Միացեք մեզ

Բլոգ

Ճակատագրի ծաղր և մեծագույն ամոթ․ Պուտինը քաշեց նալերը

252
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Սուրբ Հարության տոնի կեսգիշերից րոպեներ անց Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ՀԱՊԿ զորամիավորումները Ղազախստան գործուղելու վերաբերյալ հայտարարությամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այս պահին ըստ ՀԱՊԿ կանոնակարգի միաժամանակ նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահն է հրապարակել է հայտարարություն, որտեղ մասնավորապես նշվում է․
<<Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով>>:
Հասկանալի է, որ ՀԱՊԿ ուժերը Ղազախստան են գործուղվել վերջին օրերեին այդ երկրում թեժ զարգացում ապրող գունավոր հեղափոխության իրագործումը կանխելու նպատակով։
Ճակատագրի հեգնանքով հեղափոխությունը կանխելու նպատակով ռազմական միջամտության հայտարարությունը հրապարակելու պարտականությունը կատարում է Նիկոլ Փաշինյանը։ Մարդ, ով ժամանակին խախտելով ՀՀ անվտանգության նորմերը, փակելով փողոցներն ու երկրի ռազմավարական նշանակության մայրուղիները, ջարդելով հատուկ պահպանվող օբյեկտ համարվող Հայաստանի հանրային ռադիոյի դուռը, Հայաստանում հաջողությամբ իրականացրեց գունավոր հեղափոխություն։ Նիկոլ Փաշինյանի իրիականացրած հեղափոխության ընթացքում որևէ ռազմական միջամտություն ոչ ՀԱՊԿ անդամ երկրների զորամիավորումների, ոչ էլ ՀՀ համապատասխան ուժերի կողմից տեղի չունեցավ։
Բայց սա դեռ մի կողմ․ անցած տարվա ընթացքում, երբ ադրբեջանական զինուժը մտել էր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ առաջ գալով ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի տարածքներում, Հայաստանի իշխանությունը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, դիմել էր ՀԱՊԿ-ին՝ ՀՀ սահմանները ադրբեջանական ագրեսիայից պաշտպանելու խնդրանքով։ Հայաստանի դիմումը ՀԱՊԿ-ի կողմից չբավարարվեց, ՀԱՊԿ զորամիավորումները Հայաստան չեկան։
Սա այն դեպքում, երբ համաձայն ՀԱՊԿ կանոնադրության, հավաքական անվտանգության զորամիավորումները պարտավոր են ռազմական աջակցություն ցուցաբերել անդամ երկներին՝ այդ երկների պետական սահմանների նկատմամբ արտաքին ագրեսիայի դեպքում։ ՀԱՊԿ կանոնադրությամբ անդամ երկների ներքին խնդիրներին միջամտություն ցուցաբերելու կարգավորում չկա։
Բայց մենք ունենք այն, ինչ որ ունենք։
Եվ սա իսկապես ծաղր է Նիկոլ Փաշինյանի անձի հանդեպ և համարժեք գործընկերային վերաբերմունք Հայաստանի հանդեպ։  Ըստ ամենայնի ՀԱՊԿ խաղաղապահների թվում Ղազախստան են մեկնելու նաև հայ զինվորներ։ Հասկանո՞ւմ եք, չէ՞, մեր սահմանները թողած, մեր սուվերեն տարածքից ադրբեջանցիներին չհեռացրած՝ գնալու ենք Ղազախստանում հեղափոխություն կանխենք։ Ղազախստանը, ի դեպ, մշտապես ադրբեջանամետ կեցվածք է ունեցել։  
Քաղաքագիտական խորը գիտելիքներ պետք չեն հասկանալու համար, որ Ղազախստան ՀԱՊԿ զորամիավորում ուղարկելու որոշումը կայացրել է Կրեմլը։ Պուտինը հասկացել է, որ Թուրքիան շատ ավելի օպերատիվ է իրագործում մեծ Թուրանի ծրագիրը, քան ինքը վերականգնում է նախկին սովետմիությունը։
ՀԱՊԿ խաղաղապահներին ուղարկելով Ղազախստան՝ Կրեմլի ղեկավարը փորձում է քաշել նալերը՝ սանձը ձեռքին պահելու համար։ Միանշանակ դժվար է ասել, թե արդյոք շատ ուշ չէ։


Հայկ Դավթյան

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բլոգ

Նիկոլին պաշտպանող մտավորականներ, ձեր գլուխները խուզելու են ու քաղաքով ման տան․ Արմեն Գրիգորյան

30

By

Կարդալ ավելին

Բլոգ

Ահա, թե Քոչարյան Անդոյի շեֆը ինչ կարծիք է ունեցել Վազգենի բանակի մասին

32

By

Քոչարյան Անդոն ասում է, թե իրենք ուզում են Վազգենի թողած բանակը հետ բերեն: Ահա, թե Քոչարյան Անդոյի շեֆը ինչ կարծիք է ունեցել Վազգենի բանակի մասին: Նիկոլական մարդու Վազգենական լինելը ամենահակասական բանն է:

Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Կարդալ ավելին

Բլոգ

Պատերազմ չի լինի, եթե… Լավրով

60

By

Ռուսաստանը պատերազմ չի ուզում, բայց նաև թույլ չի տա ոտնահարել իր անվտանգության շահերը: Այդ մասին ռուսական ռադիոկայաններին տված օնլայն հարցազրույցի ընթացքում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Եթե դա կախված է Ռուսաստանի Դաշնությունից, ապա պատերազմ չի լինի: Զելենսկին և նրա ռեժիմը հիմնականում օգտագործվում են ամերիկացիների կողմից լարվածությունը սրելու և Եվրոպայում իրենց կազակներին ներգրավելու համար, որոնք ամեն կերպ «խաղում են» իրենց հետ ռուսաֆոբ ձեռնարկումներում։ Եվ Վաշինգտոնի գլխավոր նպատակն այս դեպքում ընդհանրապես Ուկրաինայի ճակատագիրը չէ։ Նրանց համար կարևոր է, որ լարվածությունը սրվի Ռուսաստանի Դաշնության շուրջ, փակեն այս թեման և հետո զբաղվեն Չինաստանի հետ», – հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Կարդալ ավելին

Բլոգ

Երբ հրաժարական կտա Լուկաշենկոն

26

By

Բելառուսում նախագահական ընտրությունները կարող են չեղարկվել միայն պատերազմի դեպքում։ Մնացած դեպքերում դրանք կանցկացվեն օրենքով սահմանված ժամկետում։ Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Եթե նրանք (արեւմտյան երկրները) մեզ պատերազմ պարտադրեն, ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը։ Ո՞ւր պետք է գնամ։ Ես ավտոմատ կվերցնեմ եւ անհրաժեշտության դեպքում առջեւից կգնամ»,- ասել է Լուկաշենկոն։

Կարդալ ավելին

Բլոգ

Շատ վատ է, բանակի օրը պետք է տոնվեր, հրապարակում էլ պետք է «սալյուտ » խփվեր բանակի առթիվ.Մովսես Հակոբյան

24

By

Այսօր՝ հունվարի 28 -ին, Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձն է, որը պետական մակարդակով չկարեւորվեց, զինվորական միջոցառումներ չիրականացվեցին. Պարզվեց թե վարչապետը, թե պաշտպանության նախարարը, թե ԳՇ պետն ու բարձրաստիճան բազմաթիվ այլ զինվորականներ վարակվել են կորոնավիրուսով։

Օրվա առթիվ «Փաստինֆո»-ն զրուցել է ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հետ:

Պարո՛ն Հակոբյան, մեր բանակն այսօր նշում է կազմավորման 30-րդ տարին: Ի՞նչ կասեք այս առիթով.

-Շնորհավորում եմ բանակում ծառայող զինծառայողներին, պահեստազորներին, մեր զոհված ընկերներին, իրենց ընտանիքներին՝ բանակի օրվա կապակցությամբ:

-Պատերազմից հետո ի՞նչ իրավիճակ է բանակում, ինչպե՞ս եք գնահատում այսօր մեր բանակի մարտունակությունը.

-Տեղեկություն չունեմ, չեմ տիրապետում, ես զորացրված եմ, դրա գնահատականը կարող է տալ երկրի ղեկավարությունը:

Բանակը վերազինելու ուղղությամբ քայլեր տեսնո՞ւմ եք այսօր, բավարար համարո՞ւմ եք դրանք.

-Եվ՛ դրական երևույթներ եմ նկատում, և՛ բացասական, չեմ տիրապետում իրավիճակին,եզրակացություն չեմ կարող անել:

Հայոց բանակի օրը նախորդ տարիներին մշտապես նշվել է մեծ տոնակատարություններով, սակայն այսօր բանակի օրը նշվեց առանց որևէ միջոցառման, միայն բարձրաստիճան պաշտոնյաները, պատգամավորները, նախարարները այցելեցին Եռաբլուր, սրան ինչպե՞ս եք վերաբերվում.

-Շատ վատ է, բանակի օրը պետք է տոնվեր, հրապարակում էլ պետք է «սալյուտ » խփվեր բանակի առթիվ, անցած տարի էլ պետք է տոնվեր:

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ