Միացեք մեզ

Հասարակություն

Հարազատները նախօրեին տեսանյութում ճանաչել էին Դավիթին՝ վիրավոր վիճակում, այսօր նրա անունը զոհվածների ցանկում է. News.am

344
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Նոյեմբերի 16-ին Սյունիքի մարտական գործողություններում զոհված շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյանը Լոռու մարզի Դեբետ համայնքից էր։ Պայմանագրային զինծառայողը նաեւ 44 –օրյա պատերազմի մասնակից էր։

NEWS.am-ի հետ զրույցում Դեբետ համայնքի ղեկավար Աշոտ Ղազարյանն ասաց, որ 41–ամյա Դավիթը մոտ 6 տարի պայմանագրային զինծառայող էր, իսկ Սյունիք գնացել էր նոյեմբերի 6–ին։

Համայնքապետի խոսքով՝ Դավիթի հարազատները ճանաչել են նրան նախօրեին տելեգրամյան ալիքներից մեկով տարածված տեսանյութում, որում Դավիթին վիրավոր վիճակում ադրբեջանական համազգեստով զինվորականները պատգարակով տեղափոխում են։

«6 վայրկյանանոց տեսահոլովակ է, ինքը չի խոսում, բայց երեւում է, որ ոտքերի եւ գլխի շրջանում վիրավորումներ ունի։ Տեսահոլովակն արված էր փակ տարածքում, շատ բան հասկանալի չէր»,– պատմեց Աշոտ Ղազարյանը։

Համայնքի ղեկավարը Դավիթի եղբոր հետ այսօր Կարմիր Խաչ եւ Պաշտպանության նախարարություն գնալու ճանապարհին է տեղեկացել, որ Սյունիքում զոհված զինծառայողների ցանկում են նաեւ Դավիթի տվյալները։

«Գնում էինք, որ ասեինք՝ ճանաչել ենք Դավիթին, վիրավոր է, բայց ճանապարհին լսեցինք նրա մահվան բոթը։ Ամենացավոտն այն է, թե ինչպես են տարածում զոհված զինծառայողների մասին լուրը։ Պատկան մարմինները տիրապետում էին հարազատների կոնտակտներին, բայց լուրերով են հայտարարում զոհվածների անունները, առանց մինչեւ այդ հարազատներին տեղեկացնելու, ոնց որ վերքի վրա աղ լցնեն։ Եթե համապատասխան մարմինները կարդում են, խնդրանք ունեմ իրենց. վերաբերմունքը փոխեք։ Մենք տեսանյութը տեսել էինք, հույսով լի էինք, մտածում էինք, որ կգնտենք իրեն, կբուժվի, բայց ճանապարհի վրա լսում ենք նրա մահվան մասին։ Էն ինչ ես տեսա, թե եղբոր հետ ինչ կատարվեց, դա ճիշտ չի, անպատասխանատու վերաբերմունքի հետեւանք էր,– ասաց Դեբետ համայնքի ղեկավարը։

Նշենք, որ Դավիթ Ամիրյանի մասնակցությամբ տեսանյութը տարածվել էր ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկով։ Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը նախօրեին  «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել էր, որ  Բաքվում գտնվող հայ  զինծառայողներից մեկը վիրավոր է եւ վիրահատության կարիք ունի։

«Որքան գիտեմ, պայմանավորվածություն է ձեռք բերվել զինվորին վիրահատել, առողջական վիճակը կայունացնել, որպեսզի թույլատրելի լինի նրա տեղափոխումը։

Ադրբեջանական կողմը խոստացել է ռուսական կողմին վերադարձնել զինծառայողին»,- ասել էր Բորիս Ավագյանը։

Մինչդեռ այսօր առավոտյան Պաշտպանության նախարարությունը հրապարակեց վեց զոհված զինծառայողի անունները, որոնց մեջ էր նաեւ Դավիթ Ամիրյանի անունը։

41–ամյա Դավիթը ծնողների հետ ապրում էր Դեբետում, քույր ու եղբայր ունի։

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Հայաստանում գրեթե ամեն երրորդն աղքատ է, բնակչության մոտ կեսը 53000 դրամից ավելի չի ծախսում

86

By

2020-ին Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 27%, որը 0,6% տոկոսային կետով բարձր է նախորդ տարվա 26,4%-ից։ Այս մասին ՍիվիլՆեթը տեղեկանում է վիճակագրական կոմիտեի՝ «Աղքատության պատկերը Հայաստանում 2009-2020թթ․» զեկույցից։

2019-ից Հայաստանում օգտագործվում է Համաշխարհային բանկի վերանայված՝ չորրորդ մեթոդաբանությունը: Ըստ վերին գծի՝ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով մեկ ամսվա համար ցածր է եղել 53 641 դրամից։ Չափավոր (կամ շատ) աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին գծից՝ 35 324 դրամից։ Ծայրահեղ աղքատ կամ թերսնված գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել 23 828 դրամից։

2020-ի համար հաշվարկվել է աղքատության միջին գիծ, որը ստորին և վերին աղքատության գծերի միջինն է: Ելնելով աղքատության միջին գծից՝ աղքատ է բնակչության 27%-ը, որի դեպքում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել 44 482 դրամից։

Աղքատ բնակչության 8,6%-ը 0-5 տարեկան երեխաներ են։ Ընդհանուր բնակչության մեջ աղքատ երեխաները 6,8% են կազմում։

Գյուղական բնակավայրերում աղքատությունն ավելի մեծ տոկոս է կազմում՝ 33,6%: Քաղաքային բնակավայրերում աղքատության ցուցանիշը 22,5% է, իսկ մայրաքաղաք Երևանում ավելի քիչ՝ 19,9%։

2021-ի տարեսկզբի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 63,5%-ը կազմել է աշխատունակ բնակչությունը (16-62 տարեկան), 21,4%-ը՝ աշխատունակ տարիքից ցածր (0- 15 տարեկան), իսկ 15,1%-ը՝ աշխատունակ տարիքից բարձր (63 և ավելի տարեկան) բնակչությունը: Հայաստանի 1 000 աշխատունակ տարիքի բնակչությանը բաժին է ընկել անաշխատունակ տարիքի 575 մարդ (237 տարեց և 338 0-15 տարեկան երեխա):

Կարդալ ավելին

Իրավունք

Հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը կավելանա 2100 դրամով

148

By

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է ավելացնել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

«Պետական նպաստների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական նպաստների չափերը, դրանց նշանակման և վճարման կարգերը հաստատում է ՀՀ կառավարությունը:

Գործադիրի որոշմամբ՝ 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը սահմանվել է 26 500 դրամ։ Այժմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է 2022թ․ հունվարի 1-ից այդ նպաստի չափը ավելացնել 2100 դրամով՝ դարձնելով 28 600 դրամ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ընդգծում է, որ որոշման նախագծի ընդունումից հետո ՀՀ պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն ավելանա:

Հավելենք, որ նախագիծը օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալուց հետո

Կարդալ ավելին

Հասարակություն

Աշակերտը կարող է հրաժարվել թղթային դասագրքերից, օգտվել էլեկտրոնայիններից. նախագիծ

92

By

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում տեղ է գտել նոր նախագիծ` «Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, հրատարակման և Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը» սահմանելու մասին: Այն ներկայացրել է ԿԳՄՍ նախարարությունը:

Նախագծում տեղ են գտել հանրակրթական առարկաների դասագրքերին ներկայացվող ընդհանրական պահանջները, սահմանվել է թույլատրելի էջերի քանակը և այլն:

  • Դասագիրքը կարող է լինել թղթային, էլեկտրոնային կամ հիբրիդ (համակցված):
  • Թղթային դասագիրքը ունենում է իր թվայնացված տարբերակը, որը ձեռք է բերվում դասագրքի հետ միաժամանակ:
  • Հիբրիդ դասագիրքը թղթային դասագիրքն է, որի մեջ ներառված է թվային բովանդակություն

Դասագրքերի օգտագործման նվազագույն ժամկետը (տվյալ առարկայի չափորոշչի և ծրագրի պահանջների անփոփոխ մնալու դեպքում)՝

1) տարրական դասարաններում՝ առնվազն 3 տարի է,

2) միջին և ավագ դասարաններում՝ առնվազն 5 տարի,

3) էլեկտրոնային դասագրքերի գործածության ժամկետը՝ առնվազն 7 տարի է:

  1. Դասագրքերի օգտագործման ժամկետներն ամրագրվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով:
  2. Թղթային և էլեկտրոնային դասագրքերի վերարտադրության համար օգտագործվում են սովորողի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) կղմից դասագրքերի օգտագործման համար ներդրված գումարները: Թղթային և էլեկտրոնային դասագրքերի համար ներդրումային գումարները տարբեր են։
  3. Սովորողը, ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր համաձայնության դեպքում, կարող է հրաժարվել թղթային դասագրքերից և օգտվել էլեկտրոնային դասագրքերից:

Նախագիծն ամբողջությամբ` այստեղ:

Կարդալ ավելին

Հասարակություն

Ջրի սակագինը փոխվեց

212

By

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները: 2022 թվականի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 200,47 դրամ:

Կարդալ ավելին

Լրահոս

Մեծատառով մարդ և հրաշագործ բժիշկ. Զավեն Մելիքյան

2208

By

Բուժառուն առաջին հերթին պետք է վստահի բժշկին, որ բժիշկն էլ անկաշկանդ բուժի

Նաիրի ԲԿ-ի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայության ղեկավար Զավեն Մելիքյանը նշում է, որ հենաշարժական համակարգի հետ կապված շատ խնդիրներով են իրեն դիմում՝ մենիսկի ախտաբանություն, ոսկրա-մկանային վնասվածքներ, ներհոդային կոտրվածքներ, ազդրի վզիկի կոտրվածք, հոդերի դիսպլազիա, ոսկրային կամ փափուկ հյուսվածքային նորագոյացություններ, կիստաներ և այլն։ Սակայն բազմափորձ բժիշկը փաստում է՝ ամենաշատը դիմում են արթրոզներով և կոտրվածքներով։

Իր աշխատանքին նվիրված բժշկի պրոֆեսիոնալիզմի մասին շատ բան կարող են պատմել իր բուժառուները: Մասնագիտական բարձր կարողություններով երիտասարդ, եռանդուն ու բանիմաց բժիշկը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ կիրառելով ժամանակակից բժշկության ընձեռած հնարավորություննեը, պատրաստ է ամեն ջանք գործադրել՝ իր օգնությանն ապավինած բուժառուներին լիարժեք ապրելու և կյանքը լիաթոք վայելելու հնարավորություն ստեղծելու համար։

Իսկ խոսելով բժիշկ-բուժառու հարաբերությունների մասին՝ բժիշկ Մելիքյանը մատնանշում է․ «Բուժառուն առաջին հերթին պետք է վստահի բժշկին»։

Ձեզ ենք ներկայացնում http://bestgroup.am/ -ի հարցազրույցը Նաիրի ԲԿ-ի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայության ղեկավար Զավեն Մելիքյանի հետ.

-Բժի՛շկ, շնորհակալ ենք հարցազրույցի առաջարկը չմերժելու համար։ Որքա՞ն ժամանակ է՝ զբաղվում եք ձեր աշխատանքով։

-2006 թվականին ավատել եմ ԵՊԲՀ-ն, որից հետո Էրեբունի հիվանդանոցում անցել եմ կլինիկական օրդինատուրան՝ վնասվածքաբանության և օրթոպետիայի բաժանմունքում՝ 3 տարի, դրանից հետո էլ սկսել եմ աշխատել։ Օրդիանատուրայի ընթացում էլ բավականին աշխատել եմ իմ մասնագիտությամբ, բայց ինքնուրույն սկսել եմ 2010 թվականից՝ Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում, որից հետո տեղափոխվել եմ Նաիրի ԲԿ։

— Ինչո՞ւ որոշեցիք ընտրել հենց այս մասնագիտությունը։

— Չեմ կարող ասել, չգիտեմ (ժպտում է, խմբ․)։ Տրավմատոլոգիան միշտ սիրել եմ, եթե հիմա հարց տայիք, թե տրավմատոլոգ չդառնայի՝ ի՞նչ մասնագիտություն կընտրեի բժշկության մեջ, երևի կդժվարանամ ասել։

— Բժի՛շկ, ովքե՞ր են Ձեր հիվանդները։

— Շատ բուժառուներ են դիմում, ամենաբազմազան խնդրներով։ Բայց զուտ մասնագիտական մասով եթե առանձնացնենք՝ հիմնականում արթրոզներով՝ հոդերի մաշվածության խնդիրներով, և կոտրվածքներով՝ ամենատարբեր, ամենաբազմաբնույթ ամենապարզից մինչև ամենաբարդ։ Հենաշարժական համակարգի հետ կապված շատ հարցերով են դիմում։

— Ինչո՞վ է բացատրվում արթրոզներով դիմելության բարձր լինել։

-Դժվար է ասել։ Ես չեմ կարող ասել՝ նախկինում դիմելությունն ինչքան է եղել, կամ ավելացե՞լ է թե՞ ոչ։ Հնարավոր է՝ նախկինում ավելի քիչ է եղել, բայց դա նաև դիագնոստիկայով կարող է պայմանավորված լինել։ Համենայն դեպս բնակչության հիվանդությունների մեջ քիչ մաս չի կազմում։ Բուն արթրոզի պատճառներ չեմ կարող առանձնացնել, որովհետև դրանք շատ-շատ են՝ սննդակարգից սկսած կենսակերպով վերջացրած։ Համարվում է ենթաաճարային մակարդակում նյութափոխանակության խանգարում, որի հետևանքով սկսվում է աճառի սնուցումը տուժել, նաև սինովիալ հեղուկը պակասում է, որն էլ բերում է աճառների սնուցման վատացման։

— Հնարավո՞ր է լինովին բուժել արթրոզը։

— Արթրոզը բուժում չունի։ Միակ վերջնական ռադիկալ բուժումը էնդոպրոթեզավորումն է։ Լինում են դեպքեր, երբ դեռ էնդոպրոթեզավորում անելու ենթակա չէ հոդը։ Այդ դեպքում փորձում ենք հիվանդին ուղղորդել ոչ վիրահատական բուժումներին, որը հիվանդին հնարավորություն է տալիս ավելի հարմարավետ զգալ, ցավեր չունենալ, շարժողականության ու աշխատունակության վրա հնարավորինս չազդի։ Դա կարող է լինել դեղորայքային բուժում, ֆիզիոթերապևտիկ բուժում՝ նայած՝ որ մոտեցումը ավելի օգտակար կլինի։

-Ավելի հաճախ ո՞ր փուլում են դիմում։

— Ամենատարբեր՝ սկզբնական շրջանից մինչև ամենածանր վիճակը։ Մարդիկ տարբեր բնավորություն ունեն։ Մարդու բնավորությունից է կախված՝ թե իր հետ ինչպես կաշխատենք։ Դրական աուրայով բուժառուների հետ բնականաբար հեշտ է աշխատել, բուժման ընթացքն էլ շատ ավելի լավ է ընթանում։ Իսկ մարդիկ կան՝ավելի նեգատիվ տրամադրվածություն ունեն և իրենց մոտ, որպես կանոն, բուժման պրոցեսը բարդ է ընթանում։ Ամեն ինչ անում ենք, որ լավ լինի (ժպտում է, խմբ․)։ Բուժառուն առաջին հերթին պետք է վստահի բժշկին, որ բժիշկն էլ անկաշկանդ բուժի։ Եվ դա պետք է փոխադարձ լինի՝ բժիշկն էլ պետք է բուժառուին վստահի։ Փոխադարձ վստահության հիման վրա աշխատանքի արդյունքն ավելի լավ է լինում։

-Եվ մեր ավանդական հարցը՝ ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողին։

-Ամենակարևորը՝ առողջություն և հաջողություն։ Թող հաջողակ լինեն ամե՛ն գործի մեջ։

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ