Միացեք մեզ

Լրահոս

Հեղեղված ու ավերված ճանապարհներ, լողացող մեքենաներ ու առաջին զոհերը. Սոչիում հեղեղումները շարունակվում են

648
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Փողոցներում լողացող տասնյակ մեքենաներ, ավերված գազի ու ջրի խողովակներ, փլված սանդուղքներ ու վարար գետեր՝ անմիջապես պատուհանների ու տանիքների վրայով:  Սոչիում արդեն մի քանի օր է՝ արտակարգ իրավիճակ է:

Տեղացած սաստիկ հորդառատ անձրևը հեղեղումների պատճառ է դարձել, հուներից դուրս եկել ու վարարել են 2 խոշոր գետերը՝ լցվելով քաղաքի փողոցներ ու հեղեղելով դրանք: Ռոսհիդրոմետ կենտրոնը հայտնել էր, որ տեղումներն ու ջրհեղեղը, ամենայն հավանականությամբ, դադարելու էին այսօր՝ հուլիսի 6-ին, սակայն այսօր կրկին հորդառատ անձրև է տեղացել՝ ուղեկցվելով ուժհին քամով: Հեղեղումների հետևանքով առնվազն 4 մարդ է մահացել, նրանցից մեկը երեխա է:

Երիտասարդ ընտանիքը եղել է մեքենայի մեջ, երբ մեծ արագությամբ հոսող ջուրը՝ վարարելով ու հեղեղելով փողոցը, քշել-տարել է մեքենան, այնուհետ շուռ տվել այն: Մեքենայի ներսում են մնացել ու մահացել 36-ամյա մի կին դստեր՝ 13-ամյա աղջնակի հետ: Ընտանիքի հորը հաջողվել է դուրս գալ մեքենայի պատուհանից ու փրկվել: 71-ամյա մի տղամարդու էլ մահացած են գտել իր տան մեջ. Նա խեղդվել է ջրի հոսքից: Երեկոյան արդեն հայտնի է դարձել չորրոդ մահացածի՝ երիտասարդ աղջկա մասին:

Ջուբգա-Սոչի դաշնային մայրուղու երթևեկությունը արգելափակված է Լերմոնտովո գյուղի մերձակայքում սելավատարի հեղեղի պատճառով:

Մայրուղուց բացի, ավելի քան հազար մարդով բնակեցված մի քանի տարածքներ շարունակում են հեղեղված մնալ: Ջուրը հոսում է երթևեկելի մասի երկայնքով, ասֆալտապատ ճանապարհահատվածը մասամբ քանդվել է՝ ջրի ուժգին հոսքի պատճառով՝ դառնալով միակողմանի:

Հենց Ջուբգա գյուղի մերձակայքում գտնվող մայրուղում տեղատարափ անձրևի և գետերի վարարման հետևանքով են մահացել վերը նշված մայրն ու դուստրը, որոնք Սվերդլովսկի շրջանից են ժամանած եղել:

Կուբանի պետավտոտեսչությունը վարորդներին հորդորել է զերծ մնալ ճանապարհորդելուց: Գորյաչի Կլյուչից ճանապարհային ոստիկանության աշխատակիցները  փոխադրումներն ուղղում են դեպի Ապշերոնսկ, Տուապսեից՝  Մայկոպ, Շահումյանի լեռնանցքով: 

377 բակի տարածքներ և 314 տնային տնտեսություններ, որոնցում 1093 մարդ է ապրում, շարունակում են ջրհեղեղի  գոտում մնալ, հայտնում է Կրասնոդարի երկրամասի Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Կիրակի օրը Սոչիում հորդառատ անձրևներ են սկսվել: Հետագայում վատ եղանակը տեղափոխվեց դեպի Տուապսեի շրջան: Գետերի մակարդակի սաստիկ բարձրացման և հեղեղումների պատճառով այնտեղ է գործուղվել Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային շտաբի ավիափոխադրողների խումբը: Ըստ կանխատեսումների, ցիկլոնը կանցնի ամբողջ Կուբանում  երկու օրվա ընթացքում:

Վատ եղանակի պատճառով արտակարգ ռեժիմ է մտցվել Տուապսեում, Սլավյանսկում, Սեվերսկի շրջանում, ինչպես նաև Սոչի, Գելենջիկ և Գորյաչի Կլյուչ քաղաքներում: Սոչիում բոլոր լողափերը փակ են:

Интерфакс-ը գրում է, որ տասնյակ ծառեր են տապալվել են, բազմաթիվ տներից տանիքներ են պոկվել: Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հանձնարարել է նախապատրաստվել Սոչիի հնարավոր ջրհեղեղներից մարդկանց տարհանմանը և կազմակերպել ժամանակավոր տեղակայման կենտրոններ՝ եռօրյա սնունդով:

Սոչիի Խոստա շրջանում հեղեղվել է միակ հիվանդանոցը, իկ Կեպշա գյուղում փրկարարները մանկապարտեզից տարհանել են ներսում արգելափակված հինգ երեխաների և երկու մեծահասակների:

12 ժամվա ընթացքում, քաղաքում եղել է տեղումների ամսական նորմայից ավելին:

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Խոշոր հրդեհ Բաքվում

38

By

Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել Ռուսաստանի դեսպանատան մոտակայքում գտնվող շենքում:

Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը Նախնական տվյալով՝ հրդեհի պատճառը էլեկտրալարերի կարճ միացումն է եղել։

Կարդալ ավելին

Լրահոս

Ադրբեջանցի զիծառայողն ինքնասպան է եղել

44

By

Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինծառայող Ռազգուլիև Ռամիզ Խագանին ինքնասպան է եղել Բաքվի սահմանապահ ծառայության պետական հոսպիտալում։ Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները։

Կարդալ ավելին

Բլոգ

Լսել վիգենխաչատրյաններին ու վահագնալեքսանյաններին եւ շուրթերդ չպղծել հայհոյանքով՝ գրեթե անհնարին է

54

By

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը թերթի խմբագրականում գրում է. 

Լսել վիգենխաչատրյաններին ու վահագնալեքսանյաններին եւ շուրթերդ չպղծել հայհոյանքով՝ գրեթե անհնարին է։ Դրանց լսելիս ոչ միայն լեքսիկոնդ է փչանում, այլեւ սելի ու սելվորի պատմությունն ես հիշում։ Իսկ ամենից լավ դրանց հասցեին երեկ արտահայտվել էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը․ ի պատասխան հայտնի ուսապարկի՝ լրագրողների հասցեին ասված «մարմնավաճառ» բառի, գրել էր․ «Մարմնավաճա՞ռ, ա՛յ հայրենավաճառ»։

Երեկվանից լրատվական դաշտը վրդովված է այս չպատգամավորների լեքսիկոնից եւ մի ամբողջ համքարությանն ուղղված վիրավորանքներից։ Ծրագրեր են մշակում՝ ինչպես վրեժ լուծել- պատժել, հիշում են, թե սրանք ով էին «մինչ հեղափոխությունը եւ հեղափոխությունից հետո», որտեղից են հայտնվել երկրի թիվ մեկ քաղաքական մարմնում։ Բայց խնդիրն այդ մեկ-երկուսը չեն․ երբ մի ողջ թիմ լռում է, երբ իշխանական ու իշխանամերձ դաշտից դատապարտումի խոսքեր չեն հնչում, պարզ է դառնում, որ սա այս առանձնյակների անդաստիարակության եւ լափառոշության հետեւանքը չէ միայն, այլ մանրակրկիտ մտածված քաղաքականություն՝ իրենց առաջնորդի եւ ողջ քաղաքական թիմի կողմից հետեւողականորեն իրականացվող։

Մինչդեռ այս թիմն էր, որ մինչեւ 2018-ի մայիսը երդվում էր լրագրողների արեւով, մի խմբագրությունից մյուսն էր վազում, ողջ օրը հարցազրույցներ տալիս ու հոդվածներ գրում, ընկերություն անում լրագրողների հետ, երազում մեզ հետ սուրճ խմել ու զրուցել, ամենակարեւորը՝ խրախուսում, որ գործող իշխանություններին «լավ քլնգենք»։ Ի՞նչ պատահեց 2018-ի մայիսից հետո։ Մենք, ինչպես մինչ 2018-ը, այնպես էլ 2018-ից հետո նույն գործն ենք անում՝ լուսաբանում ենք, քննադատում ենք, հետաքննում ենք, սուր հացադրումներ ենք անում։ Այդ իրենք են դարձել հարյուր տարվա բյուրոկրատներ ու մամուլի ոխերիմ թշնամիներ։

Կարդալ ավելին

Լրահոս

Տեսանյութ․ Պատերազմի մասնակցին քաղաքական պատճառով հեռացնում են ԵՊՀ-ից

46

By

Կարդալ ավելին

Բլոգ

Զգուշացնում եմ այդ սրիկաներին, արդեն մի քանիսի տեղեկությունները տվել ենք ԱԱԾ-ին, ֆեյքերի ժամանակներն ավարտվելու են. Ն. Հոխիկյան

52

By

Հայաստանում կան մարդիկ, որոնք փողով կամ այլ նպատակներով ստեղծում են Facebook-ի կեղծ էջեր կամ կայքեր և դրանցով հայհոյանք ու ատելություն են տարածում, վիրավորանք գրում այլոց հասցեին՝ վստահ լինելով, որ իրենց չեն գտնի, քանի որ իրենց իսկական անուն ազգանունով կամ իսկական նկարով չեն։

Քանի որ արդեն ունենք կոնկրետ արդյունքներ, կարող եմ զգուշացնել բոլոր այդ սրիկաներին։ Ոչ ոք չի ազատվելու պատժից, ոչ մի հայհոյանք ու վիրավորանք, կեղծ տեղեկություն անպատիժ չի մնալու։ Արդեն մի քանի հոգու գտել ենք և նրանց մասին տեղեկությունները փոխանցել ԱԱԾ-ին։ Պետական մարմինները կզբաղվե՞ն դրանցով, կպատժե՞ն, լավ։ Չեն անի, ավելի վատ այդ ֆեյքերի հեղինակների համար, քանի որ նրանց անունները և բնակության հասցեները հրապարակային ենք դարձնելու, և նրանց պատիժը տալու ենք հանրությանը։

Հատ-հատ այդպես գտնվելու և պատժվելու են բոլոր ֆեյքերը։ Շատերի մասին էլ արդեն որոշ տեղեկություններ կան։ Դրանք մշակում ենք և ճշտում բնակության վայրերը։

Այնպես որ, շուտով ֆեյքերի ժամանակները ավարտվելու են, արդեն սկսել են ավարտվել։ Բայց նրանք շատ խիստ են պատժվելու՝ երանի տալով մինչ ֆեյքային ժամանակներին։

Նաիրի Հոխիկյան

Լրագրող, մեդիափորձագետ

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ