Միացեք մեզ

Լրահոս

Մինչև +43.7 աստիճան շոգ. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին

328
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Հուլիսը Հայաստանում ամռան ամենաշոգ ամիսներից մեկն է: Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում +16.6⁰C է, երրորդ տասնօրյակում այն հասնում է +17.3⁰C: Արարատյան դաշտում, Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում և Սյունիքի հովիտներում միջին ամսական ջերմաստիճանը տատանվում է +25…+27⁰C սահմաններում, Տավուշում` +18…+22⁰C, Լոռիում` +16…+18⁰C, լեռնային շրջաններում +15…+20⁰C: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը, որը հանրապետությունում երբևէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն է, գրանցվել է Մեղրիում` +43.7⁰C (2011թ), Արարատ +42.6⁰C (2017թ), Երևան +42.0⁰C (2011թ.):

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Լեռնային շրջաններում հուլիսը զով է, առավելագույն ջերմաստիճանը չի գերազանցում +32…+34⁰C (Գյումրի` +38⁰C): Ամենաշոգ հուլիսները դիտվել են 1949, 1962, 1980, 1989, 2000, 2010, 2011, 2015, 2017թթ, երբ օդի ամսական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 2-3 աստիճանով, իսկ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում 5-7 օր անընդմեջ տատանվել է +39…+41⁰C սահմաններում:

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բլոգ

Զգուշացնում եմ այդ սրիկաներին, արդեն մի քանիսի տեղեկությունները տվել ենք ԱԱԾ-ին, ֆեյքերի ժամանակներն ավարտվելու են. Ն. Հոխիկյան

34

By

Հայաստանում կան մարդիկ, որոնք փողով կամ այլ նպատակներով ստեղծում են Facebook-ի կեղծ էջեր կամ կայքեր և դրանցով հայհոյանք ու ատելություն են տարածում, վիրավորանք գրում այլոց հասցեին՝ վստահ լինելով, որ իրենց չեն գտնի, քանի որ իրենց իսկական անուն ազգանունով կամ իսկական նկարով չեն։

Քանի որ արդեն ունենք կոնկրետ արդյունքներ, կարող եմ զգուշացնել բոլոր այդ սրիկաներին։ Ոչ ոք չի ազատվելու պատժից, ոչ մի հայհոյանք ու վիրավորանք, կեղծ տեղեկություն անպատիժ չի մնալու։ Արդեն մի քանի հոգու գտել ենք և նրանց մասին տեղեկությունները փոխանցել ԱԱԾ-ին։ Պետական մարմինները կզբաղվե՞ն դրանցով, կպատժե՞ն, լավ։ Չեն անի, ավելի վատ այդ ֆեյքերի հեղինակների համար, քանի որ նրանց անունները և բնակության հասցեները հրապարակային ենք դարձնելու, և նրանց պատիժը տալու ենք հանրությանը։

Հատ-հատ այդպես գտնվելու և պատժվելու են բոլոր ֆեյքերը։ Շատերի մասին էլ արդեն որոշ տեղեկություններ կան։ Դրանք մշակում ենք և ճշտում բնակության վայրերը։

Այնպես որ, շուտով ֆեյքերի ժամանակները ավարտվելու են, արդեն սկսել են ավարտվել։ Բայց նրանք շատ խիստ են պատժվելու՝ երանի տալով մինչ ֆեյքային ժամանակներին։

Նաիրի Հոխիկյան

Լրագրող, մեդիափորձագետ

Կարդալ ավելին

Լրահոս

Ռուստամ Բաքոյանը մտահոգված է թուրքական ռազմաբազայի հրթիռակոծմամբ

38

By

Ազգային Ժողովի իշխանական թիմի պատգամավոր ռուստամ Բաքոյանը խիստ մտահոգված է Իրաքում տեղակայված թուրքական ռազմաբազայի հրթիռակոծմամբ։ Միջադեպի մասին նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Իրաքի Մոսուլ քաղաքից հյուսիս-արևելք գտնվող Զլիկան թուրքական ռազմաբազան վերջին երկու օրվա ընթացքում ենթարկվել է երկրորդ հրթիռակոծության:Մոսուլից հյուսիս-արևելք գտնվող թուրքական ռազմաբազայի տեղակայման շրջանում երեք հրթիռ է ընկել, որին թուրքական հրետանին արձագանքել է պատասխան կրակով։Փոխհրաձգությունը շարունակվել է ևս մի քանի ժամ։Այս ամենը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ քանի դեռ վերացված չեն խաղաղ ու ապահով կենսագործունեության սպառնալիքները, անվտագությունը մշտապես մնալու է անհասանելի շատերի համար։Այս ուղղությամբ շատ և կազմակերպված աշխատելու մեծ կարիք կա»։

Կարդալ ավելին

Լրահոս

Արմեն Գրիգորյան. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի որեւէ սահմանափակում չպետք է լինի

54

By

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի հարցում որեւէ սահմանափակում չպետք է լինի: Այս մասին կառավարությունում կայացած ճեպազրույցում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Լրագրողները փորձեցին Անվտանգության խորհրդի քարտուղարից հայտնի հայտարարության հաստատում ստանալ, թե «Արցախը Հայաստան է եւ վերջ»։ Ի պատասխան, խուսափելով մեջբերումը կրկնելուց, Գրիգորյանը հայտարարեց, որ երեկ խորհրդարանում կառավարության ժամին այս մասին շատ է խոսվել։

Բաքվում հաշտության համաձայնագրի հնարավորության եւ տարբեր պայմաններ առաջ քաշելու հարցին ի պատասխան Արմեն Գրիգորյանն ասաց, որ հայկական կողմը շարունակելու է աշխատել, որպեսզի կարողանա համապարփակ խաղաղ համաձայնագիր ձեւակերպել։ «Խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծում գտնել. դուք գիտեք, որ կարգավորման հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների եւ քաղաքական գործիքակազմի միջոցով փորձել գտնել հակամարտության լուծումը։ Կան նաեւ բազմաթիվ այլ խնդիրներ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի ապաշրջափակում, սահմանազատում եւ սահմանագծում, այդ հարցերի լուծմամբ խաղաղության համաձայնագրի հիմքեր ստեղծելու համար»,- ասաց նա։

Ի պատասխան հիշեցման, որ Բաքուն պահանջում է ճանաչել Ղարաբաղի տարածքային ամբողջականությունն Ադրբեջանի կազմում, Գրիգորյանը սկսեց նախատել լրագրողներին Ադրբեջանի դիրքորոշումը կրկնելու համար։ «Ես ձեզ ասում եմ՝ Հայաստանի մոտեցումներն այսպիսին են, իսկ դուք…»։ «Որո՞նք»,- փորձեցին պարզել լրագրողները։ «Ասացի»,- պատասխանեց Գրիգորյանը։ «Չեք ձեւակերպել»,- հակադարձեցին չորրորդ իշխանության ներկայացուցիչները։ «Ձեւակերպված է: Պետք է ուշադիր լինել»,- սկսեց նյարդայնանալ Գրիգորյանը։ «Կարող ենք ձեզ խնդրել կրկնել: Մեկ նախադասությամբ»,- շարունակեցին լրագրողները։ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի հարցում որեւէ սահմանափակում չպետք է լինի: Հակամարտության լուծումը պետք է գտնենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` բանակցությունների միջոցով։ Առանց կարգավիճակի որեւէ սահմանափակման։ Բոլոր կետերը մանրամասն ներկայացված են կառավարության ծրագրում»,- ընդգծեց Գրիգորյանը։ 

Կարդալ ավելին

Լրահոս

«Գազ չկա»․ Գյումրու գազալցակայանները վաղ առավոտից փակ են

50

By

Այսօր վաղ առավոտից Գյումրիում վարորդները հայտնվել են անելանելի վիճակում։ Քաղաքի գազալցակայաններում առկա է գազի խնդիր։ Irakanum.am-ին ահազանգած վարորդները հայտնեցին, որ քաղաքի բոլոր գազալցակայաններում գազ չկա։ Գազալցակայանների մեծ մասը փակ է, որտեղ էլ աշխատողներ կան, վարորդներին հայտնել են՝ գազ չկա և տեղյակ չեն, թե երբ կլինի։ «Չգիտենք ում դիմենք, սպես էլ անտերուդուս երկիր էղնի, գազը քիչ է, որ ամեն օր կթանկացնեն, հմի էլ չկա»,- ասաց վարորդներից մեկը։ Գյումրու գազալցակայաններում առկա է ոչ միայն հեղուկ գազի, այլև «օդ» գազի պակաս։

Բեզնինով մեքենաները շահագործել վարորդները չեն կարող, քանի որ այն ևս բավականին թանկ է։ «Մի երկու կոպեկ փող պիտի աշխատեինք, տաքսի քշեինք, էն էլ հմի գազ չկա։ Բենզինը էնքան թանկ է, որ ձեռ չի տա»,- դժգոհում են վարորդները։

Կարդալ ավելին

Բլոգ

Ոբշմ առաջարկում եմ մի հատ «պերֆեկտոտ թիվի» էլ ընդդիմությանը ստեղծել

68

By

Ոբշմ առաջարկում եմ մի հատ «պերֆեկտոտ թիվի» էլ ընդդիմությանը ստեղծել, աշխարհացունց վերնագրեր հորինել ու այդպես իր ընտրազանգվածի մոտ փորձել բուռն ու ամենակարևորը շատ արդյունավետ պայքարի տպավորություն ստեղծել: Առաջին 2 հատը ձեզ փեշքեշ.
«Քերոբյանը բերնին թարս մայագեռի կերավ. Էկոնոմիկայի նախարարությունում խուճապ է և դաշտանային ցիկլի խախտում»
«Նիկոլը այսպիսի «հարց-գլխատում» չէր սպասում. ԱԺ- է ժամանել միանգամից 5 շտապ օգնության և 3 հրշեջ մեքենա, 2 ցեմենտավոզ, մեկ վերամբարձ կռունկ և հեծանիվի ֆեդերացիայի ԳՄ անդամներից երկուսը: Համատարած թախիծ է:»
Մինչև հունվարի 28 ֆեյսբուքից գնացի: Էդ օրը կգամ, որ ընկերներիս շնորհավորեմ ու էլի կգնամ: 
#մեկ_է_սատկելու_ես
#թուրքի_պռակլադկաhttps://www.facebook.com/v3.2/plugins/quote.php?app_id=&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df9d558436d3738%26domain%3Dhayeli.am%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fhayeli.am%252Ffb4ba8f21d0c%26relation%3Dparent.parent&container_width=780&href=https%3A%2F%2Fhayeli.am%2F%3Fp%3D662748%26l%3Dam&locale=ru_RU&sdk=joey


Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը

Կարդալ ավելին

Facebook

Քաղաքականություն12 ժամ առաջ

Ղազախստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Բլոգ13 ժամ առաջ

Զգուշացնում եմ այդ սրիկաներին, արդեն մի քանիսի տեղեկությունները տվել ենք ԱԱԾ-ին, ֆեյքերի ժամանակներն ավարտվելու են. Ն. Հոխիկյան

Քաղաքականություն13 ժամ առաջ

Ճոխ շոու՝ յուրաքանչյուրին 3000 դոլար հոնորարով. Սուրեն Պապիկյանը պատրաստվում է ճոխ հարսանիքի

Լրահոս13 ժամ առաջ

Ռուստամ Բաքոյանը մտահոգված է թուրքական ռազմաբազայի հրթիռակոծմամբ

Քաղաքականություն13 ժամ առաջ

ՌԴ ԱԳՆ-ն հորդորել է հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքները

Քաղաքականություն13 ժամ առաջ

Հադրութի եւ Շուշի վերադարձը տեսականորեն հնարավոր է․ Սեյրան Օհանյան

Քաղաքականություն13 ժամ առաջ

Արմինե Ադիբեկյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվելու և միացվելու է նախորդին. Ռուբեն Մելիքյան

Ամենադիտվածներ