Միացեք մեզ

Տնտեսություն

Նախարար Գնել Սանոսյանը Արմավիրի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել ոռոգման գործընթացի վերաբերյալ

316
Հետևե՛ք մեզ Telegram-ում

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 19-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզպետարանում՝ մարզում ոռոգման գործընթացին առնչվող խնդիրների վերաբերյալ։ Խորհրդակցությանը մասնակցել են Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, Արմավիրի մարզի ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարները, մարզպետարանի աշխատակիցներ։

Նախարար Գնել Սանոսյանը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է ոլորտում առկա կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանը միտված առաջնահերթությունները և ծրագրերը։ ՏԿԵ նախարարը մասնավորապես ընդգծել է, որ չնայած ոռոգման ջրապահովման դեֆիցիտը մեղմելու նպատակով Սևանա լճից բաց թողնվող ջրի առավելագույն չափաքանակն ավելացվել է 75 մլն խմ-ով, սակայն պետք է խնդիր դնել՝ սահմանված ծավալից պակաս չափի ջրառով ապահովել ոռոգման գործընթացը։ «Մեզնից կախված ամեն ինչ պետք է անենք, որ 75 միլիոն թվին ոչ մի կերպ չհասնենք, ես հավատում եմ, որ դա հնարավոր է, լավ կլինի, որ եղանակային պայմաններն էլ նպաստավոր լինեն։ Կարծում եմ, որ համատեղ աշխատանքի ու ջանքերի շնորհիվ կարող ենք լուծել այդ խնդիրը»,- նշել է Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ ամենշաբաթյա պարբերականությամբ ոլորտի պատասխանատուների հետ կքննարկի ընթացիկ աշխատանքները և առաջիկա անելիքները։

Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը տեղեկացրել է, որ Սևանա լճից այս տարվա համար օրենքով սահմանվածից պակաս չափաքանակի ջրառ իրականացնելու համար կատարվել են անհրաժեշտ հաշվարկներ, և այդ ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ։ Կարեն Սարգսյանը ՏԿԵ նախարարին ներկայացրել է նաև Ախուրյանի և Ապարանի ջրամբարներից Արմավիրի մարզի ջրօգտագործողների համար նախատեսված ծավալներով ջրառի ապահովման ուղղությամբ կատարվող աշխատանքները։

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի տեղեկացմամբ՝ մարզում ոռոգման ապահովման առումով ճգնաժամային շրջանը հաղթահարված է, և այժմ ավելի կայուն շրջան է։ Խորհրդակցության ընթացքում Արմավիրի մարզի «Էջմիածին», «Արմավիր» և «Շենիկ» ՋՕԸ-երի տնօրենները ներկայացրել են իրենց սպասարկման տարածքներում ոռոգովի հողատարածքներին և ոռոգման ջրի պահանջարկին առնչվող տվյալներ, ինչպես նաև ջրասակավության պայմաններում ջրօգտագործող ընկերություններին անհրաժեշտ ջրաքանակների ապահովման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։ Մարզի ՋՕԸ-երի ղեկավարների տեղեկացմամբ՝ ջրօգտագործման վճարների հավաքագրումների ցուցանիշը բարելավվել է նախորդ տարվա համեմատ։

Քննարկվել են նաև Արմավիրի մարզում ոռոգվող հողատարածքների ջրապահովման նպատակով անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես նոր ջրամբարների կառուցման, ջրատար համակարգի արդիականացման ու ընդլայնման, խորքային հորերի վերագործարկման, ոռոգման համակարգի էներգաապահովման վերաբերյալ հարցեր, անդրադարձ է կատարվել նաև մակերեսային ոռոգումից աստիճանաբար կաթիլային ոռոգման համակարգի անցնելու հարցին։
Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ՋՕԸ-երի ղեկավարներին հորդորել է իրենց ընկերությունների անդամ ջրոօգտագործողների հետ բացատրական աշխատանքներ կատարել՝ տեղեկացնելով աշխարհում և մասնավորապես Հայաստանում կլիմայական պայմանների փոփոխությունների հետևանքով հողամշակության և հատկապես հողի ոռոգման ավանդական եղանակների վերանայման ու արդիականացման անհրաժեշտությունը։ Նախարար Սանոսյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է նաև ավելի մեծ ուշադրություն դարձնել ջրօգտագործման վճարների հավաքագրումների ցուցանիշների ավելացմանը։

Տնտեսություն

Հայաստանը նոր ատոմակայան ունենալու մտադրություն ունի․ Գնել Սանոսյան

224

By

Նոյեմբերի 16-ին լրագրողների՝ Հայկական ատոմակայան շրջայցի ժամանակ նախարարը հայտարարեց, որ Հայաստանի էներգետիկ համակարգում ատոմային էներգետիկայի դերը շատ մեծ է․ «Մենք շարունակելու ենք մեծ տեղ տալ դրա զարգացմանը։ Մեր միտքը հետևյալն է՝ Հայաստանում ոչ մի օր չպետք է դադարեցվի ատոմային էներգիայի արտադրությունը»։ 

Լրագրողների շրջայցը կազմակերպվել էր ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետը մինչև 2026-ը երկարաձգելու առիթով: Կայանի արդիականացումը սկսվել է 2015-ին։ Այդ ժամանակահատվածում իրականացվել են կայանի անվտանգության բարձրացման, սարքավորումների ստուգման ու փոխարինման աշխատանքներ, ինչի արդյունքում էներգաբլոկի հզորությունը աճել է 15 տոկոսով՝ միջուկային վառելիքի նույն ծախսով։ Նախատեսվում է ատոմակայանի աշխատելու ժամկետը երկարացնել մինչև 2036-ը։ 

«Բոլոր նախապայմանները կան դրա համար, այսինքն՝ բոլոր աշխատանքներն արված են այս փուլում, և իհարկե հաջորդ տարիներին նույնպես նախանշված որոշակի աշխատանքներ կան, որոնք ընստ գրաֆիկի կիրականացնենք»,- նշեց Գնել Սանոսյանը։

Սանոսյանի խոսքով՝ մտադիր են այնպես անել, որ գործող կայանի շահագործման ժամկետների ավարտին լինի նոր էներգաբլոկ և այն անմիջապես միացնել ցանցին։ Նա կարծում է՝ նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները կսկսվեն 2026-2027-ին։

Նոր էներգաբլոկի հզորությունը դեռ հայտնի չէ, սակայն նախարարի խոսքով՝ այն առնվազն կունենա այն հզորությունը, որն ունի գործող կայանը՝ մոտ 400-450 մվտ։ Գնել Սանոսյանը նշեց նաև, որ նոր էներգաբլոկի կառուցման ծրագրում գլխավոր գործընկերը «Ռոսատոմ»-ն է։

«Մենք «Ռոսատոմ»-ի գործընկներների հետ շարունակում ենք մտածել, քննարկել, նույնիսկ առաջիկայում որոշակի փաստաթղթեր նախապատրաստել հետագա համագործակցության և նոր էներգաբլոկի կառուցման շուրջ»,- ասաց նախարարը։

Կարդալ ավելին

Տնտեսություն

Հայաստանում ներդրողները խնդիրներ են ունենում կամ կառավարության, կամ բյուրոկրատական շրջանակների հետ. Զարեհ Սինանյան

602

By

2018 թվականին հայտարարվեց, որ «թավշյա» հեղափոխությունից հետո սփյուռքից հսկայական ներդրումներ կգան Հայաստան, եւ որ երկիրը լուրջ տնտեսական աճ կարձանագրի: Այնուամենայնիվ, այս ամենն այդպես էլ տեղի չունեցավ: Այս մասին սեպտեմբերի 23-ին Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական ​ հանձնաժողովի կազմակերպած քննարկումների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ դիմելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին:  

Նա, մասնավորապես, հարցրել է, թե ուր են կորել խոստացված ներդրումները եւ աննախադեպ տնտեսական աճը:

Ի պատասխան՝ Սինանյանը հայտարարել է, որ ավելի ճիշտ կլինի այս հարցը ուղղել էկոնոմիկայի նախարարությանը, քանի որ ինքը վիճակագրական տվյալների չի տիրապետում, ուստի չի կարող լիարժեք պատասխանել հարցին:

«Ես կարող եմ միայն ընդհանուր կերպով անդրադառնալ այս թեմային եւ մատնանշել ներդրումային ոլորտում առկա խնդիրները: Հայաստանում ներդրումների հետ կապված խնդիրները հիմնականում կայանում են նրանում, որ երբ մարդիկ ինչ-որ տեղ ներդրումներ կատարելու ցանկություն են հայտնում, նրանց մոտ անմիջապես դժվարություններ են առաջանում կառավարության կամ տարբեր տեսակի բյուրոկրատական ​​շրջանակների հետ», — պարզաբանել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը:

https://news.am/arm/news/664232.html

Կարդալ ավելին

Տնտեսություն

Այս տարի խաղող կմթերի 50 մեծ ու փոքր գործարան, 115-ի փոխարեն՝ 130 դրամով․ Պապիկյան

420

By

Կարդալ ավելին

Տնտեսություն

Հայաստանը դիտարկում է այլ երկրներից գազ ներմուծելու հնարավորությունը․ փոխվարչապետ

494

By

Մենք դիտարկում ենք այլ երկրներից գազ ներմուծելու հնարավորությունը: Այս մասին սեպտեմբերի 17-ին լրագրողներին հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Սակայն այս հարցը, նրա խոսքով, կապված է ենթակառուցվածքային լուծումների հետ: «Այս մոտեցումը կիրառվում է: Խոսքն Իրանի հետ գործարքի մասին է»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանը Ռուսաստանից գազը է գնում 1000 խմ-ի դիմաց 165 դոլարով: Բացի այդ, «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը գործում է Հայաստանի եւ Իրանի միջեւ:  

Կարդալ ավելին

Տեխնոլոգիաներ

Հայաստանյան codesignal ընկերությունը ներգրավել է 50 մլն դոլար ներդրում

356

By

Տիգրան Սլոյանի և Արամ Շատախցյանի հիմնադրած codesignal ընկերությունը ներգրավել է 50 մլն դոլար ներդրում` ընկերության շուկայական արժեքը մեկ տարուց ավելի քիչ ժամանակահատվածում քառապատկելով և հասցնելով 500 մլն դոլարի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Հերթական չնաշխարհիկ կիսվելու արժանի նորությունը տեխ համայնքից.

Տիգրան Սլոյանի և Արամ Շատախցյանի հիմնադրած codesignal ընկերությունը ներգրավել է 50մլն դոլար ներդրում` ընկերության շուկայական արժեքը մեկ տարուց ավելի քիչ ժամանակահատվածում քառապատկելով և հասցնելով 500մլն դոլարի։ C ռաունդն առաջնորդել է առաջնակարգ index ventures վենչուրային ֆոնդը։

Տիգրան Սլոյանն ինձ փոխանցեց, որ Հայաստանյան գրասենյակում բազմաթիվ նոր աշխատատեղեր սպասում են իրենց զբաղեցնողներին, որի մասին տեղեկությունը կդնեմ առաջին մեկնաբանության մեջ»,-ասված է նախարարի գրառման մեջ։

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ