Միացեք մեզ

Տեխնոլոգիաներ

Հարավկորեական DeepBrain ստարտափը իրական մարդկանց թվային պատճեններ է մշակում

216
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Հարավկորեական DeepBrain ստարտափը, որը զբաղվում է իրական մարդկանց թվային պատճենների մշակմամբ, հաջողությամբ փակել է իր 44 մլն դոլար ֆինանսավորման փուլը, հաղորդում է Venturebeat-ը: Ընկերությունը ստեղծում եւ վաճառում է անսովոր ապրանք` սեփական ալգորիթմների հիման վրա DeepBrain-ը կլոնավորում է միմիկան, ժեստերը եւ կոնկրետ մարդկանց խոսելու ձեւը: Այնուհետեւ կլոնները, պատվիրատուի խնդրանքով, կարող են ապրել իրենց կյանքով եւ կատարել տարբեր առաջադրանքներ: Մշակողները կարծում են, որ այս համակարգը հատկապես օգտակար կլինի լրատվական հեռուստաալիքների, քաղաքական գործիչների եւ մանրածախ առեւտրի ոլորտի ընկերությունների համար, հայտնում է HighTech+-ը:

DeepBrain-ի աշխատանքի ամենավառ օրինակը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վիրտուալ մոդելն է: Ստարտափն օգտագործել է քաղաքական գործչի հրապարակային ելույթները, որպեսզի ստեղծի նրա ճշգրիտ պատճենը, որն այժմ կարող է օգտագործվել նոր հրապարակային հայտարարություններ պատրաստելու համար: Իրական նախագահն այդ ժամանակ կարող է այլ գործերով զբաղվել։ Սակայն նախագահի արհեստական կրկնօրինակը միայն հնարավորությունների ցուցադրում է, DeepBrain-ը պնդում է, որ չի պատրաստվում օգտագործել Չժե Յինի տվյալները առեւտրային կամ ապակառուցողական նպատակներով: Սովորաբար ընկերությունը գործում է ավելի «ստերիլ եւ հուսալի միջավայրում»:

Երբ կոմերցիոն հատվածի հաճախորդները դիմում են DeepBrain-ին, ստարտափը մարդ է հրավիրում ստուդիա, որի հիման վրա ստեղծվում է վիրտուալ ավատար: Այս անձին տեսախցիկներով նկարահանում են մի քանի կողմից, մինչ նա կարդում է պատրաստված տեքստը, որում կան բոլոր ձայնային հնչյունները: Երբ ելակետային տվյալները պատրաստ են, DeepBrain-ի ինժեներները նյութն անցկացնում են մեքենայական ուսուցման մոդելների միջով։ Արհեստական բանականությունն օգտագործում է սցենարը եւ նկարահանված տեսանյութը՝ կերպարի ամբողջական կրկնօրինակը ստեղծելու համար՝ համադրելով դեմքի արտահայտություններն ու ժեստերը ձայնի հետ: Արդյունքը մարդու թվային պատճենն է՝ ձայնային տվյալները համապատասխանեցվում են դեմքի արտահայտությունների հետ, իսկ ձեռքերն ու մարմինը շարժվում են շեշտադրումներին համապատասխան: Այնուհետեւ կրկնօրինակը կարող է արտաբերել ցանկացած տեքստ` համապատասխան տեսահոլովակի գեներացմամբ:

Գործարկման պահից DeepBrain պլատֆորմը գրավել է բազմաթիվ խոշոր հաճախորդների: Ստարտափն արդեն աշխատում է կորեական MBN, Metro News եւ LG HelloVision մեդիա ապրանքանիշների, ինչպես նաեւ կրթական ծառայությունների մատակարար Kyowon-ի եւ KB Kookmin բանկի հետ: Վերջինիս հետ համատեղ DeepBrain-ը մշակում է «ԱԲ բանկիրներ», որոնք բանկի ֆիզիկական գրասենյակներում հաճախորդներին խորհուրդներ կտան: Ընկերությունն ասում է, որ այս կերպ հարթակը կնվազեցնի աշխատողների ծանրաբեռնվածությունը:

https://news.am/arm/news/658513.html

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Տեխնոլոգիաներ

Ռուսաստանից Թուրքիա է ուղարկվել նոր կառուցվող ատոմակայանի ռեակտորի ճնշման անոթը

126

By

Թուրքիայի Մերսինի նահանգի Գյուլնար շրջանում կառուցվող թուրքական առաջին ատոմային էլեկտրակայանի՝ Աքքույուի ռեակտորի ճնշման անոթը, որն արտադրվել է Ռուսաստանում, ուղարկվել է Թուրքիա։

Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում են թուրքական լրատվականները՝ նշելով, որ Ռուսաստանի ատոմային պետական կորպորացիայի՝ «Ռոսատոմ»-ի մասնագետները, ըստ պայմանագրի, ճնշման անոթն սկսել են արտադրել 2019 թվականի մարտից։

Այն Թուրքիա է ուղարկվել ծովային ճանապարհով։

Կարդալ ավելին

Տեխնոլոգիաներ

Առաջարկվում է բիտքոինի ստեղծողին առաջադրել տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի

116

By

Բիտքոինի ստեղծող Սատոշի Նակամոտոն արժանի է տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակի, քանի որ հարստացրել է հարյուր հազարավոր մարդկանց ավելի լավ, քան տնտեսագետների մեծ մասը։ Այս մասին հայտնել է Celsius Network կրիպտոլենդինգային հարթակի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Դանիել Լեոն Tech NY 2021-ի շրջանակում անցկացված համաժողովի ընթացքում, փոխանցում է CalcalistTech պորտալը։

Լեոնը կրիպտոգրաֆիան անվանել է վստահության ինովացիա, որը վերացնում է բանկերի, վճարային համակարգերի միջնորդությունը։Նոյեմբերի սկզբին բիտքոինը թարմացրել է առավելագույն արժեքը։ Բիտքոինի՝ 68 հազար դոլարի հասնելը կապված է կրիպտոարժույթի շուկայի դինամիկայի հետ։

Կարդալ ավելին

Տեխնոլոգիաներ

Երևանում մեկնարկել է «Սիլիկոնային սարեր 2021» գագաթնաժողովը

222

By

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում մեկնարկել է «Սիլիկոնային սարեր 2021» (SILICON MOUNTAINS 2021) միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը՝ նվիրված տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառությանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը՝ գագաթնաժողովը կոչված է կապ հաստատելու տեխնոլոգիա ստեղծողների և օգտագործողների միջև:

«Տեխնոլոգիան ստեղծելը բավարար չէ, շատ կարևոր է դրանք որդեգրելը և արագ մեր օգտին գործածելը: Ներկաների մեջ ունենք մարդիկ, որոնք ստեղծում են տեխնոլոգիաներ, և մարդիկ ու մեր հանրությունը ընդհանրապես, որը որդեգրում է այդ տեխնոլոգիաները: Մանավանդ Քովիդից հետո ամեն մարդ տեխնոլոգիաների լավագույն որդեգրողն է դարձել: Հետևաբար, այստեղ շատ կարևոր է բաց միտք ունենալը և տեխնոլոգիայի հարմարվողականությունը նոր վիճակներին, նոր փոփոխություններին: Աշխարհը արագ փոփոխությունների մեջ է: Երկու տարի առաջ, երբ նույն դահլիճում նույն համաժողովն էինք անցկացնում նույն մարդկանցով, տարբեր պայմանների մեջ էինք: Այսօր՝ երկու տարի անց, շատ բան փոխվել է: Ամեն մի փոփոխության մեջ հաջողության տեղ կա: Այդ փոփոխությունները մենք պետք է ընդունենք որպես մարտահրավեր, բայց հաջողության վերածենք», — մեկնաբանեց «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահը:

Գագաթնաժողովի «Սիլիկոնային սարեր» անվանումը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի խոսքով, շատ պարտավորեցնող է: Նախարարը համոզված է, որ իր սարերով հայտնի Հայաստանը հետ չի մնալու «Սիլիկոնյան հովտից»:

ԲՏԱ նախարարը նկատեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիական բնագավառի ներկայացուցիչները մեկը մյուսի ետևից նմանատիպ կարևոր միջոցառումներ են կազմակերպում՝ երկրում ձևավորելով շատ յուրօրինակ միջավայր:

Վահագն Խաչատուրյանի կարծիքով՝ Հայաստանը արդեն ապրում է այդ նոր միջավայրում՝ չորրորդ տեխնոլոգիական հեղափոխության դարաշրջանում:

«Մենք դրա մեջ ենք: Միգուցե շատերս չենք գիտակցում: Միգուցե մտածում ենք՝ այդ ժամանակաշրջանը դեռ պետք է գա: Բայց իրականում մենք այդ դարաշրջանի մեջ ենք և այդ փոփոխությունները մեր առօրյայում զգում ենք: Վերջին 20 տարվա փոփոխությունները բերել են նրան, որ մենք հիմա ավելի ենք գնահատում այն, ինչի մասին վաղուց խոսում էինք: Նկատի ունեմ մեր գիտելիքը, մեր հնարավորությունը, մեր տաղանդը, որը այլ ուղղությամբ էր օգտագործվում տարիներ շարունակ, հիմնականում միտված էր սպառողական հասարակություն ստեղծելուն և ոչ թե ստեղծագործ հասարակություն ունենալուն: Հաջորդ հաջողությունները կախված են բոլորիցս՝ պետություն, հասարակություն և առավել ևս՝ տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ», — նշեց նախարարը:

Համաժողովի հատուկ հյուրը «Սինոփսիս» վերազգային ընկերության նախագահ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար 2020 թվականի ՀՀ պետական մրցանակի դափնեկիրն էր՝ դոկտոր Չի-Ֆուն Չանը, որը ներկայացրեց իր դասախոսությունը «Խելացի ամեն ինչի նոր դարաշրջանի հզորացումը՝ սիլիկոնից դեպի ծրագրային ապահովում. փոփոխվող համակարգում վստահության էվոլյուցիա» թեմայով:

Անվանի գիտնականի կարծիքով՝ այս փոփոխվող միջավայրում հարմարվելու և զարգանալու համար երեք առանցքային բառ է կարևոր՝ փոփոխվել, բարգավաճել և վստահել:

«Բարգավաճելու համար ամենակարևորը վստահությունն է: Եթե վստահում ես ճիշտ թիմի, ճիշտ անձանց, ապա կարող ես բարգավաճել փոփոխության միջոցով», — ընդգծեց Չի-Ֆուն Չանը:

Համաժողովի շրջանակներում նաև տեղի ունեցավ «Բարձր տեխնոլոգիաներ. «Սիլիկոնային սարեր» թեմային նվիրված մեկ նամականիշով երկկողմանի փոստային բացիկի մարումը: «Հայփոստը» շրջանառության մեջ է դնում բացիկը 2021 թվականի նոյեմբերի 19-ին:

Արդեն երկրորդ անգամ անցկացվող «Սիլիկոնային սարեր» տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովի կազմակերպիչը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն է: «Սիլիկոնային սարեր» առաջին համաժողովը անցկացվել էր 2019 թ. դեկտեմբերի 4-5-ին և նվիրված էր ՏՀՏ ոլորտում «խելացի լուծումներին» և համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին:

Կարդալ ավելին

Տեխնոլոգիաներ

Facebook-ի ավելի քան 1,5 միլիարդ օգտատիրոջ տվյալներ հայտնվել են համացանցում

442

By

Facebook-ի ավելի քան 1,5 միլիարդ օգտատիրոջ տվյալներ հայտնվել են համացանցում և վաճառվում են հայտնի հաքերային կայքում: Այս մասին հայտնում է Privacy Affairs մասնագիտացված ինտերնետ-պարբերականը, փոխանցում է Mash-Telegram ալիքը:

Նշվում է, որ ֆորումը պարունակում է անուններ, էլ. փոստի հասցեներ, հեռախոսահամարներ, սոցիալական ցանցի օգտատերերի ID-ներ և դրանց գեոլոկացիաները։

Mash-ը հավելում է, որ սա Facebook-ի տվյալների ամենամեծ և ամենանշանակալից արտահոսքն է:

Կարդալ ավելին

Տեխնոլոգիաներ

Հայաստանյան codesignal ընկերությունը ներգրավել է 50 մլն դոլար ներդրում

356

By

Տիգրան Սլոյանի և Արամ Շատախցյանի հիմնադրած codesignal ընկերությունը ներգրավել է 50 մլն դոլար ներդրում` ընկերության շուկայական արժեքը մեկ տարուց ավելի քիչ ժամանակահատվածում քառապատկելով և հասցնելով 500 մլն դոլարի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Հերթական չնաշխարհիկ կիսվելու արժանի նորությունը տեխ համայնքից.

Տիգրան Սլոյանի և Արամ Շատախցյանի հիմնադրած codesignal ընկերությունը ներգրավել է 50մլն դոլար ներդրում` ընկերության շուկայական արժեքը մեկ տարուց ավելի քիչ ժամանակահատվածում քառապատկելով և հասցնելով 500մլն դոլարի։ C ռաունդն առաջնորդել է առաջնակարգ index ventures վենչուրային ֆոնդը։

Տիգրան Սլոյանն ինձ փոխանցեց, որ Հայաստանյան գրասենյակում բազմաթիվ նոր աշխատատեղեր սպասում են իրենց զբաղեցնողներին, որի մասին տեղեկությունը կդնեմ առաջին մեկնաբանության մեջ»,-ասված է նախարարի գրառման մեջ։

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ