Միացեք մեզ

Քաղաքականություն

Նախկինից, այդ թվում Սովետից դժգոհող խաբվածներին տեղեկացրեք, որ…

276
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Աշխարհում կան ողբալի վիճակում գտնվող ընդամենը մի քանի տապալված երկրներ, որտեղ պարտադրում են մասնավոր սեփականության իրավունքը (տնօրինելը, տիրապետելը, կառավարելը)՝ մասամբ, կամ ամբողջությամբ զիջել բանկերին, կամ պետությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը։


«Հակիրճ տեղեկանք

Եթե ձեր որևէ հարցին պատասխանել են՝

«…ողջ քաղաքակիրթ աշխարհում այսպես է…», ապա պարզապես փորձել են խաբել։

«Բարեփոխումներ» ասածը ամենևին էլ աշխարհի տարբեր անկյուններում կիրառվող տարատեսակ սահմանափակումները ծաղկաքաղ անելն ու մեկ տարածքում մեկտեղելը չէ։

Երկրագնդի ավելի քան 250(ճանաչված ու չճանացված) երկրների շարքում առկա են ընդամենը մեկ տասնյակից ավելի երկրներ(հիմնականում՝ տնտեսապես անհաջողակ) որոնք կիրառում են ներքին կանխիկ դրամաշրջանառութան կացնային սահմանափակումներ։ 300 հազար դրամին համարժեք սահմանաչափ ընդամենը մեկ երկրում է։

Աշխարհում կան ողբալի վիճակում գտնվող ընդամենը մի քանի տապալված երկրներ, որտեղ պարտադրում են մասնավոր սեփականության իրավունքը (տնօրինելը, տիրապետելը, կառավարելը)՝ մասամբ, կամ ամբողջությամբ զիջել բանկերին, կամ պետությանը։

Աշխարհում կան ընդամենը մեկ-երկու երկրներ, որոնք արգելում են ծխելը բաց տարածքներում։

Օրինակները չափից շատ են դարձել՝ սկսած օրացուցային տարվա մեջ հանգստյան օրերի քանակի այլ երկրների համեմատ Հայաստանում ավելին լինելու մասին բացահայտ ապատեղեկատվությունից, մինչև ծառայություններից օգտվելու սահմանափակումները, կամ կենսաթոշակն ու աշխատավարձը բանկերում պահելու պետության կողմից կիրառվող անտեղի պարտադրանքը։

Նույնիսկ չարժե անդրադառնալ այն ակնառու իրողությանը, որ նշված և նմանատիպ նորմերի կիրառումը անխուսափելիորեն հասցնում է գործարար ու ներդրումային գրավչության անկմանը, ստվերի աննախադեպ ավելացմանը, արտադրության ու ծառայությունների ոլորտի անկմանը, և որպես հետևանք՝ սոցիալ-տնտեսական իրավիճակի կտրուկ վատթարացմանը։

Նշվածի առումով, մեղմ ասած, չափազանց զավեշտալի է տարբեր տեղեկատվական հարթակներում ծայրահեղ գերակտիվ տնտեսագետների վարքագիծը։ Իրենց «ինտելեկտը» պատեհ-անպատեհ ի ցույց դնելու միջոցով կայացման հույսեր փայփայող այս կիսաերիտասարդները կարծիք են հայտնում համարյա ամեն ինչի մասին, սակայն երբեք, ոչ մի դեպքում, և ոչ մի կերպ չեն անդրադառնում Հայաստանի տնտեսությունն առավել վատթարացման տանող օրենսդրական սահմանափակումների տարերայնորեն ավելացման օրհասական դարձած խնդրին։

Բոլորը պետք է հասկանան, որ այս կուրսը շարունակվելու դեպքում երկիրը սահուն կերպով կվերածվի 21-րդ դարի յուրատեսակ համակենտրոնացման ճամբարի, որտեղ չի կարող լինել նույնիսկ աշխատանք…

Մի՞թե պարզ չդարձավ`

որքան էլ ջանաք բանկային տոկոսները «վերև-ներքև» տանել, միևնույն է՝ իրական արժեքը ստեղծվում է բացառապես աշխատանքի արդյունքում։

ՀԳ
Նախկինից, այդ թվում Սովետից դժգոհող խաբվածներին տեղեկացրեք, որ այն ժամանակ այսպիսի սահմանափակումներ չկային»,- գրել է Ճշմարիտյանը։

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Քաղաքականություն

Իրանը և Ռուսաստանը կունենան գերազանց մակարդակի համագործակցություն.Իրանի ԱԳ նախարար

88

By

ԻԻՀ ԱԳ նախարարը Թվիթերում գրել է. «Իրան-Ռուսաստան հարաբերությունների նոր փուլում սպասվում է գերազանց համագործակցություն»:

ParsToday-ի հաղորդմամբ՝  Ամիր Աբդոլլահյանն ով Իրանի նախագահին ուղեկցում էր Մոսկվա կատարած այցի ընթացքում, հինգշաբթի օրը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպումից հետո արված թվիթերյան գրառման մեջ Աբդոլլահյանը նշել է. «Կարևոր քննարկում ունեցանք պարոն Լավրովի հետ՝ երկու երկրների համագործակցության, Իրանում նոր ատոմակայանների կառուցումն արագացնելու, երկու երկրների նախագահների վերջին պայմանավորվածությունների լույսի ներքո համագործակցության համակողմանի զարգացման և հյուպատոսական հարցերին ուշարդություն դարձնելու շուրջ»:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Դոնբասում հայտնել են Ուկրաինայի ուժայինների կողմից զինադադարի խախտման մասին

126

By

Ուկրաինայի ուժայինները Դոնբասում մեկ անգամ խախտել են զինադադարի ռեժիմը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ին, այս մասին լրագրողներին հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության  (ԴԺՀ) ներկայացուցիչը Հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Մի իշխանությունը, որը աղետի գոտում անգամ փայտից զուգարան չի սարքել, քննադատում է Քոչարյանին

50

By

Մի իշխանությունը, որը աղետի գոտում անգամ փայտից զուգարան չի սարքել չորս տարվա մեջ, մի հատ մաքսատուն են սարքել, որտեղ գործի են ընդունել իրենց մերձավորներին, սկսում են խոսել լայնածավալ շինարարության մասին, ասում են դա գոյություն չունի։ Այս մասին 5-րդ ալիքի հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։

«Ինձ, օրինակ, հետաքրքիր է այն մարդու ռեակցիան, երբ Ռոբերտ Քոչարյանի օրոք ստացել է բնակարան աղետի գոտում և լսում է դա հեռուստացույցով։ Շուրջ 20 հազար ընտանիք աղետի գոտում ունեցել է բնակարանային պայմանների բարելավում, դա եղել է նոր կառուցված շենքեր, վերակառուցված շենքեր, նոր կառուցված անհատական տներ, մի մասը կատարվել է Լինսի հիմնադրամի միջոցներով՝ մոտ 4000-5000 ընտանիք, մոտ  6000-6500 ընտանիքների բնակարանների գնման վկայագրերի ծրագիր կար, որի մի մասը կտարավել դոնորներով, մի մասը պետական բյուջեի միջոցներով, մնացած մասը մոտ 8000-9000 արվել է մեր բյուջեով, մենք պարտք չենք խնդրել, մենք զարգացել են, ունեցել ենք աճող տնետսություն, կատարել ենք այդ աշխատանքները, ուզում եք քննադատեք, հասեք այդ ցուցանիշին, հետո քննադատեք։ Ցուցանիշից կմ-ներով հեռու եք ու քննադատում եք, ազնիվ չեք գոնե»,-ասաց Միկոյանը։

Երկրորդ նախագահի գրասենյակի համակարգողի խոսքով, Սպիտակ քաղաքում չկա որևէ բազմաբանկարան շենք, ներառյալ՝ դպրոց, մանկապարտեզ, որին Ռոբետ Քոչարյանի ձեռքը չի կպել։

«Սպիտակում վերջերս նորից շինարարական աշխատանքներ էին, ուրիշ հատվածում՝ գերեզմաններում։ Այն տղաները, որոնք հաճախել էին մանկապարտեզ, դպրոց, որ իրենք ապրել էին Քոչարյանի օրոք ստացած տներում․․․ կառուցվող Սպիտակում մեծացած երիտասարդների համար այս իշխանությունը, այո կառուցեց, բայց գերզման․․․»։

Կարդալ ավելին

Տեսանյութեր

Տեսանյութ․ «Սերգո ջան լավ չես ապրելու, քանի Արցախը կա»․ պատերազմ հայության դեմ

50

By

Կարդալ ավելին

Լրահոս

Տեսանյութ․ Պատերազմի մասնակցին քաղաքական պատճառով հեռացնում են ԵՊՀ-ից

46

By

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ