Միացեք մեզ

Տնտեսություն

Ներդրվել է էլեկտրոնային ՀԴՄ-ների համակարգը. Այն կխթանի օնլայն առեւտուրը. ՊԵԿ

184
Հետևե՛ք մեզ Telegram-ում
ՊԵԿ

Հսկիչ դրամարկղային մեքենաների արդիականացման և հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով, կառավարության որոշմամբ, ներդրվել է էլեկտրոնային ՀԴՄ-ների համակարգը։

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ անկախ նրանից կազմակերպությունը խոշոր է, թե փոքր և ինչ հարկման ռեժիմով է աշխատում, եթե առևտուրն իրականացնում է ինտերնետ հարթակով՝ կարող է կիրառել էլեկտրոնային ՀԴՄ։

Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան ծրագրային ապահովում է, որը հնարավորություն է ընձեռում ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի (էլեկտրոնային առևտրային հարթակի) միջոցով ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների համար գեներացնել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն: Էլեկտրոնային ՀԴՄ-ի ծրագրային ապահովումն իրականացնում է տնտեսվարողը։ Իսկ ՊԵԿ-ն  ապահովում է էլեկտրոնային ՀԴՄ-ի և կոմիտեի միջև տեղեկատվության փոխանակման գործընթացը։ Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա գրանցելու համար հարկ վճարողը պետք է հարկային մարմնին դիմում ներկայացնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Տվյալները լրացնելուց հետո հարկ վճարողը դիմումին պատասխան ստանում է սերտիֆիկատ։ Այն ապահովում է տվյալների անվտանգ փոխանակումը։

Պարտադիր պայման է՝ Էլեկտրոնային կտրոնի վրա պետք է լինի ապրանքների անվանացանկը և QR կոդ, որը պարունակում է կտրոնի ամփոփ տեղեկատվությունը։

էլեկտրոնային ՀԴՄ-ն գործում է օնլայն ռեժիմում, իսկ վճարումը կարելի է կատարել կանխիկ և անկանխիկ եղանակով: Հարկ վճարողները կարող են էլեկտրոնային կտրոնը տպել կամ էլեկտրոնային տարբերակով փոխանցել քաղաքացուն։ 

ՊԵԿ պաշտոնական կայքում տեղադրված է էլեկտրոնային ՀԴՄ-ի վեբ-ծառայության ինտեգրման ուղեցույցը և ինտեգրման համար անհաժեշտ հավաստագիրը։

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Տնտեսություն

Հայաստանը նոր ատոմակայան ունենալու մտադրություն ունի․ Գնել Սանոսյան

224

By

Նոյեմբերի 16-ին լրագրողների՝ Հայկական ատոմակայան շրջայցի ժամանակ նախարարը հայտարարեց, որ Հայաստանի էներգետիկ համակարգում ատոմային էներգետիկայի դերը շատ մեծ է․ «Մենք շարունակելու ենք մեծ տեղ տալ դրա զարգացմանը։ Մեր միտքը հետևյալն է՝ Հայաստանում ոչ մի օր չպետք է դադարեցվի ատոմային էներգիայի արտադրությունը»։ 

Լրագրողների շրջայցը կազմակերպվել էր ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետը մինչև 2026-ը երկարաձգելու առիթով: Կայանի արդիականացումը սկսվել է 2015-ին։ Այդ ժամանակահատվածում իրականացվել են կայանի անվտանգության բարձրացման, սարքավորումների ստուգման ու փոխարինման աշխատանքներ, ինչի արդյունքում էներգաբլոկի հզորությունը աճել է 15 տոկոսով՝ միջուկային վառելիքի նույն ծախսով։ Նախատեսվում է ատոմակայանի աշխատելու ժամկետը երկարացնել մինչև 2036-ը։ 

«Բոլոր նախապայմանները կան դրա համար, այսինքն՝ բոլոր աշխատանքներն արված են այս փուլում, և իհարկե հաջորդ տարիներին նույնպես նախանշված որոշակի աշխատանքներ կան, որոնք ընստ գրաֆիկի կիրականացնենք»,- նշեց Գնել Սանոսյանը։

Սանոսյանի խոսքով՝ մտադիր են այնպես անել, որ գործող կայանի շահագործման ժամկետների ավարտին լինի նոր էներգաբլոկ և այն անմիջապես միացնել ցանցին։ Նա կարծում է՝ նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները կսկսվեն 2026-2027-ին։

Նոր էներգաբլոկի հզորությունը դեռ հայտնի չէ, սակայն նախարարի խոսքով՝ այն առնվազն կունենա այն հզորությունը, որն ունի գործող կայանը՝ մոտ 400-450 մվտ։ Գնել Սանոսյանը նշեց նաև, որ նոր էներգաբլոկի կառուցման ծրագրում գլխավոր գործընկերը «Ռոսատոմ»-ն է։

«Մենք «Ռոսատոմ»-ի գործընկներների հետ շարունակում ենք մտածել, քննարկել, նույնիսկ առաջիկայում որոշակի փաստաթղթեր նախապատրաստել հետագա համագործակցության և նոր էներգաբլոկի կառուցման շուրջ»,- ասաց նախարարը։

Կարդալ ավելին

Տնտեսություն

Հայաստանում ներդրողները խնդիրներ են ունենում կամ կառավարության, կամ բյուրոկրատական շրջանակների հետ. Զարեհ Սինանյան

602

By

2018 թվականին հայտարարվեց, որ «թավշյա» հեղափոխությունից հետո սփյուռքից հսկայական ներդրումներ կգան Հայաստան, եւ որ երկիրը լուրջ տնտեսական աճ կարձանագրի: Այնուամենայնիվ, այս ամենն այդպես էլ տեղի չունեցավ: Այս մասին սեպտեմբերի 23-ին Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական ​ հանձնաժողովի կազմակերպած քննարկումների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ դիմելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին:  

Նա, մասնավորապես, հարցրել է, թե ուր են կորել խոստացված ներդրումները եւ աննախադեպ տնտեսական աճը:

Ի պատասխան՝ Սինանյանը հայտարարել է, որ ավելի ճիշտ կլինի այս հարցը ուղղել էկոնոմիկայի նախարարությանը, քանի որ ինքը վիճակագրական տվյալների չի տիրապետում, ուստի չի կարող լիարժեք պատասխանել հարցին:

«Ես կարող եմ միայն ընդհանուր կերպով անդրադառնալ այս թեմային եւ մատնանշել ներդրումային ոլորտում առկա խնդիրները: Հայաստանում ներդրումների հետ կապված խնդիրները հիմնականում կայանում են նրանում, որ երբ մարդիկ ինչ-որ տեղ ներդրումներ կատարելու ցանկություն են հայտնում, նրանց մոտ անմիջապես դժվարություններ են առաջանում կառավարության կամ տարբեր տեսակի բյուրոկրատական ​​շրջանակների հետ», — պարզաբանել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը:

https://news.am/arm/news/664232.html

Կարդալ ավելին

Տնտեսություն

Այս տարի խաղող կմթերի 50 մեծ ու փոքր գործարան, 115-ի փոխարեն՝ 130 դրամով․ Պապիկյան

420

By

Կարդալ ավելին

Տնտեսություն

Հայաստանը դիտարկում է այլ երկրներից գազ ներմուծելու հնարավորությունը․ փոխվարչապետ

494

By

Մենք դիտարկում ենք այլ երկրներից գազ ներմուծելու հնարավորությունը: Այս մասին սեպտեմբերի 17-ին լրագրողներին հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Սակայն այս հարցը, նրա խոսքով, կապված է ենթակառուցվածքային լուծումների հետ: «Այս մոտեցումը կիրառվում է: Խոսքն Իրանի հետ գործարքի մասին է»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանը Ռուսաստանից գազը է գնում 1000 խմ-ի դիմաց 165 դոլարով: Բացի այդ, «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը գործում է Հայաստանի եւ Իրանի միջեւ:  

Կարդալ ավելին

Տեխնոլոգիաներ

Հայաստանյան codesignal ընկերությունը ներգրավել է 50 մլն դոլար ներդրում

356

By

Տիգրան Սլոյանի և Արամ Շատախցյանի հիմնադրած codesignal ընկերությունը ներգրավել է 50 մլն դոլար ներդրում` ընկերության շուկայական արժեքը մեկ տարուց ավելի քիչ ժամանակահատվածում քառապատկելով և հասցնելով 500 մլն դոլարի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Հերթական չնաշխարհիկ կիսվելու արժանի նորությունը տեխ համայնքից.

Տիգրան Սլոյանի և Արամ Շատախցյանի հիմնադրած codesignal ընկերությունը ներգրավել է 50մլն դոլար ներդրում` ընկերության շուկայական արժեքը մեկ տարուց ավելի քիչ ժամանակահատվածում քառապատկելով և հասցնելով 500մլն դոլարի։ C ռաունդն առաջնորդել է առաջնակարգ index ventures վենչուրային ֆոնդը։

Տիգրան Սլոյանն ինձ փոխանցեց, որ Հայաստանյան գրասենյակում բազմաթիվ նոր աշխատատեղեր սպասում են իրենց զբաղեցնողներին, որի մասին տեղեկությունը կդնեմ առաջին մեկնաբանության մեջ»,-ասված է նախարարի գրառման մեջ։

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ