Միացեք մեզ

Ժամանց

Հեղինակություններին ենթարկվելու հակումը: Միլգրեմի գիտափորձերը

216
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Վիետնամական պատերազմի, ժա­մանակ ամերիկյան բանակի լեյտենանտ Քոլլիի հրամանով կատարած վայրագությունները (մի ամբողջ գյուղի բնակչության, այդ թվում երե­խաների, կանանց ու ծերունիների սպանությունը), ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում կատարված նույնանման հանցագործությունները հոգեբաններին ստիպեցին անմիջականորեն զբաղվել այն հարցով, թե ինչու մարդիկ որոշ դեպքերում կուրորեն ենթարկվում են հակաբարոյական և հակամարդկային հրամանների, իսկ այլ դեպքերում, ընդհակառա­կը, դիմադրում են և հրաժարվում կատարել նման հրամանները։ Ինչպե՞ս կարող է միանգամայն նորմալ ու խաղաղասեր մարդը հա­մաձայնվել վնաս կամ տառապանք պատճառել անմեղ զոհին, նույնիսկ կյանքից զրկել նրան, և ինչպե՞ս վարվել, որպեսզի նա կարողանա դիմա­դրություն ցույց տալ նման հրաման արձակողներին։ Այս պրոբլեմի փոր­ձարարական ուսումնասիրությամբ անմիջականորեն զբաղվեց ամերիկ­յան հոգեբան Ստենլի Միլգրեմը, որը դիտել տվեց, որ մարդիկ ենթարկ­վում են ուրիշներին վնաս պատճառելու հրամաններին, որովհետև իրենց ;պսւրտք& են,համարում ենթարկվել հեղինակավոր անձանց։ Բայց երբ հե­ղինակություններին ենթարկվելը, որը երկար ժամանակ մարդկային բա­րեմասնություն է համարվել, հանգեցնում է անմարդկային գործողությունների, ապա դառնում է պրոբլեմատիկ և հատուկ ուսումնասիրություններ է պահանջում։ Այդպիսի ուսումնասիրություն կատարելու նպատակով ամերիկյան հոգեբան Ս, Միլգըեմը ստեղծեց հատուկ փորձա­րարական իրադրություն, որը նա փորձարկվողներին ներկայացնում էը որպես ուսուցման հարցերին նվիրված գիտափորձ։ Փորձարկվողը պար­տավոր էր էլեկտրական հարվածներ հասցնել մյուս «փորձարկվողին», հենց որ վերջինս սխալներ թույլ տար։ Իբր թե ուսումնասիրվում էր պատ­ժի ազդեցությունը հիշողության աշխատանքի վրա։ Իրականում «փորձարկվողը» հոգեբանի գաղտնի համախոհն էր, որը ոչ մի էլեկտրական հարված չէր ստանում, բայց իսկական փորձարկվողի կողմից գեներատորի կոճակը յուրաքանչյուր անգամ սեդաելուց հետո համապատասխան հակազդումներ էր դրսևորում իբր թե հոսանքի ազդեցության է ենթարկ­վել ու տառապում է։ Կեղծ գեներատորն ուներ լարվածության փոփոխ­ման 30 աստիճաններ սկսած «թույլ հարված» –ից մինչև «վտանգավոր է, շատ ուժեղ հարված» և այստեղից էլ մինչև ամենաուժեղ լարվածությու­նը, որը նշանակված էր երեք իքսերով։ ՝ Գիտափորձի ժամանակ հոգեբանը փորձարկվողից պահանջում էր ավելի ու ավելի ուժեղ հարվածներ հասցնել զոհին՝ ընդհուպ մինչև երեք իքսերի մակարդակը։ Տարբեր փորձարկվողներ կանգ էին առնում լար­վածության տարբեր մակարդակների վրա և դադարեցնում էին իրենց մաս­նակցությունը գիտափորձին։ Ենթարկվողության աստիճանը որոշվում էը հենց այս մեծագույն լարվածության չափով, որը փորձարկվողը դեռևս հնարավոր էր համարում կիրառել զոհի նկատմամբ։ Քանի որ հոգեբանը իրական իշխանություն չուներ փորձարկվողի նկատմամբ և ոչ մի կերպ նրան պատժել չէր կարող, ապա կարելի էր սպասել, որ փորձարկվողները նրան ենթարկվելու ոչ մի հիմք չունեն։ Առածին գիտափորձերի մասնակից֊ները Նյու Հեյվըն մարզի տղամարդ բնակիչներ էին, 20—50 տարեկան փոստային ծառայողներ, բուհերի դասախոսներ, առևտրականներ, ինժեներներ ու բանվորներ։ Հոգեբանի դերում հանդես էր գալիս կենսաբանության 31 տարեկան խստադեմ մի դասախոս, որը սպիտակ խալաթ էր կրում, իսկ զոհի (սովորողի) դերը խաղում էր 47 տարեկան բարեհամբույր դեմքով մի հաշվապահ։ Այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ, իբր այդ ընտրությունները պատահական էին, այնինչ ամեն բան նախատեսված էր վաղօրոք։ Փորձարկողը (հոգեբանի դերը կատարողը).զգու­շացրեց, որ նույնիսկ ուժեղ էլեկտրական հարվածների դեպքում մկանային վնասվածքներ չեն առաջանա։ Սովորողը տեղավորվեց սենյակի միջնորմով առանձնացրած բաժնում և կապվեց բազկաթոռին՝ «հարվածի՛ ժամանակ նրա ուժեղ շարժումները կանխելու համար»։ Հետո նրան էլեկտրական թույլ հարված հասցրին՝ իբր թե գեներատորի սարքին լինելը ստուգելու համար։ Փորձարկվողը պետք է էլեկտրական հարված հասցներ «սովորողին» (գեներատորի կոճակներից մեկը սեղմելով) ամեն անգամ, երբ վերջինս իր ընկալածը կրկնելիս սխալներ թույլ տար։ Առաջին սխալի դեպքում պետք էր սկսել 15 վոլտ լարվածությունից, յուրաքանչյուր հաջորդ սխալի դեպքում հոսանքի լարվածությունը փորձարկվողը պարտավոր էր մեծացնել մեկ աստիճանով։ Իրականում սխալ պատասխանների թիվը նախօրոք որոշված էր և «զոհը» էլեկտրական ոչ մի հարված չէր ստանում։ Երբ լարվածության մեծությունը հասավ 300 վոլտի, սովորողը բռունցքներով հարվածեց պատին, որից հետո նա դադարեց սեղմել կոճակներն ու պատասխանել ուսումնական առաջադրանքներին։ Այս տե­ղում փորձարկվողներից շատերը չիմացան ինչպես վարվել և հոգեբանի դերը կատարողը խորհուրդ տվեց նրանց լռությունը սխալ պատասխան համարել և ուժեղացնել էլեկտրական հարվածների ուժը։ 315 վոլտի աստիճանում սովորողը ևս մեկ (վերջին) անգամ հարվածեց պատին և այլևս կենդանության նշաններ ցույց չտվեց։ Բոլոր այն դեպքերում, երբ փոր֊ձարկվողները գիտափորձը շարունակելու ցանկության բացակայություն էին ցույց տալիս, հոգեբանի դերակատարը մի շարք ներշնչող նախադա­սություններ էր օգտագործում նրանց գործի մղելու համար. (Խնդրում եմ շարունակեցե՛ք», «Գիտափորձը պահանջում է, որ դ՚ուք շարունակեք», «Միանգամայն անհրաժեշտ է շարունակել», «Ձեզ այլ ընտրություն չի մնում անել», Դուք պետ՛ք է շարունակեք»։Երբ մինչև գիտափորձը մի խումբ ուսանողների խնդրեցին ասել, թե նման հանգամանքներում ՝ ինչպես կվարվեն փորձարկվողները, նրանք պատասխանեցին, որ վերջիններս, անշուշտ, կհրաժարվեն շատ ուժե՛ղ էլեկտրական հարվածներ հասցնել անմեղ զոհին։ Սակայն իրականում փորձարկվողների մեծ մասը ենթարկվեց հոգեբանի դերակատարի պա­հանջին և էլեկտրական հարվածներ հասցրեց զոհին մինչև լարվածու­թյան առավելագույն մեծությունը։ Այն բանից հետո, երբ 300 վոլտի դեպ­քում փորձարկվողը հարվածեց պատին և դադարեց ուսումնական հարցերին պատասխանել, միայն փորձարկվողների 12,5, տոկոսը չենթարկ­վեց հոգեբանին և դադարեցրեց մասնակցությունը գիտափորձին։ Նույնիսկ այն բանից հետո, երբ հարվածի ուժը հասավ «վտանգա­վոր է» չափին և անցավ նրանից, փորձարկվողների կեսից ավելին շարունակեց ավելի ու ավելի ուժեղ հարվածներ հասցնել լուռ մնացող զոհին։ Պարզվեց, որ այն անձինք, ովքեր, շարունակում էին ենթարկվել հոգեբանի դերակատարի պահանջներին, ունեն ավտորիտարիզմի բարձր մակարդակ, քան նրանք, ովքեր հրաժարվել էին նրան ենթարկվելուց։ Ենթարկվողները նյարդային վիճակում էին, մեծ լարվածություն էին ապրում, կատարում էին անտեղի շարժումներ, ժպտում էին, անտեղի տարօրինակորեն ծիծաղում և այլն, իսկ այդ ավտորիտար փորձվողներից մեկը մկանային այնպիսի ուժեղ ջղաձգումներ ունեցավ, ստիպված եղան գիտափորձը դադարեցնել։ Նրանք, ովքեր չցանկացան ենթարկվել հոգեբանի պահանջներին, գիտափորձին իրենց մասնակցության դադարեցումը հիմնավորում էին նրանով, որ անմարդկային է մարդուն այդպիսի ուժեղ էլեկտրական հարվածների ենթարկելը, չէ որ մարդը տառապում է, որ գիտափորձը տարօրինակ բնույթ ունի և այլև կերպ ասած, նրանց վարքը պայմանավորված էր բարոյական բարձր սկզբունքներով։ Փորձարկվողներն, այսպիսով, հայտնվել էին կոնֆլիկտային իրադրության մեջ. բախման մեջ էին մտել, մի կողմից, նրանց բարոյական արժեքներն ու դիրքորոշումները, մյուս կողմից՝ հեղինակավոր մարդու հրամաններին ենթարկվելու միտումն ու սովորությունը։ Զարմանալին այն է, որ փորձարկվողների մեծ մասը ենթարկվեց այնպիսի մարդու կարգադրություններին, որը նրանց վրա ոչ մի իրական իշխանություն չոմ. որին նրանք գուցե այլևս չտեսնեին։ Ահա թե ինչու բոլորովին էլ զարմանալի չէ, որ կյանքի իրական պայմաններում մարդիկ ենթարկվում ավելի խիստ ու դաժան հրամանների։ Պարզվեց, որ կանանց մեջ հեղինակություններին դիմադրություն ցույց տվողների քանակը մի փոքր ավելի մեծ է։ Երբ փորձարկվողները տեսնում ու լսում էին իրենց զոհի տառապանքները, նրանց ավելի մեծ մասն էր հրաժարվում շարունակել գիտափորձը (մինչև 70 տոկոսը) : Այս գիտափորձերը կատարվել են զանազան տարբերակներով, .որոնց ընթացքում ստացված հետաքրքրական արդյունքներից մեկր տևյալն է. եթե փորձարկվողները գործում են խմբի կազմում, ապա խումբը չի ենթարկվում հրգեբանի հրահանգներին, մեծանում է նաև չեմթարկվող փորձարկվողների թիվը՛ Անձը հարմարվում է խմբին։ Ա. Նալչաջյան, «Անձի խմբային սոցիալականացում և հոգեբանական ադապտացիա», Երևան, 1985թ.:

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Ժամանց

Նախահարսանեկան երեկույթ. Սոնա Ռուբենյանն ամուսնանում է (ֆոտո)

356

By

Երգչուհի Սոնա Ռուբենյանն ամուսնանում է։ Օրերս տեղի կունենա նրա ու սիրելիի՝ Էմիլի հարսանիքը։ Զույգը նշանվել է այս տարվա հուլիսին, երբ սիրելին Սոնային անսպասելի ամուսնության առաջարկություն է արել։

Երեկ Սոնայի համար գեղեցիկ երեկո են կազմակերպել, որին ներկա են եղել նրա մտերիմները։ Սոցիալական ցանցում լուսանկարներ են հրապարակվել երեկվա երեկույթից։

Կարդալ ավելին

Ժամանց

«Մի ուրիշ աշխարհ»․ Միհրան Ծառուկյանը՝ որդու հետ (տեսանյութ)

190

By

Երգիչ Միհրան Ծառուկյանը երկրպագուներին ուրախացրել է տեսահոլովակով, որում պատկերված է որդու՝ փոքրիկ Ռոբերտի հետ։

Կարդալ ավելին

Ժամանց

«Բանակում էինք, ընկերս պատահաբար սպանեց մեր մյուս ընկերոջը»․ Ռաֆոն՝ Եղնիկներում ծառայության, պատերազմի, սեր գտնելու և անցած դժվար ուղու մասին

332

By

LIFEROOM նախագծի շրջանակում հյուրընկալվել է դերասան Ռաֆայել Երանոսյանը։ Ռաֆոն խոսել է պատերազմի ընթացքում կատարած ահռելի աշխատանքի մասին։ Դերասանն անկեղծացել է, որ վախենում է զենքից և վերհիշել կյանքի սարսափելի իրադարձությունը, երբ բանակում իր ընկերը զենքը մաքրելիս պատահաբար սպանել է իրենց երրոդ ընկերոջը:

Ռաֆոն պատմել է նաև իր անցած ուղու, զրոյից ամեն ինչի հասնելու, հայրիկի հետ հարաբերությունների, հարազատ գյուղից չկտրվելու մասին։

tert.am

Կարդալ ավելին

Ժամանց

«Կյանքիս ամենամեծ ձեռքբերումը»․ Շուշաննա Թովմասյանը 29 տարեկան դարձավ

182

By

Այսօր դերասանուհի Շուշաննա Թովմասյանի ծննդյան օրն է։ 

Շուշաննան ծննդյան առիթով ինստագրամյան էջում հրապարակել է ընտանեկան լուսանկար, որում պատկերված է ամուսնու եւ 10-ամսական որդու հետ։ Ընտանիքի անդամները ջերմ գրկախախառնված են։

Հրապարակմանը կից նա գրել է.

«Կյանքիս ամենամեծ ձեռքբերումը», իսկ վերջում ավելացրել է «#Happy Birthday to Me #29» հեշթեգերը։

Կարդալ ավելին

Ժամանց

Այսօր դերասանուհի Եվա Զոհրաբյանի հարսանիքն է (ֆոտո)

338

By

Այսօր դերասանուհի Եվա Զոհրաբյանի հարսանիքն է։ Այս մասին հայտնի էր նրա տարեդարձի օրը, երբ ընկերուհիները նախահարսանեկան անակնկալ խնջույք էին կազմակերպել։

Իր միկրոբլոգի էջում Եվան կիսվել է սիրելիի հետ, ապա եկեղեցում արված կադրերով։ Հարսանիքի լուսանկարներից իր միկրոբլոգի Stories բաժնում հրապարակել է նաեւ դերասանուհի Տիրուհի Հակոբյանը։

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ