Միացեք մեզ

Տեսանյութեր

Մանկապարտեզների պակաս, չգործող օրենք․ ի՞նչ խնդրի են բախվում մայրության արձակուրդում գտնվող կանայք․ ՏԵՍԱՆՅՈւԹ

244
Հետևե՛ք մեզ Telegram-ում

«Կետ 33» կազմակերպությունը գերմանական Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ ուսումնասիրել և մեկ տեղում է հավաքել վաղ մայրության շրջանում կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանության իրավական երաշխիքներն ու աջակցման ծրագրերը՝ դրանք զետեղելով համանուն գրքում։ Հայաստանը մի շարք փաստաթղթերով ստանձնել է հղի կամ երեխա խնամող կանանց իրավունքների երաշխավորման ու պաշտպանության պարտավորություն, որոշակի կարգավորումներ կան նաև Սահմանադրությամբ։ Հայաստանում հղի կինն արձակուրդ է գնում հղիության 7-րդ ամսից սկսած՝ 140 օրով, դրանից հետո, մինչև երեխայի 3 տարին լրանալը, կարող է մնալ արձակուրդում՝ պահպանելով աշխատատեղը, բայց վճարվում է միայն 2 տարին։ 2019 թվականին Աշխատանքային օրենսգրքով սահմանվեց արգելք, որով ամուսնական վիճակը և ընտանեկան դրությունը չեն կարող օրինական պատճառ լինել աշխատանքից ազատելու համար։ Արգելվում է նաև հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելուց հետո, մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրից մեկ ամիսը լրանալը, աշխատանքից ազատել հղի կնոջը։ Այստեղ, սակայն, կա հակասություն, երբ, օրինակ, կինը աշխատանքային պայմանագիր է կնքել որոշակի ժամանակահատվածով և դրա ավարտը համընկնում է հղիության հետ։ Համաձայն գործող օրենքի՝ կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան կահավորված սենյակներ՝ երեխային կրծքով կերակրելու համար։ «Կետ 33»-ը հարցում է ուղարկել 12 նախարարություններ, նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի աշխատակազմերին, իսկ ստացված պատասխաններից պարզ է դառնում, որ հատուկ կահավորված սենյակ կրծքով կերակրելու համար չունի ոչ մեկը՝ հիմնականում պատճառաբանությամբ, որ դրա անհրաժեշտությունը կա՛մ չի եղել, կա՛մ այդ հարցով չեն դիմել։ Օրենքը նախատեսում է նաև մինչև երեխայի 1,5 տարին լրանալը կնոջը, ստանդարտ ընդմիջումից բացի, տրամադրել 30 րոպե ընդմիջում՝ յուրաքանչյուր 3 ժամը մեկ, սակայն այս նորմը գրեթե չի կիրառվում, որովհետև 30 րոպեն միայն կբավականացնի կերակրելու համար, իսկ ճանապարհի վրա ծախսվող ժամանակը հաշվի չի առնվել։ Այս հարցը լուծելու համար սովորաբար մայրը գործատուի հետ անձնական պայմանավորվածություն է ձեռք բերում։ Խնդիր կա նաև մանկապարտեզների պարագայում։ Ծնողների հոգսը թեթևացնելու համար պետությունը նաև ներդրեց «Դայակ՝ պետության հաշվին» ծրագիրը, որը, սակայն, խնդիրն ամբողջությամբ չլուծեց։ Ծրագրով աշխատանքի վերադարձող մորը, մինչև երեխայի 2 տարին լրանալը, փոխհատուցվում է դայակի աշխատավարձի կեսը։ Ծրագիրը գործում է մինչև երեխայի 2 տարին լրանալը, այնինչ մանկապարտեզ երեխաները կարող են ընդունվել 3 տարեկանը լրանալուց հետո միայն։

Մանրամասները՝ տեսանյութում։

https://factor.am/425887.html

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Տեսանյութեր

Ադրբեջանցիները կրակ են բացել Երասխ գյուղի ուղղությամբ (տեսանյութ)

176

By

Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արարատի մարզի սահմանամերձ Երասխ գյուղի ուղղությամբ, որի հետևանքով այս պահին տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Yerevan.Today-ը: 

Ըստ բնակիչների՝ հրդեհը ներկայումս չի հաջողվում մարել։

Երասխի բնակիչների խոսքով, վերջին օրերի ընթացքում հատկապես, ադրբեջանական կողմը հաճախակիացրել է հենց գյուղի ուղղությամբ կրակոցները։

Կարդալ ավելին

Մշակույթ

Ամարասի վանական համալիրի վրայից իջեցվել է Արցախի դրոշը

258

By

Կարդալ ավելին

Տեսանյութեր

Գավառի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

170

By

Սեպտեմբերի 15-ին ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները գիշերային շրջայցի ընթացքում Նորատուս գյուղի հարակից տարածքից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, «Նիսան Տիդա» մակնիշի իրենց մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին Երևան քաղաքի 23 և 25 տարեկան երկու բնակչի։

Ոստիկանությունից հայտնում են, որ մեքենայի զննությամբ բեռնախցիկից հայտնաբերվեցին թղթե տոպրակով 450 գրամ կանեփանման բույսի գագաթային մասեր:

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ բուսական զանգվածը 23-ամյա ուղևորինն է: Ըստ նրա՝ կանեփը նախորդ օրը քաղել էր վայրաճ թփերից՝ իր օգտագործման համար:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Կարդալ ավելին

Տեսանյութեր

Ինչպես են զինված ադրբեջանցիները ստուգում հայկական միկրոավտոբուսը և վախեցնում երեխաներին (տեսանյութ)

574

By

Ինչպես արդեն հայտնել ենք, Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում զինված ադրբեջանցիները կանգնեցրել են ֆուտբոլի երիտասարդական հավաքականին տեղափոխող միկրոավտոբուսը, ստուգել, ինչպես նաև դանակով պոկել միկրոավտոբուսին փակցված արցախյան խորհրդանիշները:

Ադրբեջանական տելեգրամյան ալիքները տեսանյութ են հրապարակել, որում երևում է` ինչպես են ադրբեջանցիները ստուգում միկրոավտոբուսը և վախեցնում հայ երեխաներին` ասելով. «Իմացեք այստեղ Լեռնային Ղարաբաղ չկա, հասկանալի՞ է ձեզ»:

https://lurer.com/?p=433802&l=am

Կարդալ ավելին

Ժամանց

Բաստան ժամանել է Երևան (տեսանյութ)

228

By

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ