Միացեք մեզ

Քաղաքականություն

Մինչև այդ երկրները չունենան շահեր մեզ հետ, մեր այդ բողոքի նոտան պարզապես թուղթ է լինելու․ Թևան Պողոսյանը՝ Շուշի՝ դեսպանների այցի մասին

390
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Դեսպանները չեն որոշում այցելել, թե ոչ, այլ դա որոշվում է տվյալ երկրներում, սա նշանակում է, որ բոլոր այն երկրների դեսպանները, որոնք գնացել են Շուշի, դա իրենց մայրաքաղաքներն են որոշել, որ պետք է գնան։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց  «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կառավարության հրավերով Շուշի այցելած պետությունների դեսպաններին։

«Դեսպանը ստանում է հրավեր, ուղարկում է մայրաքաղաք և մայրաքաղաքում է քաղաքականությունը որոշվում, դեսպանները կարող են խորհուրդ տալ։ Այն երկրները, որոնք համարում են, որ ադրբեջանական և թուրքական շահերն իրենց դաշտի մեջ են և պետք է համագործակցեն, այցելել են, իսկ այն երկրները, որոնք համարում են, որ իրենց երկրների շահերը ավելին են, քան Թուրքիայի և Ադրբեջանի շահերը տարածաշրջանում, բնականաբար իրենց դեսպանները ասել են՝ չգնան»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանից այս իրադարձությանը ոչ մի պաշտոնական արձագանք չեղավ և, հատկապես, արտաքին գործերի նախարարությունից, Թևան Պողոսյանը նկատեց, որ նախ պետք է ունենալ նախարար։ «Կաթվածահար երկրում, որտեղ ամիս ու կես է՝ արտաքին գործերի նախարար չկա, ի՞նչ պետք է արձագանքի»,–ասաց նա։

Թևան Պողոսյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից իրականացվող այս քայլերը կանխատեսելի էին, ինչի մասին բարձրաձայնել է, առաջարկներ է ներկայացել։  Ինչ վերաբերում է նախկինում՝ մեր քայլերին Շուշիի ուղղությամբ, նա նշեց, մենք շեշտադրումը արել են անվտանգության հարցերի վրա, դրանից հետո մինչև 2018 թվականները Շուշին Արցախի ամենամեծ ներդրումներով քաղաքն է եղել, իսկ դեսպանները չէին գնում, քանի որ քաղաքական էին համարում, առավելևս Ադրբեջանը ուներ «սև ցուցակ»։

«Ցավում եմ, որ մեզ մոտ նոյեմբերի 11–ին «սև ցուցակի» գաղափար չի եղել, որ ով այցելի Ադրբեջանի օկուպացված տարածքներ, նրանք կհայտնվեն «սև ցուցակում»։ Հիմա պետք է գիտակցել, որ ինչ գործողություն էլ անես, Ադրբեջանը անպայման ասելու է, որ հայերը ուզում են պատասխանել, հետևաբար պետք է ավելի խելոք գտնվել»,– ասաց նա և նշեց, որ ժամանակին մենք պետք է շատ քայլեր անեինք։

Ըստ նրա՝ այս պայմաններում նախ պետք է իշխանությունը հեռանա, ձևավորվի հակաճգնաժամային թիմ։ «Մենք պետք է սկսենք նորմալ երկիր կառուցել, պարտված իշխանությունները պետք է հեռանան, այս ճգնաժամերը հաղթահարելուց հետո արտահերթ ընտրություններ լինեն»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է Շուշի այցելած երկրներին բողոքի նոտա հղելուն, դիվանագետը նշեց․«Ո՞վ է հղելու բողոքի նոտա, ի՞նչն է կապում մեզ այդ երկրներ հետ։ Ժամանակին Հայաստանի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը, երբ ելույթ էր ունենում ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայում հայտարարել էր, որ եթե Ադրբեջանը նախաձեռնի ռազմական գործողություններ Հայաստանի և Արցախի դեմ, դա կլինի պատերազմ՝ ընդդեմ ժողովրդավարության։ 44 օրվա մեջ զգացի՞ք, որ աշխարհը գիտակցում է, որ մենք ժողովրդավարություն ենք, այսինքն՝ դու պետք է ձևավորես շահեր, այլ ոչ թե արժեքային համակարգով փորձես աշխատանք տանել։ Մինչև մենք շահերի դաշտում չձևավորենք այն խնդիրները, որ այդ երկրներն ունենան շահեր մեզ հետ, մեր այդ բողոքի նոտան պարզապես թուղթ է լինելու, կվերցնեն կդնեն կողք, իսկ եթե իրենց շահերին պետք լինի, կարող են անգամ քո դեմ օգտագործել։ Այսօր նոտան կարող եք տալ, պատմության համար կմնա, որ առնվազն հայերը ձայն են հանել»,–ասաց նա։

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Քաղաքականություն

Իրանը և Ռուսաստանը կունենան գերազանց մակարդակի համագործակցություն.Իրանի ԱԳ նախարար

88

By

ԻԻՀ ԱԳ նախարարը Թվիթերում գրել է. «Իրան-Ռուսաստան հարաբերությունների նոր փուլում սպասվում է գերազանց համագործակցություն»:

ParsToday-ի հաղորդմամբ՝  Ամիր Աբդոլլահյանն ով Իրանի նախագահին ուղեկցում էր Մոսկվա կատարած այցի ընթացքում, հինգշաբթի օրը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպումից հետո արված թվիթերյան գրառման մեջ Աբդոլլահյանը նշել է. «Կարևոր քննարկում ունեցանք պարոն Լավրովի հետ՝ երկու երկրների համագործակցության, Իրանում նոր ատոմակայանների կառուցումն արագացնելու, երկու երկրների նախագահների վերջին պայմանավորվածությունների լույսի ներքո համագործակցության համակողմանի զարգացման և հյուպատոսական հարցերին ուշարդություն դարձնելու շուրջ»:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Դոնբասում հայտնել են Ուկրաինայի ուժայինների կողմից զինադադարի խախտման մասին

126

By

Ուկրաինայի ուժայինները Դոնբասում մեկ անգամ խախտել են զինադադարի ռեժիմը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ին, այս մասին լրագրողներին հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության  (ԴԺՀ) ներկայացուցիչը Հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Մի իշխանությունը, որը աղետի գոտում անգամ փայտից զուգարան չի սարքել, քննադատում է Քոչարյանին

50

By

Մի իշխանությունը, որը աղետի գոտում անգամ փայտից զուգարան չի սարքել չորս տարվա մեջ, մի հատ մաքսատուն են սարքել, որտեղ գործի են ընդունել իրենց մերձավորներին, սկսում են խոսել լայնածավալ շինարարության մասին, ասում են դա գոյություն չունի։ Այս մասին 5-րդ ալիքի հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։

«Ինձ, օրինակ, հետաքրքիր է այն մարդու ռեակցիան, երբ Ռոբերտ Քոչարյանի օրոք ստացել է բնակարան աղետի գոտում և լսում է դա հեռուստացույցով։ Շուրջ 20 հազար ընտանիք աղետի գոտում ունեցել է բնակարանային պայմանների բարելավում, դա եղել է նոր կառուցված շենքեր, վերակառուցված շենքեր, նոր կառուցված անհատական տներ, մի մասը կատարվել է Լինսի հիմնադրամի միջոցներով՝ մոտ 4000-5000 ընտանիք, մոտ  6000-6500 ընտանիքների բնակարանների գնման վկայագրերի ծրագիր կար, որի մի մասը կտարավել դոնորներով, մի մասը պետական բյուջեի միջոցներով, մնացած մասը մոտ 8000-9000 արվել է մեր բյուջեով, մենք պարտք չենք խնդրել, մենք զարգացել են, ունեցել ենք աճող տնետսություն, կատարել ենք այդ աշխատանքները, ուզում եք քննադատեք, հասեք այդ ցուցանիշին, հետո քննադատեք։ Ցուցանիշից կմ-ներով հեռու եք ու քննադատում եք, ազնիվ չեք գոնե»,-ասաց Միկոյանը։

Երկրորդ նախագահի գրասենյակի համակարգողի խոսքով, Սպիտակ քաղաքում չկա որևէ բազմաբանկարան շենք, ներառյալ՝ դպրոց, մանկապարտեզ, որին Ռոբետ Քոչարյանի ձեռքը չի կպել։

«Սպիտակում վերջերս նորից շինարարական աշխատանքներ էին, ուրիշ հատվածում՝ գերեզմաններում։ Այն տղաները, որոնք հաճախել էին մանկապարտեզ, դպրոց, որ իրենք ապրել էին Քոչարյանի օրոք ստացած տներում․․․ կառուցվող Սպիտակում մեծացած երիտասարդների համար այս իշխանությունը, այո կառուցեց, բայց գերզման․․․»։

Կարդալ ավելին

Տեսանյութեր

Տեսանյութ․ «Սերգո ջան լավ չես ապրելու, քանի Արցախը կա»․ պատերազմ հայության դեմ

50

By

Կարդալ ավելին

Լրահոս

Տեսանյութ․ Պատերազմի մասնակցին քաղաքական պատճառով հեռացնում են ԵՊՀ-ից

46

By

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ