Միացեք մեզ

Իրավունք

Մելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձի մեջ մեղադրվող որդին ազատության մեջ է

106
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող որդին՝ Կարեն Պողոսյանը, կարճ ժամանակ ՔԿՀ-ում մնալուց հետո ազատ է արձակվել և այժմ շարունակում է մնալ ազատության մեջ։ Նախաքննական մարմինը գտել է, որ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվողի նկատմամբ բավարար է որպես խափանման միջոց կիրառել միայն չհեռանալու մասին ստորագրությունը ու սա այն դեպքում, երբ նա ամիսներ շարունակ հետախուզման մեջ էր գտնվում ու իրավապահները նրան գտնել չէին կարողանում։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Կարեն Պողոսյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանության փորձի և ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասի՝ ապօրինի հրազեն պահելու հատկանիշներով։

2021թ նոյեմբեր ամսին դատարանը մերժել էր Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։ Դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, ինչը ևս մերժվել էր։ Արդյունքում՝ Պողոսյանն ազատության մեջ է։

ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ նախաքննությունը դեռ շարունակվում է ու 2022թ հունվարի 7-ին մեղադրյալ Կարեն Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ ՔԿ-ից հայտնում են, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, քրեական գործով վկայի կարգավիճակ ունի, երկու անձ՝ Մելիք Բարսեղյանը և Հարութ Վարդանյանը տուժող են ճանաչվել։ Ի դեպ, դեռևս ամիսներ առաջ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը հայտնել էր, որ տուժողներից մեկը, ով ստացել էր հրազենային վիրավորում, գտնվում է կոմայի մեջ։

«Տուժողներ Մելիք Բարսեղյանի և Հարութ Վարդանյանի առողջական վիճակը նրանց թույլ է տալիս մասնակցել քննչական և դատավարական գործողություններին։ Կոմայի մեջ գտնվող անձինք չկան»,- հայտնել են ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ 2021թ հուլիսի 14-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ 33-ամյա Կարեն Պողոսյանի և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջեւ առաջացած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձի, զենքի գործադրմամբ խուլիգանության և ապօրինի կերպով հրազեն պահելու հատկանիշներով: Կարեն Պողոսյանը մեղադրվում է սպանության փորձի և ապօրինի հրազեն պահելու մեջ։

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Իրավունք

ԱՄԷ-ի դիվանագիտական պաշտոնյաները՝ Հայաստանում սկանդալի կենտրոնում

234

By

Լիբանանահայ գործարար Ռազմիկ Խաչատուրյանը հայտարարում է՝ օտարերկրյա ներդրողներին Հայաստանում «քցել են», որի մեջ ներգրավված են տվյալ երկրի դիվանագիտական ամենաբարձր պաշտոնյաները։

Ի՞նչ է կատարվել, ինչպես են ներդրողները տարիներ շարունակ հայտնվել փաստաթղթային քաշքշուկի մեջ, և ովքեր են կանգնած այս ամենի հետևում։ Գործարարը վստահեցնում է, առաջիկայում սկանդալային մանրամասներ ի հայտ կգան, այդ մասին առավել հանգամանալից կխոսեն օրեր անց կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում, իսկ մինչ այդ որոշակի փակագծեր է բացում։

Եվ այսպես, 2016 թվականից սկսած, երբ Հայաստանում ներդրումային հոսքեր սկսվեցին տարբեր երկրներից, մեր երկիրն այդ առումով գրավիչ դարձավ նաև Արաբական Էմիրությունների որոշ ներդրողների կողմից, ովքեր որոշեցին Հայաստանում ներդրումներ իրականացնել մասնավորապես գյուղատնտեսության, շինարարության ոլորտում։ Հստակ անուններ և փաստացի ապացույցներ էլ կան, որոնք դարձյալ կներկայացվեն սպասվելիք մամուլի ասուլիսի ընթացքում։

Մինչ այդ Խաչատուրյանը նշում է, երկակի «խաղեր» են տեղի ունեցել, ինչի արդյունքում իր նկատմամբ փորձել են անգամ քրեական գործ հարուցել։ Բանը նրանում է, որ ԱՄԷ-ի ներդրողների ներկայացուցիչը Հայաստանում ինքն է եղել, որոնց հետ ծանոթացել է արդեն նախկին դեսպաններից մեկի միջոցով, ում անունը ևս կհրապարակվի։ Ներդրողները նպատակ են ունեցել Հայաստանում խոշոր չափերի գումարներ ներդնել, եկել են, հանդիպել և որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել։ Սակայն կարճ ժամանակ անց պարզվում է իրեն «խաբել» են։ Այս ամենի մասին հետո տեղեկանում են նաև ԱՄԷ-ի համապատասխան ներդրողները, որոնք էլ կարծում են, թե գործարար Խաչատուրյանն է փորձում իրենց «քցել»։ Օրենքի տեսանկյունից Խաչատուրյանը պնդում է, ազնիվ է գործել, որևէ մեկին չի խաբել, ավելին փաստաթղթային այս անորեն գործարքների արդյունքում ինքն է հայտնվել տուժողի կարգավիճակում, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրայնացումից հետո այս ամենը կարող է ազդել նաև Հայաստանի վարկանիշի վրա, կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվում կատարվածը հարթել։ Բայց այս անգամ էլ ներդրողներն են հայտարարում, հետ չեն կանգնելու և պահանջում են իրենց գումարները։

Բացի այդ Խաչատուրյանը ունի համոզմունք, տվյալ անձինք Հայաստանում «գործարքի» են գնացել իշխանության որոշ ներկայացուցիչների հետ, որոնց հովանավորչությունը վայելելով փորձել են շրջանցել օրենքն ու իր նկատմամբ քրեական գործ են հարուցել։ Հարուցված քրեական գործը նա փուչիկ է որակում, չկա որեւէ փաստ ու ապացույց։

Առաջարկը մեկն է՝ գալ վերջնական համաձայնության, հակառակ պարագայում խոստանում է ապրիլի 11-ին կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացնելու է սկանդալային փաստեր, թե փաստաթղթային, թե վիդեո և աուդիո տեսանյութեր, որոնք կարող են ոչ միայն անհարմար դրության մեջ դնել Հայաստանում որոշ շրջանակների, այնպես էլ Էմիրաթների համապատասխան ներդրողներին, իսկ արդյունքը կարող է լուրջ վտանգել երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները։

lurer.com

Կարդալ ավելին

Իրավունք

Պատժում են Բորիս Բախշիյանին, սակայն պատժի իրական հասցեատերը ՀՀ արդարադատությունն է․ Ղազինյան

204

By

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվում է պատժիչ գործողություն՝ պետական ռեպրեսիվ մեքենայի ողջ գործիքակազմի ներգրավվմամբ և ամենաստոր մեթդներով:

Պատժիչ օպերացիան հրահանգավորված է Նիկոլ Փաշինյանի կողմից, իսկ հրահանգն իրագործում են ՀՀ գլխավոր դատախազը, քննչական ապարատը, ԲԴԽ ամբողջ կազմը, ստուկաչներն և դանոսչիկները:

Վերջին ակորդը հարվածելու «պատիվը» վերապահված է հեղափոխական «դմփ, դմփ հու»-ի «դմփ-դմփ»-ի հեղինակ, փողոցային ակտիվիստից դատավոր նշանակված Մհեր Արղամանյանին:

Պատժում են Բորիս Բախշիյանին, սակայն պատժի իրական հասցեատերը Հայաստանի արդարադատությունն է, պրոֆեսիոնալ և մարդկային արժանապատվություն ունեցող բոլոր դատավորները:

Պատժիչ ակցիայի գլոբալ նպատակն է հիշեցնել բոլոր դատավորներին այն մասին, որ «նոր Հայաստանում» որոշումները կայացնում է մեկ մարդ, իսկ մնացածը պարտավոր են գլուխները կախ կատարեն այդ մեկ մարդու ընդունած բոլոր որոշումները

Օպերացիան կավարտվի հետևալ բանաձևով. «չկա որևէ դատավոր, որ չկատարի իմ ցանկությունը», եթե նույնիսկ այդպիսիք կան, ապա միայն քննչական մեկուսարանում»:

Կարդալ ավելին

Իրավունք

Լրատվամիջոցները չեն ազատվի պատասխանատվությունից ֆեյքերին հղում անելու դեպքում․ ՔՊ-ն՝ որոշման մասին

466

By

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Զանգվածային լրատվության մասին օրենքում, Քաղաքացիական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Այս մասին ասվում է ՔՊ խմբակցության ֆեյսբուքյան էջում արված հրապարակման մեջ։ Ըստ առաջարկվող նախագծի` լրատվամիջոցները չեն ազատվի պատասխանատվությունից ֆեյքերին հղում անելու դեպքում։ ԶԼ մասին օրենքով սահմանվում է «չնույնականացվող աղբյուր» հասկացությունը, լրատվական գործունեություն իրականացնողը չի ազատվում տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից, եթե այն չնույնականացվող աղբյուրի տարածած տեղեկատվության վերարտադրությունն է՝ անկախ այդ չնույնականացվող աղբյուրին հղում կատարելու հանգամանքից, սահմանվում է նույնականացման տվյալների ցանկ, որոնք պարտադիր են լրատվական գործունեություն իրականացնողների համար (չներկայացնելու դեպքում՝ վարչական տույժ), վերախմբագրվել է ֆինանսական թափանցիկության մասին հաշվետվության հոդվածը՝ հստակեցնելով ֆինանսավորման աղբյուրները և հաշվետվության ձևը (չներկայացնելու դեպքում՝ վարչական տույժ), նույնականացման տվյալների բացակայության և հաշվետվության հրապարակման պահանջի չկատարման դեպքում լրագրողի հավատարմագրումը պետական մարմիններում ենթակա է մերժման։ Օրենքն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից։ Չնույնականացվող աղբյուրների սահմանումը նորություն է ոչ միայն ներհայաստանյան օրենսդրության մեջ, այլեւ միջազգային պրակտիկայում, ինչը կօգնի ապօրինի տեղեկատվության դեմ պայքարի գործում։

Կարդալ ավելին

Իրավունք

Ոստիկանները հայտնաբերել են սպանության մեղադրանքով հետախուզվողին, որը պատերազմին իբր անհետ կորել էր

556

By

Քրեական ոստիկանության հետախուզման, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի վարչության ծառայողները, ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում, դեկտեմբերի 24-ին տեղեկություն ստացան առանձնապես ծանր հանցագործության կատարման մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ։

Հավաստի տվյալների արագ իրացման շնորհիվ՝ հիշյալ վարչության ծառայողները Երևանի Կոմիտասի պողոտայում հայտնաբերեցին ու ՔՈԳՎ բերման ենթարկեցին Գյումրիում հաշվառված 24-ամյա երիտասարդին, որը 2020 թվականի սեպտեմբերից ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Նրա հայրը 44-օրյա պատերազմի ընթացքում դիմել էր համապատասխան մարմիններ ու հայտնել, որ իրենց որդին գնացել է Արցախ՝ մարտական գործողություններին մասնակցելու և անհետ կորել։

Երիտասարդի տվյալները հաշվառվել էին անհետ կորածների ցուցակում, սակայն ոստիկանության ծառայողների հետևողական միջոցառումների շնորհիվ փաստվեց, որ ոչ միայն նրա ծնողը իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ էին հայտնել համապատասխան մարմիններին, այլև սպանության մեղադրանքով հետախուզվողը բերվեց քրեական պատասխանատվության դաշտ։

Նախաքննությունը շարունակվում է

Կարդալ ավելին

Իրավունք

Վիճաբանություն և կրակոցներ Բերքանուշ գյուղում

396

By

Դեկտեմբերի 24-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ-ում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ դեկտեմբերի 21-ին Բերքանուշ գյուղի Շահումյան փողոցում նույն գյուղի 26 և 38 տարեկան երկու բնակիչ վիճել են, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել իրար` պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչից հետո նրանցից մեկը մեքենայից հանել է որսորդական հրացանը և կրակոցներ արձակել

Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում համագյուղացիները ներկայացել են բաժին և տվել խոստովանական բացատրություն, իսկ 26-ամյա երիտասարդը ներկայացրել է իր անվամբ հաշվառված ողորկափող որսորդական հրացանը:

Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

Կարդալ ավելին

Facebook

Հասարակություն1 ամիս առաջ

Տեսանյութ․ Երկու տղամարդ խոսում են 12-ամյա երեխայի բռնաբարելու մասին

Քաղաքականություն1 ամիս առաջ

Տեսանյութ. Փաշինյանը 2,6 միլիարդ կստանա, եթե ռուսական ռազմաբազան հանի Հայաստանից․ գլխավոր նպատակը հայտնի է

Քաղաքականություն1 ամիս առաջ

Տեսանյութ. Ցեղասպանության թանգարանից կարևոր փաստաթղթեր են կորել․ այդ քրեկան գործով անցել են Արարատ Միրզոյանը

Քաղաքականություն2 ամիս առաջ

Տեսանյութ․ Փաշինյանն ու իր տասնյակ թիմակիցներ եղել են ԱԱԾ գործակալներ․ Համբարձումյանն ու Վանեցյանը պետք է խոսեն

Քաղաքականություն2 ամիս առաջ

Տեսանյութ․ Լավրովը Միրզոյանին ասեց, որ իրենց հետաքրքիր չէ, թե Բրյուսելում ինչ են պայմանավորվել․ Մոսկվան կոշտ է արձագանքում

Քաղաքականություն2 ամիս առաջ

Տեսանյութ․ Էդմոն Մարուքյանը համարու՞մ է, որ ինքը «թուրքից չի տարբերվում»

Բլոգ2 ամիս առաջ

Ո՞ր պետություններն են անհետանալու քարտեզի վրայից 2022թ․

Ամենադիտվածներ