Միացեք մեզ

Բլոգ

Հոլիվուդյան դիետա

402
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Հոլիվուդյան դիետան ուղղված է ճարպերի, ածխաջրերի օգտագործման և ընդհանուր առմամբ կալորեակնության իջեցմանը: Արգելված սննդամթերքները շատ են և ստիպված կլինեք հրաժարվել նաև աղից: Ավելորդ հեղուկը շատ արագ կնվազի: Մոռացեք բոլոր տեսակի քաղցրեղենի, նույնիսկ սննդամթերքում պարունակվող շաքարավազի մասին: Ալկոհոլից էլ պետք է հրաժարվեք:

Այս դիետան բարձր կալորեականություն ունի և բացում է ախորժակը: Գերադասելի են մեծ քանակությամբ սպիտակուց պարունակող սննդամթերքները՝ հավկիթը, ձուկը, միսը: Նույնպես կարևոր է քիչ ածխաջրեր պարունակող միրգը, բանջարեղենը: Անհրաժեշտ է բավարար քանակությամբ ջուր օգտագործել՝  1,5 լիտրից սկսած, որպեսզի օրգանիզմը մաքրվի:

Արդյունքում դուք օրական կստանք 600-800 կալորիա: Քաշի կտրուկ նվազումն անխուսափելի է: Սակայն սննդաբանները խորհուրդ չեն տալիս օգտվել հոլիվուդյան դիետայից երկու շաբաթից ավելի և չկրկնել այն տարին 3-4 անգամից ավելի:

Սննդակարգ

1-ին օր

Ճաշ՝ լոլիկ, մեկ հավկիթ կամ երկու լորի ձու, մեկ բաժակ սուրճ կամ կանաչ թեյ

Ընթրիք՝ վարունգով կամ կաղամբով աղցան, մեկ հավկիթ կամ երկու լորի ձու, կես թուրինջ

2-րդ օր

Ճաշ՝ թուրինջ, մեկ հավկիթ կամ երկու լորի ձու, սուրճ կամ կանաչ թեյ

3-րդ օր

Ճաշ՝ լոլիկ, կամ կաղամբով, վարունգով աղցան, մեկ հավկիթ կամ երկու լորի ձու, սուրճ կամ կանաչ թեյ

Ընթրիք՝ 200գր. եփած հորթի միս, վարունգ, սուրճ կամ կանաչ թեյ

4-րդ օր

Ճաշ՝ կաղամբով կամ վարունգով աղցան, թուրինջ, սուրճ կամ կանաչ թեյ

Ընթրիք՝ մեկ հավկիթ կամ երկու լորի ձու, 200 գր. յուղազերծված կաթնաշոռ, սուրճ կամ կանաչ թեյ

5-րդ օր

Ճաշ՝ մեկ հավկիթ կամ երկու լորի ձու, կաղամբով կամ վարունգով աղցան, սուրճ կամ կանաչ թեյ

Ընթրիք՝ 200 գր. եփած ձուկ, կաղամբով կամ վարունգով աղցան, սուրճ կամ կանաչ թեյ

6–րդ

Ճաշ՝ մրգային աղցան՝ խնձոր, նարինջ և թուրինջ

Ընթրիք՝ 200 գր.եփած յուղազերծված տավարի միս, կաղամբով կամ վարունգով աղցան, սուրճ կամ կանաչ թեյ

7-րդ օր

Ճաշ՝ 200 եփած հավի միս, կաղամբով կամ վարունգով աղցան, թուրինջ կամ նարինջ, սուրճ կամ կանաչ թեյ

Ընթրիք՝ մրգային աղցան՝ խնձոր, նարինջ և թուրինջ

Մեկ շաբաթից վերադառնում ենք առաջին օրվա սննդակարգին և ամբողջությամբ կրկնում գրաֆիկը: Այս սննդակարգում բացակայում են նախաճաշերը, ցավոք: Սուրճը այս դիետայի ընթացքում թույլատրված է, սակայն այն կարող է գլխապտույտ առաջացնել:

Այս սննդակարգի դրական և բացասական կողմերը

Դիետան բավականին խիստ է և այսքան ցածր կալորեականությունը, իհարկե, կարող է անդրադառնալ ինքնազգացողության վրա:  Աշխատեք փոքր-ինչ պակասեցնել ակտիվ ծանրաբեռնվածությունը՝ ուժերը նվազելու են:

Մեկ բացասական կողմ ևս՝ բոլորին հայտնի խնդիրներ, որոնք ի հայտ են գալիս շաքարավազից և աղից հրաժարվելու դեպքում: Մենյուն բավականին միատեսակ է, մի մոռացեք վիտամինների մասին:

Հոլիվուդյան դիետայի դրական կողմը՝ արագ և տպավորիչ արդյունքներ:

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բլոգ

Տեսանյութ․ Մարիամ Փաշինյանին պետական 27 000 դոլար արժեցող մեքենա է սպասարկում․ նրա առաջ դուռ է բացում թիկնապահը

26

By

Կարդալ ավելին

Բլոգ

Կարմիր շուկայի բնակիչները փակել են ադրբեջանցիների ճանապարհը

100

By

Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի բնակիչները` հիմնականում երիտասարդները, որոշ ժամանակով փակել են գլխավոր ճանապարհը՝ ադրբեջանցիների ավտոմեքենաների շարասյունը կանգնեցնելու նպատակով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց տեղի մեր աղբյուրը։https://www.facebook.com/v3.2/plugins/quote.php?app_id=&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df5fd5e9ea08b8%26domain%3Dhayeli.am%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fhayeli.am%252Ff2c1b55ea84a88%26relation%3Dparent.parent&container_width=780&href=https%3A%2F%2Fhayeli.am%2F%3Fp%3D663301%26l%3Dam&locale=ru_RU&sdk=joey

Խնդիրն այն է, որ Կարմիր շուկայի բնակիչների անասունները երբեմն անցնում են չեզոք գոտի կամ ադրբեջանցիների` Արցախի գրավյալ տարածքներ, իսկ ադրբեջանցիները տանում են կենդանիներին և չեն վերադարձնում։ Նման մի դեպք էլ օրեր առաջ է գրանցվել։ Այսօր գյուղի երիտասարդներն իմացել են, որ ադրբեջանական շարասյուն է անցնելու և փակել են ճանապարհը։

«Նրանք ասել են, որ եթե չվերադարձնեն անասուններին, մենք էլ չենք թողնի անցնեք այդ ճանապարհով»,–ասաց մեր աղբյուրը։

Տեղում աշխատել են ոստիկանության աշխատակիցները` հնարավոր բախումները կանխելու համար։ Մեր զրուցակցի խոսքով` նաև ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթացել, և հայկական կողմը բացել է ճանապարհը։ «Ադրբեջանցիները խոստացել են վերադարձնել անասուններին»,–ասաց նա։

Նախկինում ևս եղել է նման դեպք, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանցիները վերադարձրել են հայերի անասուններին։

Հիշեցնենք, որ հունվարի 24–ին էլ Արցախի Կարմիր շուկա բնակավայրի մոտակա ադրբեջանական դիրքերից կրակոցներ են հնչել։

Կարդալ ավելին

Բլոգ

Ինչով է զբաղվելու Արման Թաթոյանը՝ պաշտոնը թողնելուց հետո

32

By

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ խորհրդարանում 68 կողմ ձայնով Մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց Քրիստինե Գրիգորյանը: Այս ֆոնին զուգահեռ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Մարդու իրավունքների ներկայիս պաշտպան Արման Թաթոյանից պարզել, թե նա պաշտոնավարման ավարտից հետո ինչով է զբաղվելու: Բանն այն է, որ, մեր տեղեկությունների համաձայն, նա պատրաստվում է առաջիկայում նշանակվել Ամերիկյան համալսարանի դեկանի պաշտոնում:  Եվ մեկնաբանության համար մենք դիմեցինք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից հայտնեցին. «Այս պահին նման հարց չկա»:

Հավելենք, որ գործող օմբուդսմեն Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին։ Նա մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնել էր 2016 թվականի փետրվարի 23-ին։ Ըստ օրենքի՝ նոր պաշտպանն իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում երդման արարողությունից հետո՝ նախորդ ՄԻՊ-ի պաշտոնավարման ժամկետի ավարտման հաջորդ օրը: Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր առաջադրել:Իշխանականները համարում են, որ Գրիգորյանը պրոֆեսիոնալ է եւ համապատասխանում է այդ պաշտոնին, սակայն ընդգծենք՝ նա ընտրվեց միայն իշխանական պատգամավորների ձայների շնորհիվ, ընդդիմությունը չքվեարկեց։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Կարդալ ավելին

Բլոգ

Նորաբակ համայնքի ջրի ակունքները Ադրբեջանի հսկողության տակ են, մարդիկ ջուր են կրում այլ բնակավայրերից․ Թագուհի Թովմասյան

50

By

«Հետպատերազմական Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության  առաջնահերթությունները  շատ են փոխվել»,- ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանի ընտրության հարցի քննարկմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Ըստ նրա, եթե նախկինում պետք է խոսեին ներքաղաքական տարբեր բնույթի,  այլ բնորոշումներով մարդու իրավունքների պաշտպանության մասին, հիմա շատ ավելի խորքային խնդիրներ ունեն։ Թ.Թովմասյանը ասաց, որ երեկ է վերադարձել Գեղարքունիքի մարզի առաջնագծում տեղակայված բնակավայրերից, մարդիկ ունեն կենսական իրավունքների  պաշտպանության խնդիր, ապրելու, կյանքի իրավունքի, ունեցվածքը պահելու խնդիր։

«Կութ համայնքում 80 գլխից ավելի անասուն են հափշատկել։  Մարդիկ չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները Հայաստանում, էլ չեմ խոսում, որ փոխհատուցում չի տրվել, ապրուստի միակ միջոցի վերադարձի մասով որևէ տեղաշարժ չկա»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նա ընդգծեց, որ թշնամին շարունակում է  մարդկանց կյանքի, իրավունքի դեմ սպառնալիքները. «Ինձ  ահազանգեցին, որ շատ հաճախ ազդեցիկ  լույսերով գիշերվա ժամերին թիրախավորվում են քաղաքացիների տները զուտ  հոգեբանական ճնշում գործադրելու համար։

Սա  խնդիր է, որ մենք պետք է բոլորով հասկանանք ինչ կարող ենք անել և ինչ ենք անում, քանի որ  քաղաքացին միայնակ է մնացել սահմանամերձ բնակավայրում։ Քաղաքացին պետք է զգա, որ այսօր մենք այստեղ խոսում ենք մարդու իրավունքների պաշտպանությունից, ինքը պաշտպանված է։

Այստեղ անընդհատ խոսել, որ ամեն ինչ արվում է կամ ամեն ինչ շատ լավ է, եկեք իրականության աչքերին նայենք ուղիղ` ամեն ինչ այդքան լավ չէ, որովհետև մենք Հայաստանի առաջնագծում արժանապատիվ կյանքի խնդիր ունենք

Կարդալ ավելին

Բլոգ

«Բոժը, Թաթոյանը ունի ժամանակի մեքենա ու 2016-ին գողացել ա ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուի 2022-ի ելույթի տեքստը». Անժելա Էլիբեգովա

50

By

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ