Միացեք մեզ

Տեխնոլոգիաներ

Մշակվել Է սմարթ շապիկ, որը կարող Է վերահսկել սրտի աշխատանքը

140
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Ռայսի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները մշակել են «խելացի» շապիկ, որը մշտապես վերահսկում է սրտի աշխատանքը և կարող է փոխարինել էլեկտրասրտագրությանը (ԷՍԳ):

Սովորական թելերից բացի շապիկի մասն են կազմում նաև բարակ ածխածնային նանոխողովակները, որոնք նման են բամբակի թելերի։ Դրանք հպվում են մաշկին և վերահսկում սրտի բաբախյունը: Այս տվյալները կարող են Bluetooth-ի միջոցով ուղարկվել շապիկը կրող անձի բժշկի սմարթֆոնին կամ փոխանցվել Holter մոնիտորին, որը վերահսկում և հայտնաբերում է սրտի ռիթմի խանգարումը:

Մշակողները վստահեցնում են, որ շապիկը ծալելու, ձգելու կամ լվանալու դեպքում չի կորցնում իր հատկությունները։  Նրանք նաև նշել են, որ իրենց նոր զարգացումն ունի կիրառման լայն հնարավորություններ և կարող է օգտագործվել ռոբոտաշինության կամ ռազմական ոլորտներում։

Զարգացումը մանրամասն նկարագրված է Ամերիկյան քիմիական ընկերության Nano Letters ամսագրում:

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Տեխնոլոգիաներ

Facebook-ի ավելի քան 1,5 միլիարդ օգտատիրոջ տվյալներ հայտնվել են համացանցում

228

By

Facebook-ի ավելի քան 1,5 միլիարդ օգտատիրոջ տվյալներ հայտնվել են համացանցում և վաճառվում են հայտնի հաքերային կայքում: Այս մասին հայտնում է Privacy Affairs մասնագիտացված ինտերնետ-պարբերականը, փոխանցում է Mash-Telegram ալիքը:

Նշվում է, որ ֆորումը պարունակում է անուններ, էլ. փոստի հասցեներ, հեռախոսահամարներ, սոցիալական ցանցի օգտատերերի ID-ներ և դրանց գեոլոկացիաները։

Mash-ը հավելում է, որ սա Facebook-ի տվյալների ամենամեծ և ամենանշանակալից արտահոսքն է:

Կարդալ ավելին

Տեխնոլոգիաներ

Հայաստանյան codesignal ընկերությունը ներգրավել է 50 մլն դոլար ներդրում

126

By

Տիգրան Սլոյանի և Արամ Շատախցյանի հիմնադրած codesignal ընկերությունը ներգրավել է 50 մլն դոլար ներդրում` ընկերության շուկայական արժեքը մեկ տարուց ավելի քիչ ժամանակահատվածում քառապատկելով և հասցնելով 500 մլն դոլարի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Հերթական չնաշխարհիկ կիսվելու արժանի նորությունը տեխ համայնքից.

Տիգրան Սլոյանի և Արամ Շատախցյանի հիմնադրած codesignal ընկերությունը ներգրավել է 50մլն դոլար ներդրում` ընկերության շուկայական արժեքը մեկ տարուց ավելի քիչ ժամանակահատվածում քառապատկելով և հասցնելով 500մլն դոլարի։ C ռաունդն առաջնորդել է առաջնակարգ index ventures վենչուրային ֆոնդը։

Տիգրան Սլոյանն ինձ փոխանցեց, որ Հայաստանյան գրասենյակում բազմաթիվ նոր աշխատատեղեր սպասում են իրենց զբաղեցնողներին, որի մասին տեղեկությունը կդնեմ առաջին մեկնաբանության մեջ»,-ասված է նախարարի գրառման մեջ։

Կարդալ ավելին

Տեխնոլոգիաներ

Նշվել է Android 12-ի թողարկման ժամկետը

140

By

Նոր օպերացիոն տարբերակի ռելիզը կներկայացվի հոկտեմբերի 4-ին։ Այս մասին տեղեկացնում է XDA Developers պարբերականը, հաղորդում է Lenta-ն։

Ինչպես հայտնի է դարձել պարբերականի աղբյուրներին, հոկտեմբերի 4-ին Google-ը կհրապարակի Android 12-ի ելակետային կոդը։ Լրագրողների խոսքով՝ սովորաբար կոդի հրապարակման ժամկետը համընկնում է օգտատերերի սմարթֆոնների օպերացիոն համակարգի թողարկման ժամկետի հետ։ Կոդը կբացվի Android Open Source Project (AOSP) նախագծի շրջանակում։

XDA Developers-ի մասնագետ Միշաալ Ռահմանը նշել է, որ անցած տարի Android 11-ի ելակետային կոդի հրապարակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին, այդ նույն օրը օպերացիոն համակարգը հասանելի դարձավ օգտատերերին։ Այդպես է եղել նաեւ Android 10-ի եւ Android 9-ի ժամանակ։

Ռահմանի տեղեկատվությամբ՝ օպերացիոն համակարգն առաջին հերթին կթողարկվի Google Pixel 4 սմարթֆոնների եւ բրենդի այլ սարքերի օգտատերերի համար։ Հետո Android 12-ը կհայտնվի այլ արտադրողների հեռախոսների վրա։ Օպերացիոն համակարգի կիրառման համար կարող է մի քանի շաբաթից մինչեւ մի քանի ամիս անհրաժեշտ լինել։

Google-ը Android 12-ը  ներկայացրել է մայիսի վերջին։  Այն դիզայնի մեծ փոփոխության է ենթարկվել նախկին օպերացիոն համակարգերի համեմատ։ Android 12-ում ավելացվել են նաեւ գաղտնիության նոր կարգավորումներ։

Կարդալ ավելին

Տեխնոլոգիաներ

SpaceX ընկերությունը Starlink արբանյակներով հրթիռակիր է արձակել

190

By

Ամերիկյան SpaceX ընկերությունը Starlink արբանյակներով Falcon 9 հրթիռակիր է արձակել, հաղորդում է CBS News-ը։

ԱՄՆ ՌՕՈւ բազայում մեկնարկը տրվել է տեղական ժամանակով ժամը 20։55-ին։

Ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ ուղեծիր կհանվի V1,5 մոդիֆիկացիայի 51 արբանյակ։

SpaceX-ը ծրագրում է կրկին Երկիր վերադարձնել հրթիռակրի առաջին աստիճանը։ Ակնկալվում է, որ մեկնարկից հետո աստիճանն ավտոմատ ռեժիմով կիջնի Խաղաղ օվկիանոսում  Of Course I Still Love You հարթակ։ Այդ տեխնոլոգիան ընկերությանը թույլ կտա էժանացնել հերթական արձակումների գինը։

https://news.am/arm/news/662610.html

Կարդալ ավելին

Տեխնոլոգիաներ

Apple-ը պաշտոնապես ներկայացրել է iPhone 13 սմարթֆոնը

226

By

Apple-ը ներկայացրել է iPhone 13, 13 mini, 13 Pro եւ 13 Pro Max մոդելները: Սմարթֆոնները ցուցադրվել են ընկերության սեպտեմբերյան շնորհանդեսին, փոխանցել է ՌԻԱ Նովոստի-ն:

Սմարթֆոնների դիզայնի հիմնական նորամուծություններից մեկը փոքրացված էկրանն է՝ FaceID համակարգի գործարկումից ի վեր առաջին անգամ: IPhone 13-ը եւ 13 mini-ն ստացել են տեսախցիկի այլ դասավորություն. այժմ դրանք շարված են անկյունագծով: Մնացած ամեն բանով սմարթֆոններն արտաքուստ նման են նախորդներին:

IPhone-ի Pro տարբերակները հագեցած են OLED էկրաններով՝ պատկերի թարմացման 120 Հց բարձր հաճախականությամբ, տեխնոլոգիան ստացել է ProMotion անվանումը: Apple-ը խոստանում է, որ ծրագրակազմը օպտիմալացված կլինի սմարթֆոնների նոր հնարավորությունների համար:

Նոր 5 նանոմետր Apple Bionic A15 պրոցեսորը բոլոր նորույթների ապարատային հարթակն է: Արտադրողականությունը, ներառյալ՝ գրաֆիկան, կրկին բարելավվել է: Արհեստական ​​բանականության օգտագործմամբ առաջադրանքների հետ աշխատանքը եւս զգալիորեն բարելավվել է: Օգտագործվել է էկրանի կառավարման նոր ենթահամակարգ:

IPhone 13-ը եւ 13 mini-ն ստացել են նոր լայնանկյուն տեսախցիկ, սակայն թույլատրելիությունը մնացել է նույնը՝ 12 մեգապիքսել:  Apple-ը հայտնել է, որ լայնանկյուն տեսախցիկով ավելի լավ է նկարել լույսի պակասի դեպքում: Վիդեո նկարելիս սմարթֆոնները կարող են ֆոնը աղոտ դարձնել . նախկինում դա հնարավոր չէր անել iPhone-ով:

Կարեւոր նորամուծություն է երիտասարդ մոդելներում հիշողության նվազագույն սանդղակի ավելացումը. այժմ այն ​​սկսվում է 128 ԳԲ-ից: Առաջին անգամ կհայտնվի 1 ՏԲ հիշողության ծավալով տարբերակ:

Նոր iPhone-ները ստացել են ավելի մեծ մարտկոցներ. Apple-ը խոստանում է ավտոնոմության բարձրացում միջինում 1.5-2 ժամով: Հավաքածուի մեջ լիցքավորիչներ չեն լինի:

ԱՄՆ-ում iPhone 13 mini-ի ամենացածր արժեքը սկսվում է 699 դոլարից: Ամենաթանկը կլինի iPhone 13 Pro Max-ը, որը կարժենա 1099 դոլար (80 հազար ռուբլի): Ամերիկյան շուկայում նախնական պատվերը կսկսվի սեպտեմբերի 17-ին, իսկ սմարթֆոնները վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 24-ին:

https://news.am/arm/news/662805.html

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ