Միացեք մեզ

Քաղաքականություն

Մարությանը հեռացավ՝ հանցագործությունների մասին հայտարարություններ անելով․ Երևանը նոր քաղաքապետ ունի․ ՏԵՍԱՆՅՈւԹ

362
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Հայկ Մարությանն այսօր հրավիրված ավագանու նիստում հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից։ Կողմ քվեարկեց ավագանու 44 անդամ, դեմ՝ 10-ը, 3 քվեաթերթիկ էլ անվավեր ճանաչվեց։ Մարությանին փոխարինեց քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Նա Երևանի քաղաքապետարանի ղեկը ստանձնում է՝ առաջիկա երկու տարիներին պաշտոնավարելու ակնկալիքով: Հայկ Մարությանը երեք տարի Երևանը կառավարելուց հետո հեռացավ՝ Փաշինյանին ու նրա իշխանությանը մեղադրելով հեղափոխության գաղափարներն ուրանալու մեջ։ Երևանի արդեն նախկին քաղաքապետը, անդրադառնալով մեկ շաբաթից ավելի Փաշինյանի ընտանիքի և իշխանական այլ լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ դրված տեղեկություններին, փորձեց հիմնավորել, որ ոչ թե ինքը, այլ Նիկոլ Փաշինյանն ու կառավարական այլ բարձր պաշտոններ զբաղեցնողներն են շեղվել հեղափոխության ուղուց: Մարությանը նախ հիշեցրեց այն, որ Փաշինյանի գաղտնի որոշմամբ ժողովրդի մեջքի հետևում հեղափոխական նախարարների աշխատավարձը բարձրացվեց՝ հասնելով 1,5 մլն դրամի: Կոռոպցիայի դեմ պայքարի հարցում թերանալու՝ իշխող ուժի մեղադրանքերին ի պատասխան՝ Հայկ Մարությանն ինքն է, իր բնորոշմամբ, կոռուպցիոն դեպքերի մասին բարձրաձայնում: Հիշեցնենք՝ Փաշինյանի մասնակցությամբ փակ նիստից հետո ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց, որ Հայկ Մարությանը բավարար չափով չի իրականացրել և չի իրականացնում Երևանի քաղաքապետարանից համակարգային կոռուպցիայի վերացման կարևորագույն առաքելությունը: Մարությանին փոխարինող Հրաչյա Սարգսյանն այսօր մեր հարցերին ի պատասխան նշեց, որ կոռուպցիայի մասին խոսակցություններն առայժմ ասեկոսեներ են: Իսկ ահա «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը Մարությանից անուններ է պահանջում՝ ովքեր են կառուցապատման կամ «բուտկա» դնելու հարցերով քաղաքապետին զանգել: Մարությանը հավաստիացնում է՝ իրեն անգամ զանգեր են եղել Կառավարությունից, որ աշխատանքից ազատի քաղաքապետարանի այն աշխատակիցներին, որոնք հակաիշխանական գրառումներ են կատարում կամ հավանում են այդ գրառումները, ինչը ինքը չի արել: Ի դեպ, Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է այս տեղեկությունները: Հայկ Մարությանն իր վերջին ելույթում ևս մեկ անգամ հերքեց նաև Ռոբերտ Քոչարյանի և գեներալների հետ հանդիպման մասին տեղեկությունները: Հայկ Մարությանն այսօր կեսից լքեց ավագանու նիստը՝ այդպես էլ չպատասխանելով իր ելույթից հետո իրեն ուղղված հարցերին ու մեղադրանքներին: Իսկ ահա նույն նիստում քաղաքապետ ընտրված Հրաչյա Սարգսյանը հայտարարեց, որ գոհ է Մարությանի կատարած աշխատանքից: Հավելենք, որ Մարությանի ելույթին ամենասուրն արձագանքեց նրա երբեմնի ընկեր Ալեն Սիմոնյանը։ Մարությանը, ի դեպ, իր ելույթում հիշել էր ԱԺ գործող նախագահի համար գնված գերթանկարժեք ծառայողական մեքենան։ Ալեն Սիմոնյանն այս ելույթից րոպեներ անց ֆեյսբուքյան գրառմամբ, որը լի է Մարությանին ուղղված վիրավորական արտահայտություններով, ներկայացրեց, իր իսկ բնորոշմամբ՝ իր «զզվանքն ու ցավը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Քաղաքականություն

Իրանը և Ռուսաստանը կունենան գերազանց մակարդակի համագործակցություն.Իրանի ԱԳ նախարար

88

By

ԻԻՀ ԱԳ նախարարը Թվիթերում գրել է. «Իրան-Ռուսաստան հարաբերությունների նոր փուլում սպասվում է գերազանց համագործակցություն»:

ParsToday-ի հաղորդմամբ՝  Ամիր Աբդոլլահյանն ով Իրանի նախագահին ուղեկցում էր Մոսկվա կատարած այցի ընթացքում, հինգշաբթի օրը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպումից հետո արված թվիթերյան գրառման մեջ Աբդոլլահյանը նշել է. «Կարևոր քննարկում ունեցանք պարոն Լավրովի հետ՝ երկու երկրների համագործակցության, Իրանում նոր ատոմակայանների կառուցումն արագացնելու, երկու երկրների նախագահների վերջին պայմանավորվածությունների լույսի ներքո համագործակցության համակողմանի զարգացման և հյուպատոսական հարցերին ուշարդություն դարձնելու շուրջ»:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Դոնբասում հայտնել են Ուկրաինայի ուժայինների կողմից զինադադարի խախտման մասին

126

By

Ուկրաինայի ուժայինները Դոնբասում մեկ անգամ խախտել են զինադադարի ռեժիմը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ին, այս մասին լրագրողներին հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության  (ԴԺՀ) ներկայացուցիչը Հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Մի իշխանությունը, որը աղետի գոտում անգամ փայտից զուգարան չի սարքել, քննադատում է Քոչարյանին

50

By

Մի իշխանությունը, որը աղետի գոտում անգամ փայտից զուգարան չի սարքել չորս տարվա մեջ, մի հատ մաքսատուն են սարքել, որտեղ գործի են ընդունել իրենց մերձավորներին, սկսում են խոսել լայնածավալ շինարարության մասին, ասում են դա գոյություն չունի։ Այս մասին 5-րդ ալիքի հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։

«Ինձ, օրինակ, հետաքրքիր է այն մարդու ռեակցիան, երբ Ռոբերտ Քոչարյանի օրոք ստացել է բնակարան աղետի գոտում և լսում է դա հեռուստացույցով։ Շուրջ 20 հազար ընտանիք աղետի գոտում ունեցել է բնակարանային պայմանների բարելավում, դա եղել է նոր կառուցված շենքեր, վերակառուցված շենքեր, նոր կառուցված անհատական տներ, մի մասը կատարվել է Լինսի հիմնադրամի միջոցներով՝ մոտ 4000-5000 ընտանիք, մոտ  6000-6500 ընտանիքների բնակարանների գնման վկայագրերի ծրագիր կար, որի մի մասը կտարավել դոնորներով, մի մասը պետական բյուջեի միջոցներով, մնացած մասը մոտ 8000-9000 արվել է մեր բյուջեով, մենք պարտք չենք խնդրել, մենք զարգացել են, ունեցել ենք աճող տնետսություն, կատարել ենք այդ աշխատանքները, ուզում եք քննադատեք, հասեք այդ ցուցանիշին, հետո քննադատեք։ Ցուցանիշից կմ-ներով հեռու եք ու քննադատում եք, ազնիվ չեք գոնե»,-ասաց Միկոյանը։

Երկրորդ նախագահի գրասենյակի համակարգողի խոսքով, Սպիտակ քաղաքում չկա որևէ բազմաբանկարան շենք, ներառյալ՝ դպրոց, մանկապարտեզ, որին Ռոբետ Քոչարյանի ձեռքը չի կպել։

«Սպիտակում վերջերս նորից շինարարական աշխատանքներ էին, ուրիշ հատվածում՝ գերեզմաններում։ Այն տղաները, որոնք հաճախել էին մանկապարտեզ, դպրոց, որ իրենք ապրել էին Քոչարյանի օրոք ստացած տներում․․․ կառուցվող Սպիտակում մեծացած երիտասարդների համար այս իշխանությունը, այո կառուցեց, բայց գերզման․․․»։

Կարդալ ավելին

Տեսանյութեր

Տեսանյութ․ «Սերգո ջան լավ չես ապրելու, քանի Արցախը կա»․ պատերազմ հայության դեմ

50

By

Կարդալ ավելին

Լրահոս

Տեսանյութ․ Պատերազմի մասնակցին քաղաքական պատճառով հեռացնում են ԵՊՀ-ից

46

By

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ