Միացեք մեզ

Իրավունք

ՄԻԵԴ-ը մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ է տվել Բաքվին՝ տեղեկություններ տրամադրելու նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների մասին

472
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ է տրամադրել պաշտոնական Բաքվին՝ տեղեկություններ տրամադրելու նոյեմբերի 16-ից Սյունիքի մարզի սահմանային հատվածից գերեվարված զինծառայողների վերաբերյալ։

Գերեվարված զինվորներից մեկին Ադրբեջանը օրերս էր վերադարձրել։ Հայկական կողմի տվյալներով, որ արյունալի մարտերից հետո ևս 31 զինծառայող ադրբեջանական գերության մեջ է։

Ստրասբուրգ դիմումներ ուղարկել էին ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակը, ինչպես նաև իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը։ Նրանք միջազգային դատարանին խնդրել էին հրատապ միջոցներ կիրառել, որպեսզի Բաքուն տեղեկություն տրամադրի այս նոր գերիների մասին, ինչպես նաև ապահովի նրանք կյանքի իրավունքը:

Գերեվարված զինծառայողները հիմնականում Վանաձորի «Դուց» ու Ջերմուկի զորամասերից են։ Վերջին անգամ նոյեմբերի 15-ին պայմանագրային զինծառայող ամուսնու հետ հեռախոսով զրուցած կինն ասաց՝ ընտանիքը մեծ հույս է կապում Եվրոպական դատարանի հետ։ Կինը ամուսնուն նոյեմբերի 16-ի մարտերից հետո արդեն արդեն ադրբեջանցիների տարածած տեսանյութերում էր տեսել։ Պատմեց՝ ինչ դուռ ասես չեն ծեծել, այդ թվում և հասել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտե, բայց դեռևս ոչ մի նորություն չունեն։ Կարմիր Խաչից ավելի վաղ բացատրել էին՝ գերիներին կկարողանան այցելել միայն այն դեպքում, երբ Բաքուն հաստատի, որ նրանք իր տարածքում են։

«Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու, մենակ ուզում եմ շուտ տուն բերեն իրանց, ուրիշ ոչ մի բան», — ասաց գերեվարվածի կինը:

ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակի աշխատակազմի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը, նախկին փորձը աչքի առաջ ունենալով, չի բացառում, որ Ադրբեջանը կամ չարձագանքի Եվրադատարանին, կամ էլ երկար ժամանակ խնդրի տեղեկություններ ներկայացնելու համար։

«Դատարանն այս պահին տեղեկատվություն է պահանջել անձանց վերաբերյալ՝ ինչ վիճակում են պահվում, առողջական վիճակ և այլն: Այդ տեղեկատվությունը ստանալուց հետո դատարանը կորոշի ինչպիսի միջոցներ կիրառել, Ադրբեջանին ինչպիսի ցուցումներ տալ», — ասաց Դրմեյանը:

Օրերս իր առցանց ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղում հաշվել ու հայտարարել էր, թե չճշտված տեղեկություններով նոյեմբերի 16-ի մարտերից հետո 32 զինծառայող է գերի ընկել։ Քանի որ նրանցից մեկ արդեն մեկն վերադարձվել է, Ստրասբուրգի դատարանն այժմ կզբաղվի 31-ի իրավունքներով, ասում է Լիպարիտ Դրմեյանը։ Ըստ պաշտոնյայի, այս թիվը ստացվել է տարբեր աղբյուրներ համադրելով։

«Ի վերջո պետք է հասկանալ, որ հստակ տեղեկատվություն այս պահին կոնկրետ անձի գտնվելու վերաբերյալ կարող է ստացվել միայն այն կողմից, ում տիրապետության տակ անձը գտնվում է, դրա համար է նաև նախաձեռնվում Եվրոպական դատարան դիմելու այս գործընթացը: Այսինքն՝ քանի դեռ պատասխան մենք չենք ստացել մյուս կողմից փաստացի իր տիրապետության տակ գտնվող անձանց թվի, վիճակի վերաբերյալ, մեր դատողությունները բացառապես այն տեղեկատվության շրջանակում են լինելու, որը մենք ունենք», — ընդգծեց Դրմեյանը:

Եվրոպական դատարանում կառավարության ներկայացուցչի գրասենյակի աշխատակազմի ղեկավարի խոսքով, դատարանի այս միջնորդությունը թույլ է տալիս ռազմագերներին պաշտպանել ոտնձգություններից, Եվրադատարանի հետաքրքրությունը որոշակի զսպող մեխանիզմ է։

Զինծառայողներից չորսի մասին ՄԻԵԴ դիմումներ ուղարկած իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն, իր հերթին, ներկայացնում է այն հարցերը, որոնց պատասխանները ակնկալում են ստանալ պաշտոնական Բաքվից. — «Արդյոք գերի վերցրե՞լ է այս անձանց, թե՞ ոչ, ինչպիսի՞ պայմաններում են պահվում նրանք, արդյոք ենթարկվե՞լ են բժշկական հետազոտության և սպասարկման: Հարցերի պատասխանները պետք է փաստաթղթավորված ներկայացվի Եվրոպական դատարան, և արդյոք պատրաստվո՞ւմ են վերադարձնել գերիներին հայկական կողմին»:

Իրավապաշտպանը շեշում է՝ Եվրոպական դատարան ներկայացրած իրենց դիմումներում խնդրել են, որ դատարանն ապահովի զինվորների կյանքի իրավունքը՝ պարտադրելով Ադրբեջանին կատարել այնպիսի գործողություններ, որոնք անդառնալի կորուստներ թույլ չեն տա։

«Կյանքի իրավունքն ապահովելու և պաշտպանելու բովանդակության բաղկացուցիչ մաս է կազմում նաև վերադարձնելը, ազատելն ադրբեջանական իրավազորությունից: Այդ անձանց կյանքին վտանգ է սպառնում միայն նրանց հայ լինելու հատկանիշով, Հայաստանի քաղաքացի հանդիսանալու հատկանիշով պայմանավորված: Մենք նաև սրանք ենք հիմնավորել, ապացուցել, պատճառաբանել, որ Ադրբեջանի իշխանության իրավազորության ներքո գտնվելը մարդու կյանքին, եթե նա ազգությամբ հայ է, վտանգ է սպառնում», — ասաց Զեյնալյանը:

Ադրբեջանը մինչև վերջին մարտերը հաստատում էր, որ իր տարածքում 40 գերի կա, նրանցից երեքը խաղաղ բնակիչներ են։ Հայկական կողմն, իր հերթին, հայտարարում է՝ շուրջ 100 ռազմագերու մասին ողջամիտ եզրահանգումներ ունի, որ նրանք գտնվել են Ադրբեջանի իրավասության ներքո։ Պատերազմից հետո մինչ օրս Հայաստան է վերադարձել 114 գերի։

Իրավունք

Լրատվամիջոցները չեն ազատվի պատասխանատվությունից ֆեյքերին հղում անելու դեպքում․ ՔՊ-ն՝ որոշման մասին

264

By

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Զանգվածային լրատվության մասին օրենքում, Քաղաքացիական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Այս մասին ասվում է ՔՊ խմբակցության ֆեյսբուքյան էջում արված հրապարակման մեջ։ Ըստ առաջարկվող նախագծի` լրատվամիջոցները չեն ազատվի պատասխանատվությունից ֆեյքերին հղում անելու դեպքում։ ԶԼ մասին օրենքով սահմանվում է «չնույնականացվող աղբյուր» հասկացությունը, լրատվական գործունեություն իրականացնողը չի ազատվում տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից, եթե այն չնույնականացվող աղբյուրի տարածած տեղեկատվության վերարտադրությունն է՝ անկախ այդ չնույնականացվող աղբյուրին հղում կատարելու հանգամանքից, սահմանվում է նույնականացման տվյալների ցանկ, որոնք պարտադիր են լրատվական գործունեություն իրականացնողների համար (չներկայացնելու դեպքում՝ վարչական տույժ), վերախմբագրվել է ֆինանսական թափանցիկության մասին հաշվետվության հոդվածը՝ հստակեցնելով ֆինանսավորման աղբյուրները և հաշվետվության ձևը (չներկայացնելու դեպքում՝ վարչական տույժ), նույնականացման տվյալների բացակայության և հաշվետվության հրապարակման պահանջի չկատարման դեպքում լրագրողի հավատարմագրումը պետական մարմիններում ենթակա է մերժման։ Օրենքն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից։ Չնույնականացվող աղբյուրների սահմանումը նորություն է ոչ միայն ներհայաստանյան օրենսդրության մեջ, այլեւ միջազգային պրակտիկայում, ինչը կօգնի ապօրինի տեղեկատվության դեմ պայքարի գործում։

Կարդալ ավելին

Իրավունք

Ոստիկանները հայտնաբերել են սպանության մեղադրանքով հետախուզվողին, որը պատերազմին իբր անհետ կորել էր

338

By

Քրեական ոստիկանության հետախուզման, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի վարչության ծառայողները, ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում, դեկտեմբերի 24-ին տեղեկություն ստացան առանձնապես ծանր հանցագործության կատարման մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ։

Հավաստի տվյալների արագ իրացման շնորհիվ՝ հիշյալ վարչության ծառայողները Երևանի Կոմիտասի պողոտայում հայտնաբերեցին ու ՔՈԳՎ բերման ենթարկեցին Գյումրիում հաշվառված 24-ամյա երիտասարդին, որը 2020 թվականի սեպտեմբերից ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Նրա հայրը 44-օրյա պատերազմի ընթացքում դիմել էր համապատասխան մարմիններ ու հայտնել, որ իրենց որդին գնացել է Արցախ՝ մարտական գործողություններին մասնակցելու և անհետ կորել։

Երիտասարդի տվյալները հաշվառվել էին անհետ կորածների ցուցակում, սակայն ոստիկանության ծառայողների հետևողական միջոցառումների շնորհիվ փաստվեց, որ ոչ միայն նրա ծնողը իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ էին հայտնել համապատասխան մարմիններին, այլև սպանության մեղադրանքով հետախուզվողը բերվեց քրեական պատասխանատվության դաշտ։

Նախաքննությունը շարունակվում է

Կարդալ ավելին

Իրավունք

Վիճաբանություն և կրակոցներ Բերքանուշ գյուղում

230

By

Դեկտեմբերի 24-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ-ում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ դեկտեմբերի 21-ին Բերքանուշ գյուղի Շահումյան փողոցում նույն գյուղի 26 և 38 տարեկան երկու բնակիչ վիճել են, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել իրար` պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչից հետո նրանցից մեկը մեքենայից հանել է որսորդական հրացանը և կրակոցներ արձակել

Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում համագյուղացիները ներկայացել են բաժին և տվել խոստովանական բացատրություն, իսկ 26-ամյա երիտասարդը ներկայացրել է իր անվամբ հաշվառված ողորկափող որսորդական հրացանը:

Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

Կարդալ ավելին

Իրավունք

Դանակի սպառնալիքով օտարերկրացի տղամարդու պայուսակը հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են

202

By

Դեկտեմբերի լույս 21-ի գիշերը օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին փոխանցվել է ավազակության մասին հաղորդում:

Օտարերկրացի տղամարդը հայտնել է, որ իրեն մոտեցել են անծանոթ անձինք ու դանակով սպառնալով՝ հափշտակել պայուսակը, որի մեջ հագուստ, բջջային հեռախոս ու դրամապանակ կար։ Դեպքը Փարպեցու փողոցում է եղել։

Մեկնած քրեական հետախույզները տարածքում օպերատիվ հարցումներ են իրականացրել։ Բացահայտման աշխատանքներին միացել են Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։ Օպերատիվ հարցումներից բացի, համատեղ իրականացվել են նաև այլ հետախուզական միջոցառումներ, որոնք դեպքից ժամեր անց արդյունք են տվել: Պարզվել է ավազակություն արած անձանց ինքնությունն ու բնակության հասցեները։ Երևանի բնակիչ՝ 37 և 35 տարեկան երկու տղամարդկանց հայտնաբերելու միջոցառումներն արդյունք են տվել դեկտեմբերի 22-ին։ Կասկածվողները լուսադեմին հայտնաբերվել են ու բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։

Նրանք ոստիկանությունից ներկայացվել են տարածքային քննչական մարմնին, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկված անձինք ձերբակալվել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Կարդալ ավելին

Իրավունք

Աղմկահարույց սպանությունից հետո պարուսույց Լարիսա Հակոբյանն առաջին անգամ «խոսել է». նոր մանրամասներ

356

By

Պարուսույց Լարիսա Հակոբյանն իր տանը տեղի ունեցած աղմկահարույց սպանությունից հետո առաջին անգամ ինստագրամյան էջի սթորի բաժնում եղբոր հետ լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Աստծուն խնդրում եմ՝ արդարություն լինի»,- գրել է նա:

Պարզելու համար, թե ի՞նչ փուլում է գտնվում սպանության հիմքով հարուցված քրեական գործը կապ հաստատեցինք Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանի հետ։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում վերջինս նշեց, որ գործը նախաքննական փուլում է․ «Լարիսա Հակոբյանի նկատմամբ քրեական գործ չկա։ Կալանավորված է նրա եղբայրը՝ Մոնթեն, մայրը ստորագրություն է տվել՝ երկրից չհեռանալու մասին»,- նշեց նա։ 

Հիշեցնենք՝ նոյեմբերի լույս 8-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ Հաղթանակ թաղամասի Նորիկի փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։ Իրավապահները հայտնաբերել էին 36-ամյա Արսեն Սիմոնյանի դին՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով։

Նշենք, որ տեղի ունեցած սպանության գործով կար 3 կալանավորված անձ․ ըստ համացանցում տարածված տեղեկությունների՝ նրանք էին՝ 27-ամյա պրոֆեսիոնալ պարուհի և պարուսույց, «Larisa dance» ստուդիայի հիմնադիր-ղեկավար Լարիսա Հակոբյանը (սպանված Արսեն Սիմոնյանի սիրելի էր), նրա  եղբայրը՝ Մոնթեն ու մայրը։ 

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ