Միացեք մեզ

Հասարակություն

«Ղարաբաղը մերն է, թե՞ ձերը». Բաթումիում դանակահարել են հայ տղայի

450
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Բաթումիում  հուլիսի 3-ին, Ախալքալաքի Գոման գյուղի բնակիչներից մեկին դանակահարել են միջադեպի ընթացքում: Այս մասին հայտնում է Ալիք մեդիան:
 Անչափահաս, տասներորդ դասարանցի Մարտունիկ Ուստյանը վնասվածք է ստացել որովայնի հատվածում,  ծանր առողջական վիճակով տեղափոխվել է հիվանդանոց ու վիրահատվել: Այս պահին անչափահասի վիճակը կայուն է:
Այս մասին տեղեկություն են հայտնում Ախալքալաքի բնակիչները: 
Ըստ նրանց՝ Բաթումիում ազգությամբ հայերին մոտեցել են վանկարկելով՝ «Ղարաբաղը մերն է, թե՞ ձերը», հավանաբար՝ ազգությամբ ադրբեջանցիներ: Գոմանի բնակիչների խոսքով, տեղի ունեցածի ընթացքում միջամտել է նաև ոստիկան, ով ևս վնասվել ու տեղափոխվել է հիվանդանոց: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն,Գոմանցի անչափահասին դանակահարելու համար, բերման է ենթարկվել մեկ անձ:
Ալիք Մեդիան փորձել է մանրամասներ պարզել Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից, սակայն, վերջիններս հրաժարվել են պաշտոնական տեղեկություն փոխանցել:

Հասարակություն

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

42

By

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Դժվարանցանելի են Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Քուչակ-Ծաղկաշեն, Շիրակի մարզի Եղնաջուր-Զարիշատ ավտոճանապարհները, իսկ Լոռու մարզի Սպիտակի ոլորանները՝ բեռնատարների համար։

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կարդալ ավելին

Լրահոս

«Օմիկրոնով դեպքում ձայնը քաշվում է, շատ հազվադեպ է բարձր ջերմություն լինում». Լամարա Մանուկյան

74

By

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Մի կողմից չնահանջող համավարակ՝ նոր հայտնված շտամներով և հիվանդացության կրկին աճող թվերով, մյուս կողմից՝ սեզոնային գրիպ: Ներկա իրավիճակում ինչպիսի՞ համաճարակային պատկեր ունենք: Թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի» նախագահ, Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի հետկովիդային վերականգնման ծառայության ղեկավար Լամարա Մանուկյանը նշում է՝ անցնում ենք համավարակի հինգերորդ ալիքի միջով, թվերը ոչ թե բարձրանալու են, այլ տասնապատկվելու:https://www.facebook.com/v3.2/plugins/quote.php?app_id=&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df3a09a0f7a2704%26domain%3Dhayeli.am%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fhayeli.am%252Ff99fa969c6bd04%26relation%3Dparent.parent&container_width=780&href=https%3A%2F%2Fhayeli.am%2F%3Fp%3D662752%26l%3Dam&locale=ru_RU&sdk=joey

«Հիմա կա նաև Օմիկրոն շտամը, որն, ի տարբերություն Դելտա շտամի, չորս անգամ ավելի վարակելի է, բայց ավելի թեթև ընթացք ունի: Վիրուսը մուտացվելով պետք է կորցնի իր պաթոգեն ռեսուրսները և դառնա սովորական վերին շնչառական վարակ: Օմիկրոնն իր ուժգնությամբ ու ընթացքով նման է սովորական շնչառական վարակների: Տեսեք՝ նախկինում, եթե մարդը վարակված էր Դելտա շտամով ու, ասենք, նաև A շտամի գրիպով, այն արդեն չէր երևում, քանի որ Դելտա շտամն ուժգին էր, այլ բարդություններ ուներ: Հաճախ են հարցնում՝ իսկ ինչպե՞ս տարբերենք այս շտամներն իրարից կամ այլ շնչառական վարակներից: Բոլորը նույն շնչառական վարակներն են, ընդհանուր գանգատները նույնն են՝ ջերմություն, ցավ կոկորդում, չոր հազ, մկանային թուլություն, գլխացավեր, առատ քրտնարտադրություն, քերոց կոկորդում, հոդացավեր և այլն: Այս տարբերակումն անհրաժեշտ է բժիշկներին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մանուկյանը:

Նրա խոսքով, տարբեր շտամներով վարակելիության դեպքում, բնականաբար, հիվանդության ընթացքը ևս տարբեր է:

«Համավարակի ամենասկզբում ասում էինք, որ վարակի ինկուբացիոն գաղտնի շրջանը՝ մինչև կլինիկական ախտահարումների սկսվելը, 14 օր է, այդքան ժամանակով մարդուն մեկուսացնում էինք: Հաջորդ շտամների դեպքում այդ օրերը սկսեցին կրճատվել՝ Ալֆա շտամի ժամանակ դարձավ 10 օր, Դելտայի դեպքում հինգ օր հետո արտահայտվում էին կլինիկական ախտանշանները, Օմիկրոնի ժամանակ գաղտնի շրջանը կազմում է երեք օր:

Երկրորդ տարբերությունն արտահայտվում է ձայնի խռպոտությամբ, Օմիկրոնի դեպքում ձայնը քաշվում է, մյուս շտամների դեպքում նման բան չկար: Օմիկրոն շտամն ավելի քիչ է հակված թոքեր անցնելուն՝ ի տարբերություն Դելտայի, որն 90 տոկոսով անցնում էր թոքեր: Օմիկրոնի դեպքում ունենք մինչև 20 տոկոս թոքաբորբեր, Դելտայի պարագայում՝ 90 տոկոս:

Դելտայի ժամանակ սուր արտահայտված համի ու հոտի զգացողության կորուստը չկա Օմիկրոնի դեպքում, կազմում է 10-12 տոկոս և շատ արագ վերականգնվում է: Իսկ Դելտա շտամով վարակվելու դեպքեր գիտենք, երբ անգամ մեկ տարի անց համի ու հոտի զգացողությունը չի վերականգնվում: Կարող ենք ասել, որ Օմիկրոնի դեպքում հետկովիդային համախտանիշ կոչվածը, որ մարդիկ մինչև մեկ տարի չեն կարողանում լիարժեք վերականգնվել և վերադառնալ բնականոն կյանքի, չի լինի կամ ավելի կարճ կտևի:

Օմիկրոնով վարակվելու դեպքում մարդը շատ հազվադեպ է բարձր ջերմություն ունենում, իսկ պատվաստված լինելու պարագայում համարյա թե ջերմային ռեակցիա չի գրանցվում, մի քանի օր խռպոտություն, չոր հազ, մկանային թուլություն և այլն: Բացի դա, Դելտա շտամը բուժում էինք մինիմում 14-ից 21 օր և անգամ ավելի երկար, իսկ Օմիկրոնը տևում է 3-5 օր: Այս շտամի պարագայում հետաքրքիր տերմին ենք ներմուծել՝ սիմպտոմատիկ վիրուս, այսինքն՝ չունի դեղորայքային հատուկ բուժման կարիք, ջերմությունը բարձրացավ, ջերմիջեցնող եմ օգտագործում, գլխացավի դեպքում՝ ցավազրկող: Այսինքն՝ մշակված հատուկ բուժում չունի, ի տարբերություն Դելտա շտամի»,-նշում է մեր զրուցակիցը:

Վարակելիության թվերի աճի մասին. «Դեկտեմբերին թվերը սկսեցին նվազել: Դա բնական էր վիրուսի համար, հետո, իմ կանխատեսմամբ, պետք է ավելանար մարտին կամ փետրվարի կեսերին: Բայց դեկտեմբերին գործընթացը սկսվեց, քանի որ մարդկանց տեղաշարժ սկսվեց երկրում: Բայց իսկական ալիքը կսկսվի փետրվարի կեսերին, և մենք կունենանք մինչև տասնապատիկ բարձր թվեր: ԱՀԿ-ի նախագահն էլ է ասել, որ երեք ամիսն ամենածանր են լինելու՝ թվային առումով: Ներկայումս վիրուսը դարձել է ավելի կառավարելի: Նախ՝ թուլացել է շտամը, երկրորդը՝ պատվաստումները խաղացին իրենց դերը: Դրանք չեն կանխում վարակվելու հավանականությունը, ուղղակի անկառավարելի համաճարակը դարձնում ենք կառավարելի, այսինքն՝ կրճատվում են ծանր դեպքերը, հոսպիտալիզացիայի սպասողներ չունենք, մահերի թիվն է կրճատվում»:

Կարդալ ավելին

Լրահոս

«Մնում ա մենակ սիրուն մեռնելը». զոհված զինծառայողի նամակը՝ եղբորը

154

By

Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներից Վահան Վաչագանի Բաբայանը (2003 թ.) Կոտայքի մարզից էր՝ Հրազդան քաղաքից:

19-ամյա ժամկետային զինծառայող Վահանը Հայաստանի օլիմպիական թաեքվոնդոյի մեծահասակների գործող չեմպիոնն էր։ Վահանը նաև Եվրոպայի առաջնության մասնակից էր, եղել է երիտասարդների առաջնության չեմպիոն։

Վահանը բանակ էր զորակոչվել 2021 թվականի ամռանը։
ՀՀ Պատերազմի և ԶՈւ Վետերանների Կոմիտեի «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» Երիտասարդական խորհրդի նախագահ Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Վահանի՝ եղբորն ուղարկած նամակը և գրել. «ՎԱՀԱՆ ՎԱՉԱԳԱՆԻ ԲԱԲԱՅԱՆ
Այսպիսի տղա է անմահացել …
Կարդացե՛ք ու սովորեք…
Ուսուցիչներ ու դասախոսներ,
Վաղը մտե՛ք դասարաններ, լսարաններ ու աշակերտների, ուսանողների համար ընթերցեք այս 18-ամյա պատանու խոսքերը, որոնք գրել է ավագ եղբորը` Վոլոդյային` անմահանալուց առաջ…
«Ստեղի լավը մենակ էնա, որ հելնում ես պոստեր, գիտես՝ տունդ ես պահում…
Մենակ մենք ենք` դուխներս տեղը, ամեն ինչի պատրաստ, վաբշե էլ հող չենք տալու…ՀԱՅՐԵՆԻՔ ՀԼԸ ՊԻՏԻ ՊԱՀԵՄ…
Հողը կյանքի գնով են պահում… Դե հլը նայի, ուր են հասել, մի քանի պոստ էլ տանք, կհասնեն մեր տներին…
ՄՆՈՒՄ Ա ՄԵՆԱԿ ՍԻՐՈՒՆ ՄԵՌՆԵԼԸ…»:
ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՕՐԻՆԱԿ…
Դե արի ու դիմացի, ազգիս լավագույն սերուցքը, մեր երկիրը պահողն ու շենացնողը»:

Կարդալ ավելին

Հասարակություն

«Կյանքիս գնով հողս կպահեմ». զոհված 19-ամյա Վահան Բաբայանը թաեքվոնդոյի գործող չեմպիոնն էր

188

By

 Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությունում երեկ՝ հունվարի 12-ին զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Վահան Բաբայանը Հայաստանի օլիմպիական թաեքվոնդոյի մեծահասակների գործող չեմպիոնն էր։ Վահանը նաև Եվրոպայի առաջնության մասնակից էր, եղել է երիտասարդների առաջնության չեմպիոն։ Վահանը բանակ էր զորակոչվել 2021 թվականի ամռանը։ Այս մասին գրում է News.am-ը:

«Շատ էր սպասում ծառայությանը։ Ասում էր՝ կյանքիս գնով հողս կպահեմ։ Վահանը խիզախ էր, ժպտերես, նպատակասլաց, սիրում էր ամեն ինչ կազմակերպել։ Իր հետ եղած տղաներն ասում են, որ եղբայրս ԱԹՍ հարվածից է մահացել է»,- նշեց Վահանի եղբայր Վոլոդյա Բաբայանը։ 

Վահանը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից էր։ Սովորում էր Հրազդանի պետական քոլեջի ծրագրավորման բաժնի չորրորդ կուրսում։ Ընտանիքի հետ մի քանի օր առաջ էր շփվել նամակագրության միջոցով։ Վահանն ուներ իրենից մեծ մեկ քույր և եղբայր։ 

Հիշեցնենք, որ նախօրեին՝ ժամը 15։15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Ժամը 17։30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել էին կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ 

Նախօրեին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։  Հայկական կողմն ունի նաեւ երկու վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։ 

Նախարարությունն այսօր՝ հունվարի 12-ին հայտնեց, որ կեսգիշերին հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով: 

Վիրավոր երկու զինծառայողների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: 

Կարդալ ավելին

Հասարակություն

Մանրամասներ՝ «Տույի», «Տյուշի» և ևս 2 անձի սպանության գործով

270

By

«Քանաքեռցի Տույի»՝ Արթուր Ղազարյանի և «Տյուշի»՝ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի և ևս երկու անձի աղմկահարույց սպանությունների գործով հինգ անձ մեղադրվում է սպանություն կատարելու մեջ, երկուսը՝ սպանության հանցակցության մեջ, սակայն կալանավորվել են նրանցից միայն երկուսը։ Ավելին, նախաքննական մարմին խուսափում է ասել՝ բացահայտվել է արդյոք նախկին պատգամավորի սպանությունը, պարզվել է, թե ինչ հրազենից է սպանվել։ Քննչական կոմիտեն նախաքննական գաղտնիք է դա համարում։ Այս մասին գրում է Փաստինֆո-ն։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2021թ նոյեմբերի 11-ին՝ ժամը 02.30-ի սահմաններում զինված ընդհարում է տեղի ունեցել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի տանը, որի հետեւանքով 4 անձ սպանվել է, նրանց թվում՝ տանտերը, քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույը։ Ոստիկանությունը հայտնել է, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 45 պարկուճ և գնդակ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ՝ փամփուշտներով։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության և ապօրինի կերպով զենք պահելու համար։

Նշենք, որ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կողմերի միջեւ առկա տարաձայնությունների քննարկման ժամանակ առաջինը կրակել է քրեական հեղինակությունը՝ Քանաքեռցի Տույը, որն այս ընտրություններում, ըստ շրջանառվող տեղեկությունների, հանդես է եկել որպես Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ՝ աշխատելով ՔՊ-ի օգտին։ Իսկ կրակոցներն արձակվել են Արայիկ Հարությունյանի կողմից պարգեւատրված զենքով, ինչին հաջորդել են արդեն Տյուշի կողմի կրակոցները։

Քրեական գործի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալու համար «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՔԿ՝ պարզելու, թե քանի անձի է մեղադրանք առաջադրվել, ինչ խափանման միջոց է կիրառվել վերջիններիս նկատմամբ, պարզվել է արդյոք, թե ում կողմից արձակված կրակոցի հետևանքով է սպանվել Արտուշ Ավագյանը, քանի զենք է կիրառվել դեպքի վայրում, հայտնաբերված զենքերից քանիսն են պահվել ապօրինի հիմքով, ում է պատկանել օրինական հիմքով պահվող զենքը, արդյո՞ք համապատասխանում է տեղեկությունը, որ այն եղել է պարգևատրված զենք՝ Արայիկ Հարությունյանի կողմից։ Հետաքրքրվել էինք նաև, թե նախաքննական մարմնի կողմից քանի՞ վարկած է առաջ քաշվել՝ դեպքի պատճառների վերաբերյալ, քննությամբ պարզվել է արդյո՞ք զինված միջադեպի շարժառիթը։

Այսպես, գրավոր հարցմանն ի պատասխան ՔԿ-ից տեղեկացրել են, որ 2021թ նոյեմբերի 11-ին՝ ժամը 02.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Քանաքեռ 16-րդ փողոցի 16Ա հասցեում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարվում է նախաքննություն։

«Քննության ներկա փուլում որպես մեղադրյալ է ներգրավված 7 անձ, որից 5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով»,- հայտնել են ՔԿ-ից։

Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որոնցից 2-ը գտնվում է փաստացի կալանքի տակ, 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, 1-ը՝ կալանավորման իրավաչափության դեմ բերված վերաքննիրչ բողոքի քննարկման արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ է արձակվել, իսկ մյուս 2 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

«Դեպքի վայրում հայտնաբերված զենքերի պատրաստման եղանակը, տեսակը, դրանք կիրառած անձանց ինքնությունը և քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաձգաբանական, դատաապրանքագիտական, դատամատնադրոշմային, դատահետքաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել»,- հայտնել են ՔԿ-ից։

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ