում, նախընտրում են նույն գույները, ոճը:

Լարա

Կարծում եմ՝ մեր հայ տղաները թիթիզ են, ոճային և հետաքրքիր են հագնվում:

Կարոլինա

Մի քանի տարի առաջ տղաները ոճային չէին հագնվում, հիմա փոփոխություններ կան դեպի լավը՝ չնայած մի փոքր նույնատիպ են հագնվում: Խոսքը, հատկապես մուգ գույնի հագուստների մասին է:

Արթուր

Հայ աղջիկները, հատկապես՝ նոր սերնդի ներկայացուցիչները, բավականին նորաձև են հագնվում: Կարծում եմ՝ հիմա հայ աղջիկները բավականին տարբերվող են:

Ինեսա

Հայ տղաները ոճային են, ավելի ուշադիր են իրենց հագուկապին: Հագնում են, հիմնականում, սև, սպիտակ գույներով հագուստ, բայց ոչինչ, կարևորը գեղեցիկ հագնվեն:

Շուշաննա

Համեմատած 5-10 տարի առաջվա հետ, հիմա տղաներն ավելի ոճային են: Կարծում եմ՝ դա պայմանավորված է Եվրոպայից, արտասահմանից եկած արժեքներով: Այնտեղ տղաներն ավելի ազատ են հագնվում, իսկ հայ տղաներն ավելի թիթիզ են, խառը ոճեր այնքան էլ չեն սիրում, ոճն ադապտացնում են իրենց:

Մերի

Հայ տղաները ոճային չեն, բոլորը միանման են հագնվում, նույն տաբատներն են հագնում՝ կարծելով, որ գեղեցիկ է: Այն, ինչ Եվրոպայում շատ է հանդիպում և գեղեցիկ է, հայ տղաները համարում են, որ տղային վայել չէ: Խուսափում են գունավոր հագուստներից, մտածում են՝ պետք է աղջիկներն այդպես

Սարգիս

Աղջիկները նորաձև չեն, վուլգար են հագնվում: Ոչ թե բաց են հագնվում, այլ ոճով են վուլգար: Ես Միլանից եմ և չեմ կարող համեմատել այնտեղի ու այստեղի աղջիկների հագուկապը: Հայ աղջիկները ևս կարող են ոճային հագնվել, բայց նրանց մտածելակերպն այլ է, տղաների կողմից կարող են թարս նայվածքներ լինել:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Կարդալ ավելին

Ժամանց

Դիզայներ Աստղիկ Դավթյանի «BelleAnge» նոր՝ գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությունը Երեւանում

884

By

Մեծ պոդիում, տոնական տրամադրություն, մեկը մյուսից նորաձեւ կերպարներով գեղեցիկ աղջնակներ։ Վստահ քայլելով՝ փոքրիկ մոդելները ներկայացրել են «BelleAnge» ապրանքանիշի բազմապիսի եւ նորաձեւ հագուստները:

Բրեդի հիմնադիր, դիզայներ Աստղիկ Դավթյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ տարբեր ցուցադրությունների հաճախ են մասնակցել, իսկ 2021 թվականի ամբողջական գարուն-ամառ հավաքածուն ներկայացնում են առաջին անգամ։

Մանկական հագուստի այս ապրանքանիշը հայկական շուկայում գործում է 2013 թվականից եւ հասցրել է շատ փոքրիկների համար ստեղծել իրենց երազելի զգեստները:

««BelleAnge»-ը ֆրանսերենից փոխառություն է, որը թարգմանաբար նշանակում է գեղեցիկ հրեշտակ։ Մտածում էի՝ ինչ անուն կարելի է տալ բրենդին եւ ընտրեցի հենց այս անունը: Իհարկե, տարբերանշանի հարցում մի փոքր խորամանկության ենք դիմել ու «BelleAnge»-ը գրել ենք երկու «l»-ով, որ ավելի հնչեղ լինի»,- պատմեց Աստղիկ Դավթյանը։


Հիմնադրման սկզբում միայն տոնական զգեստների հավաքածուներով ներկայացող «BelleAnge» ապրանքանիշը տարիների ընթացքում ընդլայնել է իր տեսականին՝ ստեղծելով նաեւ կոկտեյլային եւ առօրյա ինքնատիպ հագուստ:

Շատերն են այսօր ասում, որ «BelleAnge»-ը ձեռագիր ունի։ Կան առանցքային  գույներ, որոնք ցանկացած հավաքածուում ներառված են. դրանք մեղմ, պաստելային գույներն են։ Իհարկե, երբեմն հագուստները մոդելավորվում են՝ կախված տրամադրությունից, սեզոնից, անգամ նաեւ իրադարձություններից։ Այդ դեպքում լինում են ավելի արտահայտված երանգներով:


Աստղիկ Դավթյանը մասնագիտությամբ լեզվաբան է, բայց փոքրուց դիզայներ-մոդելավորողի աշխատանքը սիրել է։ Անկեղծացավ, որ ընտանիքը փոքր-ինչ վերապահումով է մոտեցել իր ընտրությանը.

«Մեր ընտանիքում կարծրատիպ է եղել, որ դիզայները մասնագիտություն չէ։ Սկզբում այն ինձ համար ակտիվ նախասիրություն էր, բայց տարիները ցույց տվեցին, որ սա է իմ աշխարհը։ Իսկ մուսան հատկապես ի հայտ եկավ, երբ լույս աշխարհ եկավ  երկրորդ աղջիկս»։

Աստղիկն ասաց, որ դժվար է համադրել մանկական հագուստն ու դասական ձեւվածքները եւ ստանալ այնպիսի կերպար, որ բալիկը մնա բալիկ.«Ես ընտրել եմ ոսկե միջինը՝ այն, որ բալիկը կրի երեկոյան շքեղ զգեստ, բայց մնա մանուկ ու չնմանվի մեծահասակի»։


«BelleAnge» նորաձեւության տան նպատակներն ու երազանքները շատ են։ Նրանք այս տարիների ընթացքում ձեռք են բերել շատ հաճախորդներ անգամ երկրի սահմաններից դուրս եւ հետագայում պատրաստվում են ընդլայնել աշխատանքը նաեւ դրսի շուկայի համար։

Ապրանքանիշի՝ Մամիկոնյանց 41/1 հասցեում գործող խանութ-սրահում դուք կգտնեք 6 ամսականից մինչեւ 13 տարեկան աղջնակների ինքնատիպ հագուստներ։ Սրահում գործում է նաեւ ֆոտոստուդիա, որտեղ փոքրիկ մոդելները նկարահանվում են «BelleAnge»-ի շքեղ զգեստներով։ Նպատակ ունեն բացել երկրորդ խանութը։


«Իմ նախագծած հագուստներում մամայի քնքշություն ու սեր կա: Ես հագուստներին նույնիսկ անուններ եմ դնում։ Օրինակ՝ առաջին անգամ այդ հագուստը հագնող փոքրիկի անունով ենք այն կոչում»,- նշեց Աստղիկ Դավթյանը:

Իսկ 47 փոքրիկ մոդելները գեղեցիկ ցուցադրությամբ ու համերգային ծրագրով  ապահովեցին մայիսի 9-ի տոնական երեկոն։ Աղջնակների վստահ քայլերը չէին զիջում պրոֆեսիոնալ մոդելներին։ Տպավորություն էր, որ նրանք ճանապարհ անցած, մի քանի ցուցադրությունների մասնակից դարձած երեխաներ են։ Պարզապես կազմակերպիչներն աշխատել էին յուրաքանչյուր դետալի վրա ու ամեն ինչ արել էին միջոցառումը հիշարժան ու տպավորիչ դարձնելու համար։

Փոքրիկ մոդելները երեք ամիս շարունակ մասնակցել են դեֆիլեի պրոֆեսիոնալ դասընթացների։ Դեֆիլեի հմտությունները նրանց փոխանցել է մասնագետ Սիրանուշ Դավթյանը։ Յուրաքանչյուր կերպարին համապատասխան դեֆիլեի ծրագիր էր  մշակվել, անգամ տարիքային բաժանում էր արված եւ յուրաքանչյուր բալիկ իրեն  համապատասխան զգեստ էր ներկայացնում։

47 մոդելների հիմնական մասը «BelleAnge»-ի հաճախորդներն են։ Ծնողները նշում էին, որ այս ապրանքանիշի հագուստներն իրենց երեխաների զգեստապահարանում  ամենասիրելիներից են:  


Անակնկալների պակաս չզգացվեց, եւ այս անգամ միջոցառման կազմակերպիչների  համար անակնկալներ էին պատրաստել «BelleAnge»-ի գործընկերները. անցկացվեց խաղարկություն, եւ հաղթողները ստացան տարբեր նվերներ։

Նախագծի գործընկերներն էին «Մերիդիան» էքսպո-կենտրոնը, «Fort Arena» մանկական արկածային ժամանցի կենտրոնը, «Children’s Factory» պրեմիում դասի մանկական սրճարան եւ զվարճանքի կենտրոնը, «CHOCOlab» առաջին շոկոլադե լաբորատորիան՝ զարգացման եւ ժամամցի կենտրոն մեծերի եւ փոքրերի համար, «Manana» մանկական հագուստի սրահը, «Art & Twins» գեղեցկության սրահը, «Flore de Star» ծաղկի սրահը եւ  «Multiboom»-ը:


«BelleAnge»-ի նորություններին կարող եք հետեւել ապրանքանիշի կայքում՝ https://belleange.com/,  

Ֆեյսբուքում՝  https://www.facebook.com/BelleangeCouture

Ինստագրամում՝ https://www.instagram.com/belleange_com/ 

BRAVO.am

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ